Վիկտոր Զուբկով
From Wikipedia, the free encyclopedia
Վիկտոր Ալեքսեևիչ Զուբկով (ռուս.՝ Ви́ктор Алексе́евич Зубко́в, սեպտեմբերի 15, 1941(1941-09-15)[1], Arbat, Kushvinsky District, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քաղաքական գործիչ, տնտեսագետ։ 2012 թվականի մայիսի 30-ից գազ արտահանող երկրների ֆորումի հետ փոխգործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ[2]։
Վիկտոր Զուբկով | |
Կուսակցություն՝ | Միասնական Ռուսաստան, ԽՄԿԿ և Մեր տունը Ռուսաստանն է |
---|---|
Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի պետական ագրարային համալսարան (1965) |
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտության դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ձեռնարկատեր և տնտեսագետ |
Դավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | սեպտեմբերի 15, 1941(1941-09-15)[1] (82 տարեկան) |
Ծննդավայր | Arbat, Kushvinsky District, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Տնտեսագիտության դոկտոր, 1991-2004 թվականներին՝ տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարի տեղակալ։ 2001-2007 թվականներին՝ Ռուսաստանի ֆինանսական հետախուզության ղեկավար։ 2007 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 2008 թվականի մայիսի 7-ը՝ Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ[3]։ 2008-2012 թվականների մայիսի 7-ից 8-ը մինչ կառավարության նոր ղեկավարի նշանակումը՝ Ռուսաստանի կառավարության նախագահի պաշտոնակատար։ 2008 թվականի մայիսի 12-ից մինչև 2012 թվականի մայիսի 21-ը՝ Վլադիմիր Պուտինի կառավարության կազմում Ռուսաստանի կառավարության նախագահի առաջին տեղակալ։ Գազպրոմի տնօրենների խորհրդի նախագահ։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանի ասպետ։