Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ/Արխիվ/2014 - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ/Արխիվ/2014.

Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ/Արխիվ/2014

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խնդրում եմ վերանայել Աննալների դպրոց հոդվածի փոխադրումը Անալների դպրոց բաժին

Տեղափոխված է ՎՊ:ԱԵՀ։ --ERJANIK քննարկում: 05։55, 9 Հունվարի 2014 (UTC)

Փոփոխություն Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակի Q153185 Data item-ում

Կարծես թե իմ համակարգիչն այսօր սատկած վիճակում է և չեմ կարողանում wikidata.org-ում գործ անել։ Խնդրում եմ Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակի Q153185 Data item-ում փոխարինել տառասխալով Ժոզե Լուի Գեյ-Լյուսակ գրառումը Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակ-ով։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 07։22, 12 Հունվարի 2014 (UTC)

Տեխնիկական խնդիրները ՎՊ:ՏԵԽԽ֊ում են բարձրաձայնվում։ Բայց ինչպես հասկացա սխալն արդեն ուղղվել է (։ Hielo-azul.svg ջեօ 09:35, 12 Հունվարի 2014 (UTC)

խամաճիկություն

Մասնակից:ArmGianSaq111 և Մասնակից:ArmSaq111 99 %-ով նույն մասնակիցն է, նրան զգուշացրել եմ երկու հաշվի վրա էլ, եթե չարձագանքի ու շարունակի խմբագրումներ անել պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել։ --ERJANIKbot 12։36, 14 Հունվարի 2014 (UTC)

ինչ կարծիքներ կան այս և նմանատիպ թեմաների հետ կապված: --ERJANIK քննարկում: 08:07, 17 Հունվարի 2014 (UTC)
Համենայն դեպս նոր մասնակից է (2 ամսական է ։)), խմբագրումները զուգահեռ չեն և որևէ չարամիտ և թաքուն վարք չի նկատվում։ Գուցե կարելի է սահմանափակել առաջին բացված ArmSaq111 մասնակցային հաշիվը (էլ-փոստի հասցեն կա) և թողնել երկրորդը՝ ArmGianSaq111-ը (էլ-փոստի հասցեն կարծես չի լրացրել), քանի որ նոր է ստեղծել և նախընտրում է խմբագրել այդ անունով։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 09:46, 17 Հունվարի 2014 (UTC)
Այսօր կավարտեմ խմբագրել Վիքիպեդիայի խամաճիկների էջը և կդնեմ քննարկման։ Որոշում կայացնելուց և կանոնները ամրագրելուց հետո կարելի է նման դեպքերում առանց երկմտելու որոշում կայացնել։ Տվյալ դեպքում՝ հավանաբար մասնակցային էջերից մեկը կարելի է փակել, քանի որ երկրորդ մասնակցային հաշիվը արդարացված չէ։--Beko (քննարկում) 10:02, 17 Հունվարի 2014 (UTC)
Այս դեպքի հետ կապված կա ևս մի օգտակար ՎՊ ուղեցույց, որի անգլերեն անունը չեմ հիշում, սակայն ռուսերեն կոչվում է "Не цепляйтесь к новичкам"։ Հիմնականում նոր մասնակիցն ուղղակի չգիտի և/կամ դեռ բավարար հմտություններ չունի և անթույլատրելի գործողությունները պայմանավորված են դրանով։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 10:34, 17 Հունվարի 2014 (UTC)

David1992 կամ Δαβίδ

Արդեն այս հարցը բազմիցս է քննարկվել։ David1992 -ը ոչ միայն Հայերեն Վիքիպեդիայում է հայերին վատություն անում, այլ մեկ առ մեկ ջնջման է դնում հայերին վերաբերվող տարբեր պատկերներ, ինչն ինքը ճիշտ չի համարում։ Դրա արդյունքում այսօր սկսեցի մասնակցել քննարկումում։ Որքան որ գիտեմ, բոլոր դրոշակները կարելի է տեղադրել որպես ազատ պատկեր "PD-AM-exempt" արտոնագրի ներքո։ Իմ անունից առաջարկում եմ հայերեն Վիքիպեդիայից առհավետ փակել David1992-ի հաշիվը։ Մեզ նման մասնակիցներ պետք չեն։ Անձամբ ես նրա կողմից եթե հանկարճ մի վեճ, կամ վիքիէթեկայից դուրս մի բան տեսնեմ, միանգամից կարգելափակեմ առհավետ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19։27, 7 Փետրվարի 2014 (UTC)

Արման ջան, բայց դու սկզբում գրել էիր քո սեփական աշխատանք, հիմա էլ ուղղվել է արդեն, չէ որ դու այդ քննարկումից հետո ուղղեցիր, անկախ ամեն ինչից կուզեմ որ ավելի սառը դատես (Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ/2013/Arman musikyan իմ գրածը): --ERJANIK քննարկում: 06:26, 8 Փետրվարի 2014 (UTC)
Կոնկրետ Δαβίδ մասնակցի աշխատանքն ու գործունեությունը հակահայկական է։ Չի կարելի ջնջման դնել այն, ինչը ուղղելու կարիք ունի։ --Արման Մուսիկյան (քննարկում) 06:34, 8 Փետրվարի 2014 (UTC)
Սա ընդամենը դիտողության կարգով։ Ես ինքս զարմացա տեսնելով, որ Արմանը շտկումներ է կատարել և բացատրություններ է գրել։ Իրականում, եթե նկարները դուք եք պատրաստել ու դա հենց դրոշ է, ապա դրոշն ինքնին հեղինակային իրավունքի խնդիր չունի՝ անկախ նրանից, թե դա ինչպես և ում կողմից է առաջադրվել։ Հավատացեք, որ եթե այդպես չլիներ, քոմոնզում վաղուց երկու դրոշներն ու էլի շատ այլ հայկական նկարներ ջնջված կլինեին, քանի որ բեռնողներից շատ քչերն են կանոնավոր և ճիշտ լրացնում նկարների բեռնման տվյալները։ Իրականում ադմինիստրատորները նայում են փաստացի բնույթին, այլ ոչ թե հմտություններ չունեցող և լիցենզիաներից անտեղյակ օգտվողի լրացրած տվյալներին։ Նմանապես․ եթե բեռնեք, նույնիսկ Ձեր անունից, արձանի նկար առանց որևէ թուլտվության նկարագրման, մեկ է չեն ջնջի, քանի որ ադմինիստրատորներն արդեն լավ գիտեն FoP-Armenia թույլտվության մասին։ Այստեղ խնդիրը խամաճիկության և վանդալիզմի մեջ է, ոչ թե բեռնված նկարի տվյալների նորացման մեջ։ Այս գործողությունները վերսկսվել են նշված մասնակցի կողմից, քանի որ նմանատիպ վարքի պատճառով քոմոնզում նրան արգելափակելու միամսյա ժամկետն արդեն ավարտվել է։ Արգելափակվել էր հենց նույն դրոշների առիթով՝ անընդհատ կատեգորիաները փոփոխելու համար։ Այս ամենն արդեն մասնակցի մոտ հիվանդագին բնույթ է ստացել և, հույս ունեմ, որ քոմոնզում նրա հաջորդ արգելափակումն ավել երկարաժամկետ կլինի։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 11:13, 8 Փետրվարի 2014 (UTC)
Ահա և այս պատմության շարունակությունը՝

https://commons.wikimedia.org/wiki/Commons:Administrators%27_noticeboard/User_problems/Archive_42#Request

== Request ==

User Vahram Mekhitaryan consistently violates rules of project. He repeatedly added wrong categories, and starting edit wars, removing

  1. Adding wrong categories, the main problem is with categories about Armenian Eternity Sign. He added that category in many pages which has no any connection to that. For example, there he has found that sign in this or in this logos? I dont understand. Another problem is with this "flag", that is fictional flag not officil but he adding Flags of Armenia category here.
  2. Another problem is that that user removing templates from pages ([1], [2], [3] and so on), false authorship claims. He has already been blocked for edit wars. Please take some action against it.--Δαβίδ (talk) 13։01, 8 February 2014 (UTC)
Դե երևի այս «անհասկացող» «խեղճ» տղան ուղղակի շփոթվել է կամ էլ մոռացել, թե ո՛ւմ են մեկ ամսով սահմանափակել խմբագրական պատերազմի համար՝ հենց իրեն։ Եւ ինչպիսի սրտացավությամբ է հոգում Վիոիպահեստում հայկական տվյալների համապատասխանության և ճշգրտության մասին՝ ապշել կարելի է։ «Ի՛նչ լավ ա, չէ՞ ․․․»։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 19:55, 8 Փետրվարի 2014 (UTC)
Վահրամ ջան, հաստատ նույն David1992-ի հետ գործ ունենք։ Ուղղակի պետք է մենք ամեն ինչ անենք, որպեսզի նա արգելափակվի և հայերեն Վիքիպեդիայից և Վիքիպահեստից։ Ես գրառումներս արեցի, և անգամ նշեցի, որ վերոհիշյալ մասնակիցը 3 տարվա ընթացքում միայն կրիտիկայով է զբաղվում և ոչ մի նկար չի ավելացնում։ Նման մարդիկ պետք է տեղ չունենան Վիքիմեդիա նախագծերում։ --Արման Մուսիկյան (քննարկում) 20:58, 8 Փետրվարի 2014 (UTC)
Դե դա ինձ համար նորություն չի և դրա մասին ես բազմիցս գրել ու զգուշացրել եմ։ Տես հենց այս էջի բաժինը՝
Շարունակական վանդալիզմ Δαβίδ = David1992 մասնակցի կողմից Commons-ում
Տես նաև IP vandal Δαβίδ
Վահրամ Մխիթարեան (քննարկում) 21:38, 8 Փետրվարի 2014 (UTC)
Հարգելի մասնակիցներ, հիշեք, որ Վիքիպահեստում ստեղծված տարաձայնությունները պետք է լուծել այնտեղ, հարկ եղած դեպքում դիմելով այնտեղի ադմիններին։ Հայերեն Վիքիպեդիայում արգելափակման հարց կարող է բարձրացվել միայն Հայերեն Վիքիպեդիայում առաջացած խնդիրների դեպքում։ --vacio 22:10, 8 Փետրվարի 2014 (UTC)
Հարգելի vacio, կարող եք ասել, թե ինչու ադմինիստարատորներին չի հետաքրքրում հայերեն Վիքիպեդիայում երկու մասնակցային հաշիվ ունեցող և IP վանդալիզմով զբաղվող մասնակիցը, որը, հայերեն վիքիպեդիայում արգելափակվելուց հետո, շարունակում է վնասել հայերեն Վիքիպեդիային քոմոնզում հայկական նյութերը ջնջման ներկայացնելու միջոցով և ամեն կերպ խանգարում է այլալեզու վիքիներում հայկական թեմատիկայով էջեր ստեղծելուն։ Նորից եմ կրկնում, խոսքը գնում է հայերեն Վիքիպեդիայում երկու մասնակցային հաշիվ ունեցող և IP վանդալիզմով զբաղվող մասնակցի մասին։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 23:44, 8 Փետրվարի 2014 (UTC)
Հարգելի Վահրամ, ես բնավ չասացի, որ Վիքիպահեստում ստեղծված խնդիրները չեն հետաքրքրում մեզ։ Ես մատնանշեցի, որ այդ խնդիրների առնչությամբ միջամտություն իրավասու են անել Վիքիպահեստի ադմինները։ Հայերեն Վիքիպեդիայի ադմինը չի կարող որևէ մասնակցի արգելափակել նրա համար, որ նա խնդիրներ է ունենում այլ նախագծում (թեև որոշակի դեպքերում դրանք կարող է հաշվի առնել)։
Եթե նշված մասնակիցը Հայերեն Վիքիպեդիայում վանդալությամբ կամ խամաճիկությամբ է զբաղվում, ապա, խնդրում եմ, նշեք խմբագրման հղումները, որպեսզի մենք ուսումնասիրենք դրանք։
Ինչ վերաբերում է Արման Մուսիկյանի մատնանշած միջադեպին Վիքիպահեստում, ապա Երջանիկը դրա վերաբերյալ արդեն ճիշտ նկատողություն արել է։ Սխալը երկուստեք էր, և լավ կլիներ, որ երկուստեք էլ կառուցողական քայլ արվեր այն շտկելու համար։ Ասենք, ավելի տրամաբանական կլիներ, որ David1992ը փոխանակ պատկեր անմիջապես ջնջման ներկայացներ, պարզապես նախ խնդրեր Արմանին ուղղել այն։ Արմանը և դուք Վահրամ ձեր հերթին լավ կլիներ, որ ոչ թե վանդալության մեջ մեղադրեիք Դավիթին, այլ ընդունեիք, որ սխալ է թույլ տրվել և ուղղեիք այն։ --vacio 13:37, 9 Փետրվարի 2014 (UTC)
Հարգելի vacio, Դուք նշում եք մի դեպք, որն ընդամենը շտկման կարիք ունի, սակայն ներկայացվել է ջնջման։ Ես ասում եմ չարամիտ դիտավորության մասին, երբ նույնիսկ բոլոր կանոններով գրանցված նյութերը ներկայացվում են ջնջման, կամ սեփական տգիտությունը հիմք է ընդունվում նյութը ջնջման ներկայացնելու և կատեգորիաները փոփոխելու, Օշկ վանքը վրացական համարելու և նրա հավերժության նշանը Բորջղալի ներկայացնելու, այլ մասնակցային հաշիվներից և IP վանդալիզմի միջոցով հավեժության գրանշանը 100 անգամ ջնջման ներկայացնելու և այդ պատճառով արգելափակվելու, նույն գործելաոճով Հավերժության նշանի բոլոր լեզուներով հոդվածները ջնջման ներկայացնելու և ամեն կերպ նրանց խմբագրմանը խանգարելուն և նման շատ այլ դեպքերի մասին։ Այս ամենը շատ ավելի մանրամասն ներկայացված է Վիքիպահեստի ադմինիստրատորներին և հույս ունեմ հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատորներն էլ մանրամասն կծանոթանան ներկայացված նյութերին և համապատասխան եզրակացություններ կանեն։ Ես բոլորովին համարժեք չեմ համարում «հանուն արդարության» հայերեն Վիքիպեդիայում վանդալ պահել, իսկ փոխարենը զրկվել հայերեն Վիքիպեդիայի ակտիվ և ունակ խմբագիրներից։ Առանց այդ մասնակցի հայերեն և Վիքիպիդիան ընդհանրապես շատ ավելի լավ կզարգանա, քանզի այդ մասնակցի նպատակները, արդեն ակնհայտ է, բացարձակ հակամետ են։ Տեսնենք, ի վերջո, ինչ կորոշեն Վիքիպահեստի ադմինիստրատորները։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 00:10, 10 Փետրվարի 2014 (UTC)
Այդ քո ասած սխալը, հարգելի vacio, ես անմիջապես ուղղել եմ։ Այդ նույն բանը կարող էր անել նաև ինքը։ Դա իրականում վրիպակ էր, կամ կարող էր ասել ինձ։ Բայց ուղղումից հետո էլ նա դեռ հարցեր է բարձրացնում: --Արման Մուսիկյան (քննարկում) 15:10, 9 Փետրվարի 2014 (UTC)

ես քանի որ այդքան էլ տեղյակ չեմ պատմությանը, չեմ կարող կարծիք արտահայտել։ Սակայն, ես Հայերեն Վիքիպեդիայում գրանցած եմ մոտ 2 տարի, երբ ես դեռ ՀՎ-ում նորեկ էի, David1992-ի կողմից տեսնում էի խմբագրման հետապնդում՝ ինչ խմբագրում էի անում նա հետ էր շրջում (ֆուտբոլի մասին հոդվածներում)։ Կարծում եմ նա հայերեն վիքիում նա գրանցվել է ապակառուցողական խմբագրումներ անելու համար, և պատահական չէ որ նա 3 անգամ արգելփակվել է խմբագրման պատերազմների պատճառով (ընդհանուր 4 անգամ)՝ այստեղ։ Վերջինիս կողմից խմբագրման հետապնդումներ եղել են նաև Արմանի և այլ մասնակիցների հանդեպ։ --Vadgt (քննարկում) 01։06, 10 Փետրվարի 2014 (UTC)

