Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ/Արխիվ/2013 - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ/Արխիվ/2013.

Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ/Արխիվ/2013

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

նոր ադմինիստրատոր

հարգելի ադմինիստրատորներ և ինչու չէ համայնք, ինձ արդեն շնորհվել է ադմինի կարգավիճակ (արդեն նկատեցի ավելացել են գործիքներ), դրա հետ կապված կարծում եմ մի քանի տեղերում պետք է փոփոխություն կատարվի, ես անեմ թե ոչ։ ERJANIK քննարկում: 10։40, 21 Հունվարի 2013 (UTC)

Այո Երջանիկ ջան, նոր պատասխանն եկավ: Բնականաբար կարող ես ամեն տեղ ավելացնել քո անունը:--Bekoքննարկում 11:20, 21 Հունվարի 2013 (UTC)
եղավ, շնորհակալություն: --ERJANIK քննարկում: 11:26, 21 Հունվարի 2013 (UTC)

Ջնջված նկարի վերականգնում

Հարգելի ադմիններ, Փիփ և Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Փիփ) հոդվածներում ես օգտագործել էի իմ կողմից ներբեռնված այս նկարը՝ Phip-zaglik-surb-stepanos.jpg ,որը ջնջվել է Vacio-ի կողմից։ Այն ես գտել եմ http://dashkesen-ih.gov.az/gallery.html ադրբեջանական կառավարական կայքում, որի տակ մակագրած էր ՛՛Զեյլիկի ալբանական եկեղեցի՛՛։ Նկարում պատկերված է Փիփ գյուղում գտնվող Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցին, որը ներկայումս հնարավոր չէ լուսանկարել, քանի որ այն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո և հետևաբար լուսանկարելու թույլտվություն ստանալը գրեթե անհնարին է։ Իսկ համացանցում էլ եկեղեցու լուսանկար չկա, որը արված լինի 1990-ականներից այս կողմ։ Խնդրում եմ հաշվի առնել այս հանգամանքը և վերականգնել այս լուսանկարը, որը հավանաբար արվել է 2000-ականներից հետո։Gardmanahay (քննարկում) 14։29, 25 Սեպտեմբերի 2013 (UTC)։Gardmanahay

հարգելի Gardmanahay, Ձեր նշած կայքում գրված է © 2013 All right reserved www.dashkesen-ih.gov.az, դա նշանակում է որ դրանում եղած նյութերը ունեն հեղինակային իրավունքներ, դա երկրորդական հարց է լուսանկարելու թույլտվության հետ կապված, ասենք հիմա ենթադրենք մեկ այլ ազգի ներկայացուցիչ օգտագործի հայկական որևէ բնակատեղի լուսանկար, որը պաշտպանված լինի հեղինակային իրավունքով, պատճառաբանելով որ ինքը չի կարող լուսանկարել այն, դա դեռ չի նշանակում որ տվյալ լուսանկարը նա կարող է տարածել ազատ արտոնագրի տակ, կարծում եմ հասկացաք թե ինչի մասին է խոսքը: Լրացուցիչ հարցերի դեպքում գրեք, նաև մի մոռացեք ստորագրել քննարկումը: Հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 14:24, 25 Սեպտեմբերի 2013 (UTC)
ERJANIK ջան, հիմա ինչ, հնարավոր չի՞ այդ նկարը օգտագործել Վիկիպեդիայում: Ես Վիկիպեդիայի օրենքները կարդալիս որքան հասկացա նմանատիպ լուսանկար կարելի է օգտագործել պարզապես մեկ հոդվածում և մեկ անգամ ինչպես այս մեկը՝ http://www.armenianarchitecture.am/v2/openpicture.php?lg=1&picId=3265

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Banantsi_Surb_Astvatsatsin_ekeghetsi.jpg Շնորհակալություն արձագանքի համար։Gardmanahay (քննարկում) 14։29, 25 Սեպտեմբերի 2013 (UTC)։Gardmanahay

Gardmanahay ջան, նկարները կարող ենք օգտագործվել, բայց պետք է լրացված լինի ոչ ազատ կաղապարը, լավ, այսօր ես կբեռնեմ այդ լուսանկարը ու կլրացնեմ անհրաժեշտ կաղապարը, դու կտեսնես դա ինչպես է արվում ու եթե էլի հարցեր լինեն կգրես: --ERJANIK քննարկում: 06:34, 26 Սեպտեմբերի 2013 (UTC)
Շնորհակալ եմ ERJANIK ջան:Gardmanahay (քննարկում) 09:28, 26 Սեպտեմբերի 2013 (UTC):Gardmanahay

Հարցեր

Ինչու չեն ամփոփվում քվեարկությունները և իրոքից այս էջին միշտ հետևում են ադմինները?, թե խորհրդարանի նման է, շնորհակալություն ակնկալում եմ պատասխաններ.............--6AND5 (քննարկում) 22։13, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)

Կարծում եմ դա նրանից է, որ նախ և առաջ փակված չէ այս քննարկումը, քանի որ ըստ իս՝ շատ մասնակիցներ դեռևս չեն մասնակցել հարցմանը։ Կարծում եմ սխալ է նման հարցը որոշել՝ հաշվի առնելով միայն 9 մասնակիցների ձայնը։ Երբ որոշենք, թե որ քվեարկությունը որքան պետք է տևի, ապա արդեն շատ հեշտ կլինի սահմանել ժամկետներ և փակել տարբեր քննարկումները։ Համենայն դեպս մեր ակտիվ ադմինները այս մի 2 ամսվա ընթացքում զբաղված էին վիքիից դուրս, բայց վիքիի զարգացմանն ուղղված տարբեր նախագծերի իրականացմամբ, որը հսկայական ժամանակ է խլում։ Կարծում եմ եկող ամսվանից արդեն ամեն ինչ իր տեղը կընկնի։ Իսկ վիքիհամայնքին կոչ եմ անում իրենց կարծիքն արտահայտել այս քննարկման մեջ։ --Lilitik22 (քննարկում) 05:50, 20 Հոկտեմբերի 2013 (UTC)

Առաջարկ (Խորհրդարանից եմ տեղափոխել)

Ադմիններին առաջարկում եմ Խմբագրվում է էջում փոփոխություններ կատարել, ինչպես վրացերեն վիքիում է, էջի ներքևում կարմիր հաղորդագրությունը (չպատճենելու մասին) լինի հիշել էջը կոճակից վերև, միաժամանակ բովանդակությունը փոխվի, այն է ավելացնել վրացերենի բաներային տեսքով փոփոխվող արգելման պատկերները, միաժամանակ մեկ տող ավելացվի, որ չմոռանան և այնպայման նշեն արտաքին հղումներ կամ գրականության ցանկ։ Այսպես ավելի էֆեկտիվ կլինի։--6AND5 (քննարկում) 17։58, 12 Սեպտեմբերի 2013 (UTC)

չգիտեմ հարգելի 6AND5, անձամբ մտածում եմ որ էական փոփոխություն չի տա, բայց գուցե կարելի է փորձել, ի դեպ ռուսերեն վիքիում էլ շատ կարճ է գրված այդ ամենը ու ավելի փոքր: --ERJANIK քննարկում: 18:55, 20 Հոկտեմբերի 2013 (UTC)

Տեղորոշման քարտեզներ

Քանի որ հոկտեմբերի 11-ից մինչ այսօր բացի մեկ մասնակցից, ոչ ոք դեմ չի արտահայտվել փոփոխություններին, իսկ մնացած կարծիքները հաշվի առնելով նաև հաշվի առնելով նախկինում քննարկումները այս հարցի շուրջ, որոնք բոլորը կից կներկայացնեմ, ապա ես այդ փոփոխությունը վաղը կկատարեմ 2 կաղապարներում .[1](Պատկեր), [2], (Պատկեր) և խնդրում եմ դրանք հետո պաշտպանություն սահմանել միայն ադմիններին խմբագրման իրավունք տալով, որպեսզի զերծ մնանք խմբագրական պատերազմներից և սադրիչ գործողություններից, նմանատիպ կաղապարները,որոնք կարող են ազդել 100-ավոր հոդվածների վրա և ռիսկային են ըստ ինձ ճիշտը պաշտպանելն է։ Իսկ քննարկումները սրանք են.

Քննարկում 1։ Չնայած որ ոչ մի պետություն, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը, չի չանաճել Արցախի Հանրապետության անկախությունը, բայց բազմաթիվ պաշտոնական պետական կայքերում պատկերված նկարներին և քարտեզներին Հայաստանի քարտեզը ընդգրկում է նաև նոր ազատագրված տարածքները։ Ես չեմ հասկանում, թե ինչու մենք պետք է բացառություն անենք և կատարենք ադրբեջանցիների կամքը։ Կարծում եմ Հայերեն Վիքիպեդիայի մասնակիցների մեծամասնությունը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը։ Առաջարկում եմ ((Տեղորոշման քարտեզ Հայաստան)) կաղապարում վերադարձնել հին՝ Արցախի սահմններով, քարտեզի տարբերակը և չոտնահարել մեր եղբայրների և հայրերի հիշատակը։--तावू 15։24, 19 Ապրիլի 2012 (UTC)
Լիովին համամիտ եմ:--Արամ 19:55, 19 Ապրիլի 2012 (UTC)
Շաաաա՜տ համաձայն եմ: ERJANIK 06:03, 20 Ապրիլի 2012 (UTC)
Համաձայն եմ: Միևնույն է միշտ էլ ադրբեջանցիներն իրենցն են պնդելու, մենք էլ մերը: Hovhannes (talk) 12:15, 20 Ապրիլի 2012 (UTC)
Եթե էլ ոչ ոք իր կարծիքը չի հայտնում, կարծում եմ արդյունքը պարզ է: --तावू 14:05, 23 Ապրիլի 2012 (UTC)

Պանդուխտ, ինձ համար հստակ չէ, քո առաջարկը, խնդրում եմ կոնկրետացնել այն։ Նաև խնդրում եմ, եկ քննարկումներ ծավալելիս, մյուս մասնակիցների ազգային կամ այլ զգացումները որպես նախափաստարկ չոգտագործենք։ --vacio 17։38, 23 Ապրիլի 2012 (UTC)

Խոսքը գնում է այս քարտեզի մասին, որով առաջարկում եմ փոխել ներկայիս Տեղորոշման կաղապարի քարտեզը:--तावू 19:57, 23 Ապրիլի 2012 (UTC)
Չնյած որ երկու պետությունն էլ քարտեզին նույն բաց դեղին գույնով են ներկած, դա չի նշանակում որ ըստ քարտեզին դա մեկ պետություն է, քանի որ դրանց միջև պետական սահմանի գիծն է երևում: Պետք չե մտածել, իբր քարտեզին մեկ երկիր է գծած, հստակ երևում է որ այդտեղ երկուսն է: Չգիտեմ, թե ինչ ի նկատի ունես «ազգային կամ այլ զգացումները» ասելով, յուրաքանչյուր մարդու մոտ դա ունի սեփական իմաստը:--तावू 20:07, 23 Ապրիլի 2012 (UTC)
Նկատի ունեի «չոտնահարել մեր եղբայրների և հայրերի հիշատակը» խոսքերը։ Ինչ վերաբերում է քարտեզին, ես չեմ նկատել, որ դե յուրե երկու տարբեր պետություններ նույն գունով նշված լինեն տեղորոշման քարտեզի մեջ։ Խնդրում եմ, ուղղիր ինձ, եթե սխալվում ես։ Իմ կարծիքվ, նման կերպ վարվելով չեզոր հանրագիտարան լինելու սկզբունքից կշեղվենք (այսինք երկու առանձին պետություններ կներկակացնենք որպես մեկ պետություն, ինչը փաստացիորեն կամ իրավականորեն այդպես չէ)։
Այլ հարց է, որ քարտեզի վրա նշվի Արցախի սահմանները՝ որպես Ադրբեջանից անկախ պետություն։ Այդ դեպքում ինքս ճիշտ եմ համարում հիմք ընդունել Արցախի սահմանադրությամբ ամրագրված սահմաններըի (այդպես վարվելով կունենանք և իրավական և փաստացի իրողության վրա հիմնված հիմքեր)։ --vacio 13:15, 26 Ապրիլի 2012 (UTC)


