Վինս Կարտեր - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Վինս Կարտեր.

Վինս Կարտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Picto infobox baschet.png
Վինս Կարտեր
Vince Carter

Դիրքը Հարձակվող պաշտպան/ թեթև հարձակվող
Համար № 15, 25
Ի ծնե տրված անունը Վինսենթ Լամար Կարտեր
Vincent Lamar Carter
Ծննդյան ամսաթիվ հունվարի 26, 1977 (44 տարեկան)
Ծննդավայր
Դեյտոնա Բիչ, Ֆլորիդա, ԱՄՆ
Ազգություն
Ամերիկացի
Հասակ 1,98 մ
Քաշ 100 կգ
Դպրոց Մեյնլենդի ավագ դպրոց (Դեյտոնա Բիչ, Ֆլորիդա)
համալսարան Հյուսիսային Կարոլինա (1995–1998)
Դրաֆթի տարի 1998 / ռաունդ` 1 / ընտր.` 5-րդ
Դրաֆթ ակումբ Գոլդեն սթեյթ Ուորիորս
Կարիերայի պատմություն
Տորոնտո Ռեպտորս (1998–2004)
Նյու Ջերսի Նեթս (2004–2009)
Օռլանդո Մեջիք (2009–2010)
Ֆինիքս Սանս (2010–2011)
Դալաս Մավերիքս (2011-2014)
Մեմֆիս Գրիզլիս (2014–2017)
Սակրամենտո Քինգս (2017–2018)
Ատլանտա Հոքս (2018–2020)
Մրցանակներ

  • 8× NBA աստղ (All-Star) (2000–2007)
  • NBA տարվա նորեկ (1999)
  • All-NBA երկրորդ թիմ (2001)
  • All-NBA երրորդ թիմ (2000)
  • NBA All-Rookie առաջին թիմ (1999)
  • NBA Սլեմ դանկ մրցույթի հաղթող (2000)
  • Կոնսենսուս All-American երկրորդ թիմ (1998)
  • McDonald's All-American դանկ մրցույթի հաղթող (1995)
  • Ֆլորիդայի Միստր Բասկետբոլ (1995)
Մեդալներ

Օլիմպիական խաղեր
 Ոսկի - Սիդնեյ 2000
ՖԻԲԱ-ի ամերիկյան առաջնություն
 Ոսկի - Սան Խուան 2003

Վինսենթ Լամար Կարտեր (անգլ.՝ Vincent Lamar Carter, հունվարի 26, 1977(1977-01-26), Դեյտոնա-Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ։ Առավել հայտնի է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Տորոնտո Ռեպտորս» և «Նյու Ջերսի Նեթս» ակումբներում անցկացրած տարիներից։ Հիմնականում խաղացել է թեթև հարձակվողի և հարձակվող պաշտպանի դիրքերում։ Համարվել է առաջնության պատմության սլեմ դանկի լավագույն վարպետներից մեկը[1][2][3][4]։ Միակ բասկետբոլիստն է, ում 22-ամյա մարզական կարիերան ձգվել է 4 տասնամյակ՝ 1999 թվականից մինչև 2020 թվականը։

Ավագ դպրոցի տարիներին արժանացել է «McDonald's All-American» տիտղոսին, իսկ համալսարանային առաջնությունում 3 տարի ներկայացրել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանը։ Համալսարանային տարիներին Կարտերի թիմը երկու անգամ հասել է մինչև NCAA եզրափակիչ քառյակ։ Համալսարանային կարիերայի ավարտից հետո Կարտերն ընտրվել է NBA-ի 1998 թվականի դրաֆթի առաջին ռաունդի հինգերորդ ընտրությամբ՝ «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» կողմից, որի ղեկավարությունը Կարտերի հանդեպ ունեցած իրավունքները փոխանցում է «Տորոնտո Ռեպտորսին»։ «Ռեպտորսի» կազմում Կարտերն անցկացրած անդրանիկ մրցաշրջանի ավարտին ճանաչվել է տարվա նորեկ (1999)։ Հաջորդ տարի՝ 2000 թվականին, Կարտերը մասնակցել և հաղթել է «Բոլոր աստղերի ուիքենդի» շրջանակներում անցկացվող «Սլեմ դանկ մրցույթը»։ Նույն տարվա ամռանը ընդգրկվել է Միացյալ Նահանգների բասկետբոլի հավաքականի կազմում և նվաճել ոսկե մեդալ Սիդնեյի օլիմպիական խաղերում։

2004 թվականին Կարտերը «Ռեպտորսից» տեղափոխվել է «Նյու Ջերսի Նեթս», որի կազմում երեք անգամ հասել է մինչև փլեյ-օֆֆ։ 2009 թվականին տեղափոխվել է «Օռլանդո Մեջիք»՝ նոր թիմին օգնելով հասնել մինչև NBA-ի գերեզրափակիչ։ 2010-11 մրցաշրջանն անցկացրել է «Ֆինիքս Սանս» ակումբում։ 2011 թվականի դեկտեմբերին Կարտերը երեք տարվա ժամկետով նոր պայմանագիր է կնքել «Դալաս Մավերիքսի» հետ, որն այդ ժամանակ գործող չեմպիոնն էր։

Բասկետբոլային մանրահատակից դուրս Կարտերը հիմնել է «Հուսո դեսպանատուն» կոչվող հիմնադրամը, որն օգնություն է ցուցաբերում Ֆլորիդայի, Նյու Ջերսիի և Տորոնտոյի անապահով ընտանիքներին։

Մրցանակներ և այլ նվաճումներ

  • 8× NBA աստղ - 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007 (վնասվածքի պատճառով բաց է թողել 2002 թվականի բոլոր աստղերի խաղը)
  • Օլիմպիական ոսկե մեդալ - Սիդնեյ 2000
  • 2× All-NBA խորհրդանշական հավաքականի անդամ
    • Առաջին թիմ - 2001
    • Երրորդ թիմ - 2000
  • NBA Սլեմ դանկ մրցույթի հաղթող։ 2000
  • NBA All-Rookie առաջին թիմ - 1999
  • NBA տարվա նորեկ - 1999
  • NBA տարվա նորեկ «Սպորտինգ նյուզ» վարկածով - 1999[5]

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Ojeda Louis։ «NBA's greatest dunker of all time»։ FOXSports.com 
  2. Bitanga Mike (11 February 2014)։ «Vince Carter: The Greatest Dunkers of All Time»։ hardwoodandhollywood.com 
  3. Walsh Mike։ «Re-Ranking the NBA's Best Dunkers of All Time»։ BleacherReport.com (անգլերեն) 
  4. «Ranking Top 10 Dunkers in NBA History»։ NBA.com (անգլերեն) 
  5. «Վինս Կարտեր – NBA-ի բասկետբոլիստներ»։ «Sportsnet.ca»։ Արխիվացված է օրիգինալից 2007-03-11-ին։ Վերցված է 2007 թ․ ապրիլի 23 

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Վինս Կարտեր
Listen to this article