  • Արման Մուսիկյան, Ձեր քաղաքականությունը ես չեմ հասկանում, դուք ամեն մի փոքր հարցը, քննարկումը դարձնում եք մեծ պատմություն, փոքր տարաձայնությունը վեր եք ածում հանրային քննարկման, ես դա չեմ հասկանում։ Ինձ արգելափակել են այդ դրոշի պատճառով, բարեկամներ այդ դրոշը հորինվել է մի կազմակերպության կողմից, որը լիազորություն չունի ոչ միայն ինչ-որ տարածքի այլ նույնիսկ ինչ որ փոքր բուդկայի համար դրոշ հորինել։ Դուք հերիք չէ տեղադրել եք այդ դրոշը Վիքիպահեստում (ինչը ձեր գործն է, բան չունեմ ասելու) մի հատ էլ պաշտոնական մակարդակով օգտագործում եք Վիքիպեիդայում։ Ես դա սխալ եմ համարում։ Հակահայկական գործունեություն? չգիտեմ, ես այդպես չեմ կարծում, մեկ երկու մասնակցի հետ չհամաձայնվելը հակահայկականություն չէ դեռ։
Վաչագան ջան քննարկուներին և համագործակցությանը միանշանակ կողմ եմ, բայց որոշ մասնակիցների հետ դա չի ստացվում… օրինակ հենց Վահրամ Մխիթարեան մասնակցի հետ, չի ստացվում ուղակի, ես այդ մասնակցին քանի անգամ եմ գրել…նա ուղակի այդ քննարկումները անտեսում է, և ոչ միայն ինձ հետ, այլ ընդահուրապես նա քննարկումները, դրանց արդյունքները հաշվի չի առնում, միայն մուտքագրում է իր ուզածը, իր կարծիքը, իսկ այն մասնակիցները որոնք ինչ-ինչ պատճառներուվ նրա հետ չեն համաձայնվում, նրանց որակում է որպես “հիմարներ”, “վանդալներ” և այլն…վիքիպահեստի ադմիններից մեկին նույնիսկ իմ “խաղալիքն” էր անվանել, չգիտեմ իմ հետ էր համաձայնվել այն խեղճ ադմինը երևի….և հետաքրքիր է, այդքան խորհորրդներից, բազմաթիվ զգուշացումներից, արգելափակումներից հետո նա միևնույն է նույն ոճի մեջ է…և հետո էլ զարմանում է թե ինչու եմ ադմիններին գրում? Իսկ դուք ինչ խորհուրդ կտաք?--David1992 (քննարկում) 19:29, 10 Փետրվարի 2014 (UTC)

։։ Խնդրում եմ, David1992 նշել այժմյան դրությամբ իմ կողմից որևէ պաշտոնական օգտագործման ապացույց, նախքան զուր տեղը զրպատելը։ Ես այս անգամ համբերատար և ներողամիտ չեմ լինի։ Ձեզանից զուտ կառուցողական աշխատանքներ եմ խնդրում, այլ ոչ թե միայն վեճեր քննարկումներում և անվերջ ջնջման դրվող հայկական պատկերներ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19։36, 10 Փետրվարի 2014 (UTC)

Չե չեք չարաշահել, ես ուղակի քննարկման մասին եմ ասում, նման քննարկման կարիքը չկար ինչպես նշեց երջանիկը:--David1992 (քննարկում) 09:25, 11 Փետրվարի 2014 (UTC)
David1992, անկեղծ ասած Վահրամ Մխիթարյանի մասին միայն կարող եմ ասել լավը, քանզի իմ և իր լուռ համագործակցությունը հաջողվում է: Օրինակ իմ ու իր համագործակցության արդյունքում Պարիս Հերունի հոդվածում բավականին դրական փոփոխություններ և ավելացումներ եղան:--Գարդմանահայ (քննարկում) 20:09, 10 Փետրվարի 2014 (UTC)

David1992 (քննարկում) 09։21, 11 Փետրվարի 2014 (UTC)

այս քննարկումը չի գնում որևէ կոնկրետ կետի, ուղղակի յուրաքանչյուր մեր ուզածն ենք կարծես ասում ու վերջ, խնդրում ու առաջարկում եմ փակել քննարկումը եթե պետք է գնա այլ ուղիով, իմ կողմից կասեմ, որ վիքիպահեստը դա առանձին նախագիծ է, այնտեղ ինչ եղել եղել է, այնպես չի որ մենք ոչ մի կապ չունենք, բայց հաստատ այնպես էլ չի որ մենք կարող ենք միջնորդել այնտեղի քննարկումներին որպես ադմին (սա գրում եմ քանի որ քննարկումը բացվել է ադմինների մոտ): Որևէ մասնակցի պետք չի հակահայկական կամ նման բառերով բնութագրել (ավելորդությունները էլ չնշեմ), փաստորեն ամբողջ նյութը գալիս է Արևմտյան Հայաստանի դրոշից, ինքս համաձայն չեմ այդ դրոշը կիրառելուն (Արման ջան համենայնդեպս David1992-ը նշել է այս խմբագրումը որտեղ օգտագորվել է դրոշը), քանի որ Արևմտյան Հայաստան պետություն չկա, դա չի նշանակում իհարկե որ Արևմտյան Հայաստան չկա կամ չի եղել, բայց ըստ իս համենայնդեպս այդ դրոշը պետք չի որ օգտագործվի, կարելի է միայն մի հոդվածում գրել, որ այս կազմակերպությունը ստեղծել է այսպիսի դրոշ ու գրել դրա հետ կապված հղումներ, սրա համար թղ առանձին քննարկում բացվի: Հարգելի վիքիընկերներ, անելիքներ կան դեռ բոլորիս համար, եկեք անցնենք գործի, այլապես նորից եմ ասում այս քննարկումները լավ բանի չեն տանում, խիստ անձնական կարծիքները, զգացմունքայնությունը և փոքր հռետորական խոսքերը վայել չեն մեզ, հերիք է, մեզ պետք չի նոր արգելափակումներ, խնդրում եմ նորից մի կողմ դնել շատ բաներ ու առաջնորդվել վիքիպեդիայի կանոններով, հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 05:52, 11 Փետրվարի 2014 (UTC)

։ Ես շտկումներ մտցրել եմ դրոշների էջում և այդտեղ լինելը չի նշանակում դրոշի պաշտոնական օգտագործում, Երջանիկ ջան։ Ճիշտն ասած զարմանում եմ David1992 մասնակցի էության և վարքի վրա, որ նույնիսկ չի ալարել այլ օգտանուն է ստեղծել և դրանով է փորձում ջնջել դրոշը։ Դրոշը դեռ ոչինչ, բայց արևխաչը հայկական է և այն կարելի է տեսնել բազմաթիվ հայկական ճարտարապետական հուշարձանների վրա։ --Արման Մուսիկյան (քննարկում) 06։36, 11 Փետրվարի 2014 (UTC)

Արման Մուսիկյան, մենք իրար նորից չենք հասկանում, ես այլ օգտագուն չեմ բացել Վիքի Քոմմոնսում, դա իմ միակ օգտանունն է այնտեղ ինչպես և այս մեկը այստեղ: Խնդիրը նրանում է որ David1992 մասնակցային անունը այնտեղ արդեն զբաղված էր, ինչ-որ մեկը գրանցվել է դրա տակ, ինչպես նաև այլ վիքիներում, հետևաբար այլ օգտանում եմ վերցրել: Քո ասած այդ օգտանունով գրանցվել եմ միայն Վիքի Քոմմոնուսում, ես չգիտեմ թե ինչու է այդ հաշվը ակտիվանում նաև հայերեն Վիքիպեդիայում, երբ որ մուտք եմ գործում Քոմմոնսում ես կհարցնեմ այնտեղի ադմիններին թե ինչու, եթե ինչ որ խմբագրում եմ արել այն հաշվից դա միայն սխալմունք է եղել, որովհետև նույնիսկ այստեղ մուտք գործած դեպում, այդ անունը ակտիվանում է, դա տեխնիկակա սխալ է, ոչ ավելին: Խամաճիկության մեջ մեղադրանքները սխալ են, ես դրանով չեմ սբաղվում, դուք այստեղ ինձ մեղադրում եք Δαβίδ հաշվի համար, իսկ վահրրամ Մեխիթարյանը այնտեղ մեղադրում է David1992, այս հաշիվու ունենոլու համար, բայց դրանք տարբեր նախագծերում են հետևաբար խամաճիկության մասին խոսք լինել չի կարող: Կարծում եմ այս մեղադրանքների վերջ կտաք և նմանատիպ քննարկումներին նույնպես: Ես ոչ մեկին այստեղ վատության անելու ցանկություն չունեմ, եթե ջնջման եմ առաջադրել ինչ-որ էջ կամ ֆակլ դա վատություն չէ, ոչ էլ վանդալիզմ դա ուղակի նոր քննարկում է որին կարող եք մասնակցել կամ ոչ: Եթե դուք ջնջման առաջարկեք իմ տեղադրած ֆայլերը ես ձեզանից չեմ նեղանա:
Գարդմանահայ, Վահրամ Մեխիթարյանի հետ համագործակցությունը ստացվում է եթե դուք նրա հետ համաձայն եք, նրա կարծիքի հետ, իսկ եթե համարձակվում եք չհամաձայնվել դա այլ բան է, ընդ որում նրա կոնֆլիկտը միայն իմ հետ չէ, համենայն դեպս անգլովիկիում նրա արգելափակումը պահանջել են ոչ թե ես այլ ուրիշ հայազգի մասնակիցներ, ես ընդհանրապես չեմ պահանջել նրան արգելափակել, ես ուղակի ուզում եմ որ խնդիրը այդ լուծվի, առանց որևէ մեկի արգելափակման: Ես ադմիններին դիմելուց ասել եմ որ նրանք ուղակի զգուշացնեն այդ մասնակիցն, խորհուրդ տան, որևետև իմ հետ նա չի քննարկում, և միչև հիմա նա վստահէ որ ես ուղում եմ իրեն վատություն անեմ: Ես նրանից դեռ միայն մի ա րգումեն տեմ լսել, դա ինձ վանդալիզմում մեղադրելն է...հարց եմ տալիս պարզ ինչ գործ ունի այն կատեգորիան այս ֆայլում, նրա պատասխանն է, որովհետոև այս մասնակիցը վանդալ է նրա գործունեությունը վանդալիզմ է: Ինչ կարող ես ասել:--David1992 (քննարկում) 09:19, 11 Փետրվարի 2014 (UTC)
Հարգելի David1992, օգտանունները բոլոր Վիքիմեդիա նախագծերում նույն է։ Այնպես որ բոլոր Վիքիմեդիա նախագծերում դու հիմա 2 հաշիվ ունես։ Ես իմ հաշիվովս բոլոր նախագծերում խմբագրում եմ։--Արման Մուսիկյան (քննարկում) 10:29, 11 Փետրվարի 2014 (UTC)
Արման ջան, եթե որևէ նախագծում քո մասնակցային հաշվով արդեն այլ մասնակից կա, ապա այլ անունով է թույլ տալիս համակարգը գրանցվել։ Չգիտեմ, թե այդ տեխնիկական խնդիրը որտեղից է գալիս և արդյոք դա տեխնիկական խնդիր է։ Եթե ամեն մի մասնակցային հաշիվ օգտագործվի միայն տվյալ նախագծում, կարծում եմ խամաճիկության խնդիր չկա։ --Lilitik22 (քննարկում) 12:22, 11 Փետրվարի 2014 (UTC)
fr:Utilisateur:David1992 և կից մյուս միջլեզվական (interwiki) հղումները։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 13:11, 11 Փետրվարի 2014 (UTC)
Լիլիթ ջան, բացատրությունից հետո չեմ ասում, որ խամաճիկության խնդիր կա։ --Արման Մուսիկյան (քննարկում) 12:27, 11 Փետրվարի 2014 (UTC)
Ես այս վիքիից հեռացել եմ, բայց այսօր բացառություն կանեմ, իսկ հեռացել եմ, քանի որ չեմ կարող խմբագրել մի տեղ, որտեղ որոշ մարդիկ հանուն գրանտների արտասահմանում զբոսնելու համար այստեղ փորձում են սուտի դեմոկրատրիա խաղալ, բոլորն էլ հասկանում են, որ վերընշված մասնակիցը հայատյաց անձ է, որի գլխավոր նպատակը այսպես կոչված հայկական տեսակետը ամեն կերպ մերժել և ջնջելն է վիքիից, բայց դեմոկրատիան դա թույլ չի տալիս բարձրաձայնել կամ էլ ինչ-որ մարդիկ(բնականաբար մեր վիքիի անցուդարձին շատ կարևոր «գրասենյակներից» են հետևում, ինձ թվում է միայն միամիտ մարդը կհավատա, որ նման խոշոր ռեսուրսը թողել են անկառավարելի): Դավիթ մասնակիցը հեքիաթ պատմելու փոխարեն թող ցույց տա հղում քոմոնսում, որ իր այս անվանում էջ կա : Իսկ որ նա այս վիքիում խմբագրել է 2 հաշիվներից, դա փաստ է [4], ինչպես նաև այփի հասցեներից: Հիմա բացատրում եմ տարածված մի ռազմավարության իմաստը, որը հաճախ մարդիկ չեն հասկանում, լինելով մեծահոգի: Նմանատիպ մասնակցային հաշիվների կառավարիչները ընթացքում կատարում են դրական խմբագրումներ, ինչպես Նաթիգը, ձեռք են բերում որոշակի դրական մարմնավորում, սակայն եթե վերլուծում ես այդ հաշիվների պատմությունը հասկանում ես, որ նրանք ավելի շատ զբաղված են վիքիի աշխատանքները «տոռմուզ» անելով, իսկ ՕԳԳ-ն բացասական է կամ շատ ցածր, բայց գրանտները թույլ չեն տա ժամանակին ազատվել սադրիչ մասնակցային հաշիվներից: Նախօրոք ասեմ, չեմ պատասխանելու արձագանքներին, Ցը...--6AND5 (քննարկում) 21:45, 14 Փետրվարի 2014 (UTC)
Դուք իմ համար անհետաքրքիր եք 6AND5...բայց մյուս կողմից ձեզնից ավելին չէի ել սպասում: Բայց մի բան ճիշտ նկատեցիր այսպես կոչված հայկական տեսակետ բնորոշումը, դա լավ նկատեցիք: Մի ֆիլմ կար հոլիվուդյան կոչվում էր body of Lies չգիտեմ հայերեն անվանումը, այտնեղ երբ որ ամերիկյան ագենտին նրա ղեկավարը մեղադրում էին ԱՄՆ-ին դավաճանելու մեջ նա ասաց Поосторожней называй себя Америкой, նույնն էլ ես կասեմ ձեզ ու ձեզ նմաններին, զգույշ եղեք ձեզ Հայստանի հետ նույնացնելուց:--David1992 (քննարկում) 08:52, 18 Փետրվարի 2014 (UTC)

Քանի որ հույսով եմ կրքերը հանդարտվում են, և կարևորը արդեն ասված է, և անդրադառնամ տեխնիկակակն կողմին միայն։