Քննարկում 2 ։ Հետաքրքիր է, հնարավոր է բնակավայր տեղեկաքարտը այնպես լրացնել, որ կոորդինատները ցույց տրվեն մեր կողմից նշված քարտեզում, այլ ոչ թե այն, որ ավտոմատ կերպով է ցույց տրվում? Խնդրում եմ պատասխանել, եթե կարողացա մտքերս հասկանալի ներկայացնեմ։--6AND5 (քննարկում) 20։53, 11 Հոկտեմբերի 2013 (UTC)
Իհարկե հասկանալի է։ Կարծում եմ հնարավոր է։ Միայն ձևերը փնտրել է պետք։--Beko (քննարկում) 21:03, 11 Հոկտեմբերի 2013 (UTC)
Քարտեզիդ եզրային ճիշտ կորդինատներն է պետք իմանալ, այդ դեպքում կարելի է սարքել։--Beko (քննարկում) 21:13, 11 Հոկտեմբերի 2013 (UTC)
Նոր գտա, | երկրի քարտեզ = պարամետրն է, ես փոփոխեցի Արփենի հոդվածում, եթե դեմ լինողներ չեն լինի, ապա անհրաժեշտ է բոլոր հոդվածներում փոփոխել, իսկ հիմնավորումը ՀՀ Սահմանադրությունն է, կարելի է բոտով կամ ուղղակի ձեռքով ԱՎԲ-ի միջոցով անել, կարծում եմ դեմ լինողներ և չգիտեմ սա հայերեն այլ ոչ թե հայկական վիքի է պրիմիտիվ հակափաստարկներ բերողներ չեն լինի:--6AND5 (քննարկում) 21:33, 11 Հոկտեմբերի 2013 (UTC)
Ով կարող է իմանալ ինչու չի աշխատում Պառավաքար հոդվածի տեղեկաքարտ բնակավայրի մարզային քարտեզը և բնակավայրը ցույց է տրվում Ադրբեջանի կազմում?, այդպիսի սխալ այդ մարզի շատ հոդվածներում կա:--6AND5 (քննարկում) 12:32, 14 Հոկտեմբերի 2013 (UTC)
Ինչ հիմնավորումով եք դուք առանց որևէ քննարկման կամ համաձայնության, առաջնորդվելով միայն ձեր սեփական նեղ անձնական կարծիքով, այդպիսի փոփոխություններ մտցնում հոդվածներում?--David1992 (քննարկում) 17:48, 14 Հոկտեմբերի 2013 (UTC)
Համաձայնություն կա, եթե մասնակիցների մեծ մասը ակնհայտ դեմ լիներ, ապա կասեին, որովհետև, այդ ընթացքում գոնե մոտ 10 ակտիվ մասնակից խմբագրել է վիքիում, իսկ դա մեր վիքիի համար բավարար է, եթե դեմ եք Հայաստանյան և դե ֆակտո իրականությունների արտացոլմանը Հայաստանի բնակավայրերի մասին հոդվածներում, ապա բողոքարկեք և համապատասխան հիմնավորումներ բերեք...........--6AND5 (քննարկում) 18:38, 14 Հոկտեմբերի 2013 (UTC)
Վիքիպեիայում խմբագրող մասնակիցները պարտավոր չեն մասնակցել տարբեր քննարկումներին կամ առավել ևս հետաքրքրված լինեն կոնկրետ այս թեմայով:
Այսպիսի քննարկում եթե չեմ սխալվում եղել է, հարցը փակվել է առանց որևէ փոփոխության: Իհարկե ոչ մեկ, առավել ևս հայերեն վիքիում չի կարող դեմ լինել, որ դե-ֆակտո անկախ ԼՂՀ տարածը հանվի Ադրբեջանական քարտեզից և այդպես էլ կա: Բայց դուք դե ֆակտո անկախ տարածքը միավորել եք մեկ այլ պետության տարածքի հետ, երբ խոսքը գնում է տվյալ երկրի այլ ոչ թե դե ֆակտո անկախ տարածքի գյուղերի մասին: Եվ որն է հանրագիտարանային արդարացումը այստեղ բացի ձեր հայրենասիրոթյան աստիճանը ցույց տալու փորձից:--David1992 (քննարկում) 18:52, 14 Հոկտեմբերի 2013 (UTC)
Այդ քարտեզը ինչպես է կոչվում ՀՀ քարտեզ այդպես չէ? Կա նաև ԼՂՀ քարտեզ: Դուք միավորել եք դրանք իրար հետ, և հետքրքիր է համաձայն որ երկրի սահմանադրության?--David1992 (քննարկում) 18:55, 14 Հոկտեմբերի 2013 (UTC)
Նախ ես ոչ մի բան ցույց տալու կամ ցույց տալու փորձ չունեմ, քարտեզի փոփոխման հիմնական նպատակը ոչ թե ԼՂՀ-ն է, այլ անկլավների հարցը, իսկ ԼՂՀ-ն առանձին է ցույց տրված, ոչ թե Հայաստանի կազմի մեջ, բացի այդ այդ քարտեզը ես չեմ կազմել, այլ Պանդուխտը, ես ու ինքը տարբեր մարդիկ ենք: Իսկ ինչու է նույն գունավորումը 2 պետություններում, որպես օբյեկտիվ հիմք կարող ենք ընդունել ՀՀ կառավարության կայքում գտնվող ատլասը[3] որը հղվում է ՀՀ ԿԱ Կադաստրի ՊԿ[4], որտեղ էլ կա տվյալ քարտեզը(14-րդ պատկերը), որը կոչվում է Հայաստան, այլ ոչ թե ՀՀ և ԼՂՀ, ամեն դեպքում հարցը կարելի է նորից քննարկել և եթե վիքիհամայնքի մեծ մասը գտավ որ ԼՂՀ-ն ուրիշ գույնով է պետք, ապա պատկերում ռեվերթ կանենք Վացիոյի տարբերակին, բայց քննարկումից հետո, այնպես որ մեկ քայլով ամեն ինչ կուղղվի, վնաս չկա:--6AND5 (քննարկում) 19:18, 14 Հոկտեմբերի 2013 (UTC)


Քննարկում 3։ Հարգելի մասնակիցներ, ես առաջնորդվեցի ժողովրդական ասույթով, այն է լռությունը համաձայնբության նշան է, բայց արդեն 2-րդ անգամ սխալվեցի, պարզվում է անգամ ադմինները ուշադիր կամ ընդհանրապես չեն հետևում խորհրդարանի քննարկումներին, ինչու որովհետև, եթե մասնակիցը չհայտարարեր, որ ինքը դեմ է քարտեզների փոփոխմանը, ապա ես դրանք բոլորը ժամանակի ընթացքում կփոխեի, իսկ 2 տարի հետո ինչ -որ մեկը կբողոքարկեր և կպարզվեր, որ 2 տարի առաջ դրանք առանց համաձայնության արել, բայց իմ խորին համոզմամբ բոլորն էլ տեսնում են թե ինչ եմ անում։ Հետևաբար կրկին խնդրում եմ որոշակի կարծիք արտահայտեք կոորդինատային քարտեզների փոփոխման մասին, այն կա 2 տարբերակ փոխելու [5] և սա [6], ես փոխել եմ վերջին տարբերակով։ Հիմա ովքեր դեմ են շատ եմ խնդրում ասեք որ 2 տարբերակին էլ դեմ եք և ուզում եք, որ նույնը մնա, եթե ձեռնպահ եք և կհամակերպվեք հին կամ նոր տարբերակներից մեկի հետ, ապա ասեք կամ ուղղակի մի մասնակցեք քննարկմանը.................. .--6AND5 (քննարկում) 21։57, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)
ինքս հարգելի 6AND5, համաձայն եմ առանց Ադրբեջանական այսպես կոչված անկլավ կամ էքսկլավների: --ERJANIK քննարկում: 18:39, 20 Հոկտեմբերի 2013 (UTC)
Ընկերներ ջան, առաջին տարբերակի օգտագործումը ես հանցագործություն եմ համարում: Ասելու ուրիշ բան չունեմ:--֎ Պանդուխտ 11:54, 21 Հոկտեմբերի 2013 (UTC)
Միաժամանակ, քանի քննարկումը կա, ևս մեկ կարևոր կոորդինատային քարտեզի փոփոխում եմ առաջարկում, բնականաբար դեմ լինողներին խնդրում եմ արտահայտվել: Ըստ այդմ ԼՂՀ-ի կոորդ. քարտեզի փոխարեն կաղապարում տեղադրել սա [7], որը ռուսերեն և իտալերեն վիքիներում է օգտագործվում......--6AND5 (քննարկում) 21:13, 21 Հոկտեմբերի 2013 (UTC)
Հայաստանի համար վերջնական տարբերակ առաջարկում այս նոր բեռնված տարբեր գույներով քարտեզը.[8], հակառակ պարագայում սա [9],

Խնդրում եմ կրկին կարծիք հայտնեք այս 2 տարբերակներից որը ընտրել, եթե նոր կարծիքներ չլինեն, ապա դա համաձայնության նշան կլինի--6AND5 (քննարկում) 14։28, 22 Հոկտեմբերի 2013 (UTC)

Ձեր առաջարկած քարտեզները և փոփոխման պաճառները իրար հակասում են: Եթե ձեր նպատակը դե-ֆակտո սահմաններին են, այդ դեպքում ասեմ որ քարտեզներից ոչ մեկում դե-ֆակտո սահմանները գծված չեն: Քանի որ առաջին դեպքում Արծվաշենի անկլավը դե-ֆակտո գտնվում է ադրբեջանական վերահսկողութհայան տակ: ՀՀ և ԼՂՀ սահմանադրորեն դա նույն պետությունը չէ հետևաբար երկրորդ քարտեղը նույնպես հակասում է Վիքիպեիդայի սկզբունքներին:
ԼՂՀ քարտեզն էլ շատ հաջող է և փոխել պետք չէ:--David1992 (քննարկում) 17:38, 22 Հոկտեմբերի 2013 (UTC)
Ընդհանուր առմամբ գտնում եմ որ Վիքիքպեդիայում քարտեզներ փոխելով ուժերի վերադասավորթյունը հարավային Կովկասում չի փոխվում:--David1992 (քննարկում) 17:54, 22 Հոկտեմբերի 2013 (UTC)
Դավիթի տեսակետները բոլորիս հայտնի են, բնականաբար իմ խոսքը արձագանքելու ուղղված է մնացած վիքիմասնակիցներին, իսկ ինչ վերաբերում է Կովկասում ուժերի վերադասավորմանը, ես այս գործողություններով այդպիսի նպատակ չեմ հետապնդում......, բացի այդ մոռացա ասեի պետք չէ մարդկանց թյուրիմացության մեջ գցել, ոչ մի քարտեզում ԼՂՀ-ն և ՀՀ-ն մեկ պետության մեջ պատկերված չեն, նույն կամ շրջապատից տարբեր գույները չեն նշանակում մեկ պետություն, իսկ վերջին տարբերակի մեջ ընդհանրապես ԼՂՀ-ն չի տարբերվում այլ պետություններից բացի ՀՀ-ից, ուղղակի բոլորին էլ պարզ է խնդիրը ընդհանրապես ԼՂՀ-ի արտացոլումն է քարտեզի մեջ, ինձ թվում ավելացնելու ոչ մի բան էլ չկա.........--6AND5 (քննարկում) 18:08, 22 Հոկտեմբերի 2013 (UTC)
Ես կարծում եմ, որ ամենաօպտիմալ տարբերակն է Հայաստանի և Արցախի համար մշակել մեկ ընդհանուր քարտեզ, առանց ներքին սահմանի (կամ այդ սահմանը նշել կետագծով): Մեկ ազգ, մեկ մշակույթ, մեկ պետություն:--֎ Պանդուխտ 20:45, 22 Հոկտեմբերի 2013 (UTC)
Իմ մտքով էլ է անցել մեկ քարտեզով(բայց հստակ սահմաններով տարանջատված), բայց բնականաբար դա թույլ չեն տա մեր վիքիին, դրա համար գոնե այս ըստ ինձ բավականին նեյտրալ տարբերակներից մեկով փոխվի, որովհետև այն տարբերակը, որ գործում է ուղղակի խայտառակություն է--6AND5 (քննարկում) 20:50, 22 Հոկտեմբերի 2013 (UTC)
Եվ բացի այդ հարգելի Պանդուխտ դա չեզոք տեսակետ չի համարվի,քանի որ ամեն դեպքում անկախ ամեն ինչից դրանք 2 տարբեր ինքնիշխան պետություններ են համարվում, առանց սահմանների պատկերումը ճիշտ չի լինի և դրանով լրացուցիչ խաղաքարտ կտրվի թե վիքիի թե վիքիից դուրս որոշակի կատեգորիայի մարդկանց ինքնադրսևորման համար.........--6AND5 (քննարկում) 07:52, 23 Հոկտեմբերի 2013 (UTC)
Հ.Գ. Ես առաջնորդվում եմ դե յուրե և դե ֆակտո իրականությունների նպատակային արտացոլման գաղափարներով, այլ ոչ թե էմոցիոնալ հարթության մեջ գտնվող գաղափարներով, պետք է անել այն, ինչ իրականության մեջ կարող ես տեղավորել........--6AND5 (քննարկում) 07:58, 23 Հոկտեմբերի 2013 (UTC)
Իսկ դուք կողմնորոշվեք թե ինչ եք ուզում անել այդ քարտեզների փոփոխումով: Դե ֆակտո և դե յուրե սահմանները իրարից տարբերվում են: Դե ֆակտո Արծվաշենը չի մտնում ՀՀ, իսկ Շահումյանը ԼՂՀ մեջ: Դե ֆակտո ես կարեղ եմ Կոսովոն համարել Ալբանիայի մաս, իսկ Հայաստանը Ռուսաստանի մի մասը, իսկ դե յուրե ոչ: Բայց ես վստահ եմ որ դա մեր գործը չէ: Պետք չի խառնվել Սարգսյանի և Ալիևի Վլադիմիր Վլադիմիրովիչի գործերին և նրա փոխարեն հարցեր լուծել:--David1992 (քննարկում) 09:44, 23 Հոկտեմբերի 2013 (UTC)

