Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ.

Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադմինիստրատորների տեղեկատախտակ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատորների քննարկման հարթակ։ Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիայում ադմինիստրատորների խորհրդակցելու, տարաձայնությունները լուծելու համար։

Որոնել ադմինիստրատորների տեղեկատախտակի պահոցում

↓ Ավելացնել նոր քննարկում

Հարցեր և
օգնություն
Վիքիպեդիա:Խորհրդարան/տեխնիկական Տեխնիկական խնդիրներ
Խորհրդարան Խորհրդարան
Տերմինների քննարկում Տերմինների քննարկում
Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ
Embassy If you don't speak Armenian

Ընթացիկ քվեարկություններ. Ադմին 0 | Տեխադմին 0 | Բոտ 0 | Ընտրյալ հոդված 2 | Կարգավիճակից զրկում 0 | Լավ հոդված 0 | Ընտրյալ ցանկ 0 | Գնահատում 1 | Տարվա հոդված 0 | Կանոնակարգ 2 |[թարմացնել]

Ադմինիստրատորներին ուղղված ցանկացած հարցով և հայտով կարող եք դիմել այս էջում։ Էջը հսկվում է ադմինիստրատորների կողմից, և ձեր հարցը ուշադրության կարժանանա առաջին հնարավորության դեպքում։

Հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատորներ
Ցանկ

Հայերեն Վիքիպեդիայում այս պահին կա 10 ադմինիստրատոր։

ՎՊ:ԱՏ

To All Armenian Wikipeidan

Please Inform All Armenian Wikipedians to protect Articles about Armenia and Armenians in English Wikipedia Cyberattack happened

Pan Turks and Azeris attack to Articles about Armenia and Armenians For example

https://en.wikipedia.org/wiki/Armenia%E2%80%93United_States_relations

They Change Armenia Flag with LGBT Flag

Please inform to All Armenian Wikipedians to protect Articles about Armenia and Armenians

Luckie Luke (Talk)

Բարև ձեզ։ Մենք ունենք էջ, որը ջնջվել է, չի պահպանվել նաև էլ.փոստը։ Կարող ենք վերականգնել էջը` փոխելով էլ.փոստը։ Նախապես շնորհակալություն։ Էլ.փոստ եմ թողնում կապվելու համար sukiasyantaguhi@gmail.com

Հոդվածի պաշտպանում

Նոր և չգրանցված մասնակիցներից՝ ՎԵՈՆ Արմենիա։--Ավետիսյան91 (քննարկում) 08:27, 27 Մարտի 2021 (UTC)

Հավանաբար աշխատողներին հանձնարարական է եղել թարմացնել «իրենց էջը» վիքիպեդիայում։--Ավետիսյան91 (քննարկում) 08:27, 27 Մարտի 2021 (UTC)

Քննարկումների ամփոփում

Խնդրում եմ ամփոփել ու որոշում կայացել Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածների 1 և ավել ամիս առաջ բացված քննարկումները։--Ավետիսյան91 (քննարկում) 12:25, 27 Մարտի 2021 (UTC)

Քանի որ մասնակիցներից մեկն ինձ մեղադրում է կողմնապահության մեջ, ես աշխատում եմ չփակել այն քննարկումները, որոնց ես մասնակցել եմ, և որոնց վերաբերյալ հստակ որոշում չի կայացվել քննարկման ընթացքում։ Խնդրում եմ հնարավորության դեպքում ամփոփել նաև այս քննարկումները։--Voskanyan (քննարկում) 17:18, 27 Մարտի 2021 (UTC)

Խնդրում եմ ամփոփել նաև Վահե Մխիթարյան, Հայկ Ղարսյան և Մովսես Դավթյան (զինվորական) հոդվածների քննարկումները։ Նշեմ միայն, որ ըստ մի շարք քննարկումները այս հոդվածները նույնպես ենթակա են ջնջման։--Ավետիսյան91 (քննարկում) 14:24, 3 Մայիսի 2021 (UTC)

Գիտեմ, որ դժվար է այս հարցով որոշում կայացնելը, բայց պետք է անենք, անցել է 2 ամիս։--Ավետիսյան91 (քննարկում) 05:39, 13 Մայիսի 2021 (UTC)
Ավետիսյան91 ջան, ամփոփումը ադմինիստրատորներից բացի կարող են տալ այլ մասնակիցներ, սահմանափակում կանոնակարգով չունենք։--Սամվելքննարկում 06:30, 13 Մայիսի 2021 (UTC)
Samo04 ջան, քանի որ ես եմ պիտակողը, հավանաբար ճիշտ չի լինի ինքս ամփոփեմ, մյուս ակտիվ մասնակիցներն էլ հիմնականում ադմիններն են, դրա համար եմ այստեղ գրում։--Ավետիսյան91 (քննարկում) 06:34, 13 Մայիսի 2021 (UTC)