David1992 / Δαβίδ հաշիվներդ մի այլ ձև խճճված են։ «Δαβίδ» հաշիվը գրանցված է որպես գլոբալ հաշիվ, այն կա Վիքիմեդիայի բոլոր նախածգերի կայքերում, և երբ դու մուտք ես գործում դրանով ցանկացած մեկ Վիքիմեդիա նախագիծ, դու դրանով մուտք ես գործում _բոլոր_ նախագծերում, այդ թվում այստեղ (եթե ուշադիր նայես, ամեն նոր նախագիծ մտնելուց, Central Auth վենրագրով հաղորդագրություն է երևում մի քանի վարկյան էկրանիդ աջ մասում և ասում է որ մուտք ես արել և էջը պետք է թարմացնես)։ Դա տեխնիկական սխալ չի, դա տեխնիկակակն հնարավորություն է, որի վրա մի քանի տարի աշխատել են։ «Δαβίδ»-ը գլոբալ հաշիվ է, և կա ամենուր, David1992 գլոբալ հաշիվ ՉԷ դու այն գլոբալ հաշիվ չես սարքել, սակայն այն միայն այստեղ չէ, որ կա (fr:User:David1992, ca:User:David1992, cs:User:David1992, it:User:David1992, nl:User:David1992, bg:User:David1992, zh:User:David1992, simple:User:David1992 և այլն)։ Մի քանի նախագծերում իրոք հին ժամանակներից կան գրանցված David1992 որը ենթադրաբար դու չես (անգլերեն, գերմաներեն և իսպաներեն ՎՊ–ներ, սակայն Վիքիպահեստը դրանց շարքում չի), քանի որ այդ բոլոր հաշիվները ունեն առավելագույնը 2-3 խմբագրում և այլևս ակտիվ չեն, կարող ես դրանք «ուզուրպացնել» գրավել, այնուհետ David1992 սարքել գլոբալ։ Չգիտեմ արդյոք David1992 և Δαβίδ հաշիվները այժմ հնարավոր է միաձուլել, հարցրու մետայում։ Հնաարվոր է, որ դու պետք է ընտրես այդ հաիշվներից մեկն ու մեկը, իսկ մյուսի բոլոր էջերում տեղադրես հաղորդագրություն որ դա միևնույն հաշիվն է և այլևս չի գործածվում, այլապես խամաճիկության կասկածները անդադար կծագեն։

Ամփոփելով, կարդա՝ m:Steward_requests/SUL_requests, m:Steward_requests/Username_changes և Մետայում մանրամասն նկարագրի իրավիճակը և տես արդյոք կարելի է հաշիվները միավորել այնպես որ լինի մեկ անունով, գլոբալ հաշիվ։ Եթե իրավիճակը մնում է նույնը երկու առանձին հաշիվներով, ապա «Δαβίδ» հաշիվը այստեղ կարգելափակենք, ոչ մեկին մոլորության մեջ չքցելու համար։ Այս հարցը եթե բարձրացվեր ժամանակին, ավելի հեշտ կլիներ շտկելոը։

Այստեղ եղած Δαβίδ հաշվով մի քանի խմբագրումները, ես չեմ կարող բնութագրել որպես խամաճիկություն, և հավատում եմ, որ անուշադրությաւն արդյունք էր, որոնք լուրջ խախտումների չեն հանգեցրել։ Միևնույն ժամանակ այո, նախկինում David1992-ը, չարաշահել է չգրանցված (ԱյՊիով) խմբագրելու հնարավորությունը, և դա ժամանակին 1 տարով արգելափակվելու հիմնական պատճառներից էր (ինչը փոխվեց ավելի կարճ ժամանակի)։ Եթե սա անցյալում է, ապա քննարկման արժանի չէ, եթե սա կրկվում է կամ կկրնվի մեր Վիքիպեդիայում, ապա խնդրում եմ ինձ տեղյակ պահել և կարգելափակվի, անհրաժեշտության դեպքում էլ այլ տեխնիկական միջոցներ կկիրառվեն։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 02։37, 15 Փետրվարի 2014 (UTC)

  • Սա էլ Քոմոնզում ընդհանրապես որևէ կերպ չշտկված և Արմանի կողմից շտկված Արևմտյան Հայաստանի դրոշների վերաբերյալ որոշումները։
http://commons.wikimedia.org/wiki/Commons:Deletion_requests/File:Westarmeniaflag.jpg
http://commons.wikimedia.org/wiki/Commons:Deletion_requests/File:Western_Armenia_flag.jpg
Ու այս ամենի իմաստն ու մի ամբողջ հոդված-քննարկման հետևանքները ի՞նչ են՝ միայն ժամանակի ու ներվերի անիմաստ վատնում, հայերեն Վիքիհամայնքի ներվային վիճակ։ Ադմինիստրատորների ելույթներից և գնահատականներից էլ հասկանում եմ, որ այս ամենը դեռ երկար կշարունակվի։ Է հանուն ինչի՞ և ո՞ւմ դեմ։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 22:41, 17 Փետրվարի 2014 (UTC)

Չփակված քննարկումներ

Ադմինիստրատորներին խնդրում եմ ուշադրություն դարձնել հետևյալ քննարկումներին և փակել դրանք.

  1. Վիքիպեդիա:Անվանափոխման ենթակա հոդվածներ#Տավուշ (քաղաք)
  2. Վիքիպեդիա:Անվանափոխման ենթակա հոդվածներ#Որդուար և Որդուարի շրջան
  3. Վիքիպեդիա:Անվանափոխման ենթակա հոդվածներ#Արցախի պատմություն

--֎ Պանդուխտ 06։16, 17 Փետրվարի 2014 (UTC)

Պանդուխտ ջան, այնպես չի որ քննարկումների փակելը դա ադմինիստրատորների գործն է միայն, բայց հասկանում եմ քեզ թե ինչ իմաստով կարող ես ասել, բայց չէ որ դրանցում ոչ բոլորում է, որ միանշանակ ինչ-որ հայտարարի են եկել մասնակիցները, ինքս ժամանակ առ ժամանակ որոշ քննարկումներ փակել եմ, բայց այս դեպքերում փակել առանց կոնկրետ լուծման ճիշտ չի, ոչինչ որ երկարում է քննարկումը, ըստ իս ուշ լինի նուշ լինի, որպես այդ քննարկումներին մասնակցած մասնակից ինքս էլ առաջարկում եմ որ Դուք քննարկումները փորձեք վերջնական ուղի տանել:--ERJANIK քննարկում: 08:30, 17 Փետրվարի 2014 (UTC)
Լավ հասկացա, հարգելի Երժանիկ: Շուտով կանդրադառնամ այդ քննարկումներին: --֎ Պանդուխտ 04:55, 18 Փետրվարի 2014 (UTC)

Վահրամ Մխիթարյանը, էսսեն Ռեկուրսիայի մասին և խմբագրական պատերազմը

Քանի որ 3 անգամ արել եմ մի գործողություն, որն 3 անգամ հետ է շրջվել Վահրամի կողմից, քննարկումներին էլ պատշաճ արձագանք չստացա, իմ հետագա քայլերը կարող են դիտարկվել կամ խմբագրական պատերազմ, կամ ադմինական լիազորությունների գործածում անձնական նպատակով, և ես դիմում եմ համայնքին և մյուս ադմիններին։

Խնդրո առարկան՝

Վարհրամը մարտի 11-ին տեղափոխում է, Ռեկուրսիա էջը (սա գրելու պահին Ռեկուրսիվ), իր սևագրերից գլխավոր անվանատարծք։

Էջը ունի էսսեյի ոճ և բովանդակություն, և ոչ հանրագիտարանային հոդվածի։ Էսսեյում Վահրամը դիմում է ընթերցողին (մինչդեռ հանրագիտարանում գրում ենք անդեմ), կատակներ է անում, լիրիկակա է ավելացնում («Ռեկուրսիա կամ ծանոթություն ու սեր առաջին իսկ հայացքից») բազմանշանակ բազմակետերով, առաջարկում է մուլտֆիլմեր նկարահանել (տես 1-ին ծանոթագրությունը)։ Դասական էսսե, հեղինակի ինտերպրետացիաներով, առաջարկներով, հումորով և փիլիսոփայությամբ։ Բնավ վատ չէ, հաճույքով կարդացի, բայց ոչ Վիքիպեդիայի գլխավոր անվանտարածքում, հանրագիտարնայաին հոդվածի փոխարեն։

Ռեկուրսիայի իմ իմացած սահմանումներից և այլ ՎՊ–ներում ու կայքերում ներկայացվածից, զգալիորեն ավելի լայն ու «ազատ» մեկնաբանություն է տալիս, ընթացքում օրիգինալ պնդումներով «Բոլոր բիոլոգիական գոյացությունները ռեկուրսիվ են» Մի տեղ է միախառնվում բազմաթիվ հասկացողություններ (կրկնօրինակում, ժառանգում, շարք, նմանակում, վերարտադրություն, կոռեկուրսիա, ինքնահղում, ինդուկցիա), կամ ռեկուրսիա տեսնելով այնտեղ, որտեղ այն ընդունված չէ տեսնել, և գործածում են այլ հատուկ հասկացողություններ (գենետիկա, կենսաբանություն, ականջներից ձգած բառարաններ և գրաֆների տեսություն և այլն)։

Գոնե մեկ աղբյուր նշված չէ։

Հոդվածը, Վահրամի մյուս հոդվածների պես, գերպատկերազարդ է, խնդիրներ առաջ բերող տեխ․ «լուծումներով»։ Սա միայն մասամբ լուծել եմ։

  1. Այս մտահոգություններիս և խախտումների վերաբերյալ գրում եմ հոդվածի քննարկման էջում, այնուհետ որոշում եմ, 4-5 պիտակի և տասնյակ «[փա՞ստ]»երի փոխարեն, հոդվածը հետ տեղափոխել մասնակցի սևագրություն, որպեսզի հոդվածը վերամշակվի։
  2. Քննարկման էջը, տեղափոխում եմ Վարհամի քննարկման էջ քանի որ իր էջի ենթաէջում հոդվածի քննարկումը չի տեղավորվում։
  3. Քննարկմանը պատասխանելու փոխարեն, Վահրամը հետ է տեղափոխում էջը գլխավոր անվանատարածք
  4. Ես նշում եմ որ խմբագրական պատերազմ պետք չէ սկսել, այլ պետք է վերացնել նշված թերությունները, որ հոդվածը հնարավոր լինի գլխավոր անվանտարածքում պահել և նշում եմ«ՎՊ–ն Օրիգինալ հետազոտությունների, մտքերի և էսսենրի տեղ չէ» սկզբունքը, և հետ եմ տեղափոխում էջը սևագրություն
  5. Այս քայլին սխալ ձև եմ անում պաշտպանությունը և փաստացի «Ռեկուրսիա»–ն մնում է չպաշտշպանված
  6. Վահրամը պատասխանում է իր քննարկման էջում, հիմնական փաստարկը այն է, որ ես «իրավասու չեմ» հոդված տեղափոխել, իսկ կողմնակի թեմաները արծածվում են, որպեսզի «ճիշտ և գրագետ բացատրել թե ինչ է ռեկուրսիա», թեպետ կողմնակի հայասցքով ըստ ինձ դա ավելի շուտ տարբեր հասկացողությունների շիլա-շփոթ է ստեղծելու ընթերցողի մոտ։
  7. Վահրամը հետ է տեղափոխում էջը
  8. Ես հետ եմ տեղափոխում էջը Վահրամի ենթաէջ և պաշտպանում «Ռեկուրսիա» անվանումը և պատասխանում քննարկման էջում
  9. Վահրամը տեղափոխում է էջը նոր և ոչ ճիշտ «Ռեկուրսիվ» անունով, միայն թե իր սևագրում չմնա
  10. Ես հեռացնում եմ Վիքիպահեստից ջնջված պատկերները և ավելացնում եմ պիտակներ։

Այս ընթացքում նաև քննարկման էջերի տեղափոխումներ ենք անում, սակայն ըստ ինձ կարևոր դեր չեն խաղում և դրանք բաց եմ թողել։

Կարծում եմ սխալս այն էր, որ կարճ ու կոնկրետ պիտակելու և ջնջման հանելու փոխարեն, փորձում եմ ավելի «պուպուշ» վարվել ակնկալելով փոխըմբռնում։ Նաև եթե ոչ 2-րդ, ապա 3-րդ տեղափոխելու փոխարեն, պետք է խմբագրական պատերազմի նախազգուշացում տայի, հատկապես որ քայլերս ադմինական բնույթի էին, և իմ անձնական ներդրումների հետ չէին բախվում։ Պաշտպանությունը կարելի էր այլ ձև կազմակրեպել, բայց եթե մարդ որոշել է հակառակվել, ինքը թեկուզ քոփի–փաստ կանի կոդը, «հդբհդհ» անունով։

Ձեզանից ակնկալում եմ երկու բան՝

  • Որպես պակաս ներգրավված մասնակիցներ, բացատրել (և եթե հարկ համարեք զգուշացնել) Վահրամին թե ինչ է խմբագրման պատերազմը և ինչպես դրա մեջ չներքաշվել, հատկապես երբ կա բացված քննարկում և ինչպես է թելադրում վարվել վիքիէտիկետը։
  • Էջը ներկայիս տեսքով գլխավոր անվանատարծքում պահելու թույլատրելիությունը։ Եթե թույլատրելի է, պետք է վերանվանել «Ռեկուրսիա», եթե ոչ, սևագիր տեղափոխել կամ ջնջել։

Կանխավ շնորհակալություն։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 11։30, 18 Մարտի 2014 (UTC)

