![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/24/Flag_of_Vysoke_Myto.svg/langhy-640px-Flag_of_Vysoke_Myto.svg.png&w=640&q=50)
Վիսոկե Միտո
From Wikipedia, the free encyclopedia
Վիսոկե Միտո (չեխ․՝ Vysoké Mýto), քաղաք Չեխիայի հյուսիսարևելյան մասում՝ Պարդուբիցե երկրամասի Ուստի նադ Օռլիցի շրջանում[5], Էլբայի վտակ Լուչնա գետի ափին, Լեհաստանի հետ Չեխիայի ունեցած պետական սահմանի մերձակայքում[6]։ Զբաղեցնում է 42,07 կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 12 669: Քաղաքի պատմական կենտրոնում պահպանվել են միջնադարյան ճարտարապետության բազմաթիվ հուշարձաններ, որոնք գտնվում են պետության պահպանության ներքո։ Կենտրոնական հրապարակը, որն ունի 150 մետր երկարություն և 130 մետր լայնություն, համարվում է ամենաընդարձակ հրապարակներից մեկը Չեխիայում[7]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վիսոկե Միտո | |||||
ֆր.՝ Hohenmaut չեխ․՝ Vysoké Mýto[1] | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Brteč?[2], Domoradice?[2], Choceňské Předměstí?[2], Knířov?[2], Lhůta?[2], Litomyšlské Předměstí?[2], Pražské Předměstí?[2], Svařeň?[2], Vanice?[2] և Vysoké Mýto-Město?[2] | ||||
Առաջին հիշատակում | 1264 | ||||
Մակերես | 42,026497 կմ² | ||||
ԲԾՄ | 284 մետր | ||||
Բնակչություն | ▲12 412 մարդ (հունվարի 1, 2024)[3] | ||||
Փոստային դասիչ | 566 01[4] | ||||
Ավտոմոբիլային կոդ | UO | ||||
Պաշտոնական կայք | vysoke-myto.cz | ||||
| |||||
Փակել