հայ բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Վիոլետ Խաչատուրի Գրիգորյան (դեկտեմբերի 23, 1963, Թեհրան, Իրան), հայ բանաստեղծ, էսսեիստ, «Ինքնագիր» գրական հանդեսի խմբագիր, «Ինքնագիր» գրական ակումբի և Հայաստանի գրողների միության անդամ։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Վիոլետ Խաչատուրի Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1963 (59 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Քաղաքացիություն | Հայաստան |
Վիոլետ Գրիգորյան Վիքիդարանում |
Վիոլետ Գրիգորյանը ծնվել է 1963 թ. դեկտեմբերի 23-ին Թեհրանում բանվորի ընտանիքում։ 1975 թվականին ընտանիքով տեղափոխվել է Խորհրդային Հայաստան և բնակություն հաստատել Աբովյան քաղաքում։ 1982-1987 թթ. սովորել և ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը (այժմ Հայկական Պետական Մանկավարժական Համալսարան) ։ Համախոհների հետ 2001 թ. հիմնադրել է «Բնագիր» գրական հանդեսը ու եղել նրա համախմբագիրը։ Ինը համար հրատարակվելուց հետո «Բնագիրը» փակվել է։ 2005 թ. հիմնադրել է «Ինքնագիր» գրական հանդեսը, որի խմբագիրն է այժմ։ 2001 թ.-ին համախոհների հետ ստեղծել է գրական ակումբ, իսկ 2007 թ.-ին այն ներառվել է «Ինքնագիր գրական ակումբ» հասարակական կազմակերպության մեջ։
Բանաստեղծությունները և էսսեները հրապարակվել են Երևանում «Գարուն», «Բնագիր» , «Ինքնագիր» ամսագրերում, «Գրական թերթ», «Ժամանակ-Երևան» Արխիվացված 2008-04-09 Wayback Machine, «Անկախ», «Հայկական ժամանակ», tert.am Արխիվացված 2013-01-16 Wayback Machine, Թեհրանի «Ալիք» թերթերում։ Վիոլետ Գրիգորյանի գործերը անգլերեն հրատարակվել են Նյու Յորքի Ararat թերթում, "makukachu: Anthology of Contemporary Armenian Literature", inknagir literary club,Yerevan, 2016, "Deviation. Anthology of Contemporary Armenian Literature" inknagir literary club, Yerevan, 2008, ISBN 978-99941-2-188-5 Էմիլի Արթինյանի հրատարակած "From Ararat to Angeltown" գրքում (Լոնդոն, 2005 թ.), ֆրանսերեն՝ "Arménie(s)։ texts et images" գրքում (paris 2006 թ.), "Avis de recherché" Anthology of contemporary Armenian poetry" (Parentheses, Marselle, 2006, ISBN 2-86364-167-0/972-2-86364-167-5)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.