From Wikipedia, the free encyclopedia
Վիմ Վենդերսը (գերմ.՝ Wilhelm Ernst "Wim" Wenders, օգոստոսի 14, 1945[1][2][3][…], Դյուսելդորֆ, Գերմանական օկուպացիայի Բրիտանական գոտի, Գերմանիան 1945-1949 թվականներին[4]), գերմանացի կինոռեժիսոր, լուսանկարիչ, սցենարիստ, պրոդյուսեր։
Վիմ Վենդերս Wim Vendâsu | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1945[1][2][3][…] (79 տարեկան) |
Ծննդավայր | Դյուսելդորֆ, Գերմանական օկուպացիայի Բրիտանական գոտի, Գերմանիան 1945-1949 թվականներին[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Մյունխենի հեռուստատեսության և կինեմատոգրաֆիայի համալսարան (1970) |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Երկեր | Wings of Desire?, Faraway, So Close!?, Buena Vista Social Club? և Փարիզ, Տեխաս |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան, լուսանկարիչ, սցենարիստ, համալսարանի դասախոս, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
Աշխատավայր | Hochschule für bildende Künste Hamburg? |
Ամուսին | Donata Wenders? |
Զբաղեցրած պաշտոններ | Կաննի կինոփառատոնի հանձնաժողովի նախագահ և President of the Jury at the Venice International Film Festival? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԳԴՀ Արվեստների ակադեմիա, Բեռլինի գեղարվեստի ակադեմիա, Deutsche Filmakademie?, Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա[23] և Ամերիկայի ռեժիսորների գիլդիա[24] |
Կայք | wim-wenders.com |
Wim Wenders Վիքիպահեստում |
Ծնվել է 1945 թվականին Դյուսելդորֆ քաղաքում, Գերմանիա։ Օբերհաուզենի գիմնազիան ավարտելուց հետո բժշկություն (1963-1964) և փիլիսոփայություն (1964-1965) է սովորել Ֆրայբուրգում ու Դյուսելդորֆում։ 1966 թվականին մեկնել է Փարիզ՝ նկարիչ դառնալու նպատակով։ Արվեստի ակադեմիայի ընդունելության քննությունը չի անցել, փոխարենը դարձել է փորագրիչ Մոնպառնասում ապրող ամերիկացի արվեստագետ Ջոնի Ֆրիդլանդերի արվեստանոցում։ Այս ընթացքում տարվել է կինոյով. տեղի կինոթատրոնում օրական հինգ ֆիլմ էր դիտում։ 1967 թվականին վերադարձել է Գերմանիա և աշխատանքի անցել United Artists կինոընկերության Դյուսելդորֆի գրասենյակում։ Այդ տարվա աշնանն ընդունվել է Մյունխենի հեռուստատեսության և կինոյի բարձրագույն դպրոցը։ 1967-1970 թթ., սովորելուն զուգընթաց, կինոքննադատ է աշխատել FilmKritik պարբերականում, ապա՝ Sddeutsche Zeitung մյունխենյան օրաթերթում, Twen magazine-ում և Der Spiegel-ում։ Համալսարանը «Ամառը քաղաքում» լայնամետրաժ 16 մմ-անոց սև-սպիտակ ֆիլմով ավարտելուց առաջ մի շարք կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանել։ Կինոկարիերան սկսել է որպես 1960-ականների վերջին Նոր գերմանական կինոյի ներկայացուցիչ՝ 1970 թվականին ասպարեզ եկած «Ամառը քաղաքում» իր ռեժիսորական երախայրիքով։ Վենդերսի ստացած մրցանակների թվում են Վենետիկի ՄԿՓ-ի «Ոսկե առյուծը»` «Իրերի վիճակը» ֆիլմի համար (1982), Կաննի կինոփառատոնում Ոսկե արմավենու ճյուղը՝ «Փարիզ, Թեքսաս»-ի համար (1984), և լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակը՝ «Ցանկության թևեր»-ի (1987) համար։ 1989 թվականին Փարիզի Սորբոնի համալսարանի, իսկ 2005 թվականին Բելգիայի Լուվենի կաթոլիկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում է ստացել։ 2005 թվականին արժանացել է Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի պատվավոր «Ընձառյուծ» մրցանակին։ Մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ է։ Դրանցից ամենահիշարժաններից են ««Բուենա Վիստա» ակումբը»` կուբացի երաժիշտների մասին, և «Մարդու հոգին»` ամերիկյան բլյուզի մասին։ Բազմաթիվ երաժշտական տեսահոլովակներ է նկարահանել U2 խմբի մասնակցությամբ, ինչպես, օրինակ, «Stay (Faraway, So Close!)»-ը, և մի շարք գովազդային հոլովակներ հեռուստատեսության համար։ Վենդերսը Համաշխարհային կինոյի հիմնադրամի վարչության անդամ է։ Այս նախագիծը, որի հիմնադիրը Մարտին Սկորսեզեն է, նպատակ ունի գտնելու և վերանորոգելու համաշխարհային կինոյի վաղուց մոռացված ֆիլմերը։ 1996 թվականից Վենդերսը Եվրոպական կինոակադեմիայի նախագահն է, ինչպես նաև Համբուրգի արվեստի քոլեջի պրոֆեսոր։ Ապրում ու ստեղծագործում է Բեռլինում և ԱՄՆ-ում։ «Պինա» ֆիլմից առաջ՝ 2009 և 2010 թվականներին, նկարահանել է 2 կարճամետրաժ եռաչափ ֆիլմ։
Տարի | Անուն |
---|---|
2011 | Պինա |
2010 | Եթե շենքերը խոսել իմանային |
2008 | 8 |
2008 | Նկարահանում Պալերմոյում |
2007 | Յուրաքանչյուրին՝ իր կինոն մաս «Պատերազմ խաղախության ժամանակ» |
2007 | Անտեսանելիները |
2005 | Մտեք առանց դուռը ծեծելու |
2004 | Առատության երկիր |
2003 | Մարդու հոգին |
2003 | Ճանապարհի մյուս կողմը |
2002 | Ներբող Քյոլնին։ Ռոքնռոլային ֆիլմ |
2000 | Հյուրանոց «Միլիոն դոլար» |
1999 | «Բուենա Վիստա» ակումբը |
1998 | Ուիլի Նելսոնը «Տեատրո»-ում |
1997 | Բռնության վերջը |
1995 | Լյումիեր և ընկերություն |
1995 | Սկլադանովսկի եղբայրները |
1995 | Ամպերից այն կողմ |
1994 | Լիսաբոնյան պատմություն |
1993 | Այսքան հեռու, այսքան մոտ |
1992 | Արիշա արջը և քարե օղակը |
1991 | Մինչև աշխարհի վերջը |
1989 | Նոթեր հագուստների և քաղաքների մասին |
1987 | Ցանկության թևերը |
1984 | Փարիզ, Տեխաս |
1984 | Վավերադրամա |
1982 | Իրերի վիճակը |
1982 | Հեմեթ |
1980 | Կայծակ ջրի վրա |
1977 | Ամերիկացի բարեկամը |
1976 | Ժամանակի ընթացքում |
1975 | Կեղծ շարժում |
1974 | Ալիսը քաղաքներում |
1973 | Ալ տառը |
1972 | Դարպասապահի վախը 11-մետրանոցից |
1970 | Ամառը քաղաքում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.