From Wikipedia, the free encyclopedia
Ուինչեսթեր[2] (Վինչեսթեր) (անգլ.՝ Winchester), քաղաք ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Միդլսեքս շրջանում, Մեծ Բոստոնի տարածքում. ընկած է Բոստոն քաղաքի գործարար թաղամասից ութ մղոն (13 կիլոմետր) դեպի հյուսիս։ Զբաղեցնում է 16,3 քառակուսի կիլոմետր տարածք։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 21 374[3], 2020 թվականի տվյալներով՝ 22 970[4]: Համարվում է հարուստների հարուստ արվարձան. բնակիչների մեջ մեծ թիվ են կազմում հարուստները։
Բնակավայր | ||
---|---|---|
Վինչեսթեր | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Միդլսեքս շրջան | |
Հիմնադրված է | 1640 թ. | |
Մակերես | 6,3 քառակուսի մղոն | |
ԲԾՄ | 19±1 մետր | |
Բնակչություն | ▲22 970 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | EDT? և Ամերիկա/Նյու Յորք | |
Փոստային դասիչ | 01890 | |
Պաշտոնական կայք | winchester.us(անգլ.) | |
| ||
Տարածքը, որը ներկայումս զբաղեցնում է Վինչեսթեր քաղաքը, Բոստոնի անգլիացի ներկայացուցիչները ամերիկացի բնիկներից գնել են 1639 թվականին։ Սակայն առաջին եվրոպացի վերաբնակիչները ժամանել են միայն 1640 թվականին։ Վաղ տարիներին այդ տարածքը հայտնի էր որպես Ուոթերֆիլդ։ Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղանքը կոչվել է «Black Horse Village»՝ հայտնի պանդոկի անունով, որը գտնվում էր այստեղ և որը հանդիպման վայր էր թե՛ խաղաղ բնակիչների, թե՛ զինվորականների համար[5]։
1800 թվականի դեկտեմբերին ավարտվել է Միդլսեքս ջրանցքի շինարարությունը։ Այն կապում էր Մերիմակ գետը Բոստոնի հետ։ Ջրանցքը անցնում էր հենց Վինչեսթերի միջով և հնարավորություն էր տալիս ապրանքներն ու մարդկանց արագ և հեշտությամբ տեղափոխել քաղաք[6][7]։
Վինչեսթեր քաղաքի պատվին է կոչվել (747) Վինչեսթեր աստերոիդը, որը հայտնաբերվել է 1913 թվականին ամերիկացի աստղագետ Ջոել Մեթքալֆի կողմից, ով աստղային երկնքի իր դիտումներն իրականացնում էր այդ քաղաքից։
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
---|---|---|
1353 | 1860 | — |
1937 | 1870 | +0.5% |
2645 | 1880 | +0.5% |
3802 | 1890 | +0.5% |
4861 | 1900 | +0.5% |
7248 | 1910 | +0.5% |
9309 | 1920 | +0.5% |
10485 | 1930 | +0.5% |
12719 | 1940 | +0.5% |
15081 | 1950 | +0.5% |
15509 | 1960 | +0.5% |
19376 | 1970 | +0.5% |
22269 | 1980 | +0.5% |
20701 | 1990 | +0.5% |
20267 | 2000 | +0.5% |
20810 | 2010 | +0.5% |
21374 | 2020 | +0.5% |
22970 | — | |
* = population estimate. Կաղապար:Historical populations/Massachusetts municipalities references |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.