Վիրաբուժական գործիքներ
From Wikipedia, the free encyclopedia
Վիրաբուժական գործիք, հատուկ մշակված գործիք կամ սարք, որն օգտագործվում է վիրահատության ընթացքում` հատուկ գործողություններ իրականացնելու համար։ Ժամանակի ընթացքում հայտնագործվել են բազմաթիվ վիրաբուժական գործիքներ և սարքեր։ Վիրաբուժական գործիքների մի մասը նախատեսված է վիրաբուժության մեջ ընդհանուր օգտագործման համար, իսկ մյուսները նախատեսված են միայն որոշակի նեղ մասնագիտական վիրահատությունների համար։ Գործիքի անվանումը կարող է կրել հայտնագործողի անունը (օրինակ՝ Կոխերի սեղմակ)[1], կարող է կրել վիրահատության անունը, որի ժամանակ այն օգտագործվում է(օրինակ՝ տրախեոտոմ), կամ կարող է նկարագրել գործողությունը (օրինակ՝ հեմոստազի գործիքներ)։
Վիրաբուժական գործիքակազմ եզրույթը սովորաբար օգտագործվում է բժշկական գործիքներ եզրույթի հետ միասին, սակայն վերջինիս բժշկական նշանակությունն ավելի նեղ է[2]։ Գործիքակազմի մեջ մտնում են բոլոր այն անձիք(բուժքույր, ճառագայթաբան) և գործիքները, որոնք օգնում են վիրաբույժին իրականացնել վիրաբուժական միջամտություն։