Ես արդեն հոգնել եմ նույն բանը ասելուց ՀՀ սահմանադրությամբ այդ անկլավները և Արծվաշենը մտնում են ՀՀ-ի կազմի մեջ, ԼՂՀ-ի սահմանդրությամբ ԼՂՀ-ի մեջ, և մենք ոչ մեկի գործերին չենք խառնվում, մի քանի օր առաջ խնդիրը նույն գույնով պատկերելու մեջ էր(ի դեպ քարտեզում ԼՂՀ-ն պատկերված չի ուղղակի նրա մի հատվածը,որը ցանկացած պարագայում պիտի երևար կամ առանձին կամ Ադ-ի կազմի մեջ, այնպես որ կրկին ասում էր պետք չի թյուրիմացության մեջ գցել կարդացողներին), ընդունեցի և այլ տարբերակ առաջարկեցի, որից հետո հերթը հասավ Պուտինին, եթե դեմ եք Սահմանադրության արտացոլմամբ քարտեզներին, ուղղակի այդպես կարճ կոնկրետ ասեք(ու սրանով Ձեր հետ բանավեճը ավարտենք), ժողովրդական լեզվով ասած մի Պողոս Պետրոսին խառնեք այս պատմությանը ես համոզված եմ,որ դուք նորից մի նոր բան գտնեք, այդպես կարելի է 20 տարի քննարկել ես արդեն իրոքից հոգնել եմ այս ամենից.........--6AND5 (քննարկում) 10։04, 23 Հոկտեմբերի 2013 (UTC)

Արդյունք։ Ես փոփոխությունները կատարեցի կաղապարներում, խնդրում եմ պաշտպանություն սահմանել այդ կաղապարների համար, որպեսզի միայն ադինները խմբագրեն (ՀՀ-ի ֆիզիկական քարտեզը պատրաստ լինելու ժամանակ, այն նունպես կփոփոխենք), եթե այլ կարծիք ունեք պաշտպանության վերաբերյալ արտահայտվեք....--6AND5 (քննարկում) 17։37, 24 Հոկտեմբերի 2013 (UTC)
ես առաջարկում եմ ժամանակից առաջ չընկնել, տեսնենք ոնց կլինի, եթե կարիք լինի նոր միայն պաշտպանություն կսահմանվի: ERJANIK քննարկում: 05:52, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)
Համամիտ եմ 6AND5-ի հետ--ՀայկԱփրիկյան 14:48, 27 Դեկտեմբերի 2013 (UTC)

Մասնակիցների անուններ[խմբագրել կոդը]

Չնայած մեր կանոններում չգտա որևէ գրառում կապված մասնակիցների անունների հետ, բայց գտնում եմ, որ մասնակիցների անունները չպետք է պարունակեն որևէ կազմակերպության անվանում, որը կարելի է դիտել որպես գովազդային քայլ։ Առաջարկում եմ մեր հարգելի ադմիններին արգելափակել այսպիսի մասնակիցներին և բացատրել, որ սա վիքիպեդիան է և արգելված է ցանկացած տիպի գովազդ։--Սամվել (քննարկում) 13։06, 31 Հոկտեմբերի 2013 (UTC)

Ըստ մասնակցային անվանումների մեր կանոնակարգի՝ Վիքիպեդիայում որևէ կազմակերպության, միավորման, ապրանքանիշի և այլն գովազդն արգելվում է և նման գործունեության համար մասնակիցը ենթակա է արգելափակման։ Կազմակերպության, միավորման, ապրանքանիշի և այլն անունն օգտագործել որպես մասնակցի անուն չի արգելված, բայց խորհուրդ չի տրվում և որոշ հանգամանքներում կարող է խախտում համարվել։ --Lilitik22 (քննարկում) 14:13, 31 Հոկտեմբերի 2013 (UTC)
համենայնդեպս ճիշտ եք հարգելի Սամվել, ես նրա քննարկման էջում կգրեմ ինչ-որ բաներ: ERJANIK քննարկում: 07:51, 1 Նոյեմբերի 2013 (UTC)
Շնորհակալություն արձագանքման համար: Գտնում եմ, որ կանոնները կարիք ունեն վերանայման, քանի որ որևէ կազմակերպության կամ ապրանքանիշի անունը օգտագործել անվան մեջ համարվում է գովազդ, իսկ գովազդը վիքիպեդիայում արգելված է: Կանոնում հստակ որևէ բան ձևակերպված չէ, որոշ դեպքերում կարող է համարվել խախտում արտահայտությունը լրիվ ծիծաղելի է:--Սամվել (քննարկում) 13:17, 1 Նոյեմբերի 2013 (UTC)
Համամիտ եմ Ձեզ հետ։ Կանոնակարգի երկրորդ նախադասությունը հակասում է առաջինին։ Եթե գովազդ է, ապա տարբերություն չկա՝ որտեղ է օգտագործվում, մնում է գովազդ։ --Lilitik22 (քննարկում) 13:23, 1 Նոյեմբերի 2013 (UTC)
Բացի այդ կանոնակարգում պետք է հստակ նշել, որ մասնակցի անունները չպետք է պարունակեն վիրավորական, ռասիստական, ապակողմնորոշիչ արտահայտություններ: Եվ լավ կլինի այս ամենի մասին մասնակիցը տեղեկանա մինչև գրանցումը:--Սամվել (քննարկում) 13:47, 1 Նոյեմբերի 2013 (UTC)

Կրկին David1992 մասնակիցը[խմբագրել կոդը]

Ես չգիտեմ, թե այս մասնակցի նպատակը որն է, բայց ինձ մոտ այնպիսի մի տպավորություն է, որ վերջին երկու ամսվա ընթացքում նա ինձ հետապնդում է, մեկնաբանելով ամեն մի քայլս։ Մեկ բան է, որ այս մեկնաբանությունները ունենային դրական բնույթ, բայց, ցավոք, կարծես թե, նա մասնակցում է քննարկումներում միայն վիճելու համար։ Դա ուղղակի անտանելի է դարձել։ Ոչ մի կառուցողական տարր, ոչ մի համաձայնություն։ Երբեմն անիմաստ արտահայտություններ, որոնց նպատակն է, կարծես թե, մասնակցին հունից հանելը։ Օդում մեղադրում է «կանոնների խախտման» մեջ, բայց ոչ մի կոնկրետ բան։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, կուզենային այս հարցին լուծում տալ։ --֎ Պանդուխտ 17։43, 4 Նոյեմբերի 2013 (UTC)

Ես մասնակցել եմ երկու քննարկման որոնք սկսել է այս մասնակցիը կապված ԼՂՀ/Արցախ քննարկման հետ և Պատմական Հայաստանի քարտեզների գծման հետ: Եթե գտնում եք որ ինձ շատ հաճելի է ձեզ հետ վիճել հարգելի բարեկամ, ասեմ որ սխալվում եք,ուղակի ինձ այդ քննարկումներին ստիպում է մասնակցել այն որ որևէ այլ մասնակից չի փորձում հակառակվել ձեր առաջարկներին, ջնջման կամ վերանվանման առաջադրել ձեր այն հոդվածները, որոնք ուղակիորեն հակասում են նախագծի սկզբունքներին:
Դուք չեք ուզում հաշվի առնել այն սկզբունքը որ այս նախագիծը կոչվում է "հայերեն Վիքիպեդիա" այլ ոչ թե "հայ ազգային-ազատագրական հայրենասիրական Վիքիպեդիա" և պարբերաբար մուտքագրում եք այնպիսի նյութե որոնք հակասում են նախագծի սկզբունքներին::--David1992 (քննարկում) 18:14, 4 Նոյեմբերի 2013 (UTC)
Կարծում եմ ներդրումներ չկատարող, միայն վեճեր է հրահրող մասնակցի նկատմամբ ադմինները միջոցներ պետք է ձեռնարկեն, մանավանդ որ նա խամաճիկ ունի: --SusikMkr (քննարկում) 18:42, 4 Նոյեմբերի 2013 (UTC)
Հետքրքիր է ինչ միջոցներ? Փաստորեն կարծիք հայտնելը մեր Վիքիպեդիայում արդեն չի թույլատրվում, պետք է միայն համաձայնվել? Շատ հետաքրքիր է: Եթե ձեզ դուր չի գալիս իմ կարծիքը դա դեռ բավարար չէ ինձ քննադատեկլու կամ մեղադրելու համար:Խնդրում եմ նաև անհիմն չմեղադրել, ես խամաչիկ չունեմ և որևէ խնդիր չունեմ դրանով զբաղվելու:--David1992 (քննարկում) 18:45, 4 Նոյեմբերի 2013 (UTC)
@Պանդուխտ, խնդրում եմ ներկայացրու քո նշած հետապնդումները, վեճերը և անիմաստ արտահայտությունները ցույց տվող խմբագրումների տարբերություններ։ Առանց դրանց անիմաստ է այստեղ քննարկում սկսելը, քանի որ վեճում չներգրավված մասնակիցների համար հնարավոր չէ կամ դժվար է, որ որևէ եզրահանգման գալը։
@Սուսաննա, դո՞ւ ինչ խամաճիկի մասին ես ակնարկում։ Կարո՞ղ ես նշել մասնակցային անունը։ --vacio 20:52, 4 Նոյեմբերի 2013 (UTC)
Հարգելի ադմիններ՝ Vacio, Beko, Erjanik, Xelgen, կարծում եմ եկել է ժամանակը մեկընդմիշտ լուծելու այս հարցը։ Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել David1992 մասնակցի գործունեության վրա հայերեն վիքիպեդիայում, ով տարբեր մասնակիցների հետ տարբեր քննարկումներ ծավալելով (տարբեր քննարկումների մասնակցելով)՝ դրանք դարձնում է ոչ կառուցողական։ Ահա քննարկումները՝ 1, 2, 3, 4։ Խնդրում եմ ուսումնասիրել և հայտնել ձեր կարծիքը այս խնդրի վերաբերյալ։ Իմ կարծիքով նման ոչ կառուցողական քննարկումները չեն նպաստում հայերեն վիքիպեդիայում առողջ խմբագրական մթնոլորտի ձևավորմանը, որը վանում է հին ու նոր մասնակիցներին։ Յուրաքանչյուր մասնակից պետք է նպաստի Վիքիպեդիա համայնքում բարեհամբույր մթնոլորտի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես գրված է այստեղ։ Ինչպես նաև բազմաթիվ անգամ զգուշացում ստանալուց հետո, նույնիսկ արգելափակվելուց հետո մասնակիցը շարունակում է պարբերաբար քննարկման էջերից հեռացնել քննարկումներ՝ 1, 2, 3, 4, 5, ավելի վաղ քննարկումները չեմ նայել։ Սպասում եմ ձեր արձագանքին։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 20:12, 4 Նոյեմբերի 2013 (UTC)
Վերոնշյալ քննարկումները ուղակի անհրաժեշտ էին հայերեն Վիքիպեդիան ավելի օբյեկտիվ դարձնելու համար և ես չեմ գտնում որ Վիքիպեդիայի հոդվածները կեղծիքից մաքրելը դա կանոնների խախտում է:--David1992 (քննարկում) 21:56, 4 Նոյեմբերի 2013 (UTC)
Մասնակցի գլուխգործոցները.
Պարբերաբար ձեր և մի քանի այլ մասնակիցներ, բայց հիմնականում դուք փորձում եք ծայրահեղ ազգայնական բնույթի նյութեր մուտքագրել որոնք ոչ թե նպստում այլ վնասում են հայկական կողմին դիրքորոշմանը, մոռանալվ որ Վիքիպեդիան դրա տեղը չէ և դեռ ես եմ խախտում կանոնները?

Ո՞վ էր խոսում Էգեյան ծովի ու Հնդկաստանի մասին.

Հայերեն Վիքիպեդիան դա հայերեն Վիքիպեդիան է, այլ ոչ թե մի խումբ հայերի, որոնք կարող են իրաար մեջ համաձայնվել որ Հայաստնաը ձգվում է Էգեյան ծովից մինչև Հնդկաստան և գծել պաշտոնական "քարտեզ": ...

