անգլիացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Վիվիան (Վիվ) Ջոն Վուդվորդ (անգլ.՝ Vivian "Viv" John Woodward, հունիսի 3, 1879, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - հունվարի 31, 1954[1], Իլինգ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլի հարձակվող, Անգիայի հավաքականի անդամ, կրկնակի օլիպիական չեմպիոն (1908 և 1912 թվականներ)։
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 3, 1879 | ||
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] | ||
Մահվան ամսաթիվ | հունվարի 31, 1954[1] (74 տարեկան) | ||
Մահվան վայր | Իլինգ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կարիերան սկսել է Էսեկսեյի մերձծովյան Կլակտոն-օն-ՍԻ քաղաքի «Կլեկթոն Թաուն» ֆուտբոլային ակումբում՝ որպես խաղացող։ 1901 թվականին տեղափոխվել է «Տոտտենհեմ Հոթսպուր», որտեղ 132 խաղում խփել է 63 գոլ։ 1909 թվականին տեղափոխվում է լոնդոնյան «Չելսի», որտեղ 116 խաղում խփել է 34 գոլ[2]։ Նա թիմի լավագույն ռմբարկուն էր 1912-1913 մրցաշրջանում՝ 10 խփած գոլով[3]։ Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբին նա զորակոչվում է բրիտանական բանակ և արդյունքում չի մասնակցում 1914-1915 թվականներին Անգլիայի ֆուտբոլի առաջնությանը։ Թեպետ այդ ժամանակ նա կարճաժամկետ արձակուրդ էր ստացել՝ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչում փոխարինելու Չելսիի հավաքականի վնասվածք ստացած Բոբ Թոմսոնին, սակայն նա չի մասնակցում, քանի որ Թոմսոնի վնասվածքն արդեն վերականգնվել էր։ Վուդվորդը վիրավորվում է ռազմական գործողությունների ժամանակ և չի կարողանում կարիերան շարունակել որպես ֆուտբոլիստ։
1903 թվականին նա իր առաջին խաղն անց է կացրել իր Անգլիայի հավաքականում՝ Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 4:0՝ օգուտ Անգլիայի հավաքականի։ 1903-1911 թվականների ընթացքում Անգլիայի հավաքականի կազմում խաղացել է 23 խաղ,որտեղ խփել է 29 գոլ՝ սահմանելով ազգային ռեկորդ մինչև 1950-ական թվականները։ 1910 թվականին մասնակցել է Հարավային Աֆրիկայի հավաքականի դեմ ոչ պաշտոնական խաղին և դարձել 4 գոլի հեղինակ։ 1906-1914 թվականներին Անգլիայի ֆուտբոլի սիրողական հավաքականում մասնակցել է 44 խաղի և դարձել 57 գոլի հեղինակ։
1908 և 1912 թվականներին Օլիմպիական խաղերի ժամանակ եղել է Մեծ Բրիտանիայի ֆուտբոլի հավաքականի կապիտան՝ դառնալով կրկնակի չեմպիոն։
1916 թվականին ծառայության ժամանակ վիրավորվում է։ Հասել է կապիտանի կոչման։
Անգլիայի հավաքական
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.