Ստորև մեջբերված են Ռեկուրսիվ անվանումով հոդվածի քննարկման էջում իմ պատասխանները։
Հարգելի Ալեքսեյ a.k.a. Xelgen, Ձեր գիտելիքների մակարդակը և սեփական պատկերացումները Ռեկուրսիայի մասին հիմք չեն հոդվածը վերահղելու համար։ Դա ես որակավորում եմ իրավասությունների չարաշահում։ Հոդվածին վերաբերվող դժվարությունները ներկայացրեք հոդվածի քննարկման էջում, գուցե այլ մասնակիցներ օգնեն հաղթահարել դրանք։ Իսկ Ռեկուրսիայի հոդվածն էլ ոչ թե խիզախ գաղափարների դրսևորում է, այլ այն ինչ անհրաժեշ է ռեկուրսիայի գաղափարը ճիշտ և գրագետ ընկալելու համար։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 02:43, 18 Մարտի 2014 (UTC)
Եթե Ռեկուրսիա էջի արգելափակումը չի վերացվելու, ապա պետք է դա որակել որպես ադմինիստրատիվ չարաշահում ու կամայականություն, և հարց դնել Ալեքսեյ a.k.a. Xelgen ադմինիստրատորին անվստահություն հայտնելու և որակազրկելու մասին։ Նմանապես Քոմոնզում նրա վարքը այս հոդվածում օգտագործվող նկարները ջնջման ներկայացնելու քայլերը պետք է որակավորել հոգեկան անհավասարակշռության և ոչ պատշաճ վարքի հետևանք։ Բոլոր նկարներն էլ կվերականգնվեն և կամ նորերրը կբեռնվեն, իսկ նման վարքը ոչ մի լավ բան չի ասում ու պատիվ չի բերում ադմինիստրատիվ իրավասություն ունեցող մասնակցի մասին և անընդունելի է։ Իսկ պիտակավորուները հարցի լուծում չեն՝ նույն աբսուրդի հասցնող քայլերով կարելի է Հայերեն վիքիպեդիան հասցնել ամենաողորմելի վիճակի և շարունակական խմբագրական պատերազմերի դաշտ սարքել։ Այս դեպքում էլ շատ է նման դրան և Հռոմի պապից ավելի կաթոլիկ ներկայանալն էլ ճիշտ լուծում չի։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 12:25, 18 Մարտի 2014 (UTC)
Խնդրում եմ, նույն քննարկումը մի քանի տեղ պետք չէ պատճենել, եղածին կարելի է հղվել կամ եթե արդարացված է տեղափոխել այլ տեղ, բայց բազմացումը բերում է ճյուղավորման ու նույն բանը 3 տեղ կրկնելուն։ Նաև ափսոս որ իմ գրածները այստեղ չեք տեղադրել, ավելի ամբողջական պատկերի համար։
Վիքիպահեստում պատկերների ջնջման վերաբերյալ։ Ես ուզում եմ հավատալ, որ պարզապես տաքացած էիք և ինկատի չունեք, այն ինչ գրել եք։ Եթե սխալվում եմ, և վերևի գրածը պետք է կարդալ, այնպես ինչպես գրված է, ես ստիպված կլինեմ մի քանի պարզաբանում անել։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 10:00, 20 Մարտի 2014 (UTC)
Անհարժեշտ եմ համարում լրացնել քննարկումը մասնակից Ալեքսեյ a.k.a. Xelgen-ի ադմինիստրատրի կարգավիճակում թողնելու հարցը։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 15:21, 18 Մարտի 2014 (UTC)
Եթե այդպես եք համարում, ապա բացեք առանձին քննարկում այս թեմայով, թեկուզ հենց այս էջում և ներկայացրեք ձեր պատճառները, խիստ ցանկալի է խմբագրումների տարեբերությունների տեսքով (ինչպես ես դա արել եմ վերևում, համարակալասծ ցանկի մեջ)։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 10:00, 20 Մարտի 2014 (UTC)
Խնդիրը իմ ընկալմամբ Մասնակիցը խախտել է 3 անգամ հետ շրջելու արգելքը։ Հոդվածում իրոք առկա են խնդիրներ, այնպես չի որ դրանք հնարավոր չէ շտկել, բայց Սևագրության էջ տեղափոխելը արդարացված է։ Ըստ որում, նույն խնդիրը նկատել եմ նաև Հավերժության հայկական նշան հոդվածում՝ հոդվածը ներկայացնում է խմբագրողի տեսակետը, պատկերացումը կամ եզրահանգումը, իսկ խնդիրը մատնանշելու դեպքում միշտ չէ, որ պատրաստակամ է համագործակցել և վերացնել դրանք։
Ինչ անել Հոդվածը պետք է վերադարձնել սևագրության էջ (զուտ խմբագրական պատերազմը հետ շրջելու համար): Իսկ խմբագրական պատերազմ մղող մասնակիցը, ինձ թվում է, պետք է արգելափակվի 2-3 շաբաթով՝ զգուշացում տալով, որ նույն վարքագիծը շարունակելու դեպքում, այդ ժամկետը կարող է երկարացվել։ Սա ասում եմ, նկատի ունենալով, որ Վահրամ Մխիթարյանին երկու անգամ ([5],[6]) բացատրություն ստացել է հոդվածում առկա խնդիրների մասին, ու այնուամենայնիվ շարունակել է խմբագրական պատերազմ մղել՝ որևէ պատրաստակամություն չհայտնելով բովանդակային շտկման ենթարկելու հոդվածը, մի բան էլ վիրավորելով խնդիրները մատնանշող ադմինին։ Նաև նկատի ունենալով, որ մասնակիցը արդեն նմանօրինակ խնդիրներ ունեցել է և արգելափակվել է 1 օրով։
Այնուամենայնիվ, եթե մասնակիցը հիմա էլ պատրաստակամություն հայտնի՝ ընդունելու մատնանշված խնդիրները, որոնք առկա են հոդվածում ու վերացնել դրանք, կարծում եմ այդ ժամկետը կարելի է կրճատել։ Ուղղակի շատ-շատ ցավալի է, որ բանը սրան է հասնում, ու մինչդեռ կարելի էր պարզապես շտկել հոդվածում առկա խնդիրները, ստիպված ենք արմատական քայլեր ձեռնարկել։
Լավ կլիներ այլ ադմիններ էլ կարծիք հայտնեին։ --vacio 18:54, 18 Մարտի 2014 (UTC)
Պարզաբանում․ Վահրամ Մխիթարյանին․ Ռեկուրսիա էջը պաշտպանված է խմբագրական պատերազմը դադարեցնելու համար, այն նորից հասանելի կլինի հնարավորինս շուտ։ Վիքիպահեստում ջնջված ներկայացված պատկերները չգտա․ ենթադրում եմ, որ խնդիրը Հեղինակային իրավունքներն էին, քանի որ այլ պատճառով հազվադեպ են Վիքիպահեստից պատկերներ հեռացվում։ --vacio 19:24, 18 Մարտի 2014 (UTC)
Վաչագան, շնորհակալություն արձագանքի համար։ Կարևոր կետ՝ այո խմբագրական պատերազմ եղել, է բայց 3 անգամ հետ շրջելու կանոնի խախտմանը իրավիճակը չհասցրեցինք, կամ էլ չհասցրեցի։ 4-րդ հետ շրջում 24 ժամվա մեջ չի եղել։ Սա կարևոր է, ու կարծում եմ, պետք է հաշվի առնել արգելափակման, և/կամ դրա ժամկետը որոշելիս։ (թրմցմ․ այն խախտվել է, տես ստորև)
Նոր տեսա, որ վերջին ժամերին, տեղափոխումը և հետ տեղափոխումը կրկնվել են։ Կցանկանայի մասնակից Vahram Mekhitarian, որևէ պարզաբանում կամ հակափաստարկ լսել, քննարկման մեջ նշված խնդիրների մասով, «մի անտեսեք ձեզ ուղված հարցերը» Վիքիէթիկետի մասն են։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 10:00, 20 Մարտի 2014 (UTC)
հարգելի Vahram Mekhitarian, նման կարգի հոդվածներ ցավոք դեռ կան վիքիպեդիայում, դրանց մի մասը ջնջվել կամ ներկայցվել է կամ պետք է ներկայացվի ջնջման, քանի որ շարադրանքը հանրագիտարանային չի,
  1. «Հիմա ես գիտեմ, որ դու արդեն գիտես, թե ինչ բան է ռեկուրսիան։ Ես նաև գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ, որ դու գիտես, ..., թե ինչ է ռեկուրսիան։» այս նախադասությունը նույնիսկ քննարկման կարիք չկա,
  2. «աֆրիկացի Ադամի ու Եվայի», Ադամ ու Եվայի աֆրիկացի լինել կամ չլինելը համենայնդեպս նման փաստ չի արծարծվում լայն շրջանակներում, ինքս առաջին անգամ եմ լսում,
  3. բառարան բաժինը նորից համենայնդեպս խրթին է
  4. «Վատ չէր լինի, եթե վերը հիշատակված տերտերի ու նրա շան դժբախտ սիրո մասին ևս Սահակյանցի ոգով մի ռեկուրսիվ մուլտֆիլմ նկարվեր։» - սա հաստատ խիստ անձնական կարծիք է ու հանրագիտարանային կոչվելու նույնիսկ մեկ բաժին չկա
  5. և վերջապես ինչպես ասեցի վերևում հոդվածի շարադրանքը նման է գիտական ինչ-որ թեզի կամ ատենախոսության կամ ռեֆերատի նման մի բանի գուցե անունը սխալ ասեցի, բայց իմաստը հասկանալի է, մի խոսքով եթե ոչ միայն այս, այլև նման կարգի հոդվածները պետք է խիստ մաքրվեն, բոլորս էլ մարդ ենք և կուզենք մեր տեսակետներ կամ մեջբերումները կամ հայացքները տեղ գտնեն վիքիպեդիա հանրագիտարանում, բայց միշտ պետք է անձնականը բարձր չդասել համընդհանուրից, համենայնդեպս վիքիպեդիայի կանոնները պետք է պահվեն վիքիպեդիայում, մեկ այլ տեղ, մեկ այլ տպագիր նյութում կամ կայքում նման նյութերը գուցե և շատ օգտակար լինեն, բայց վիքիպեդիան վիքիպեդիա է, կրկնվեմ, ինքս կողմ եմ այս և նման կարգի հոդվածները պետք է խիստ մաքրվեն կամ ջնջվեն, հարգելի Vahram Mekhitarian-ը ցավոք փոքր կամ մեծ, կամ տարբեր ոլորտների քննարկումներում նորից եմ ասում ցավոք, երբեմն խախտել է վիքիէթիկետը, բայց կարծում եմ պետք է նման մասնակիցներին մի անգամ էլ հնարավարություն տալ առանց արգելափակման «հարց լուծել»: --ERJANIK քննարկում: 06:20, 21 Մարտի 2014 (UTC)
Ես էլ եմ դեմ արգելափակմանը, կարծում եմ, որ այդ գիշեր սկսված խմբագրական պատերազմը երևի թե ուղղակի զայրույթի արդյունք էր։ Ինչևէ, հոդվածը շատ հետաքրքիր է, ինչի մասին ասել եմ անձամբ հարգելի Մխիթարյանին, սակայն ճիշտն ասած այնքան էի կլանված կարդացել, որ վերը նշված խնդիրները չէի նկատել։ Հոդվածում առկա խնդիրները պետք է լուծվեն կա՛մ մասնակցի սևագրում կա՛մ հոդվածում, այս ընթացքում երևի թե հնարավոր էր արդեն դրանք ուղղել բուն հոդվածում։
Իսկ ինչ վերաբերվում է Ալեքսեյի՝ որպես ադմինիստրատոր դրոշակից զրկելուն, ապա կրկին կարծում եմ, որ զայրույթի հետևանք է։ Թեև կարող եք և նման քննարկում բացել, ինչպես վերը նշեց Ալեքսեյը։ Ուղղակի հոդվածի շուրջ նման քննարկումներից հետո, որպես կանոն, մասնակիցները ցանկանում են զրկել դրոշակից այս կամ այն ադմինին, ինչը բնական եմ համարում․․․ --Lilitik22 (քննարկում) 06:48, 21 Մարտի 2014 (UTC)
Վերևը սխալ էի գրել, թե 3 հետ շրջժման կանոնը չի խախտվել, Վաչագանի տեղափոխումը հետ շրջելուց հետո, փաստորեն 4-րդ հետ շրջումը կատարվեց, և այն 24 ժամվա մեջ էր, այնպես որ 3 հետ շրջման կանոնը խախտվել է Վահրամի կողմից (1, 2, 3, 4 առաջինը հետ շրջումը 2014-03-18 06:18:59 4-րդը՝ 2014-03-19 00:16:11 Երևանի ժամանակով)։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 10:54, 21 Մարտի 2014 (UTC)

Eurofan88 and Start a Fire

User Eurofan88 added to the article about Azerbaijani song in Eurovision Start a Fire Armenian propagandist sources. These sources cannot be reliable and neutral about Azerbaijani song. Azerbaijani source say that Azerbaijani musical instrument balaban was used in the song. But user Eurofan88 removes this link and writes that it was "Armenian duduk". Also he removes the template "source needed", but doesn't add any reliable and neutral sources. It cannot be duduk, because duduk is not Azerbaijani instrument, balaban is Azerbaijani instrument. Please, take administrative actions against this user. --Interfase (քննարկում) 16։36, 22 Մարտի 2014 (UTC)

Էտ բալաբան կոչեցյալը հենց նույն դուդուկն է, որը ադրբեջանցիները իրենցն են համարում։--Գարդմանահայ (քննարկում) 17:30, 22 Մարտի 2014 (UTC)
Gardmanahay, balaban and duduk are not the same see articles in Russian and English Wikipedias. There are separately articles about balaban and duduk. Duduk is used in Armenia, balaban in Azerbaijan. --Interfase (քննարկում) 18:42, 22 Մարտի 2014 (UTC)
Ինչպես երևում է, Ձեզ համար դժվար չի հայերեն գրված նախադասություններում ամփոփված միտքը կարդալ, այնպես որ գրում եմ հայերեն։ Պետք չի Հայերեն Վիքիպեդիայում բալաբան–դուդուկ առճակատում ստեղծել, մեր խմբագրողները բանիմաց և քաջատեղյակ մարդիկ են, Ձեր բալաբանի մատոռով քարոզչամեքենան մեզ մոտ չի անցնում։ Ես հասկանում եմ, որ դուդուկը, ստեղծված լինելով հայերի կողմից, դարձել է համամարդկային արժեք, և ադրբեջանում բնակվող ազգությունները մեծ հաճույքով են լսում նրա մեղրածոր երաժշտությունը, ինչու ոչ, նաև նվագում դուդուկով, բայց դա իրավունք չի տալիս Ձեզ գողանալ հայկական դուդուկը։ Ինտերֆեյս, ավելի լավ է «չեզոքություն» կաղապարը տեղադրեք ադրբեջանական Վիքիպեդիայում Անահիտ դիցուհու մասին հոդվածում, որտեղ դիցուհին ներկայացված է որպես պոռնիկ։ Այդպիսի հիմար հոդվածներ շատ կան ադրբեջաներեն Վիքիպեդիայում, Ձեզ համար մեծ աշխատանք կա այնտեղ։--Գարդմանահայ (քննարկում) 19:37, 22 Մարտի 2014 (UTC)
Չնայած եթե գուգլով է թարգմանելու իմ գրածը, հետաքրքիր է, թե ինչպես է հասկանալու գուգլի թարգմանած մեղրածոր կամ բալաբանախառը բառերը :) --Գարդմանահայ (քննարկում) 19:39, 22 Մարտի 2014 (UTC)
If you don't like something about Anahit in Azerbaijani Wikipedia edit it there. Here we discuss another thing. In this song we don't have duduk. We have balaban. If you think that duduk and balaban are the same why don't you try to merge them in English and Russian Wikipedias? Because thay are different. There are enough reliable sources (e.g. Musical encyclopedy edited by Keldish in USSR) saying that these instruments are different but have some similarities. But I don't think that we can reach some consensus with you. And stop insulting your opponents. It is indecent and unethical. --Interfase (քննարկում) 20:37, 22 Մարտի 2014 (UTC)
Судя по вашей карточке вы владеет русским почти как родным, по этому отвечу на русском.

По поводу музыкального инструмента, вы наверное правы, у меня нет повода усомниться. Армянский дудук так много используется в современном мировом репертуаре, что по-моеу нет причин похвастаться его использованием в азербайджаской эстраде. Наверное участник, утверждающий что это дудук, ошибся посмотрев видеоролик, ведь они похожи и по звучанию, и по виду.