Ո՞վ էր խոսում Մակեդոնիայի մասին.

Ես ձեր առաջարկի մասին է խոսում, ըստ որի ժ-կից բնակավայրերում նշվի պատմական Հայաստանի քարտեղը: Այսինքն քո կարծիքով նորմալ է որ օրինակ Ալեքսանդրիա քաղաի կաղապարում բացի Եգիպտոսի քարտեզից լինի նաև պատմական Մակոդոնիայի քարտեզը?

Ուղղակի անիմաստ մի քննարկում։

Երբեմն ծայրահեղ ազգայնական ես դառնում, երբեմն նոր հեթանոս...

Ես չեմ ասում, որ չեմ ուզում որևէ բան քննարկել մասնակցի հետ, մեց սիրով, բայց եթե քննարումը կառուցողական է։ Տեսնելով, որ նման խնդրի առաջ ոչ միայն ես եմ կանգնել, որոշեցի չլռել։--֎ Պանդուխտ 22։37, 4 Նոյեմբերի 2013 (UTC)

Մակեդոնիան դա լավագույն օրինակն էր թե ինչքանով է ձեր առաջարկը անիմաստ, այդ օրինակը հենց դրան է ուղղված: Մյուս օրինակները նույնպես և ես ձեմ հասկանում թե ինչու եք իմ գրածները տեղափոխել այստեղ?--David1992 (քննարկում) 22:41, 4 Նոյեմբերի 2013 (UTC)


ինքս շատ-շատ հարցերում համաձայն չեմ եղել Davi1992-ի տեսակետների հետ։ Քիչ, բայց եղել են դեպքեր երբ համամիտ եմ նրա հետ եղել, սա որպես ես եմ ասում, իսկ որպես ադմինիստրատոր, չեմ կարծում որ David1992-ը շատ մեծ սխալներ է գործել այն քայլերում, որոնք վերևում նշվել են, ու դրա համար նա ասենք պետք է արգելափակվի (այսպես եմ հասկանում Ձեր գրածը հարգելի Lilitik22), ինչ վերաբերվում է թե նա ներդրումներ չի անում բայց մասնակցում է քննարկումներին, նույնպես չեմ կարծում թե նա դրա իրավունքը չունի հարգելի SusikMkr, խամաճիկների մասով, դա իհարկե առանձին թեմա է։ Ամեն դեպքում այնպես էլ չի իհարկե որ այսպես ասած խրախուսում եմ David1992-ի քննարկումներում ունեցած ձևը, բայց մենք չենք կարող չհարգել ինչպես նրա, այնպես էլ ցանկացած մասնակցի կարծիք, ուրիշ բան այդ կարծիքների հետ կարող ենք համաձայնվել կամ չհամաձայնվել։ Սա իմ կարծիքն է։
Այ իսկ քննարկումները ջնջելու հետ կապված, հարգելի David1992, Ձեզ կարծեմ ոչ պակաս մեկ տասնյակ անգամներ ասել ու զգուշացրել են, ու Դու համոզված եմ ինքդ էլ լավ գիտեք դրա մասին որ պետք չի հեռացնել քննարկումները, ես այսպես եմ հասկանում Ձեր այդ քայլերը, Դուք կարծես դրանով թաքնված ուղերձ եք գրում, մտածելով որ ինչ որ մեկը այնուամենայնիվ կկարդա այդ քննարկումը խմբագրումներ պատմությունում, խնդրում եմ վերջապես դադարեցրեք նման գործողությունները։ Իսկ եթե կլինեն իսկապես դեպքեր, որ ասենք սխալմամբ կամ պատահաբար կամ թյուրիմացաբար եք որևէ բան գրել քննարկումներում կամ գրածի մասով այդպես միանգամից փոշմանել եք, ապա դիմեք ադմիններին, որ այն ջնջեն։ Կարծում եմ հասկանալի է։ ERJANIK քննարկում: 06։36, 5 Նոյեմբերի 2013 (UTC)

Երջանիկ ջան, հարցը նրանում չէ, թե David1992 մասնակցի կարծիքի հետ մենք համաձայն ենք, թե չէ։ Ոչ ոք չի էլ ասում, որ ցանկացած մասնակից, ով քննարկում կբացի որևէ հարցի շուրջ, պետք է բոլորս համաձայնվենք, կամ որ տվյալ մասնակիցը ճիշտ է, թե սխալ։ Հարցը նրանում է, որ այն բոլոր քննարկումները, որոնց մասնակցում է David1992 մասնակիցը, ձեռք են բերում այլ բնույթ և ուղղվածություն։ Եթե մի մասնակից անընդհատ կոնֆլիկտ է ունենում տարբեր մասնակիցների հետ, ապա դա ինչ-որ բան է նշանակում։ Եվ չեմ կարծում, որ այդ քննարկումների հետևանքով ստեղծված լարված և ոչ բարեհամբույր մթնոլորտում հնարավոր է խմբագրել, մանավանդ երբ մասնակիցները կամ հեռանում են կամ սկսում են ավելի ուշ-ուշ խմբագրել կամ էլ իրենց ժամանակը վատնում են՝ քննարկելով այնպիսի բաներ, որը բոլորովին կապ չունի քննարկվող թեմայի հետ։
P.S. Պանդուխտ ջան, քեզ էլ կխնդրեի զերծ մնալ հրահրումներից և չտրվել դրանց, քանի որ վերևում օգտագործած «Մասնակցի գլուխգործոցները» նույնպես կարող են դիտվել որպես վիրավորական։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 09:53, 5 Նոյեմբերի 2013 (UTC)
Անկեղծ ասած դժվարանում եմ միանշանակ կարծիք հայտնել։ Լիլիթի նշած քննարկումները աչքի անց կացնելուց հետո իմ տպավորությունն այն է, որ մեր քննարկումները ― առանձնապես այն դեպքերում, երբ կան սուր տարակարծություններ ― բավական ապակառուցողական են և էականորեն շեղվում են առողջ բանավեճի կանոններից։ Մի քանի օրինակներ բերեմ․ էմոցիոնալ հայտարարությունները փաստարկների փոխարեն գործածելը, այլ մասնակիցների փաստարկներին հեգնանքով արձագանքելը, չհաստատված մեղադրանքներ հնչեցնելը, բանավեճը անձնավորելը և մյուս մասնակցի ազգային պատկանելությունը քննարկման առարկա դարձնելը և այլն։
Մի կողմից ինձ համար անկհայտ է, որ Դավիթը բավական տենդենցիոզ է քննարկումներում, ու ես գուցե կառաջարկեի նրան արգելափակել 1-2 շաբաթով կամ արգելել որոշակի ժամանակահատված ոչ հոդվածային քննարկումներին մասնակցել, մյուս կողմից ակնհայտ է, որ մյուս մասնակիցները նույնպես բավական ապակառուցողական են վարքագիծ են դրսևորում։
Ամեն դեպքում, մշտական արգելափակման առաջարկին դեմ եմ։ Ավելի հակված եմ հետևյալ տարբերակին. խորհրդարանում մի քանի հստակ կետերով բոլոր մասնակիցներին խիստ զգուշացում տալ քննարկումներում ոչ թույլատրելի վարքագծի մասին։ Ավելի խիստ հետևել քննարկումներին ու նույն վարքագիծը շարունակող մասնակիցների դեմ արագ միջոցներ ձեռնարկել։ --vacio 15:54, 5 Նոյեմբերի 2013 (UTC)

Gardmanahay մասնակցի կարծիքը[խմբագրել կոդը]

Բարև քննարկման բոլոր մասնակիցներին և հետևողներին, ես գրեթե չեմ մասնակցում Վիքիպեդիայի քննարկումներին, բայց այս մեկի վերաբերյալ ուզում եմ արտահայտվել։ Հայերեն Վիքիպեդիան, որքանով որ ընկալում եմ, ստեղծվել է ոչ թե աֆրիկյան մուրսի կամ թուրքական օգուզ ցեղերի համար, այլ հայերեն կարդալ իմացողների, որոնց գերակշիռ մասը հայեր են և ըստ ամենայնի՝ հետապնդում են հայկական շահը։ Հանրագիտարանները հիմնականում ստեղծվում են մարդկանց կրթելու, նրանց առավել տեղեկացված դարձնելու և սեփական հայրենիքի արժանավոր զավակ դարձնելու համար։ Ոչ մի վատ բան չկա, երբ հանրագիտարանի հոդվածների մեջ որոշակի ազգային մոտիվներ է մտցվում։ Քննարկման մասնակիցներից մի քանիսին լավ ծանոթ Արցախի քարտեզի պատմությունը այս համատեքստում հետաքրքիր է։ Մի՞թե մենք մեզ համար պատրաստված հանրագիտարանում պետք է չտեղադրենք Արցախի Հանրապետության քարտեզը զուտ միայն այն պատճառով, որ այդ երկրի տարածքը այսօր ՄԱԿ-ի կողմից ճանաչվում է որպես Ադրբեջանի Հանրապետության անբաժան մաս կամ էլ յուրաքանչյուր հարմար առիթով չտեղադրենք ծովից ծով Հայաստանի քարտեզը։ Եթե մերժում ենք Արցախի Հանրապետության իրական քարտեզը, որը գծվել է հայ ազատամարտիկների արյան գնով և փաստորեն արհամարում նրանց հիշատակը, ապա ու՞մ է պետք այս հանրագիտարանը։ Այդ ինչու՞ իրենց ռազմական դոկտրինում Հայաստանն ու հայերին իրենց թշնամի կոչող երկրները Վիքիպեդիայի իրենց տարածքը կօգտագործեն հայոց պատմությունը կեղծելու ու կամ իրենցով անելու համար, իսկ մենք՝ հայերս, տարվելով Վիքիպեդիայի չգիտեմոր կետով ստիպված ենք մեր պատմությունը ներկայացնել այնպես, ինչպես օտարին է հաճելի։ Բոլորին խնդրում և հորդորում եմ զերծ մնալ հայ ազգային-ազատագրական տարրեր պարունակող դրսևորումներին կպցնել բացասական իմաստ։ Ադմիններին կոչ եմ անում այս հարցում չդրսևորել շտապողականություն և մանրամասն քննարկել այս դեպքը դրանից բխող առանձին դրվագների հետ միասին։--Gardmanahay (քննարկում) 12։35, 5 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay։

Հարգելի Gardmanahay լիովին համամիտ եմ Ձեզ հետ: Շնորհահակալություն հստակ ձևակերպման համար:--SusikMkr (քննարկում) 12:56, 5 Նոյեմբերի 2013 (UTC)
Հարգելի Gardmanahay, եթե հայերեն Վիքիպեդիան իր առջև խնդիր է դրել պայքարել մեկ այլ Վիքիպեդիայի բաժնի՝ ադրբեջանական Վիքիպեդիայի դեմ ապա այո դուք ճիշտ եք, բայց եթե չեմ սխալվում Վիքիպեդիայի հիմնական կանոններից մեկնէ այն չդարձնել պայքարի միջոց: Այդ կողմից պետք է ուրեմն ճշտել մեր Վիքիպեդիայի հիմնարար կանեոնները և ճշտըել որն է մեր նպատակը գրել օբյեկտիվ հանրագիտարան թե պայքարել ադրբեջանական ազգայնակաության դեմ:--David1992 (քննարկում) 15:26, 5 Նոյեմբերի 2013 (UTC)
David1992, ոչ ոք ոչ Ադրբեջաներեն Վիքիպեդիայի, ոչ էլ Թուրքերեն Վիքիպեդիայի դեմ չի պայքարում: Մենք ներկայացնում ենք մեր պատմությունը, այնպես, ինչպես որ այն կա, իսկ այն ողբերգական փաստը, որ մյուսները՝ մեր չուզողները փորձում են այն կեղծել, չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր ժառանգությունից:--֎ Պանդուխտ 15:35, 5 Նոյեմբերի 2013 (UTC)
Pandukht, դա դուք եք ասել, խորհրդարանում առաջարկի մեջ նշել եք տեղեկատվական պատերազմի մասին, որը պետք մղել հայերեն Վիքիպեիայում: Ձեր բոլոր խմբագրումները այդ թեմատիկայում նմանատիպ բնույթի են, այսինքն ուղված են ադրբեջանական Վիքիպեդիայի դեմ: Ազ.վիքիում հայկական բնակավայրերի հոդվածներում նշվում է որ այդ քաղաքները գտնվում են արևմտյան Ադրբեջանում, ի պատասխան դրան դուք մեր հոդվածներում բոլոր ադրբեջանական քաղաքների նշել եք որ դրանք գտնվում են ներկայիս Ադրբեւանական Հանրապետությունում: Շատ արժանի պատասխան է, միայն թե դրանից հետո հայերեն Վիքիպեդիան իր օբյեկտության աստիճանով հավասարենում եք ազ.վիքիին: Էլ չեմ ասում Փայտակարան, Տավուշ կոչվող քաղաքաների մասին, որտեղ դքուք ոչ թե մեր պատմություննեք գրում, այլ աղաղվաղում եք փաստերը և նոր անոււներ տալիս քաղաքներին: Դրա են ես դեմ:--David1992 (քննարկում) 15:50, 5 Նոյեմբերի 2013 (UTC)
Վիքիպեդիան ունի Հինգ սյուներ, որոնք վիճարկման ենթակա չեն, ցանկացած քննարկում և բանավեճ պետք է այդ սյուների վրա հիմնված լինի։ Սակայն խնդրում եմ, եթե այս թեմայով հարցեր կան, քննարկեք այլ տեղ, այս քննարկման ուղղությունը մի փոխեք։ --vacio 16:10, 5 Նոյեմբերի 2013 (UTC)