Զինվորականների ջնջված հոդվածներ

Ողջույն։ Քանի որ կանոնակարգով պատերազմին մասնակցած շատ անձանց հոդվածներ ջնջվեց ու ափսոս է այդ ինֆորմացիան, ստեղծվել է վիքիհարթակից դուրս մի կայք՝ www.armhero.org։ Սա նաև որպես այլընտրանքային լուծում։ Հիմա մտածում եմ արդեն ջնջած հոդվածների ինֆորմացիան փոխանցենք այնտեղ։ Ի՞նչ կասեք։ Այդ կայքում նշանակալիության խնդիր չկա։ Հավանաբար 30-ի մոտ հոդվածներ լինենք ջնջած, կամ իմ ենթաէջերի վրա գցեք, ես կփոխանցեմ այդ կայք, օրինակ՝ Մասնակից:Ավետիսյան91/զինվոր/xxxxx։ Ավելի հեշտ լինելու համար կարող եք այստեղի կարմիր հոդվածները նայել։--Ավետիսյան91 (քննարկում) 16:01, 12 Ապրիլի 2021 (UTC)

Մասնակից:Ավետիսյան91/զինվոր/Մխիթար Գալեյան, Մասնակից:Ավետիսյան91/զինվոր/Արեն Հովհաննիսյան, Մասնակից:Ավետիսյան91/զինվոր/Էրիկ Աբրահամյան (ազատամարտիկ), Մասնակից:Ավետիսյան91/զինվոր/Թաթուլ Հակոբյան (սպարապետ), Մասնակից:Ավետիսյան91/զինվոր/Արտյոմ Բաբայան, Մասնակից:Ավետիսյան91/զինվոր/Արմեն Առուստամյան, Մասնակից:Ավետիսյան91/զինվոր/Նարեկ Ռևազյան‎, Մասնակից:Ավետիսյան91/զինվոր/Վահե Սարդարյան‎, Մասնակից:Ավետիսյան91/զինվոր/Վահե Հովակիմյան‎։ Խնդրում եմ հետո ներկայացնել արագ ջնջման։--Voskanyan (քննարկում) 17:04, 12 Ապրիլի 2021 (UTC)
Շատ շնորհակալ եմ։ Ինֆոն տեղափոխեմ իրենց մոտ, կներկայացնեմ։ Նաև արդեն ջնջման ներկայացվածները կտեղափոխեմ, քանի որ հավանական է, որ ջնջվեն։--Ավետիսյան91 (քննարկում) 17:05, 12 Ապրիլի 2021 (UTC)
Հարգելի Ավետիսյան91, քանի որ ակումբներում և ոչ միայն անընդհատ բախվում ենք այս խնդրին, խնդրում եմ մեկ անգամ ևս հստակեցնել։ Եթե չեմ սխալվում, խորհրդարանում քննարկման արդյունքում որոշվել էր նշանակալիության չափանիշ համարել պատերազմի մասնակցի՝ առնվազն շքանշանի արժանացած լինելու հանգամանքը։ Այդ դեպքում ուզում եմ հասկանալ, օրինակ՝ Գևորգ Քառյան հոդվածը ինչու է ջնջվել։ --Narine Muradyan (WMAM) (քննարկում) 13:40, 19 Ապրիլի 2021 (UTC)
Հարգելի Narine Muradyan (WMAM), նման քննարկումներ եղել է առնվազն 3-4 հատ, որից մի քանիսն իմ նախաձեռնությամբ։ Մասնակցել են 2-3 մասնակից։ Հիմնական հոդվածներ ստեղծողներին առաջարկել եմ մասնակցել նաև կանոնակարգի լրացման քննարկմանը, չեն մասնակցել։ Սա Բեքոյի առաջարկած կանոնակարգի լրացումը, սա էլ քննարկումը, որից ներքև քվեարկությունն է։ Ըստ գործող կանոնակարգի և կանոնակարգի լրացմանը՝ պատերազմին մասնակից լինելը չի ապահովում նշանակալիությունը, մեդալներից էլ նշված են ոչ բոլորը, օրինակ «Արիության մեդալ» և «Մարտական ծառայության մեդալները» չկան։ Քանի որ Ձեր նշած հոդվածի բովանդակությունը չեմ կարող տեսնել (միայն ադմինները կարող են տեսնել ջնջվածները) և բովանդակությունը չեմ հիշում, ենթադրում եմ, որ անձի ստացած մեդալները գործող և առաջարկվող լրացումում չի եղել։ Եթե կարծում եք, որ սխալմունք է եղել, ադմիններին կառաջարկենք վերականգնել։--Ավետիսյան91 (քննարկում) 13:55, 19 Ապրիլի 2021 (UTC)
Հարգելի Ավետիսյան91, քննարկումներին հնարավորինս հետևել եմ, Ձեր ուղարկած հղումներն էլ ուսումնասիրեցի։ Ընդունում եմ, որ Վիքիպեդիայի հանրագիտարանային ուղղվածությունից չի կարելի շեղվել, բայց նաև այդքան էլ համաձայն չեմ «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալները նշանակալիության ցանկում չներառելուն։ Կարծում եմ՝ հենց այնպես մեդալներ չեն շնորհվում։ Իսկ արդեն իսկ ստեղծված հոդվածները ջնջելը նաև ավելի նուրբ, հոգեբանական ազդեցություն է թողնում․ չէ՞ որ հոդված ստեղծելու համար զոհված անձի ընտանիքի հետ ենք կապ հաստատում (ինչը, վստահ եմ՝ հասկանում եք, որ այդքան էլ հեշտ գործ չէ), աղբյուրներ ենք գտնում, ամենայն պատասխանատվությամբ ստեղծում հոդվածը, ու վերջում պարզվում է, որ ջնջվել է։ Գուցե վերանայվի՞ որոշումը, և ցանկում ավելացվեն նաև այդ մեդալներին արժանացած անձանց մասին որակյալ հոդվածները։ --Narine Muradyan (WMAM) (քննարկում) 18:18, 19 Ապրիլի 2021 (UTC)
Narine Muradyan (WMAM) ջան, հավատացեք, որ իմ ուզելով չէ։ Քննարկում է եղել, կարող էիք այնտեղ գրել ու հիմնավորել թե ինչու պետք է ցանկում լինեն նաև այդ մեդալները։ Միգուցե մենք ճիշտ մոտեցում չունենք, հնարավոր է։ Երբեք էլ ուշ չէ նոր քննարկման կամ կանոնակարգի փոփոխության առաջարկի համար։--Ավետիսյան91 (քննարկում) 21:38, 19 Ապրիլի 2021 (UTC)