Что касается пропаганды, по моему вы переборщили, и упрекать наших редакторов в этом несправедливо.--Beko (քննարկում) 17։41, 22 Մարտի 2014 (UTC)

Пропаганда или нет, но то что некоторые армянские СМИ пишут, что в азербайджанской песне использован дудук это неверно, и явная ошибка. Как видим и в русской и в английской Википедии есть статьи про азербайджанский инструмент балабан, основанные на авторитетных источниках. Азербайджанские музыканты играют на балабане, а не дудуке. Участники могли ошибиться, ведь инструменты, как вы верно заметили, похожи. Ну сами посудите, зачем в азербайджанской песне использовать дудук если есть балабан? Информация о том, что это дудук явно ошибочная и дезинформирует читателя. Не могли бы администраторы на правах администраторов вернуть информацию о том, что это балабан, а то там разгорается война правок?--Interfase (քննարկում) 18:24, 22 Մարտի 2014 (UTC)
Кстати только в армянской версии написанно, что это дудук. Во всех остальных идёт балабан. Не будет ли это дискредитировать Армянскую Википедию? --Interfase (քննարկում) 18:38, 22 Մարտի 2014 (UTC)
Interfase, խորհուրդ կտամ ձեզ նայել այս տեսագրությունը և միայն դրանից հետո եզրակացնել, թե որ Վիքիպեդիայի մասնակիցներն են վարկաբեկում իրենց կեղծագիտարանը «հանրագիտարանը»:
Բացի այդ, հայրենակիցներ ջան, այս մասնակցի մեզ մոտ հայտնվելը մեզ համար լավ նշան է՝ դա նշանակում է, որ Հայերեն Վիքիպեդիան իրեն արագ և որակով զարգացման շնորհիվ անհանգստացնում է Ալթայից եկած մեր հարևաններին: Հիշենք մենակ այս գրառումը...
--֎ Պանդուխտ 10:54, 23 Մարտի 2014 (UTC)
Я проигнорирую ваши комментарии, поскольку к обсуждаемой здесь теме они не имеют никакого отношения. Хотите обсудить проблемы Азербайджанской Википедии, то переходите на соответствующие страницы. Кстати, в русской Википедии ссылка на видео так называемого "антитопора" про азвики была отклонена посредником. Это несерьезный источник. Я настоятельно рекомендую участникам не выходить за рамки дискуссии. --Interfase (քննարկում) 11:17, 23 Մարտի 2014 (UTC)
Ես էլ խորհուրդ կտամ մասնակիցներին Հայերեն Վիքիպեդիայում խոսել հայերենով:--֎ Պանդուխտ 11:36, 23 Մարտի 2014 (UTC)
It's not a problem to me to discuss the topic in English. As you can see I even initiated the discussion in English. Beko prefered to write in Russian and I agreed to discuss it with him in Russian. Pandukht, you also can understand Russian well, don't you? --Interfase (քննարկում) 14:42, 23 Մարտի 2014 (UTC)
Սա ոչ ռուսերեն, ոչ էլ անգլերեն վիքիպեդիան է: Սա Հայերեն Վիքիպեդիան է: --֎ Պանդուխտ 14:48, 23 Մարտի 2014 (UTC)
Ընկերներ ջան, կոչ եմ անում բոլորիդ ավելի զուսպ լինել՝ մեկնաբանություններ թողնելիս։ Բոլորս էլ գիտենք ադրբեջաներեն վիքիում տեղ գտած խեղաթյուրումները։ Բայց դա չի նշանակում որ հայերեն վիքիի քննարկումների մակարդակը պետք է իջեցնել։ --vacio 21:07, 23 Մարտի 2014 (UTC)
Իդեպ, Մասնակից:Interfase և Մասնակից:Eurofan88, դուք հոդվածը հետ եք շրջել 3 անգամից ավել 24 ժամում։ Զգուշացնեմ, որ կարգելափակվեք, եթե շարունակեք։ --vacio 21:10, 23 Մարտի 2014 (UTC)

Դիմում-խնդրանք (կատեգորիաներին առնչվող)

Հարգելի ադմիններ, ((Կատեգորիա:Սիրիա))-ում ես ստեղծել եմ մի շարք կատեգորիաներ և ենթակատեգորիաներ, որոնք դեռևս դատարկ են։ Խնդրում եմ չջնջել, քանզի դրանք ինձ օգնում են կողմոնորշվել Սիրիայի մասին հոդվածներ գրելիս և շուտով լրացվելու են։--Գարդմանահայ (քննարկում) 18։25, 27 Մարտի 2014 (UTC)

Չի՛ կ՛ա՛ րե՛ լի՛

Հարգելի ադմիններ, դուք չե՞ք հոգնել հիշացնել մասնակիցներին, որ "քննարկման էջը չի կարելի ջնջել"։ Գուցե ի վերջով կապտացնեք Վիքիպեդիա:Քննարկման էջ կամ Վիքիպեդիա:Քննարկման էջի ուղեցույցներ կարմիր ուղղումներ։ Իմիջայլոց այսպիսի կանոնի որոնումը ոչ մի հետևանք չտվեց։ - Kareyac (քննարկում) 06։32, 25 Մայիսի 2014 (UTC)

Ողջույն, հարգելի Կարեյաց։ Ես ու Լիլիթը անդադար ասում ենք մասնակիցներին այդ մասին։ Իսկ կանոնի ավելացումն արդեն արված է՝ Վիքիպեդիա:Վարվելակարգ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 06:55, 25 Մայիսի 2014 (UTC)
Արման ջան, շնորհակալություն արագ արձագանքի համար։ Եթե կանոնը արդեն գրված է, գուցե մինջև նշված էջերի ստեղծելը բավական է միայն տալ հղում Վիքիպեդիա:Վարվելակարգ էջի վրա ողջույնի կաղապարում։ - Kareyac (քննարկում) 07:35, 25 Մայիսի 2014 (UTC)

Վիքիպեդիա:Հարցումներ/Արգելափակում

Խնդրում եմ ադմիններին ի գիտություն առնել այս քվեարկության արդյունքը, որը որպես որոշում է ընդունվել.

  • Յուրաքանչյուր ադմինիստրատոր որևէ մասնակցի հետ տեսակետների բախում կամ վեճ ունենալու դեպքում, երբ խնդիր է առաջանում տվյալ մասնակցին արգելափակել, նա պարտավոր է դիմել մեկ այլ ադմինիստրատորի, որպեսզի սուբյեկտիվ մոտեցման խնդիր չառաջանա։--6AND5 (քննարկում) 18։56, 5 Օգոստոսի 2014 (UTC)

Լավ կամ ընտրյալ հոդվածի քվեարկության ենթաէջեր

Հարգելի ադմիններ խնդրում և պահանջում եմ :-), հետայսու չջնջել քվեարկության ենթաէջերը, բացի այն, որ խմբագրման պատմությունը կորում է (որը չի կարելի), 2014 թ-ին ընտրված հոդվածներում՝ քննարկման էջերում, հղումները տրվելու են ենթաէջերին, եթե հետո դրանք ջնջվեն, հղումները կարմիր կդառնան...--6AND5 (քննարկում) 09։00, 28 Օգոստոսի 2014 (UTC)

Դաշնակ Տիգրանը ու նրա խմբագրությունները

Հարգելի ադմիններ, այս մեր ապագա քաղաքական գործիչը չի հասկանում թե ինչ է անում վիքիպեդիայում, ես այդքան ժամանակ չունեմ հետևել նրա խմբագրություններին, հլե նայեք ինչ է արել [7], նա բազմիցս իր անգլատառ էջից բազմաթիվ անաղբյուր տվյալներ է ներմուծել, ես խնդրեցի և Լիլիթը հետ շրջեց, բայց նա [8] այդպես էլ չարձագանքեց իմ հարցերին: Հիմա հարկավոր է նրա բոլոր խմբագրումները երկու մասնակցային հաշիվներից ստուգել և լուծում գտնել այս մասնակցի հետ, հակառակ պարագայում արգելափակել....--6AND5 (քննարկում) 18:24, 28 Օգոստոսի 2014 (UTC)

6AND5, երկու մասնակցային հաշիվների քննարկման էջերում զգուշացում տվեցի, տեսնենք, թե ինչ կասի․․․ --Լիլիթ (քննարկում) 19:12, 28 Օգոստոսի 2014 (UTC)
Ոնց հասկացա մասնակիցը միայն արձագանքեց մասնակցային հաշվի հետ կապված, բայց նա այդ աշխարհի հզորների ցուցակը բավական տեղեր է հասցրել տեղադրել, չգիտեմ էլ ինչ ասեմ...--6AND5 (քննարկում) 19:29, 28 Օգոստոսի 2014 (UTC)
Հա, արձագանքեց, նշեցի, որ մյուս հարցերին էլ պատասխանի, մի քիչ էլ սպասենք :) --Լիլիթ (քննարկում) 19:33, 28 Օգոստոսի 2014 (UTC)
Սա էլ նրա 3-րդ մասնակցային հաշիվը[9]--6AND5 (քննարկում) 19:42, 28 Օգոստոսի 2014 (UTC)
Այդ մեկն էլ արգելափակեցի։ --Լիլիթ (քննարկում) 19:44, 28 Օգոստոսի 2014 (UTC)

Վիքիպեդիա:Ստորագրություն

Ողջույն հարգելի ադմիններ, ես ամփոփեցի Վիքիպեդիա:Հարցումներ/Ստորագրելու կանոններ հարցումը, ըստ այդմ խնդրում եմ.

  1. Նախ ծանոթանալ, արդյոք ես ճիշտ եմ ընկալել հարցման արդյունքները, որոնք ընդհանուր տարբերակով ամփոփել եմ այստեղ.Վիքիպեդիա:Ստորագրություն#Կանոնակարգ
  2. Եթե այո, ապա ի գիտություն առնել վերը նշված նոր պայմանները...--6AND5 (քննարկում) 18։52, 5 Օգոստոսի 2014 (UTC)
Ճիշտն ասած ստորագրելու առաջարկված պայմանները մի քիչ խառն են․ որքանով որ գլուխ հանեցի, ճիշտ ես ամփոփել :) --Լիլիթ (քննարկում) 12:40, 11 Օգոստոսի 2014 (UTC)
Կարծում եմ որոշ դեպքում շատ կասկածելի են քվեարկության արդյունքները, հատկապես երբ ընդամենը 2-3 քվեարկող կա։ Մասնավորապես թավատառության մասին հարցումները (3.1֊ի տակ), հստակ չէ նույնիսկ թե մասնակիցները «կողմ» կամ «դեմ» ասելով ի՞նչ են նկատի ունեցել՝ կողմ են արգելող կանոնին, թե՞ կողմ են որ թույլատրելի լինի։ Հատկապես այն հանգամանքը, որ «կողմ» քվեարկող մասնակիցները իրենք թավատառ ստորագրություն ունեն։ --vacio 15:00, 15 Օգոստոսի 2014 (UTC)
Քանակի պահով ասեմ, որ կասկածելի բան չկա, քանի որ նոր կանոնակարգով, այսպես կոչված «քվորումը» երեք ձայնով ապահովվում է, ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա համաձայն եմ, կարելի հարցնել հենց իրենց՝ ERJANIK, Raz from Armenia, GeoO, թե ինչ են նկատի ունեցել քվեարկությամբ, նրանց արձագանքներից հետո կորոշենք....--6AND5 (քննարկում) 15:14, 15 Օգոստոսի 2014 (UTC)
Լավ, տեսնենք ինչ են արձագանքում։ --vacio 12:40, 16 Օգոստոսի 2014 (UTC)
ոնց հասկացա խոսքը սրա մասին է, կարող ենք նորից քվեարկության դնել, չնայած ըստ սրա արդեն մյուսները այսպես ասած հեչ են, չգիտեմ թե ինչ ասեմ: -ERJANIK քննարկում: 14:18, 16 Օգոստոսի 2014 (UTC)
Կարծում եմ, նորիցի կարիք չկա, ուղղակի կարելի է այդ թավատառի ու շեղատառի անհասկանալի ձևակերպումների պահը չեղյալ համարել ոչ ճիշտ ըմբռման հիմնավորվամբ և դրանով վերջակետ դնել այդ պատմությանը:--6AND5 (քննարկում) 15:15, 16 Օգոստոսի 2014 (UTC)
ճիշտ ես, նորից դնենք կերկարի անհարկի, այո համաձայն եմ վերջին առաջարկիդ: -ERJANIK քննարկում: 16:29, 16 Օգոստոսի 2014 (UTC)
Ես էլ եմ համաձայն չեղյալ համարելուն։ --Լիլիթ (քննարկում) 16:33, 16 Օգոստոսի 2014 (UTC)
3-րդ կետը (3.1.1. - 3.1.6) չեղյալ արեցի, կարծում եմ մնացածի պահով հարցեր չկան...--6AND5 (քննարկում) 15:06, 18 Օգոստոսի 2014 (UTC)

Քննարկում:Արման Ավետիսյան

Հարգելի ադմիններ, կարծում եմ վերջին խմբագրումը հարկավոր է անտեսանելի դարձնել իսկ էջը պաշտպանել, ակնհայտ է, որ մասնակիցը չի ընկալում որտեղ է գտնվում և ինչ է խոսում, սա բարդ վիճակներից է, հետաքրքիր է թե նրա սպառնալիքները մինչև ուր կհասնեն)--6AND5 (քննարկում) 15։24, 16 Օգոստոսի 2014 (UTC)

Ես կողմ եմ ընդհանրապես թե հոդվածը, թե քննարկումը ջնջելուն։ Համամիտ եմ քեզ հետ, 6AND5 ջան։ Եթե ադմինների ու խմբագիրների մեծամասնությունը կողմ արտահայտվեն, կարելի է սկսել քննարկումը ջնջելուց․․․ --Լիլիթ (քննարկում) 16:31, 16 Օգոստոսի 2014 (UTC)
ըստ իմ նեղ անձնական կարծիքի, պետք չի դեռ ջնջել, տեսնենք ինչ է ուզում այս մասնակիցը իրականում, դժվար դեպք է, բայց փորձեքն համբերատար լինել: -ERJANIK քննարկում: 16:33, 16 Օգոստոսի 2014 (UTC)
Երջանիկ ջան, նորեկի համար չափազանց համբերատար ենք եղել։ Ընդհանրապես ցանկացած մեկը, ով սպառնում է դատի տալ որևէ վիքիխմբագրի, անժամկետ արգելափակվում է։ Բոլոր վիքիներում է այդպես։ Ուղղակի այս դեպքում այ փիով է հանդես գալիս Արմեն Ավետիսյանը։ Իսկ Վարդանն արդեն 2 զգուշացում ունի, երրորդի դեպքում ևս արգելափակվելու է։ --Լիլիթ (քննարկում) 16:37, 16 Օգոստոսի 2014 (UTC)
Ամեն դեպքում հարկավոր է վերջին խմբագրումը անտեսանելի դարձնել, իսկ շարունակելու դեպքում պաշտպանել քննարկման էջը, քանի որ մի խումբ խամաճիկներ արտահայտությունը թողնել, որ բոլոր ցանկացողները կարողանան կարդալ, դա կներեք բայց անլրջություն կլինի...--6AND5 (քննարկում) 16:40, 16 Օգոստոսի 2014 (UTC)
Կարծում եմ Վիքիպեդիային սկզբունքներից չի բխում, քննարկումները թաքցնելը (բացառությամբ վանդալությունների և հայհոյանքների)։ Ինձ թվում է այդ մասնակցին պետք է արագ արգելափակել, իսկ քննարկումը պետք է մնա, որպեսզի պարզ լինի, թե ինչի համար է արգելափակվել։ Ես հիմա կզբաղվեմ այդ հարցով։ Իդեպ, խնդրում եմ, եթե որևէ մասնակից ահաբեկող ու սադրող վարքագիծ է դրսևորում, մի շարունակեք քննարկումը, այստեղ զգուշացրեք ադմիններին։ Որքան շուտ միջամտենք, այնքան լավ։ --vacio 17:21, 16 Օգոստոսի 2014 (UTC)
Ի դեպ, այդ քննարկմանը մասնակցում կամ հետևում էին առնվազն երեք ադմին, միակ ոչ ադմինը ես էի:-), ու հիմա գիտեք ինչ հիշեցի, երբ ռու վիքիում մի մասնակից իմ գրած քոմենթի համար, որը գրել էի ադմինների ֆորումում, հայտ ներկայացրեց ադմիններին զապրոսների (դիմում հայտերի) էջին, որ ինձ պատժեն, կարծես թե նախորդ էջում ադմինները դա չէին տեսնում, բայց ես այստեղ հայտ բացեցի նրա աչքից հեռու քննարկելու համար, եթե իհարկե նա տեղյակ չի այս էջից:-)--6AND5 (քննարկում) 19:08, 16 Օգոստոսի 2014 (UTC)
Ես չէ նկատել, ցավոք վերջին ժանանակներս քիչ եմ հասցնում Վիքիպեդիայում լինել ու Վերջի փոփոխություններում շատ բան հնարավոր չէ նկատել։ Իսկ այս էջն ու մի քանի կարևոր էջեր հետևում եմ RSS-ով։ --vacio 19:21, 16 Օգոստոսի 2014 (UTC)
Իսկ հոդվածը կարծում եմ, ջնջման լավ թեկնածու է։ --vacio 17:22, 16 Օգոստոսի 2014 (UTC)
Մի քիչ մանրամասն կարդացի քննարկման էջը։ Սկզբից մինչև վերջ սադրանք ու ահաբեկում է։ Հիմա ավելի հակված եմ՝ անմիջապես ջնջել և՛ քննարկումը և՛ հոդվածը։ --vacio 17:26, 16 Օգոստոսի 2014 (UTC)
Ես էլ եմ կողմ --Լիլիթ (քննարկում) 17:29, 16 Օգոստոսի 2014 (UTC)
Հիմնականում սպառնալիքներ են և համամիտ եմ պետք է հոդվածը ջնջել ու արգելափակել։ Beko (քննարկում) 17:34, 16 Օգոստոսի 2014 (UTC)
178.78.136.115 IP-ից քննարկման մեջ նյութ է տեղադրված, իսկ արգելափակվածը 178.78.147.180 IP-ն է, կասկածելի է որ նույն անձն էլ կարող է լինի: -ERJANIK քննարկում: 01:02, 17 Օգոստոսի 2014 (UTC)
Քննարկման էջը հեռացրի ու պաշտպանեցի, քանի որ առանց հոդված, քննարկման էջ չենք կարող ունենալ։ Համաձայն եմ, որ նույն մարդը կարող է լինել ու ճիշտն ասած այդպես էլ կանխատեսում էի, որ շուտով «տարբեր» մարդիկ կհայտնվեն․․․ --Լիլիթ (քննարկում) 04:01, 17 Օգոստոսի 2014 (UTC)
Այս մասնակցի վերաբերյալ նորություններ կան?--6AND5 (քննարկում) 21:00, 8 Հոկտեմբերի 2014 (UTC)
Չէ, երևի թե կարելի է արխիվացնել։ --Լիլիթ (քննարկում) 21:11, 8 Հոկտեմբերի 2014 (UTC)

