Վիկտոր Սավինիխ
From Wikipedia, the free encyclopedia
Վիկտոր Պետրովիչ Սավինիխ, (ռուս.՝ Виктор Петрович Савиных, մարտի 7, 1940(1940-03-07), Բերյոզկինի, Միրնի քաղաքային բնակավայր, Օրիչևսկի շրջան, Կիրովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության հերոս (1981)։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սավինիխ
![]() | |||
Ի ծնե | Վիկտոր Պետրովիչ Սավինիխ | ||
Պետություն | ![]() | ||
Մասնագիտություն | տիեզերագնաց-օդաչու | ||
Առաքելություն | «Սոյուզ T-4», «Սալյուտ 6 EO-6», «Սոյուզ T-13», «Սալյուտ-7 EO-4-1a», «Սոյուզ T-14», ![]() «Միռ EP-2» «Սոյուզ TM-4» | ||
Տիեզերքում անցկացրած ժամանակը | 252 օր, 17 ժամ, 37 րոպե | ||
Ծնվել է | 1940 մարտի 07 | ||
Ծննդավայր | գ. Բերյոզսկին, Արիչևսկու շրջան, Կիրովի մարզ,![]() ![]() | ||
Պարգևներ | |||
Ավարտել է Մոսկվայի գեոդեզիայի, օդալուսանկարահանման և քարտեզագրության ինժեներների ինստիտուտը (1969)։ Տիեզերագնացների ջոկատում է 1978-ից։ 1981-ի մարտի 12-ից մինչև մայիսի 26-ը, Վլադիմիր Կովալյոնոկi հետ, որպես բորտիեժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ Տ-4» տիեզերանավով, որը մարտի 13-ին կցվել է «Սալյուտ-6» ուղեծրակայանին։ 74-օրյա թռիչքի ընթացքում «Սալյուտ-6» - «Սոյուզ Տ-4» ուղեծրային համալիրին կցվել են «Սոյուզ-39» (մայիսի 23-30-ին, տիեզերագնացներ՝ Վլադիմիր Ջանիբեկով, մոնղոլ հետազոտող տիեզերագնաց Ժուգդեռդեմիդիյն Գուռագչա) և «Սոյուզ-40» (մայիսի 14—22-ին, տիեզերագնացներ Լեոնիդ Պոպով, Դումիտրու Պրունարիու) տիեզերանավերը։ ԽՍՀՄ-ի 50-րդ և Երկիր մոլորակի 100-րդ տիեզերագնացն է։
Ընդհանուր առմամբ տիեզերական թռիչքում է գտնվել 252 օր, 17 ժամ, 37 րոպե և 50 վայրկյան։