Վիոլա (իտալերեն viola), միջին դարերում ռոմանական երկրներում տարածված լարային աղեղնավոր գործիքների ընդհանուր անվանումը։ Վիոլաները ունեցել են հարթ հատակ, թեք կողեր, լայն՝ լադերով գրիֆ, 5—7 լար, լարվել են կվարտաներով (միջում՝ տերցիայով)։ Նվագելիս պահել են ուղղաձիգ դիրքով։ Վիոլան տարածում է գտել XVI դարում Արևմտյան Եվրոպայի երկրներում։ Տարբերվել են դիսկանտային, ալտային, տենորային (փոքր բասային, անվանական նաև վիոլա դա գամբա կամ ուղղակի գամբա), մեծ բասային և կոնտրաբասային վիոլաներ։ Կիրառվել է որպես մենակատարային, անսամբլային և նվագախմբային գործիք։ 17-րդ դարում վիոլաները դուրս են մղվել ջութակի ընտանիքի գործիքների կողմից։ Միաժամանակ հայտնվել են վիոլաների նոր տարատեսակներ՝ ռեզոնանսային լարերով (վիոլա-բաստարդա, վիոլա դ’ ամորե կամ վիոլ դ’ ամուր, վիոլա դի բարդոնե կամ բարիտոն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 460
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիոլա» հոդվածին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիոլա (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Վիոլա, Որակավորում ...
Վիոլա
Որակավորումviol family?
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ321.322-71
Ձայնանմուշ
Փակել


Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.