Հարգելի David1992, ես կոչ չեմ անում հայերեն Վիքիպեդիայի միջոցով հակադարձել ադրբեջանական կամ թուրքական Վիքիպեդիայում տեղ գտած հակահայկական նյութերին։ Եթե կարելի է մի հարց տամ Ձեզ։ Ըստ Ձեզ, ո՞ր տարբերակն է պետք տեղադրել Ադրբեջանի Հանրապետություն հոդվածի մեջ՝ 1-ին քարտեզը, թե՞ 2-րդ՝ 1. https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Europe_location_AZN1.png, 2. https://commons.wikimedia.org/wiki/File:Azerbaijan_with_Nagorno_Karabakh_region.svg?uselang=ru --Gardmanahay (քննարկում) 16։34, 5 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay։

Իսկ իմաստը որն է? Ադրբեջաներեն Վիքիպեդիան նախատեսված է ադրբեջաներեն հասկացողների համար, հայերեն Վիքին՝ հայերեն հասկացողների: Ես չեմ կարծում որ բացի Հայաստանից ու Ադրբեջանից դրանք որևէ մեկին հետաքրքիր են: Բացի այդ արդեն նշվեց հիմնարար սյուների մասին որտեղ նշված է որ Վիքիպեդիան չի կարելի օգտագործել որպես պայքարի միջող, հիմա ինչ անենք որ այս պռոեկտի կանոններն այդպիսին են, դրանք ես չեմ գրել:--David1992 (քննարկում) 17:02, 5 Նոյեմբերի 2013 (UTC)
David1992, հարցին չպատասխանեցիր: Օրինակ, երկուսով կարող ենք կատարել նույն խմբագրումը, որը բոլոր կետերով համապատասխանում է Վիքիպեդիայի կանոններին: Բայց իմ արած խմբագրման դրդապատճառները և նպատակները մեկն են, իսկ քո խմբագրմանը՝ մյուսը: Ոչ ոք կանոն չխախտեց, դա կապված է մարդու ներքին կողմնորոշման հետ:--֎ Պանդուխտ 17:13, 5 Նոյեմբերի 2013 (UTC)
Այսինքն ապատեղաեկատվությունը դա նորմալ է և կաննոների խախտում չէ? Եթե քաղաքը կոչվում է Թովուզ, դու դարձնում ես Տավուշ, միայն այն պատճառով որ այդ անվանումը քեզ դուր է գալիս, կամ գրում ես որ 7-8 հազար տարի առաջ եղել են հայական խորհրդանիշեր չունենալով հեղինակավոր ապացույցներ, դա կանոնների խախտում չէ? Դուք դա պարբերաբար եք անում, բոլոր հոդվածներում որոնք ինչ որ կերպ կապված են հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետ: Քննարկման հետ կապ չունի, բայց այնպիսի տպավորություն է որ դու ամբողջ Ադրբեջանի տարածքի նկատմամբ տարածքային պահանջներ ունեք, բայց դա լուրջ չի: Ադրբեջանցիները մեզ մեղադրում են օկուպացիոն քաղաքականության և ֆաշիզմի մեջ, իսկ դուք ստորագրում եք նրանց ասածի տակ նմանատիպ գործողություններով:---David1992 (քննարկում) 17:23, 5 Նոյեմբերի 2013 (UTC)
Վերջ: Մասնակից, հրաժարվում եմ քեզ հետ որևէ բան քննարկել, դա իմ ուժերից ավելին է պահանջում: --֎ Պանդուխտ 17:29, 5 Նոյեմբերի 2013 (UTC)
David1992, իմ կողմից հնչեցրած հարցին Ձեր տված պատասխանից ես հասկացա, որ Դուք կընտրեք 2-րդ քարտեզը, որտեղ հերիք չի Արցախի Հանրապետությունը նշված է որպես Ադրբեջանի Հանրապետության անբաժան մաս, դեռ մի բան էլ ընդգծած, որ այն գրավված է: David1992 անձամբ Ձեր անձի դեմ որևէ խնդիր չունեմ, պարզապես ցավում եմ, որ ևս մեկ հայ որոշ առումով հակահայ դրսևորումը ավելի է գնահատում, քան հայամետը (եթե իհարկե Դուք ազգությամբ հայ եք):

Հ.Գ.Համենայն դեպս ինձ մոտ նման կարծիք է ձևավորվել։ Ձեզ հաջողություն եմ մաղթում։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Gardmanahay (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի բարեկամ, ես քո տված հարցին ընդհանրապես չեմ պատասխպանել և խնդրում եմ սրանից հետո իմ փոխարեն ձեր տված հարցին մի պատասխանեք ու ենթադրություններ մի արեք: Առանց այն էլ իմ գրածները շատ հիանալի ձևով աղավաղվում են, հերիք չէ հիմա էլ իմ փոխարեն պատասխանում են: Իսկ թե ինչն է հայամետ և ինչը հակահայկական դա դեռ մեծ հարց է:--David1992 (քննարկում) 18:57, 5 Նոյեմբերի 2013 (UTC)
Հարգելի Gardmanahay, հայերեն խոսելն ու գրելը անձի հայ լինելու մասին դեռ չի վկայում: Օղուզն էլ է երբեմն հայերեն խոսում:--֎ Պանդուխտ 06:21, 6 Նոյեմբերի 2013 (UTC)
այս քննարկումները գնում են արդեն այլ հարթություն, եթե այսպես պետք է շարունակվի, ուրեմն պետք չի, գնալով մասնակիցների մոտ վիքիպահվածքի հնարավոր շեղումներ են լինում կարծես: Հարգանքներով բոլորի հանդեպ՝ ERJANIK քննարկում: 06:17, 7 Նոյեմբերի 2013 (UTC)

Արևախաչ հոդվածը չջնջելու առաջարկ[խմբագրել կոդը]

Հարգելի ադմիններ Արևախաչ հոդվածը, որը ստեղծվել էր բազմաթիվ անճշտություններով և բացթողումներով, ներկայացվել էր ջնջման, և Ձեր կողմից որոշում էր կայացվել ջնջել այն՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%BA%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1:%D5%8B%D5%B6%D5%BB%D5%B4%D5%A1%D5%B6_%D5%A5%D5%B6%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1_%D5%B0%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80#.D4.B1.D6.80.D6.87.D5.A1.D5.AD.D5.A1.D5.B9 Բայց դրանք կարելի է վերացնել ու շտկել, այլ ոչ թե ջնջել։ Հոդվածում պատկերված լուսանկարները, որոնք ես հեռացրել եմ հոդվածից, չէին պարունակում արևախաչ նշանը։ Ես որոշակի փոփոխություններ եմ կատարել։ Եթե արևախաչի փոխարեն լիներ, որպես օրինակ, միասեռականների, տրանսվիստիտների դրոշը, ապա բազմաթիվ մարդիկ մեծ հաճույքով երևի կշտկեին ու կհղկեին այն՝ համեմելով բազմաթիվ գույնզգույն լուսանկարներով ու պատմություններով ու այդ հոդվածը չէր ներկայացվի ջնջման։ Բայց արի ու տես, որ հոդվածի վերնագիրը հայկական հնագույն արևախաչ է։--Gardmanahay (քննարկում) 12։45, 5 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay

Ջնջման ներկայացման էջում նշել էի հոդվածի թերությունները: Ինքնին արևախաչ տերմինը անհայտ է թե որտեղից է վերցված: բացի տարբեր մասնակիցների խոսքերից և մեկ սայթից որևէ ապացույց չկա:--David1992 (քննարկում) 15:29, 5 Նոյեմբերի 2013 (UTC)
Հարգելի David1992, եթե հայկական հնագույն արևախաչ նշանի մասին համացանցում որևէ տեղեկություն չկա, ապա այդ հանգամանքը չի նշանակում որ այդպիսի բան գոյություն չի ունեցել: Ցավում եմ, որ Դուք չգիտեք կամ գիտեք, պարզապես չեք ուզում լսած լինեք այդ մասին: Վիքիպեդիայի կանոնադրության մեջ նշված չի, որ պարտադիր է հոդվածի տեղեկատբվության աղբյուրները լինեն համացանցից: Իսկ հոդվածում արդեն նշված է մի քանի աղբյուր, որտեղ հստակ կա գրված արևախաչի մասին:--Gardmanahay (քննարկում) 16:20, 5 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:
Ես տերմինի մասին եմ խոսում: Այլ նախագծեր քննարկումներից պարզվում է որ այդ տերմինը հնագույն չէ ինչպես դուք եք ասում:--David1992 (քննարկում) 16:59, 5 Նոյեմբերի 2013 (UTC)
David1992 ջան, եթե արևախաչ բառը ունի բացառձակապես նոր կիրառություն, ապա չի նշանակում, որ այն գոյություն չունի: Մեր օրերում այդ նշանը այդպես են անվանում, հետևաբար հոդվածը գրելուց կարելի է նաև փակագծում նշել նաև այլ անվանումները, բայց ջնջելը, կարծում եմ սխալ է:--Gardmanahay (քննարկում) 17:05, 5 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:
Քննարկման մասնակիցներին խնդրում եմ այս քննարկումը շարունակել ջնջման ենթակա հոդվածների քննարկման էջում, որտեղ արդեն իսկ կա քննարկում այս հոդվածի ջնջելու թե չջնջելու վերաբերյալ։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 18:18, 5 Նոյեմբերի 2013 (UTC)
Lilitik22 Ձեր նշած էջում նշված է, որ այս հոդվածը պետք է ջնջվի, դա է պատճառը, որ ես այստեղ եմ գրել:--Gardmanahay (քննարկում) 18:24, 5 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:
Հարգելի Gardmanahay, վերը նշված էջում քննարկվում են այն հոդվածները, որը որևէ մասնակից առաջադրել է ջնջման։ Քննարկումների վերջում հոդվածը կամ ջնջվում է կամ մնում է հայերեն վիքիպեդիայում։ Հետևաբար այստեղ քննարկում ծավալելով՝ ստացվում է այնպես, որ նույն հոդվածի ջնջման կամ թողնելու հարցը քննարկվում է 2 տարբեր էջերում։ Այդ պատճառով նպատակահարմար է քննարկումը շարունակել այնտեղ։ --Lilitik22 (քննարկում) 18:31, 5 Նոյեմբերի 2013 (UTC)
Ի դեպ, այդ հոդվածի վերաբերյալ քննարկումը տևում արդեն երկու ամսից ավելի, որոշում կայացման ժամանակը չ՞ի:--֎ Պանդուխտ 06:17, 6 Նոյեմբերի 2013 (UTC)

Pandukht և David1992 մասնակիցների պայմանական արգելափակում[խմբագրել կոդը]

Բարի երեկո, գտնելով, որ քննարկումներում արդեն որոշ մասնակիցներ անցնում են թույլատրելի սահմանը, երեկ ես որոշեցի պայմանական արգելափակման ենթարկել Pandukht (քննարկումներդրում) և David1992 (քննարկումներդրում) մասնակիցներին՝ համապատասխանաբար 2 և 3 ամսով։ Այս մասնակիցները պետք է նշված ժամկետում չխմբագրեն որևէ քննարկման էջ (բացի իրենց մասնակցային էջերում) և 1 անգամից ավել հետ չշրջեն որևէ այլ մասնակցի խմբագրում։ Նրանց քննարկման էջերում ավելի հանգամանալի նշված է, թե որ խախտումներն են այս արգելքի պատճառ հանդիսացել։

Ճիշտ է, Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ#Կրկին David1992 մասնակիցը քննարկումը դեռ կարծես չի ավարտվել, բայց ինձ թվում է, որ պետք էր այս պահին որևէ քայլ ձեռնարկել։ Նշված քննարկումը սակայն դրանով փակված չեմ համարում։ Հարգանքով․ --vacio 16։03, 7 Նոյեմբերի 2013 (UTC)

