Հոլանդացի պոստիմպրեսիոնիստ Վինսենթ վան Գոգը այս ինքնադիմանկարը նկարել է յուղաներկով, կտավի վրա՝ 1889 թվականին։ Աշխատանքը, որը, հավանաբար, Վան Գոգի վերջին ինքնադիմանկարն է, նկարվել է Սեն Ռեմի դը Պրովանսը լքելուց ոչ շատ ուշ[2][3][4]։ Կտավը գտնվում է Փարիզի Օրսե թանգարանում։

Արագ փաստեր Վինսենթ վան Գոգի ինքնադիմանկար, տեսակ ...
Վինսենթ վան Գոգի ինքնադիմանկար
Thumb
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ[1]
տարիսեպտեմբեր 1889
բարձրություն65 սանտիմետր
լայնություն54,2 սանտիմետր
ստեղծման վայրMonastery of Saint-Paul-de-Mausole?
ժանրինքնապատկեր[1]
նյություղաներկ և կտավ
գտնվում էՕրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան
հիմնական թեմաՎինսենթ վան Գոգ
Ծանոթագրություններ
 Self-portrait by Van Gogh (1889, Musée d'Orsay) Վիքիպահեստում
Փակել

Նկարչություն

Այս ինքնադիմանկարը 10 տարիների ընթացքում ստեղծված նրա 30 ինքնադիմանկարներից է, և դրանք, որպես նկարիչ, նրա աշխատանքի կաևոր մի մասն էին[2][3]․ նա ինքն իրեն էր նկարում, քանի որ հաճախ նրա գումարը չէր բավականացնում բնորդ վարձելու համար[5]։ Նա այս կտավը իր հետ Օվեր սյուր Ուազ է տարել, որտեղ այն բժիշկ Պոլ Գաշեին է ցույց տվել, վերջինս էլ այն «բացարձակ մոլեռանդական» անվանեց[3][6]։

Արվեստի պատմաբանները տարակարծիք են այն հարցում, թե արդյոք այս կտավը, թե «Ինքնադիմանկար առանց մորուքի»-ն է Վան Գոգի վերջին ինքնադիմանկարը։ Ինգո Ֆ․ Վալտերը և Ժան Հուլսկերը կարծում են, որ սա վերջին ինքնադիմանկարն է, Հուլսկերը նաև կարծում է, որ այն նկարվել է Առլում այն բանից հետո, երբ Վան Գոգը, ականջը վնասելուց հետո, հիվանդանոց է ընկեր, մինչդեռ Ռոնալդ Փինքվասը կարծում է, որ «Ինքնադիմանկար առանց մորուքի»-ն առավել ուշ է նկարվել[3][7]։

Վան Գոգն այս նկարը ուղարկել է իր կրտսեր եղբորը՝ Թեոդորուս վան Գոգին․ ուղեկցող նամակում ասվում է՝ «Քեզ ժամանակ պետք կգա այն ուսումնասիրելու համար։ Հույս ունեմ, որ դու կնկատես, որ իմ դեմքի արտահայտությունն առավել հանգիստ է դարձել, չնայած աչքերս, ինչպես առաջ, նույն կերպ անապահով տեսք ունեն, կամ էլ ինձ է այդպես թվում»[8]։

Արվեստի պատմաբաններ Վալտերն ու Մեցգերը կարծում են, որ «նկարը չունի գեղեցիկ կեցվածք, ոչ էլ իրատեսական է․․․ նա շատ վտանգներ և իրարանցում է տեսել, որպեսզի հնարավորություն ունենա զսպել իր անհանգստությունն ու դողը»[9]։ Ըստ Բեքեթի, լուծիչ գույները և միևնույն ժամանակ փոթորկված նախշերը խորհրդանշում են լարվածության և ճնշման զգացողությունը՝ հղելով նկարչի հոգեվիճակը, որը գտնվում է հոգեկան, ֆիզիկական և հուզական ճնշման տակ[10]։

1986 թվականից կտավը գտնվում է Փարիզի Օրսե թանգարանում[2][11]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.