Վիքիպեդիա:Վիճակագրություն/Աղյուսակ

Հարգելի ադմիններ, ես կարող եմ այս [10] խմբագրությունը կատարել, մինչև մեր վիքիի բոտերից մեկը դրանով կզբաղվի, Հայկը խնդրեց, որ ադմինները լուծեն այս խնդիրը՝ Վիքիպեդիայի քննարկում:Վիճակագրություն/Աղյուսակ--6AND5 (քննարկում) 14:51, 28 Օգոստոսի 2014 (UTC)

ես ունեմ բոտ, բայց չեմ կարող այդ գործը անել, չգիտեմ ոնց կարելի է անել, իսկ այդ խմբագրումը չեմ հասկանում թե ինչի մասին է խոսքը: --ERJANIK քննարկում: 15:32, 28 Օգոստոսի 2014 (UTC)
Ես ընդամենը ավելացրեի էջի սկզբում ռու վիքիի հղումը առանձին, ու նշել, որ այնտեղ տվյալները թարմանում են 1 ժամյա պարբերականությամբ, որպեսզի հետաքրքրողները իմանան որտեղից կարելի է թարմ ինֆորմացիա ստանան, այլ ոչ թե սկսեն ման գալ ինտերվիքիների մեջ, որտեղից կարող են ավելի թարմ բան գտնեն, իսկ գտնելը դժվար է, քանի որ անգամ անգլերեն վիքիում բավական հին են տվյալները, իսկ մեր հարգարժան Հայկը սա կատարեց՝ [11], ի դեպ այս էջը հոդված անվանատարածքում չի, այլ նախագիծ, հետևաբար շատ հանգիստ կարելի է Էջի սկզբում հղում տալ:--6AND5 (քննարկում) 15:45, 28 Օգոստոսի 2014 (UTC)

«պոլու»գողական ռազբիրատ)))

Հարգելի ադմիններ այս երիտասարդին հիմա ինչ ասեմ կամ կարող է Դուք մի բան բացատրեք.

ԸՆԳԵՐ ԴԺԱՆ ԵՍ ԵԴ ՀՈԴՎԱԾԸ ԹԱՐԳՄ,ԱՆԵԼ ԵՄ ԵԹ ԻՆՔԸ ԱՐևԵԼԱՀԱՅԵՐԵՆԻ ՄԵՋ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է , ԴԱ ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ , ՈՐ ԻՆՔԸ ԱՐևՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՄԵՋ ԷԼ Ա ԼԱՎԱԳՈՒՅՆ և ԱՎԵԼ ՊԱԿԱՍ ՄԻ ԽՈՍԱ , ԻՌԱՌ ՀԱՍԿՑԱՆՔ՞՞[12]--6AND5 (քննարկում) 09:02, 8 Սեպտեմբերի 2014 (UTC)

Սա էլ քննարկման էջի պատմությունը[13]--6AND5 (քննարկում) 09:05, 8 Սեպտեմբերի 2014 (UTC)
6AND5 ջան, էստեղ գրածդ նոր տեսա։ Արդեն արգելափակել եմ 1 օրով։ Շարունակվելու դեպքում, ինչը չեմ կարծում, կարգելափակվի ավելի երկար ժամկետով․․․ Կապ չունի ով է խմբագիրը, նման արտահայտությունները հարիր չեն մեր վիքիպեդիային։ Վիքիպեդիան այն միջավայրը չէ, որպեսզի նման տոնով ու արտահայտություններով վարեն քննարկումները։ Հուսով եմ մասնակիցը սա կգիտակցի․․․ --Լիլիթ (քննարկում) 09:24, 8 Սեպտեմբերի 2014 (UTC)
Երևի ինքը չլսելու ձև տալու տարբերակը երկար չի աշխատում, հարկավոր է ուրիշ տարբերակ գտնել.. բառերից ջղայնացավ, բայց երբ մասնակցին հարց ես տալիս չի պատասխանում հետո ջնջում է, զգուշացումից հետո կրկին ջնջում է, բացի չլսելու ձև տալու արտահայտությունից ինչ կարող եմ ասել, կարող է մի քիչ կոպիտ է, բայց արհամարհելը ավելի կոպիտ է: Եվս մեկ խնդիր մասնակիցը չի հասկանում, թե ինչ է նշանակում ընտրյալ հոդված, բա դա մանրամասն բացատրելու ժամանակ չունեմ, իսկ կարճ տարբերակով նա չհսակացավ, որ դա համայնքն է որոշում, ոչ թե ում մտքով անցնի...--6AND5 (քննարկում) 09:33, 8 Սեպտեմբերի 2014 (UTC)
Դա արդեն մասնակցի խնդիրն է, 6AND5 ջան, բարկանում է, չի բարկանում, ինչից է բարկանում։ Կոնկրետ ես նման արտահայտություններն ու տոնը չեմ հանդուրժում վիքիում, ով էլ ուզում է լինի։ Իսկ չլսելու ձև տալու արտահատությունն էլ չեմ կարծում, որ էնպիսի մի բան է, որից կարելի է այդպես վրդովվել․․․ --Լիլիթ (քննարկում) 09:43, 8 Սեպտեմբերի 2014 (UTC)

Դավիթ 92-ի հերթական սադրանքները

6AND5-ի հերթական սադրանքները

ՓՎ կաղապար

Հետաքրքիր վիճակագրություն

Նայեք այս հղումը, հայերեն վիքիպեդիայի պատմության ընթացքում բոլոր ադմինական գործողությունների վիճակագրությունն է, այդ թվում արտաքին (մեթայից)[16], սա էլ վերջին 100 օրվա վիճակագրությունն է [17]--6AND5 (քննարկում) 22:05, 28 Սեպտեմբերի 2014 (UTC)

իմ մասնակցային էջում կար, բայց իհարկե ապրես 6AND5 ջան, շուտով Քո անունն էլ կլինի այնտեղ։ --ERJANIK քննարկում: 02:30, 29 Սեպտեմբերի 2014 (UTC)

Վիքիպեդիա:Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ

Ողջույն հարգելի ադմիններ, այս էջը ավելացրեք Ձեր հսկողության ցուցակում:--6AND5 (քննարկում) 20:00, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)

Մասնակից:David1992 մասնակցին անժամկետ արգելափակման առաջարկ

Մասնակցին բազմիցս զգուշացվել է, որ կռիվներ չհրահրի և զբաղվի կառուցողական գործունեությամբ։ Մասնակիցը զբաղված է միայն վեճեր հրահրելով և մի մասնակցին մեկ ուրիշի դեմ տրամադրելով։ (Տես [David1992]) Կոնկրետ ես դա համարում եմ ապակառուցողական և առաջարկում եմ անժամկետ արգելափակել Դավիթին, ի նկատի ունենալով այս մի քանի տարիների ժամանակ նրան ընձեռնված բոլոր այն ներումները, որը տվել է վիքիհամայնքը։ Բացի այդ մասնակիցը զբաղվել է հայական նյութերի ջնջման առաջարկման Վիքիքոմոնսում և այլ Վիքիներում։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Arman musikyan (քննարկում|ներդրումներ) 09:10, 5 Հոկտեմբերի 2014 մասնակիցը։

Անհասկանալի առաջարկ է, որտեղ եմ ես կռիվներ հրարել վերջին շրջանում կարող ես ներկայացնել հղումներ? Արձանագրել այլ մասնակցի խախտումը և դիմել ադմիններին դա խախտում է? Վիքիքոմոնսում ու այլ վիքիներում էլ արդեն ակտիվ չեմ երկար ժամանակ, ինչ եք դուք ուզում Արման չեմ հասկանում....--David1992 (քննարկում) 09:16, 5 Հոկտեմբերի 2014 (UTC)
Կռիվներ ես հրահրում հենց այս էջում, հարգելի Դավիթ։ Բազմիցս տարբեր մարդկանց կողմից քեզ առաջարկվել է դադարեցնել քննարկումը, իսկ դու անընդհատ երկարացնում ես։--Արման Մուսիկյան (քննարկում) 09:38, 5 Հոկտեմբերի 2014 (UTC)
Այսինքն ինչ ես առաջարկում, եթե իմ նկատմամբ կանոնները խախտում են ես ինչ անեմ ըստ քեզ? Երբ որ առաջարկեցին դադարեցնել քննարկումը, ես դադարեցրեցի, սակայն այդ մասնակիցը նորից խախտեց, իմ արգելափակելու պահանջը որն է?--David1992 (քննարկում) 09:42, 5 Հոկտեմբերի 2014 (UTC)

։։Քո վարքը, պահվածքը և դիրքորոշումը, հարգելի Դավիթ։ Սպասում եմ բոլոր ադմինների արդյունքներին, որ վերջնական որոշում կատարվի քո արգելափակել-չարգելափակելու մասին։ Եթե կեսից ավելին կողմ եղավ քեզ արգելափակելուն, ապա կարգելափակվես։ Հարգելի ակտիվ ադմիններ՝ Xelgen, Vacio, Beko, ERJANIK, Lilitik22 և 23artashes, միացեք այս քննարկմանը։--Արման Մուսիկյան (քննարկում) 09:49, 5 Հոկտեմբերի 2014 (UTC)

Չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ, իմ նկատմաբ խախտում են իսկ արգելափելու պահանջ են ներկայացնում իմ նկատմամբ) դու հիմա էլ ես խուսափում իմ հարցին պատասխանել:--David1992 (քննարկում) 09:51, 5 Հոկտեմբերի 2014 (UTC)

։Ես մեղք ունեմ, որ հայերենով գրվածը չես հականում, հարգելի Դավիթ։ Ասում եմ, ամեն ինչի պատճառը քո վարքը, պահվածքը և դիրքորոշումն է։ 3 տարի է, ինչ նախագծում եմ, մի հատ լավ բան քեզանից չեմ տեսել։ Ուշ-ուշ ես հայտնվում Վիքիպեդիայում ու երբ հայնտվում ես, ապա անպայման ինչ-որ բողոքով, կռվելով կամ էլ մեկի գրած հայագիտական հոդվածը ջնջման դնելու առաջարկով։--Արման Մուսիկյան (քննարկում) 09:56, 5 Հոկտեմբերի 2014 (UTC)

Ես հարց տվեցի ձեզ, ինչ ես պետք է անեմ երբ որ իմ նկատմաբ խախտում են կանոնը, հարգելի ադմին? դուք այդ հարցին չպասխանեցիք, իսկ հոդված ջնջման առաջարկելը նախ խախտում չէ, իսկ հետո ես վերջին անգամ արդեն չգիտեմ երբ եմ հոդված ջնջման առաջարկել, ու պետք չէ չափազանցնել, ես այդպիսի մի հոդված եմ երևի ջնջման առաջարկել այն էլ մոտ մեկ տարի առաջ, այդ հոդվածում առկա անճշտությունների պատճառով, այլ ոչ թե հոդվածներ:
Ակնկալում եմ առաջին հարցի պատասխանը:--David1992 (քննարկում) 10:00, 5 Հոկտեմբերի 2014 (UTC)
Ես չեմ ուզում վեճերի մեջ ներքաշվել և չեմ էլ ուզի որ քեզ նման մասնակիցները Հայերեն Վիքիպեդիայում զբաղվեն ապակառուցողական գործունեությամբ։ Ես այլևս չեմ արձագանքի ձեզ։ Վեճեր հրարելու դեպքում կարգելափակվեք նախքան քննարկման ավարտը։--Արման Մուսիկյան (քննարկում) 10:08, 5 Հոկտեմբերի 2014 (UTC)
Լավ, սպասենք այլ ադմինների արձագանքին, միգուցե նրանք իմ հարցին կպատասխանեն:--David1992 (քննարկում) 10:10, 5 Հոկտեմբերի 2014 (UTC)
David1992, հուսով եմ իմ վերջին գրածը Ձեր քննարկման էջում, ինչպես նաև նախկին 3-4 տարիների գրածները, կպտասխանեն ձեր հարցերին։ Այո, քո հանդեպ էլ եղել է խախտում, բայց խնդրում եմ դու քո խախտումների մասին մտածես, ինչպես նաև փորձես վերջապես հասկանալ ինչի էս անընդհատ նման իրավիճակներում հայտնվում և ինչպես կարելի է համագործակցել առանց նման նեգատիվի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 04:01, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
Ձեռնպահ Մասնակցին տվել եմ վերջին զգուշացում։ Եթե նախկինում արված և անհավատալի ծավալով և մանրամսներով բացատրած նորմերը կրկին խախտվեն, խնդրում եմ արգելփակել անմիջապես, առանց որևէ քննարկումների և առհավետ։ Բոլոր այլ միջոցները վաղուց փորձված և գերփորձված են։ Բոլորին կրկին խնդրում եմ քաղաքավարի լինել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 04:01, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
Դեմ, համենայնդեպս խնդիրներ կան, բայց ըստ իս այդ խնդիրների լուծումը այս տարբերակը չի: --ERJANIK քննարկում: 05:32, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
Ես համամիտ եմ Ալեքսեյի հետ։ Վերջին զգուշացումից հետո, եթե որևէ խախտում լինի, ապա կողմ եմ անժամկետ արգելափակման։ --Լիլիթ (քննարկում) 06:21, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
Դեմ: Ես չգիտեմ՝ ինչեր են եղել 3 տարի առաջ, խմբագրում եմ ընդամենը մի քանի ամիս, բայց կարող եմ հավաստել, որ մի շարք հարցերում մասնակիցը շատ կառուցողական ներդրում կամ քայլեր է արել: Մասնավորապես այս ֆոտբոլիստի էջում ներդրել է բավականին ծավալուն ինֆորմացիա, շատ ճիշտ ու արդարացի կատարել է այս փոփոխությունը Հայաստան հոդվածում, նույնիսկ դրա համար զգուշացրել էր ինձ՝ իմ քննարկման էջում, Սանկտ Պետերբուրգի գնահատման էջում արել էր մի շատ կարևոր դիտարկում, որ վրիպել էր բոլորի աչքից, այդ թվում՝ իմ: Իսկ ինչ վերաբերում է վերջին՝ Վանի թագավորության հոդվածին, ապա այնտեղ հայտնել է միակ ճիշտ մոտեցումը, որը ամբողջովին համապատասխանում է հայերեն վիքիպեդիայի չեզոքությանը, իսկ այստեղ արել է ուշադիր դիտարկում, և հանգամանորեն պատասխան ստանալուց հետո որևէ բացասական պատասխան չի տվել: Ամեն հարցում էլ կարելի է բացասական բան տեսնել ու կռիվ փնտրել: Նշեմ, որ մեկ այլ մասնակից ոչ այնքան ճիշտ կերպով ու վիքի-ոճին ոչ համապտասխան է մոտեցել, այն էլ՝ երկու անգամ, իմ քննարկման էջում: Իսկ, առաջնորդվելով մեր ադմիններից մեկի՝ վիքիպեդիայում անձնավորում չփնտրրլու կոչով, ես տեսնում եմ հերթական լրացուցիչ փաստը՝ այս առաջարկին դեմ արտահայտվելու համար: Ինչ վերաբերում է զգուշացումից հետո արգելափակվելուն, ապա կարելի է արդարացիորեն շեշտել, որ դա վերաբերում է ոչ միայն այս, այլև բոլոր մասնակիցներին: Եվ վերջում՝ կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել (ինչքան էլ անձնավորումից խուսափենք, բայց առաջարկը հենց այդպիսին է) այն հանգամանքի վրա, որ ես և մեկ այլ մասնակից ունեցել ենք ամիսներ ձգվող տարակարծություններ, որից հետո երկուսով դադարել ենք, հասկացել իրար, և քայլել առաջ՝ սկսելով համագործակցության կարևոր մի էջ հայոց պատմության բնագավառում:--Հայկ (արաբագետ) 09:51, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
Զգուշացումից հետո բոլորն են արգելափակվում, եթե կրկին շարունակում են ոչ կառուցողական գործունեությունը։ Հարցն այստեղ միանգամայն այլ է․․․ Հարցն այստեղ անժամկետ արգելափակումն է՝ 3 տարվա զգուշացումներից հետո։ Իսկ քո նշած մեկ այլ մասնակցի՝ «վիքի ոճին չհամապատասխանող գործելն» արդեն քննարկվել է վերևում և Դավիթի անժամկետ արգելափակման խնդրի հետ կապ չունի։ Ինչևէ, Դավիթին տրվել է ևս մեկ հնարավորություն, որն ինքն արդեն դրական ձևով օգտագործում է։ Եթե այսպես շարունակվի, կխուսափենք կոնֆլիկտներից և կխմբագրենք միասին՝ առանց որևէ լարված մթնոլորտի։ --Լիլիթ (քննարկում) 10:40, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)