Ուսումնասիրելուց և մի փոքր մտածելուց հետո, կարծում եմ, որ․
  • բոլոր քննարկումներում մասնակցելու արգելքը, հավասարազոր է, կամ որոշ առումով ավելի վատ է, քան ամբողջական արգելափակումը։ Օրինակ պարզ չէ, թե ինչպես David1992 (քննարկումներդրում) պետք է գործեր Կաղապար:Դրոշավորում/Արևմտյան Հայաստան–ում, եթե իրեն արգելված է քննարկել։ Կամ պետք է չխառնվեր առհասարակ, կամ գրեր իր քննարկման էջում այն հույսով որ ինչ–որ մեկը ուշադրություն կդարձնի, կամ էլ դրդում էինք արգելափակման սահմանափակումները խախտելուն, ինչը և տեղի ունեցավ։ Այսպիսով կարծում եմ, որ ապագայում արժի խուսափել նման «կիսամիջոց»–ից։
  • Պանդուխտի դեպքում, գտնում եմ որ ժամկետը շատ մեծ է։ Հաշվի առնելով որ սա տարիների ընթացքում, առաջին դեպքն է կարծում եմ 2 շաբաթը առավելագույն ժամկետն է, և բավարար է որ մասնակիցը «սառի»։ Դեմ չեմ այն 10 օր դարձնելուն։
  • Դավիդ1992–ի դեպքում ավելի դժվար է գնահատել, քանի որ խորացված ու բազմակողմանի դեպք է, տարբեր խախտումներով, միառժամանակ Դավիդի հասցեին վիրավորանքները շատ էին, և դրանց դեմն նույնպես չառանք որպես համայնք, ինչը չէր կարող նպաստել կառուցողական վարքին վերջին շրջանում։ Կարծում եմ կարելի է իջացնել ժամկետը 2 ամսվա։ Դրանից հետո հույսով եմ Դավիդը կկարողանա փոխել իր ոճը, և քննարկումները տանել կառուցողական հունով։ Եթե ոչ, ապա առանց նոր նախազգուշացումների ու ձգձգումների առհավետ արգելափակում, քանի որ այս խդնիրների շարանը 3 տարի է տևում։
Կարծում եմ այժմ բոլորը կհամաձայնվեն, որ «ադմինական քայլերով մթնոլորտ չլարելու ու չխառնվելու քաղաքականությունը» միայն ավելի լարված է դարձնում մթնոլորտը, և իրար վրա կուտակվելով, ավելի դժվար լուծելի է դարձնում իրավիճակը։ Կարծում եմ այս պահից սկսած պետք է թեկուզ «ներելի» սխալների վրա ուշադրություն դարձնել անմիջապես և ավելի հետևողական լինել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 04:37, 11 Նոյեմբերի 2013 (UTC)
Ժամկետը կրճատելու առաջարկին կողմ եմ (երկու մասնակցի դեպքում էլ)։ Միան թե ինձ մի քիչ մտահոգում է, որ Պանդուխտը հիմնական «մեղադրանքը»՝ Դավիդի ազգությունը բանավեճի մաս դարձնելը, կարծես, լուրջ չի ընդունում։--vacio 17:23, 15 Նոյեմբերի 2013 (UTC)
Համաձայն եմ արգելաժամանակները կրճատելու հարցում, նամանավանդ Պանդուխտի դեպքում։ Նա միշտ կառուցողական աշխատանքներ է տարել։ Իսկ Դավիթին կարելի է ևս մի անգամ փոխվելու հնարավորություն տալ։--Արման Մուսիկյան (քննարկում) 17:44, 15 Նոյեմբերի 2013 (UTC)
Դավիթը իր արարքների համար մի կաթիլ իսկ չի զղջում։ Արդեն կողմ եմ առհավետ արգելափակմանը։--Արման Մուսիկյան (քննարկում) 17:19, 3 Դեկտեմբերի 2013 (UTC)
Պանդուխտի արգելափակման ժամկետը կրճատելուն ես էլ եմ կողմ, իսկ Դավիթին արդեն իսկ հնարավորություն տրվել էր փոխվելու՝ պայմանական արգելափակում սահմանելով, որն ինչպես տեսանք չաշխատեց։ --Lilitik22 (քննարկում) 17:47, 15 Նոյեմբերի 2013 (UTC)
ինքս ընդհանուր համաձայն եմ Ալեքսեյի ասածների հետ, կողմ եմ նաև ժամկետները կրճատելուն բայց միայն 2 մասնակցին նույն հավասար չափով, միաժամանակ իմ կարծիքով այդ ժամկետի կրճատումը մեծ բան չի փոխի մեծ առումով, դեմ եմ David1992 հնարավոր առհավետ արգելափակմանը: ERJANIK քննարկում: 19:38, 15 Նոյեմբերի 2013 (UTC)

Քանի որ բոլորը կարծես համաձայն են այդ հարցում, Պանդուխտը արգելքը համարում եմ այսօրվանից ավարտված։ Մասնակցին կտեղեկացնեմ իր քննարկման էջում։ --vacio 16։03, 25 Նոյեմբերի 2013 (UTC)

ես առաջարկում եմ հանել նաև մյուս մասնակցի՝ David1992-ի արգելանքը: – Այս անստորագիր գրառման հեղինակն է ERJANIK (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։05:50, 26 Նոյեմբերի 2013 (UTC)
Հաշվի առնելով David1992 մասնակցի նախկին արգելափակումները և զգուշացումները, որոնք արդյունք չեն տվել, ապա ես դեմ եմ արգելափակման հանմանը (կրճատմանը)։ Մեկ անգամ արդեն 1 տարի արգելափակումը կրճատվեց դարձավ մի քանի ամիս, բայց մասնակիցը չփոխեց վարվելակերպը, այս պարագայում էլ կարծում եմ ոչինչ չի փոխվելու։ Բացի այդ էլ David1992 մասնակիցը արգելափակվեց պայմանական արգելափակումը խախտելու համար։ --Lilitik22 (քննարկում) 10:35, 26 Նոյեմբերի 2013 (UTC)
Ինքս եմ առաջարկել ժամեկտը կրճատել, բայց դատելով վերջին քննարկումներից իր էջում, ապաարգելափակումից ինչ–որ փոփոխություն ակնկալելու հիմքեր չկան։ Նույն ոճի պոլեմիկան է շարունակվում, ու շուրջ բոլորին չփաստարկված մեղադրելը, որի համար և արգելափակվել էր։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 11:43, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)

Հիմա սա զգուշացու՞մ է, թե՞ անիմաստ մեղադրանք[խմբագրել կոդը]

Գրածս հիմնականում վերաբերվում է ադմիններին։ Այստեղ չէի հարց բարձրացնի, եթե ինձ զգուշացում տված հարգելի vacio-ն իմ քննարկման էջում պատասխաներ իմ հարցին, որտեղ նա տեղադրել է հետևյալ գրությունը՝

Հարգելի Gardmanahay, զգուշացնում եմ ձեզ, որ Հայերեն Վիքիպեդիայում պետք է զերծ մնալ այլ մասնակիցների քաղաքական հայացաքները, անձնական կյանքը կամ ազգային պատկանելությունը վիճարկելը։ Նման մոտեցումը Վիքիպեդիայի վարվելակարգի կոպիտ խախտում է և կրկնվելու դեպքում կարող են հանգեցնել ձեր արգելափակման։ Vacio 22:09, 6 Նոյեմբերի 2013 (UTC):

Սա էլ իմ գրությունն է, որը ինձ զգուշացում տալու պատճառ է հանդիսացել՝

::David1992, իմ կողմից հնչեցրած հարցին Ձեր տված պատասխանից ես հասկացա, որ Դուք կընտրեք 2-րդ քարտեզը, որտեղ հերիք չի Արցախի Հանրապետությունը նշված է որպես Ադրբեջանի Հանրապետության անբաժան մաս, դեռ մի բան էլ ընդգծած, որ այն գրավված է: David1992 անձամբ Ձեր անձի դեմ որևէ խնդիր չունեմ, պարզապես ցավում եմ, որ ևս մեկ հայ որոշ առումով հակահայ դրսևորումը ավելի է գնահատում, քան հայամետը (եթե իհարկե Դուք ազգությամբ հայ եք): Հ.Գ.Համենայն դեպս ինձ մոտ նման կարծիք է ձևավորվել: Ձեզ հաջողություն եմ մաղթում:--Gardmanahay 17:29, 7 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:

Իմ բարձրացրած խնդիրը հետևյալն է՝ արդյո՞ք Vacio-ն ճիշտ է վարվել, երբ ինձ զգուշացրել է, թե դա պայմանավորված է այն բանով, որ ես հրապարակային իմ մտահոգությունը հայտնեցի Պանդուխտին Vacio-ի կողմից իր արգելափակման առթիվ։--Gardmanahay (քննարկում) 13։16, 8 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay։

