Շվեյցարիայի ֆեդերալ խորհրդի անդամ From Wikipedia, the free encyclopedia
Վիոլա Պատրիսիա Ամերդ (գերմ.՝ Viola Patriessija Amherd, հունիսի 7, 1962[2], Բրիգ Գլիս, Վալե, Շվեյցարիա), շվեյցարացի կին քաղաքական գործիչ, 2019 թվականից՝ Շվեյցարիայի դաշնային խորհրդի անդամ[3], 2024 թվականի հունվարի 1-ից՝ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, Շվեյցարիայի Քրիստոնեական-դեմոկրատական ազգային կուսակցության ներկայացուցիչ։
Վիոլա Ամերդ | |
Կուսակցություն՝ | The Centre?[1] |
---|---|
Կրթություն՝ | Ֆրիբուրգի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և Նոտար |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | հունիսի 7, 1962[2] (62 տարեկան) |
Ծննդավայր | Բրիգ Գլիս, Վալե, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Կայք՝ | vbs.admin.ch/de/departementschefin vbs.admin.ch/fr/cheffe-du-departement vbs.admin.ch/it/capo-del-dipartimento vbs.admin.ch/en/head-of-the-department |
Վիոլա Ամերդը ծնվել է 1962 թվականի կեսերին։ 1982 թվականին ավարտել է հայրենի քաղաքի Լատինական գիմնազիան։ Դրանից հետո ընդունվել է Ֆրիբուրի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, որն ավարտել է 5 տարի անց՝ 1987 թվականին։ 1991 թվականից Բրիգում աշխատել է որպես իրավաբան և նոտար։
1992 թվականին դարձել է հայրենի քաղաքի քաղաքային խորհրդի անդամ։ 1996 թվականին դարձել է փոխնախագահ, իսկ 2000 թվականին՝ Բրիգի մունիցիպալիտետի նախագահ։ 2005 թվականի մայիսի 31-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը նա Շվեյցարիայի ազգային խորհրդարանի ստորին պալատի անդամ էր։
2018 թվականի դեկտեմբերի սկզբին Վիոլան ընտրվել է Շվեյցարիայի դաշնային խորհրդի անդամ։ Դեկտեմբերի կեսերին նշանակվել է պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության և սպորտի նախարարի պաշտոնում՝ դառնալով երկրում առաջին կինը, որը ղեկավարել է այդ նախարարությունը[4]։ Դաշնային խորհրդում Վալե կանտոնից եղել է առաջին կինը։ 2019 թվականի հունվարի 1-ից անցել է իր պարտականությունների կատարմանը։
Ամուսնացած չէ, բնակվում է հայրենի քաղաքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.