Վիքին հանուն մարդու իրավունքների արշավ 2021

Հարգելի՛ ադմինիստրատորներ,
2021 թվականի ապրիլի 26-ից մինչև մայիսի 15-ը Հայերեն Վիքիպեդիան ևս միացել է WikiForHumanRights Challenge արշավին: Խնդրում եմ միջոցառման մասին տեղադրել Հայերեն Վիքիպեդիայի Գլխավոր էջի «Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին» հատվածում, ինչպես նաև Վիքիպեդիայի բաներային հատվածում: Կանխավ շնորհակալ եմ: Armineaghayan (քննարկում) 17:13, 25 Ապրիլի 2021 (UTC)

Արված է--Voskanyan (քննարկում) 16:41, 27 Ապրիլի 2021 (UTC)

Էլի վանդալիզմ

ARAP REJEKSİYONİZMİ անվամբ մասնակից, այսպիսի խմբագրում։ --Narek75 (քննարկում) 17:31, 10 Մայիսի 2021 (UTC)

Արված է--Voskanyan (քննարկում) 17:36, 10 Մայիսի 2021 (UTC)

Արգելափակում

Արված է--Voskanyan (քննարկում) 13:58, 12 Մայիսի 2021 (UTC)

Անվանափոխել

Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ - անվանափոխել փակված վերջին երկու քննարկումների հոդվածները։ Երկու էջերն էլ արդեն կան, առանց ադմինական գործիքների չի լինում տեղափոխել էջերը։ Շնորհակալություն--Ավետիսյան91 (քննարկում) 05:42, 17 Մայիսի 2021 (UTC)

Արված է։ Վերահղումները թողել եմ, որովհետև հղվող էջեր կան։--Voskanyan (քննարկում) 06:00, 17 Մայիսի 2021 (UTC)

Հոդվածի պաշտպանություն

Հարգելի ադմինիստրատորներ, Ռոբերտ Քոչարյան հոդվածում մի քանի վանդալային գործողություն է կատարվել, որոնք հետ եմ շրջել։ Քանի որ առաջիկայում Հայաստանում տեղի են ունենալու Ազգային ժողովի ընտրություններ, առաջարկում եմ մեկ ամսով պաշտպանել այդ հոդվածը չգրանցված կամ նոր մասնակիցներից, որպեսզի այս շրջափուլում ամեն անգամ ստիպված չլինենք (ենթադրում եմ հաճախակի) վանդալությունները վերացնել։--Գարդմանահայ (քննարկում) 14:31, 24 Մայիսի 2021 (UTC)

Արված է--Voskanyan (քննարկում) 18:12, 24 Մայիսի 2021 (UTC)
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ
Listen to this article