Հարգելի Gardmanahay․ Դուք զգուշացում ստացաք այն բանի համար, որ վերը ծավալված քննարկման նյութից անցաք մասնակցի քաղաքական համոզմունքների, անձի քննարկմանը (Ես հասկացա, որ Դուք կընտրեք 2-րդ քարտեզը, որտեղ հերիք չի Արցախի Հանրապետությունը նշված է որպես Ադրբեջանի Հանրապետության անբաժան մաս, դեռ մի բան էլ ընդգծած, որ այն գրավված է:, ինչպես նաև (եթե իհարկե Դուք ազգությամբ հայ եք), որը թույլատրելի չէ։ Մասնակցի հայ և ոչ հայ լինելն ընդհանրապես կապ չունի քննարկվող թեմայի և վիքիպեդիայում խմբագրելու, տեսակետ/կարծիք հայտնելու հարցում։ Եթե որևէ մասնակից ուղղակի իր կարծիքն է հայտնում այս կամ այն հարցի շուրջ (վիքիպեդիայի կանոններին համաձայն իհարկե), ապա նրան զգուշացում չի տրվում կամ նա չի արգելափակվում առանց որևէ լուրջ պատճառի։ Ի դեպ, Vacio-ն Ձեզ զգուշացրել է նոյեմբերի 6-ին, իսկ Դուք Պանդուխտի արգելափակման վերաբերյալ Ձեր մտահոգությունը հայտնել եք նոյեմբերի 7-ին։ Կարծում եմ պատասխանեցի Ձեր հարցին։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 14:16, 8 Նոյեմբերի 2013 (UTC)
Հարգելի Lilitik22, տվյալ քննարկման մեջ խոսվել է նաև Արցախի քարտեզի մասին (Պանդուխտն է գրել), ես էլ որպես քննարկման մասնակից, անդրադարձել եմ այդ հարցին առանց որևէ մեկին վիրավորելու: Եթե մածունը սև է լինում ու ես ասում եմ դրա պատրաստողին, որ մածունը սև է, ապա դա չի նշանակում, որ ես նրան վիրավորում եմ: Ես իմ մտահոգությունն եմ Դավիթ1992-ին ներկայացրել, քանզի այսպես ասած երկու ճիշտ տարբերակներից նա նախընտրում է ոչ հայանպաստը: Բայց ես չեմ ասել նրան, որ, օրինակ, գիտես ինչ, քանզի քո մտածելակերպը իմին հակասում է, հետևաբար դու ...(ինչ-որ վատ բառ) Իմ քայլերում որևէ վատ բան չկա: Իսկ ինչ վերաբերվում է հետևյալ արտահայտությանը՝ (եթե իհարկե Դուք ազգությամբ հայ եք), ապա դրան նախորդում է մեկ այլ նախադասություն, որտեղ գրված է, որ հայը այսինչ բանը պետք է անի, ու փակագծերում գրել, որ եթե իհարկե նա հայ է, քանզի հնարավոր է, որ նա ազգությամբ հայ չէ, և հետևաբար իմ գրածը իմաստ չէր ունենա: Իսկ վերջում գրված իմ հետևյալ նախադասությունը՝ Ձեզ հաջողություն եմ մաղթում, ապացուցում է, որ ես անառողջ քննարկում չեմ ծավալել, այնպես որ կարծում եմ այս զգուշացումը անտեղին էր:--Gardmanahay (քննարկում) 15:32, 8 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:
առաջարկում եմ այսպիսի քննարկումները հնարավորինս կարճել, քանի որ իսկապես կարծում եմ բոլորիս խանգարում են, ինչ արած, մենք բոլորս ունենք մեր անձնական կարծիքները շատ հարցերի վերաբերյալ, բայց դրանց անընդհատ արտահայտումը ու դրանից բխող նորանոր քննարկումները փաստորեն երկար են տևում, ևս մեկ անգամ առաջարկում եմ բոլորիս այսպես ասած «կպնել գործի» ու թողել մի կողմ շատ բաներ, գուցե կարելի է նաև ասել զոհել հանուն ընդհանուր նպատակի, ինչի համար հիմնականում ակտիվ մասնակիցներս դարձել ենք վիքիպեդայի հայկական համայնքի անդամ: Հիմնական մտահոգությունս այն է, որ հնարավոր է էլի ակտիվ մասնակիցներ լքեն նախագիծը, ինչը ցանկալի չէ ու իհարկե այսպես ասած հակառակ էֆեկտ է ունենում վիքիպեդիայում: Գիտեմ որ խնդրածս հեշտ բան չի, բայց նաև իհարկե անհնարին էլ չի: Հարգանքներով՝ ERJANIK քննարկում: 16:12, 8 Նոյեմբերի 2013 (UTC):
Gardmanahay. խնդրում եմ ադմինից ստացած զգուշացումը լուրջ ընդունեք։ Բանավեճի ժամանակ այլ մասնակցի ազգությունը մի՛ շոշափեք։ Մի՞թե հասկանալի չէ։ --vacio 19:37, 8 Նոյեմբերի 2013 (UTC)
Vacio. եթե շարունակում եմ Վիքիպեդիայում գործունեություն ծավալել, հետևաբար կարելի է ասել, որ ընդունում եմ Վիքիպեդիայի ՛՛խաղի՛՛ կանոնները: Այնպես որ զգուշացումը ի գիտություն է ընդունված օիմ կողմից: Իմ ասածը այն է, որ ես ոչ թե այլ մասնակցի ազգությունը շոշափում եմ ենթատեքստում ունենալով բացասական մտքեր, այլ անդրադառնում եմ դրան զուտ նախադասությունը առավել հստակ կառուցելու համար: Հիմա ինչ օրինակ եթե մեկը հայ է ազգությամբ, ես իրավունք չունե՞մ գրեմ իմ հայ բարեկամ: Ամեն դեպքում, ինչպես Երջանիկն է ասում, կարիք չկա շարունակել այս քննարկումը: Բոլորիդ համբերություն և բարձրարժեք հանրագիտարանի կառուցում:--Gardmanahay (քննարկում) 19:48, 8 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:
Բանավեճի ժամանակ այլ մասնակցի ազգությունը վիճարկելը խնդիր է, մնացած դեպքերում խնդիր չէ։ --vacio 19:52, 8 Նոյեմբերի 2013 (UTC)
Հասկանալի է Վաքիո ջան:--Gardmanahay (քննարկում) 07:47, 11 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:
Վիքիպեդիայում անձանց քննարկելը շատ վատ տոն է, և առհասրակ անողջունելի է։ Այսպիսով, «անիմաստ մեղադրանքը» ձեր այս գրառումն է, երբ դուք առանց որևէ հիմնավորման լուրջ մեղադրանք եք ներկայացնում Վաչագանին։ Իմ «հայ բարեկամը», «թուրք ընկեր», «կապուտաչյա համախոհ», «խոհեմ զինակից» նույնպես անտեղի է Վիքիպեդիայում, և այլ գործնական քննարկման/հաղորդակցման ընթացքում։
Հ․Գ․ Գրածը «հիմանկանում ադմիններին ուղղելը» ճիշտ չէ, քանի որ ադմինների միակ տարբերություը այն է, որ իրանց վստահված են մի շարք տեխնիկական գործողություններ կատարելու իրավունք, դա ադմիններին որևէ այլ իրավունք կամ պատասխանտվություն չի տալիս, և ինչ-որ հարցերի շուրջ արտահայտվելու հավելյալ իրավունք չի տալիս։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 16:11, 9 Նոյեմբերի 2013 (UTC)
Ալեքսեյ a.k.a. Xelgen, Ձեր արտահայտվելու ՏՈՆԸ ագրեսիվ է և առհասարակ անողջունելի... իսկ ՛՛անիմաստ մեղադրանք՛՛ արտահայտությունը իմ կողմից հնչեցնելու պատճառները ես ներկայացրել եմ: Նաև նորից կասեմ, որ մարդու արտահայտած ընդհանրական մտքից չի կարելի առանձնացնել մի քանի բառ ու ասել՝ հեսա տեսեք ահա այսպիսի վատ բաներ է ասում: --Gardmanahay (քննարկում) 22:53, 9 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:

Շարունակական վանդալիզմ Δαβίδ = David1992 մասնակցի կողմից Commons-ում[խմբագրել կոդը]

Ամռանը առիթ եղել էր խորհրդարանում տեղեկացնելու Commons-ի տարածքում Δαβίδ = David1992 մասնակցի կողմից Commons:Category:Armenian Eternity Sign նկատմամբ շարունակական վանդալիզմի մասին։ Անընդհատ փորձեր են արվում փոխել-վերացնել կատեգորիաների ծառը (մի քանի տասնյակ կատեգորիաներ և հարյուրավոր նկարներ)։ Ամեն կերպ արգելակելու նորի ստեղծումն ու եղած նկարները հնարավորինս ջնջելու պիտակ կպցնելը։

Այս մասնակցի գործողությունները, հայկական Վիկիպեդիայում արգելափակելուց հետո դարձել են մանիակալ, համազոր մառազմի։ Պատրաստ է բողոքել-տեղեկացնել միաժամանակ մի քանի ադմինիստրատորների իմ չարամիտ դիտավորությունների, կեղծ տվյալներ ներմուծելու և իր հանճարեղ ջնջումներ ու պիտակները հետ շրջելու մասին (գուցե մեկն ու մեկը կխաբնվի-կհամաձայնվի և ինձ, գոնե Քոմմոնսում,կարգելափակեն)։ Համապատասխանաբար, շարունակական վանդալիզմը Commons:Category:Armenian Eternity Sign նկատմամաբ դարձնում է ոչ կայուն բոլոր լեզուներով հոդվածները, նրանց տվալների հասանելիությունը Քոմմոնսում։ Էապես արգելակվում է կատեգորիաների կառուցման և տվյալների կուտակման գործընթացը, Վիքիպեդիայից դուրս քննարկումները դառնում են անհնար։ Առաջ քիչ հեշտ էր, քանի որ և տվյալներն էին քիչ, և կատեգորիաները։ Հիմա, միայն օգտվելով WP:Gaming the system հնարավորությունից, հեշտությամբ կարելի անկայուն սարքել ամբողջ Commons:Category:Armenian Eternity Sign բազմաճյուղ կառույցը։

Արդեն հրեաների փոխարեն առաջարկում է քննարկել, թե Դավիթի աստղը հրեական ինքնության խորհրդանիշ է թե, ոչ։ Իսկ Շոտլանդացիներն, ընդհանրապես, ինքնության իրավունք արդյոք ունե՞ն, թե՞ ոչ։ Երևի մինչև հիմա էլ (Yerevanci մասնակցի հետ միասին) համոզված են, որ Օշկ վանքը վրացական ճարտարապետության գլուխգործոցն է, իսկ վրայի նշանն էլ՝ Բորջղալի է։ Իսկ Օշկ վանքի վեցաթև աստղը կարող է լինել Բագրատիոնի հրեական ծագումը խորհրդանշող Դավիթի աստղը (10-րդ դարում, խելքի աշեցեք)։ Ստիպված էի այդ ապուշների պատճառով ոչ միայն փոխել նկարի վրա վրացիների կողմից կատարված գրառումները, այլև ֆայլի անունը՝ քանի որ ֆայլի անվան մեջ նույնպես գրված էր Բորջղալի։ և այդպիսի մի շարք մտագարության հասնող քայլեր։ Մի խոսքով հասցվել է աբսուրդի և լավ աշխատում է WP:Gaming the system՝ «պահանջվում է աղբյուր», «նկարը բեռնողի սեփականությունը չէ», «արագ ջնջել» և այլն։

Այս ամենը արդեն ոչ միայն զայրացնում է, այլև դարձել է սկզբունքային դժվարություն և արգելք՝ ոչ մի կերպ այս կես տարվա մեջ չի հաջողվում կայուն ձևով զարգացնել, քննարկել և ավարտին հասցնել Հավերժության հայկական նշան անգլերեն, ռուսերեն և հայկական հոդվածները։ Անփորձ աչքն էլ կտեսնի, թե Δαβίδ = David1992 մասնակիցը ամառվանից Քոմմոնսում ինչով է զբաղված՝ David1992=Δαβίδ's watchlist

Ես հասկանում եմ որ Commons:Category:Armenian Eternity Sign հայկական Վիքի չէ և ես էլ Քոմմոնսում քոմմոնսի մասնակից եմ, սակայն բուն կատեգորիան և նրան առնչվող նյութերը վերաբերվում են հենց հայությանը և մեր ինքնությանը։ Այնպես որ, խնդրում եմ կտրուկ միջոցներ ձեռնարկել այս վանդալիզմի դեմն առնելու համար։

Վահրամ Մխիթարեան (քննարկում) 23։48, 27 Նոյեմբերի 2013 (UTC)

հարգելի Վահրամ Մխիթարեան, խնդրում եմ այսուհետև այդ ապուշների պատճառով նման արտահայտություն չօգտագործեք, Ձեր մասնակցային հաշիվը արգելափակված է նման պահվածքի համար: Անկախ ամեն ինչից Վիքիպեդիան անձնական զայրույթ արտահայտելու տեղ չի, Ձեր ներկայացրած հարցերը վերաբերվում են այլ նախագծի ու պետք է նման քննարկումներ այնտեղ ծավալել, թեկուզ և այստեղ կարող եք իհարկե քննարկումներ գրել, բայց միայն խստագույնս պահելով հարգանքի տոնը մասնակիցների նկատմամբ: ERJANIK քննարկում: 06:07, 28 Նոյեմբերի 2013 (UTC)
Վիքիմեդիա նախագծերում տարաձայնությունները հարթելու հատուկ ընթացակարգեր կան։ Վիքիպահեստում, օրինակ, կարելի է սկսել այստեղից։ Եթե տարաձայնություններ կան կատեգորիայի նպատակահարմարության, արժի քննարկում բացել այստեղ՝ նկարագրելով տարաձայնության առարկան ու սպասելով այլ մասնակիցների կարծիքներին։ Այդ ամբողջ ընթացքում էական չէ, թե ում խմբագրումն է պահպանված վիճարկման առարկա կատեգորիայում։ Էական է, թե ինչ եզրահանգման են գալիս քննարկման մասնակիցները։ Դրանից հետո նոր միայն կարելի է փոփոխումներ անել՝ հետևելով ձեռք բերված համաձայնությանը։ Սակայն նունիսկ այն դեպքում, եթե որևէ մասնակից շարունակի հակառակ համաձայնությանը փոփոխումներ անել, չի կարելի անցնել խմբագրական պատերազմի (կամ վիրավորանքների, ինչպես այս դեպքում)։ Ավելի ճիշտ է դիմել տվյալ նախագծի ադմիններին՝ նկարագրելով իրավիճակը և խնդրելով միջամտել (կրկին՝ այս ընթացքում պետք է ձեռնպահ մնալ էջը կամ կատեգորիան ճիշտ տարբերակին շրջելուց)։ Ցանկացած դեպքում խմբագրական պատերազմ սկսելը կամ դրանում ներգրավվելը շատ բացասական քայլ է։ Հաշվի առեք, որ ադմինների խնդիրը չէ որոշել, թե ով է իրավացի, ում խմբագրումն է ճիշտ կամ սխալ, նրանց համար կարևոր է, արդյոք դուք տարաձայնությունը լուծելու ճիշտ ուղին եք ընտրել, թե սխալ։
Եթե ձեզ օգնություն է պետք Վիքիպահեստում տարաձայնությունը վերընշված եղանակով լուծելու համար, ապա իմաց տվեք մեզ․ հնարավորության չափով պատրաստակամ ենք օգնել։ Իհարկե, ինչպես դուք եք նկատում, մենք իրավասու չենք որոշումներ կայացնելու Վիքիպահեստի որևէ խնդրի վերաբերյալ։ --vacio 17:01, 28 Նոյեմբերի 2013 (UTC)

Էլի ես... :))[խմբագրել կոդը]

Ողջույն բոլորին, խնդրում եմ ցույց տվեք այն արտոնագիրը, որը ինձ հնարավորույթուն կտա բեռնել Վիքիպահեստ հանրության սեփականություն հանդիսացող ոչ ազատ պատկերներ պատկերներ, որոնք 10 օր հետո չեն ջնջվի անգլերեն անուն ունեցող որևէ մեկի կողմից։ Ինձ շատ են պետք հետևյալ պատկերները [10] մի քանի թեմա լուսաբանելու համար, բեռնեցի, մեկ էլ մեկ ժամ հետո նամակ ստացա, որտեղ ասվում էր, որ ջնջվելու են իմ բեռնած պատկերները։ Պրոֆի անդամներ օգնեք խնդրում եմ։--Գարդմանահայ (քննարկում) 22։35, 16 Դեկտեմբերի 2013 (UTC)