Ով կարող է քվեարկել և ինչպես ենք որոշում կայացնում Վիքիպեդիայում

Քննարկումը առանձնացված է «Մասնակից:David1992 մասնակցին անժամկետ արգելափակման առաջարկ» քանի որ վերաբերվում է այս և այլ տեղ քվեարկելուն, կոնսենսուսին և որոշումներ կայացնելու մեխանիզմին --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 01:09, 12 Հոկտեմբերի 2014 (UTC)


Սովորաբար այս քննարկմանը պետք է այսպես ասած քվեարկեն ադմինները, իսկ այլ մասնակիցների խորհրդի կարգով տրվող տեսակետի դեպքում չի կարելի դեմ կաղապարը օգտագործել: Թե չէ կողմ լինողների ոչ փոքր բազմություն կա, որոնց խնդրի կարևորությունը ճիշտ ներկայացնելու դեպքում, այստեղ շատ կողմ կաղապարներ կդրվեն....--6AND5 (քննարկում) 15:05, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
Այսինքն՝ ես այս քնննարկման, ինչպես նաև այս էջում քվեարրկելու իրավունք չունեմ?--Հայկ (արաբագետ) 19:03, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
Բնականաբար քվեարկել չես կարող, միայն ադմինները կարող են, հակառակ պարագայում կամ խորհրդարանում տվյալ առաջարկը կներկայացվեր կամ հարցում կստեղծվեր: Բայց դու կարող ես քո կարծիքը այս հարցի շուրջ ներկայացնել, որը ի դեպ կատարեցիր և դրանով քո մասնակցությունը ունենալ քննարկմանը:--6AND5 (քննարկում) 20:43, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)--6AND5 (քննարկում) 20:43, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)
Հայկ, 6AND5 բացառությամբ ընտրությունների ժամանակ Վիքիպեդիայում ոչ–ոք չի քվեարկում։ Այստեղ քննարկում և համաձայնության ենք հասնում, և եթե ինչ–որ մեկը ունի ըստ թեմայի փաստարկներ կամ առաջարկներ, ապա կարող է բերել դրանք։ Կաղապարն էլ պարզապես ամփոփում է մասնակցի դիրքորոշումը։ Դա քվեներ չեն, որոնք հետո հաշվում ենք և որով որոշում կայացնում։ Կոնկրետ այստեղ, քանի որ գործողությունը ադմինական է, վերջնական որոշումը նույնպես ադմինների վրա է։ Այլ սահմանափակում չկա։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 12:29, 9 Հոկտեմբերի 2014 (UTC)
Շնորհակալութուն պարզաբանման համար: Ամեն դեպքում կաշխատեմ «քիթս չխոթեմ» ադմինների գործերի մեջ:-):--Հայկ (արաբագետ) 19:50, 9 Հոկտեմբերի 2014 (UTC)
Հայկ ջան կարծիք, այն էլ խելացու մարդու կարծիք միշտ արժի լսել, հավատա դա չի նշանակում քիթ խոթել, ուրախ կլինեմ ու վստահ եմ կլինենք Քեզանից լսել կարծիք: --ERJANIK քննարկում: 20:49, 9 Հոկտեմբերի 2014 (UTC)
Շատ շնորհակալ եմ: Իհարկե, Երջանիկ ջան, միշտ պատրաստ: Խորհրդարանում և ամեն տեղ: Բայց կոնրետ այստեղ նկատեցի, որ մենակ ես եմ ոչ ադմին: Ինձ հիշացրեց դպրոցական դասագիրքը, երբ կողք կողքի գրում էին անուններ, մրգերի, և, օրինակ, մի բանջարեղեն, ու ասում՝ գտիր ավելորդը: --Հայկ (արաբագետ) 20:52, 9 Հոկտեմբերի 2014 (UTC)
Հայկ , ադմինի կարգավիճակը խնդիր չի, եթե բովանդակալից կարծիք ունես, ապա հայտնիր, դրանով կօգնես ադմիններին որոշում կայացնելիս: Ալեքսեյ a.k.a. Xelgen ինչ վերաբերում է ընտրություններին. ապա դու ինչ նկատի ունես դրանց տակ?:Տվյալ պարագայում Արմանը առաջարկեց որոշում կայացնել, իսկ որոշում կայացնելու համար անկախ նրանից քննարկում են թե չէ, վերջում հաշվվելու է ադմինների կողմ և դեմ ձայները, դա պարզ ճշմարտություն է, այլ ոչ թե, ով ավելի ազդեցիկ ելույթ ունեցավ: Ու այս դեպքում դա կկոչվի քվե կամ կկոչվի քննարկում կամ կկոչվի ձայնարկում, դրանից դրա էությունը չի փոխվի...--6AND5 (քննարկում) 17:30, 10 Հոկտեմբերի 2014 (UTC)
Ոչ 6AND5 ջան, Վիքիպեդիայում «կողմ և դեմ ձայներ հաշվելով և դրանց հիմման վրա որոշում կայացնելով» չեն շարժվում, բացառությամբ ադմինների ընտրության (իսկ որոշ ՎՊ–ներում նաև ադմինների ընտրության ժամանակ կողմ/դեմ ձայները որոշիչ դեր չեն խաղում)։ Այդպիսով գրածդ ոչ թե «պարզ ճշմարտություն» է, այլ Վիքիպեդիայի համաձայնության վրա հիմնված լինելու սկբունքին հակասող պնդում է։ Ես իզրուր չէի ուղղել հենց այս հարցը քեզ ադմինի ընտրությանդ էջում, որին դու միայն մասամբ անդարդարձար։ Հենց կոնսենսուսով ու ոչ մեծամասնության քվեներով շարժվելու հիմնարար մոտեցումը չըմբռնելու պատճառով էիր դու նախկինում «x կողմ, y դեմ, որոշումն ընդունված է» ոճով «որոշում կայացնում», հետո վրդովվում և գնում նախագծից, և սա չհասկանալու պատճառով է, նույն ոճով արել էս օրինակ սա, որտեղ այդ պատճառով է որ որոշումների մեծ մասը անվավեր։ Նայում ենք հենց փաստարկների հիմնարարությանը և մտածվածությանը, արձագանքում ենք դրանց, փոխում ենք մեր դիրքորոշումը ըստ բերած փաստարկների, ընթացքում հաճախ նոր և ավելի օպտիմալ լուծումներ գտնելով։ «Քվեներ» չենք շարում, «ձայներ» չենք տալիս ու ոչ էլ հաշվում։ Նույն ՌՈՒ։ՎՊ–ում կա Կոնսենսուսի մասին հանրագիտարանային հոդված, նույնը անգլերեն, խնդրում եմ ծանոթացի, քանի որ դու ակտիվ զբաղվում ես կոնսենսուս պահանջող հարցերով, խորհուրդ եմ տալիս նաև այլ նյութեր կարդալ թեմայով։ Եթե «ելույթ» ասելով ինկատի ունես հուզմունքային մասը, ապա այո, դրանք անտեսում ենք, և հույզերը առհասարակ չենք ողջունում աշխատանքային քննարկումներում։ Եթե այլ բան ինկատի ունես «ելույթ ունենալու» ասելով, խնդրում եմ պարզաբանի։ Էլ ավելի կոպիտ՝ եթե առաջարկվում է մի բան, ու 1000 հոգի կողմ կաղապար են դնում, առանց լուրջ փաստարկների, իսկ 1 հոգի դեմ է արտահայտվում հիմնովին փաստարկով, ապա որոշումը ուղակի չի ընդունվում։ Սա բացարձակ տարբերվում է սովորական կողմ և դեմ ձայներ հաշվելուց։
  • Ընտրություններ ասելով՝ elections, выборы (ինչպես նաև en:Wikipedia:Requests for permissions որը մեր ՎՊ–ում այս պահին փաստացի էլի ընտրություն է, ադմիններ, բյուրոկրատներ, ԱրբԿոմ, մեր մոտ լավ/ընտրյալ էջեր, և այլն)
  • Քվեարկություն ասելով՝ voting, ru:Голосование (քվե, կողմ/դեմ, ձայն հասկացողությունները նույն մեզ խորթ օպերայից են)
  • Հարցում Poll, Request for Comments, ru:Википедия:Опросы
  • Քննարկում ասելով՝ discussion, обсуждение
  • Համաձայնություն՝ Consensus, Консенсус (ավելի ճշգրիտ, բայց հասկանալի հայերեն տարբերակ չէինք գտել)
Կարծում եմ սովորական բառարանային թարգմանություններին համարժեք բառեր եմ օգտագործում, թե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեք։
Նախկինում տվել էի այս հղումները, բայց ցավոք կայուն տպավորությունս ունեմ, որ դրանց հետ չէիր ծանոթացել՝
  1. Wikipedia_is_not_a_democracy / Википедия — не эксперимент в области демократии
  2. Polls are eveil / Голосования — зло
  3. en:Wikipedia:Polling_is_not_a_substitute_for_discussion / ru:Википедия:Голосования_—_не_замена_обсуждениям
  4. en:Wikipedia:Consensus / ru:Википедия:Консенсус
Մի քանի քաղվածք արագ թարգմանեմ վերևի էջերից՝
Վիքիպեդիան ժողովրդավարության կամ որևէ այլ քաղաքական մոդելով էքսպերիմենտ չէ։ Որոշում կայացնելու և խնդիրները լուծելու իր առաջնայաին (հիմնական), բայց ոչ բացառիկ (միակ) միջոցը խմբագրումն և քննարկումն է, որը հանգեցնում է կոնսենսուսի (համաձայնության), ո՛չ քվեարկությունները (կողմ դեմ ձայներ դնել և հաշվելով)։ (Քվեարկությունները օգտագործվում են որոշակի դեպքերում օրինակ Արբիտրաժային հանձնաժողովի ընտրության ժամանակ)։ Մասնակի կարծիքների շուրջ հարցումները ("соломенный опрос") երբեմն արվում են որ հասկանան արդյոք կա կոնսեսուս, բայց հարցումները կամ քվեարկությունները կարող են ավելի շատ խանգարել, քան օգնել քննարկմանը և պետք է զգուշավոր օգտագործվեն։
- Wikipedia is not an experiment in democracy or any other political system. Its primary (though not exclusive) means of decision making and conflict resolution is editing and discussion leading to consensus—not voting. (Voting is used for certain matters such as electing the Arbitration Committee.) Straw polls are sometimes used to test for consensus, but polls or surveys can impede, rather than foster, discussion and should be used with caution.)
Հիշեք որ Վիքիպեդիան ժողովրդավարություն չէ, անգամ եթե հարցումը քվեարկության տեսք է ստանում, որոշումների մեծամասնությունը կայանում է համաձայնության (կոնսենսուսի) հիմման վրա, և ոչ ձայներ հաշվելով կամ մեծամասնության կարծիքով շարժվելով։ Ամփոփելով՝ քվեարկությունները չեն փոխարինում քննարկումները
- Remember that Wikipedia is not a democracy; even when polls appear to be "votes", most decisions on Wikipedia are made on the basis on consensus, not on vote-counting or majority rule. In summary, polling is not a substitute for discussion.

