քաղաքական գործիչ, Լյուքսեմբուրգի վարչապետ From Wikipedia, the free encyclopedia
Վիկտոր Թորն (հունվարի 31, 1844, Էշ-սյուր-Ալզետ, Լյուքսեմբուրգ - սեպտեմբերի 15, 1930, Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ)[1], լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ, Լյուքսեմբուրգի 11-րդ վարչապետ, ով պաշտոնավարել է մոտ մեկ տարի` 1916 թվականի փետրվարի 24-ից մինչև 1917 թվականի հունիսի 19-ը։
Վիկտոր Թորն Victor Thorn | |
Կուսակցություն՝ | Liberal League? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և դատավոր |
Ծննդյան օր | հունվարի 31, 1844 |
Ծննդավայր | Էշ-սյուր-Ալզետ, Լյուքսեմբուրգ |
Վախճանի օր | սեպտեմբերի 15, 1930 (86 տարեկան) |
Վախճանի վայր | Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ |
Թաղված | Cimetière Notre-Dame |
Քաղաքացիություն | Լյուքսեմբուրգ |
Պարգևներ | |
1885 թվականից մինչև 1888 թվականները եղել է Լյուքսեմբուրգի պետական խորհրդի անդամ[1]։
1888 թվականից մինչև 1892 թվականները եղել է Էյչենի նախարարության հանրային աշխատանքների գլխավոր տնօրեն (նախարար)։
1915 թվականին եղել է Մոնենաստի նախարարության արդարադատության և հանրային աշխատանքների նախարար։
Վիկտոր Թորնը ձևավորել էր նոր կառավարություն, որտեղ ներկայացված էին երեք խոշոր կուսակցություններ։ Հիմնական խնդիրն էր երկրի մատակարարման խնդիրների բարելավումը, որն ավելի էր դժվարանում պատերազմի պատճառով։ Կառավարությունն սննդամթերքը ներմուծում էր բարձր գներով, որի արդյունքում զարգացավ սև շուկան և բերեց բնակչության շրջանում բողոքների աճի։ 1917 թվականին Կարմիր հողեր տարածաշրջանում տեղի ունեցավ գործադուլ, որը ճնշվեց գերմանական բանակի կողմից։
1917 թվականի հունիսի 19-ից մինչև իր մահը, Թորնը մնաց Պետական խորհրդի նախագահ[1]։ 1921-1927 թվականներին եղել է Միջնորդ դատարանի մշտական պալատի մշտական անդամ, որը գտնվում էր Հաագայում։
Մահացել է 1930 թվականին Լյուքսեմբուրգում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.