նախ պետք չի միանգամից ասել որ այն հանրության սեփականությունն է, ինքս էլ չեմ կարող միանշանակ ասել, բայց մեկ անգամ ևս պետք է կարդալ հանրության սեփականություն դառնալու վերաբերյալ նյութերը, բայց նայելով այդ նկարներին, ուղղակի այսպես ասած անզեն աչքով ու առաջին հայացքից, ինձ թվում է որ դրանք հանրության սեփականություն չեն կարծես: --ERJANIK քննարկում: 05:25, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)
Դրանց սկզբնաղբյուրը ՀԱՀԳԲ-ի Հայաստան ամսաթերթն է: Երջանիկ ջան, ես արտոնագրերը փորփրեցի, իմ պատկերացմամբ ճիշտ արտոնագիրն եմ ընտրել, բայց ոնց տեսնում եմ ջնջելու են: Օրինակ սա [11] էլ է այդ թրթից վերցված, այսինքն՝ սկան արած, ինչպես իմ բեռնած պատկերները, բայց ոնց են բեռնել, որ չի ջնջվում, չեմ կարողանում հասկանալ:--Գարդմանահայ (քննարկում) 09:15, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)
քո նշածը ոչ ազատ պատկեր է, դրա համար էլ չկա վիքիպահեստում, պարզ է որ ջնջման մասին խոսք չկա: --ERJANIK քննարկում: 10:29, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)
Երջանիկ ջան, կարծում եմ այս դեպքում ելքը մեկն է՝ հայկական Վիքիպեդիայում թույլատրել մեկից ավել ոչ ազատ պատկերների օգտագործումը, չէ որ այլ վիքիներում հնարավոր է այդ: Սա կհեշտացնի խմբագրողների գործն ու կոգևորի նրանց: Սա ընդունեք որպես առաջարկ: --Գարդմանահայ (քննարկում) 10:51, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)
նման առաջարկ էլի եղել է Gardmanahay ջան, ինքս կոնկրետ չեմ կարող ասել թե դա ինչքանով է հակասում ՀՀ օրենսդրությանը կապված հեղինակային իրավունքի կամ նման օրենքների հետ և/կամ վիքիպեդիայի հետ ընդհանուր կամ կոնկրետ վերցված Հայաստանում: ERJANIK քննարկում: 11:05, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)
Իսկ ո՛վ է զբաղվում այդ հարցով: Միգուցե արժի ընդհանուր քննարևկման դնել, վերջիվերջո բոլորին վերաբերվող հարց է: [12] էլ ՀՀ օրենքն է հեղինակային իրավունքների մասին, սկսեմ ուսումնասիրել: --Գարդմանահայ (քննարկում) 11:09, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)
Գարդմանահայ, ինքդ ասում եք, որ պատկերենրերը ազատ չեն, է՞լ ինչի մասին է խոսքը։ Եթե պատկերը ազատ չէ, այն հանրության սեփականություն չէ, նույնպես։ Նշեմ, որ «անգլերեն անուն ունեցող» ակնարկը վիքիէտիկետից դուրս է։
Քանի դեռ լուսանկարների հեղինակը կամ հեղինակային իրավունքի ներկայիս տերը դրանք ազատ չի թողարկել, պատկերները ազատ չեն, հետևաբար չեն կարող վերբեռնվել Վիքիպահեստ, իսկ տարբեր լեզուներով Վիքիպեդիաներում, գործածումը սահմանափակ է։ Բացի դրանից, ինչների՞դ է պետք սա տարածել։ Դրանով օգնում եք հայատյացներին հայերին որպես ահաբեկիչ ներկայացնել։ Դուրսը 1980 թվականը չէ, ահաբեկչության վերաբերմունքը այժմ չափազանց այլ է, և դրա հանդեպ բոլոր պետությունները ունեն զրոյական հանդուրժողականություն։ Ահաբեկչության դեմ պայքարելու անվան տակ երկրներ վարի տալը նույնպես ընդունելի է դարձել։ Մեր թշնամիների բերանը լեզու պետք չէ դնել։
Ինչ վերաբերվում է, ոչ ազատ պատկերներն ավելի շատ գործածելուն, դա կհակասի Վիքիպեդիայի նպատակին և իմաստին՝ Ազատ հանրագիտրաան ստեղծելուն։ Շատ Վիքիներ առհասարակ չեն թույլատրում որևէ ոչ–ազատ պարունակություն, գուցե մենք էլ մի օր կհասնենք դրան, եթե կարողանանք ազատականացնել մի շարք արխիվներ և հանրագիտարանի գործառույթը իրականացնել, առանց ոչ ազատ պատկերների։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 11:38, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)
Հ․Գ․ Սա ադմիններին ուղելը, ավելնորդ է, քանի որ չի առնչվում հայերեն ՎՊ–ում ադմինական գործողությունների հետ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 11:38, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)
Xelgen, ի՞նչ կապ ունի ահաբեկչությունը կամ 1980 թվականը, ես խոսում եմ երևույթի մասին, իսկ ՀԱՀԳԲ-ն որպես օրինակ բերեցի, քանի որ այժմ աշխատում եմ այդ հոդվածը կարգի բերելու ուղղությամբ: Ահաբեկչություն տերմինը պետք չի դիտարկել զուտ բացասական տեսակետից: Մեդալը երկու կողմ ունի: Արցախում հայ ազատամարտիկները բազմաթիվ ադրբեջանական գյուղեր են գրավել և սպանել բազում խաղաղ բնակիչների,այսինքն՝ միջազգային իրավունքի տեսակետից նրանք էլ են ահաբեկիչ, հիմա ի՞նչ, նրանց էլ ասենք ահաբեկիչ: Եվ ընդհանրապես, ամենաշատը ահաբեկչության դեմ պայքարի կոչեր հնչեցնողը իրականում ամենավտանգավոր ահաբեկիչն է: ՀԱՀԳԲ-ին ահաբեկչական որակել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, որը երկիր մոլորակի բազում հատվածներում իրականացրել ու իրականացնում է պետական մակարդակով ահաբեկչություն, հա կներեք, ժողովրդավարություն է տարածում, Ֆրանսիան, որի անցյալի մասին չասեմ, միայն նշեմ, որ այսօր Մալիում իբր պայքարում է ահաբեկչության դեմ, ուղղակի չգիտես ինչի 2 տարի առաջ ֆինանսավորում և զենք էր տրամադրում այդ նույն ահաբեկիչներին, Թուրքիան, որի մասին կարծում եմ չարժե որևէ բան ասել: Իսկ ,,անգլերեն անուն ունեցող մեկը,, արտահայտությունը հումորի տեսանկյունից էր, ինչպես այս քննարկման վերնագիրը:--Գարդմանահայ (քննարկում) 12:21, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)
Xelgen ջան, ճիշտ ես ասում, հիմա 1980թ.-ը չի, մեր օրերում հանրագիտարանների բովանդակության մի զգալի մասը նկարներ են, որոնք հաճախ ավելի շատ բան են հաղորդում ընթերցողին, քան թե մի քանի թերթ տեքստը:--Գարդմանահայ (քննարկում) 12:21, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ժողովուրդ, կարծում եմ՝ քննարկվող նյութից շեղվում ենք։ Ահաբեկչության վատ կամ լավ լինելը, դրա դեմ պայքարի կոչեր հնչեցնողը «քըխ» է կամ ոչ, կարծում եմ խորհրդարանում կամ էլ հոդվածի քննարկման էջում պետք է շարունակել քննարկել։ ~ dato ։) 13:03, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)
Իրականում սա Վիքիպեդիայի ստեղծման/աշխատանքի հետ կապ չունեցող թեմա է, ուստի այն պետք չէ և չի կարելի քննարկել այստեղ։ Պարզապես Վիքիպահեստում և անգլերեն Վիքիպեդիայում հայտնվելուց հետո, հետևանքները կլինեին էլ ավելի անցակալի, և ես ինձ թույլ տվեցի նման օֆֆտոպիկ։ Կներեք։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23:31, 18 Դեկտեմբերի 2013 (UTC)
Այո, և քանի որ պատկերենրը կարևոր դեր ունեն, կարևոր է, որ այդ բաղադրիչը նույնպես լինի ազատ բովանդակության մաս և այն հնարավոր լինի ազատորեն օգտագործել նույն ձև, ինչպես օգտագործվում է ազատ տեքստային բովանդակությունը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23:31, 18 Դեկտեմբերի 2013 (UTC)
Գարդմանահայ ջան, եթե ընդհանուր երևույթի մասին ենք խոսում, ապա շատ հակիրճ ու պարզեցված․ եթե պետք է ազատ պատկեր կամ մենք գնում և լուսանկարում ենք դա, այնուհետ ազատ թողարկում և տեղադրում Վիքիպահեստում, կամ եթե դա հնարավոր չէ, ինչպես քո օրինակ բերված դեպքում, փոձում ենք գտնել լուսանկարների հեղինակներին կամ իրավատերերին/բոլոր ժառանգներին և խնդրում ենք իրանց դա ազատ թողարկել թույլատրելով ամենի կողմից օգտագործումը, տարածումը և ձևափոխումը, կամ դա հաստատող գրավոր նամակ ուղարկել։ Երկրորդ դեպքի համարմասով, եթե նման փուլի հասնես, դիմիր, կբացատրենք թե ինչ պետք է անեն հեղինակները (դա մանրամասն շարադրված է Վիքիպահեստի էջերում, բայց հայերեն քիչ բան է թարգմանված այդ նյութերից)։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23:31, 18 Դեկտեմբերի 2013 (UTC)
Պարզ է, շնորհակալություն Ալեքսեյ a.k.a. Xelgen ջան, հարգանքներով՝ --Գարդմանահայ (քննարկում) 07:51, 19 Դեկտեմբերի 2013 (UTC)

Հայկական Վիքիպեդիայից հաղորդագրություններ դադարել եմ ստանալ[խմբագրել կոդը]

Երևի մի շաբաթ է արդեն, որ ես հայկական Վիքիպեդիայից իմ կողմից հսկվող էջերի փոփոխությունների վերաբերյալ հաղորդագրություններ չեմ ստանում։ Դրվածքները ստուգել եմ, չեն փոխվել։ Այլ Վիքիներից ստանում եմ կանոնավոր։ Կնայեք, թե ինչ է եղել։ Կանխավ շնորհակալ եմ։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 20։01, 18 Դեկտեմբերի 2013 (UTC)

Հենց նոր հայտնաբերեցի այսօրվա հաղորդագրություններ։ Մինչ այժմ չկային։ Սակայն հներից չեմ ստացել հաստատ։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 20:06, 18 Դեկտեմբերի 2013 (UTC)

Չէ՛, իսկապես կայուն չի աշխատում։ Հաղորդագրություններ հայկական Վիքիպեդիայից չեմ ստանում։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 23։42, 20 Դեկտեմբերի 2013 (UTC)

Հարգելի Վահրամ, ա՞յլ Վիքի–ներից նույնը չէ։ Հաղորդագրություն ասելով, խոսքը էլ–փոստով նամակների՞ մասին է։ Ժամանակին գալիս էր մեկ հաղորդագրություն, եթե այդ շրջանում դուք համակարգում չէիք, և այնուհետ հաղորդագրություններ չէին գալիս, մինչ դուք մտնեիք համակարգ։ Ամեն փոփոխության համար, չեմ հիշում որ էլ–փոստով ծանուցում գար։ Ցավոք քանի որ իմ մոտ գրեթե 1000 էջ է հսկացանկում, ես չեմ կարող դա փորձարկել այժմ։ Խորհուրդ եմ տալիս ձեր հսկացանկին հետևել ՌՍՍ–ի (RSS–ի միջոցով), այդպես ավելի հարմար է, ցանկության դեպքում այդ ՌՍՍ ժապավենը կարող եք վերածել առանձին էլ–փոստ նամակների։ Հղումը ՌՍՍ–ին առաջարկվում է հենց Հսկացանկի էջում։
Խնդրում եմ, «Հայկական Վիքիպեդիա» գոյություն չունի, գոյություն ունի Հայերեն Վիքիեպդիա, տարբերությունը կարևոր է։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 00:34, 21 Դեկտեմբերի 2013 (UTC)
Հաղորդագրություն էլ-փոստով հենց նոր ստացա այս փոփոխության մասին ։ Այլ Վիքիներից ստանում եմ անկախ ամեն ինչից և մինչ այժմ որևէ ընդհատում չի եղել։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 00:45, 21 Դեկտեմբերի 2013 (UTC)
Գուցե փորձեմ Բոտային հաշվիներիս վրա, բայց դա հաջորդ տարի նոր կլինի։ Եթե այլ մասնակիցներ կան, խնդրում եմ ստուգեք։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 19:48, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ/Արխիվ/2013
Listen to this article