Հ․Գ․ Հարցից շատ չշեղվելու համար, ես այս թեմայով զրույցը առանձին բաժին եմ սարքում, քանի որ վերջին բոլոր գրառումները միայն այս թեմայով են, սա հնարավոր եմ գտնում։ Հուսով եմ ոչ ոք դեմ չէ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 01:09, 12 Հոկտեմբերի 2014 (UTC)

Նախ ես նախագծից մեկ անգամ եմ գնացել, դա եղել է 2013 թվականին (նախորդ բացակայությունը պայմանավորված էր խմբագրելու հնարավորության բացակայությամբ), կապված քարտեզների հետ, երբ Վաչագանը որոշեց, որ քանի որ մեկ մասնակից դեմ է քարտեզ տեղադրելուն, իսկ մնացածը կողմ կամ ոչ դեմ, այսինքն քո ասած կոնսենսուսը միանշանակ կար, նա իմ խմբագրումը հետ շրջեց: Ինչ է ստացվում, որ կոնսենսուս ասածը դա հարաբերական բան է և ցանկացած բան կարելի է ցանկացած ձևով մեկնաբանել, կոպիտ օրինակ բերեմ մեկը Նժդեհին հերոս է համարում, մեկը հանցագործ, այդ ինչպես է այդպես ստացվում, որովհետև բացարձակ մեկնաբանվող նյութեր չկան: Ամեն Վիքինախագիծ ինքն է որոշում, որ մեթոդն է ավելի լավ կառավարելու համար, որպեսզի վիքինախագիծը առաջ շարժվի, այլ ոչ թե 10 տարի մի հարց քննարկեն, քանի որ, օրինակ երկու մասնակից ընտրել են քննարկումը անվերջ ձգձգելու ռազմավորությունը և առաջ են տանում այդ գիծը:

Ինչ վերաբերում է ռուսերեն վիքիպեդիային, ապա այնտեղ կոնսենսուս հասկացություն իրականության մեջ չկա: Այնտեղ կամ ուժի միջոցով են որոշում կայացնում կամ հնարամտության, երբ օրինակ ես Եվրոպայի պետությունների կաղապարում փոփոխության համար կոնսենսուսը որոշակի «հնարքի» միջոցով ստացա, թե չէ այդ կիլոմետրանոց քննարկումը մինչ այսօր չէր ավարտվի:

Անվանել այս որոշումը. Վիքիպեդիա:Հարցումներ/Մասնակցության_կանոնակարգ_և_լրացուցիչ_այլ_պայմաններ անվավեր, դա ոչ թե կոնսենսուսի մասին է խոսում, այլ բռնապետական հակումների մասին: Դրա փոխարեն կարելի է նոր առաջարկ ներկայացնել, և հինը նորով փոխարինել, այլ ոչ թե ոտնահարել ոմանց դիրքորոշումը, ովքեր կողմ են եղել: --6AND5 (քննարկում) 09:45, 12 Հոկտեմբերի 2014 (UTC)

Հարգելի 6AND5 խնդրում եմ Ձեզ պարզաբանել այս Սովորաբար այս քննարկմանը պետք է այսպես ասած քվեարկեն ադմինները մեջբերման իմաստը: Որքանով ես գիտեմ ադմինիստրատոր լինելը որևէ իշխանություն չի տալիս մյուս օգտագործողների նկատմամբ, սակայն Ձեր մեջբերումից պարզ է դառնում, որ Դուք փորձում եք ադմինիստրատորին տալ ավելի մեծ իշխանություն: Ես ճի՞շտ եմ հասկանում:--Սամվել (քննարկում) 09:01, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)
Ճիշտ չեք հասկանում, մասնակցին արգելափակելու ֆուկցիոնալ հնարավորություն ունեն միայն ադմինները և ավելի բարձր կարգավիճակ ունեցողները, օրինակ բյուրոկրատ և այլն: Հետևաբար հենց նրանք են պատասխանատու կարգազանց մասնակիցներին կարգի հրավիրելու աշխատանքի գործում, այստեղից էլ պարզ և միակ ճշմարիտ հետևություն, եթե մասնակցին տրվել են բազմաթիվ ադմինիստրատիվ զգուշացումներ, որոնք չեն չեղարկվել, ապա տվյալ մասնակցի վիքիճակատագիրը պետք է որոշեն հենց արգելափակելու պատասխանատվություն կրող մասնակիցները, այլ ոչ թե ամբողջ վիքիհամայնքը: --6AND5 (քննարկում) 09:51, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)
Ընդունում եմ, որ կոճակը ադմինի ձեռքում է, սակայն արգելափակման հարցում յուրաքանչյուր մասնակից կարող է հայտնել իր դիրքորոշումը, կողմ լինել կամ դեմ լինել ադմինի որոշմանը, խոսքը մասնակիցների դիրքորոշման իրավունքի մասին է, ոչ թե արգելափակման որոշման: Եթե դուք գրեիք, որ բացի ադմիններից ոչ ոք չի կարող որոշել մասնակցի արգելափակումը, այդ դեպքում ոչինչ չէի ասի, բայց Ձեր մեջբերումից տպավորություն է ստեղծվում, որ մասնակիցներին զրկում եք իրենց դիրքորոշումը արտահայտելու իրավունքից:--Սամվել (քննարկում) 10:58, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)
Հարգելի Սամվել, իմ արտահայտության բառացի շարունակությունը հետևյալն է եղել.«իսկ այլ մասնակիցների խորհրդի կարգով տրվող տեսակետի դեպքում չի կարելի դեմ կաղապարը օգտագործել»: Միթե այս արտահայտությունը չի նշանակում, որ ցանկացած ոք կարող է կարծիք կամ դիրքորոշում հայտնել: Խնդիրը միայն կաղապարի մասով է եղել, որ առաջին հայացքից տարբերակում լինի՝ ընդամենը:--6AND5 (քննարկում) 12:51, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)

Մասնկից:Hosep.galstyan հեղ․ իրավունքի զանգվածային խախտումներ

Ադմիններ ջան, Այս գիշեր բացահայտեցի որ Մասնակից:Hosep.galstyan–ը տարվա սկզբից պատճենում է տեքստեր տարբեր կայքերից։ Կարծում եմ դա սկսվել է դեռ անցյալ տարի, Շվեյցարիա հոդվածում, ձեռագիրը շատ նման է։ Հաշվի առնելով այն որ հեղինակային իրավունքը խախտող խմբագրումները անթույլատրելի լինելը ամեն խմբագրման էջում շատ տեսանելի ձև 2 անգամ նշված է, ինչպես նաև հաշվի առնելով մասշտաբները, ու հետևանքները համայնքի և ոչ միայն համար, տվել վերջնական զգուշացում։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել այս մասնակցի ներդրումներին և կրկինության դեպքում արգելափակել անժամկետ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 00:27, 21 Հոկտեմբերի 2014 (UTC)

հուսով ենք որ չի կրկնի, ես նրան շատ անգամներ ու ոչ միայն ես գրել ենք տարբեր թեմաներով, այդ թվում նաև մի հոդվածից մյուսը պատճենում կապված Արյունոտ կիրակի հոդվածի հետ, նորից եմ ասում, հուսով ենք որ չի կրկնվի: --ERJANIK քննարկում: 05:34, 21 Հոկտեմբերի 2014 (UTC)

Գովազդ

Խնդրում եմ ձեր կարծիքն արտահայտել այս քննարկման շուրջ։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 09:00, 8 Նոյեմբերի 2014 (UTC)

Քննարկումը, ավելի ճիշտ մենախոսությունը համարում եմ փակված՝ ըստ այս քննարկման։ --Լիլիթ (քննարկում) 15:14, 11 Նոյեմբերի 2014 (UTC)

Կարեն Վարդանյան

Հարգելի ադմիններ խնդրում եմ Ձեր կարծիքը արտահայտեք այս մասնակցի քննարկման էջի՝ Մասնակցի քննարկում:Կարեն Վարդանյան#Հարց բաժնի վերջին երեք պարբերությունների վերաբերյալ, ինչպես նաև այս քննարկման՝Վիքիպեդիա:Ջնջման ենթակա հոդվածներ/Արխիվ 18#Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականների ցանկ բաժնի հետևյալ արտահայտությանը. «Իսկ աղբյուրների մասով՝ դա էլ թող մեկ ուրիշն անի, կամ ձևն ասեք՝ անենք: Կարեն Վարդանյան (քննարկում) 08:22, 23 Հոկտեմբերի 2014 (UTC)»: Ես վերջինիս պատասխանեցի ձևի վերաբերյալ, բայց այդպես էլ արձագանք չեղավ: Հիմա կարող է ես չեմ կարողանում ընկալելի բացատրեմ կամ արտահայտվեմ, կամ հնարավոր է շատ կոպիտ եմ արտահայտվում: Բայց ամեն դեպքում մասնակիցը նույն տեմպերով շարունակելու դեպքում շաբաթվա վերջ կարգելափակվի մեկ օրով, բայց մինչ այդ Ձեր կարծիքն է հետաքրքիր, քանի որ մասնակիցը ամեն դեպքում դրական և ծավալուն ներդրում ունի և չեմ ցանկանում ամեն ինչ այսպես վերջանա--6AND5 (քննարկում) 08:05, 10 Նոյեմբերի 2014 (UTC)

պետք չի այս մասնակցին որևէ կերպ արգելափակել, դրան դեմ եմ և վերջ, պետք է սպասել պատասխանին, մինչ այդ եթե գտնում ես ճիշտ, աա տվյալ հոդվածում ավելացրու անաղբյուր կամ որևէ այլ պիտակ 6AND5, բայց այս մասնակցին կամ նման ներդրում ունեցող մասնակցի արգելափակելուն կտրուկ դեմ եմ ու այդպիսի բան պետք չի անել, ամեն դեպքում համարենք նրա արձագանքը «թող մեկ ուրիշն էլ դա անի» պատասխանն է: --ERJANIK քննարկում: 08:20, 10 Նոյեմբերի 2014 (UTC)
Ես նույնպես չեմ ուզում, դրա համար եմ այստեղ քննարկում բացել, հակառակ պարագայում սա չէի բացի:Դա պատասխան համարել չի կարելի, պետք է հասկանալ, ինչն է խնդիրը, որ մասնակիցը աղբյուր չի նշում կամ չի արձագանքում, տասնյակ կամ հարյուրավոր հոդվածներ պիտակյավորելն է մի բան չի: Իսկ սպասելը, որքան սպասել, նայիր 6AND5 (քննարկում) 17։06, 19 Մարտի 2013 (UTC), -Արման Մուսիկյան (քննարկում) 17:27, 10 Հունվարի 2014 (UTC), Ջէօ 09:38, 21 Սեպտեմբերի 2014 (UTC): Ու սա ամբողջական ցուցակը չի: Ընդունել, որ մասնակիցը չգիտի, աղբյուր դնելու ձևը շատ կասկածելի է, եթե դա ասեր մասնակից, ով նորեկ է, ասեիր հա, բայց այստեղ խնդիրը լրիվ այլ է....--6AND5 (քննարկում) 08:39, 10 Նոյեմբերի 2014 (UTC)
Փոքր-ինչ ճանաչելով Կարենին՝ կարող եմ ասել, որ շատ հնարավոր է, որ աղբյուրներ դնելու ձևը չիմանա, որքան էլ որ դա տարօրինակ հնչի, 6AND5 ջան, հաշվի առնելով նրա՝ վիքիում խմբագրելու տարիների փորձը։ Եվ արգելափակելն այս դեպքում հավատացնում եմ, որ չի օգնի :) Իսկ անաղբյուր հոդվածներն իրոք լավ չեն և իջեցնում են մեր վիքիի վստահելիությունը։ Կարենի՝ հորդորներին չպատասխանելն էլ իհարկե լավ չի դիտվում, սակայն կարծում եմ իր էջում չի պատասխանում, քանի որ ըստ իրեն, մի անգամ արդեն պատասխանել է, որ ձևը չգիտի։ Ինքս որքան գիտեմ հոդվածները գրում է պաշտոնական կայքերից մեկից։ --Լիլիթ (քննարկում) 14:00, 10 Նոյեմբերի 2014 (UTC)
Փորձեմ խոսել Կարենի հետ։ -◙Beko (քննարկում) 14:29, 10 Նոյեմբերի 2014 (UTC)
Շնորհակալություն արձագանքների համար, ասեմ, որ ես ջնջման հայտերի էջում նրան բացատրել եմ աղբյուր գրելու ձևը և ասել, որ ցանկացած հարցի դեպքում թող դիմի, ավելի մանրամասն կբացատրեմ, հետևություն, որ ոչ միայն չգիտի, այլ չի ցանկանում սովորել: Ամեն դեպքում կսպասեմ, Բեկոյի պատասխանին....--6AND5 (քննարկում) 16:55, 10 Նոյեմբերի 2014 (UTC)
Կարենի հետ խոսելուց հասկացա, որ տեղեկությունների մի մասինը առաջնային աղբյուր են՝ տեսած և լսած։ Կարծում եմ անաղբյուր տեղեկությունները ենթակա են ջնջման։ Պետք է մի քիչ խիստ վերաբերվենք և անաղբյուր, և պատճենված տեքստերին։ Կյանքը ցույց է տալիս, որ դրանք անարձագանք չեն մնում ու հետո ստիպված ենք լինում պատասխան տալ արածներիս համար։ Երկու օր առաջ մեր հոդվածների հերոսներից մեկը, բողոքել էր, որ իր մասին տեղեկությունները ճիշտ չեն, նաև մեկ հեղինակ իր հեղինակային իրավունքներն է պահանջում, քանի որ տեքստը մեկին-մեկ քոփի-փեյսթ է իր գրքից։ -◙Beko (քննարկում) 08:42, 11 Նոյեմբերի 2014 (UTC)
Beko, կարծում եմ նրա կողմից ավելացրած տեղեկատվության մեծ մասի համար կարելի է պաշտոնական կայքերում աղբյուր գտնել, բայց վերջինս դա չի կատարում և չի արձագանքում, հետևաբար մնում են միայն ադմինիստրատիվ գործելաոճը, որը ես նրան իր էջում ներկայացրել եմ: Ամեն դեպքում մի օր հերթը հասնելու նաև անաղբյուր հոդվածների և ստուգել փաստերը հոդվածների ցանկերի բարելավման փուլը և որպես հետևություն վաղ թե ուշ դրանք պետք է ջնջվեն, ավելի լավ է հիմա կանխարգելենք նմանատիպ թերություններով հոդվածների երկրաչափական պրոգրեսիան, քան հետո, այդպես չես կարծում?--6AND5 (քննարկում) 09:12, 11 Նոյեմբերի 2014 (UTC)
Անաղբյուր հոդվածների հարցը ես էլ էի ուզում բարձրացնել, Բեքոն ինձնից առաջ անցավ :) Ես էլ եմ ուզում առաջարկեմ, որ անաղբյուր հոդվածների հանդեպ խիստ լինենք, ինչպես նաև այն հոդվածների, որոնք իբր թե աղբյուր ունեն, սակայն մասնակիցները սխալ/ոչ վստահելի աղբյուր են նշում՝ միտումնավոր կամ ոչ, չգիտեմ։ Այս հարցում հետևողական են Ալեքսեյն ու 6AND5-ը, նախկինում նաև Vacio-ն, ովքեր իրոք սուր աչք ունեն նման հարցերում՝ ի տարբերություն ինձ :), ինչը շատ գովելի է և շատ եմ հավանում դա նրանց մեջ։ Մի առաջարկ․ միգուցե երբ անաղբյուր հոդված է գրվում, մասնակցին գրենք և որոշ ժամանակ տանք աղբյուրը նշելու համար, օրինակ 7 օր, իսկ եթե այդպես էլ մնա անաղբյուր, ապա ջնջենք։ Կարծում եմ մեր վիքին սրանով չի տուժի, քանի որ անաղբյուր հոդվածները հիմնականում գրվում են նորեկների կողմից և լինում են չվիքիֆիկացված, հաճախ որևէ գրքից պատճենված, որը «բռնացնելն» էլ երբեմն դժվար է լինում։ --Լիլիթ (քննարկում) 09:07, 11 Նոյեմբերի 2014 (UTC)
Լիլիթ ջան, եթե առաջին հայացքից նորմալ հոդված է թվում, ապա կարելի է մեկ ամիս ժամանակ տալ, նոր ջնջման որոշում կայացնել:--6AND5 (քննարկում) 09:13, 11 Նոյեմբերի 2014 (UTC)
Համաձայն եմ, 6AND5 ջան, ժամկետի հարցում առարկություն չունեմ, իմ մտահոգությունը միայն այն է, որ հոդվածներն այդպես չմնան։ --Լիլիթ (քննարկում) 09:23, 11 Նոյեմբերի 2014 (UTC)
Հ․Գ․ Ինչպես նաև համաձայն եմ, որ որքան շուտ նման բաների դեմն առնենք այնքան լավ, քանի որ մեր վիքին արագ զարգանում է և հետագայում մեզ համար շատ ավելի դժվար է լինելու պատճենված/անաղբյուր հոդվածների վերահսկումը, մաքրումը։ --Լիլիթ (քննարկում) 09:26, 11 Նոյեմբերի 2014 (UTC)

Օգնություն

Հարգելի ադմիններ, խնդրում եմ ուշադիր եղեք վերջին փոփոխություններին։ Արդեն կես ժամից ավել է անընդհատ ստեղծվում են պատճենված կամ ոչ հանրագիտարանային հոդվածներ և խմբագրումներ հոդվածներում տարբեր անծանոթ մասնակիցների կամ այ փիների կողմից։ Միայնակ չեմ հասցնում։ --Լիլիթ (քննարկում) 16:46, 13 Նոյեմբերի 2014 (UTC)

Վերջին օր

Հարգելի ադմիններ հիշեցնեմ, որ այսօր վերջին օրն է քվեարկության այս կանոնակարգի.Վիքիպեդիա:Հարցում/Ադմինիստրատորի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ--6AND5 (քննարկում) 09:19, 26 Նոյեմբերի 2014 (UTC)

Հայկ Քոթանջյան ‎

Հարգելի ադմիններ խնդրում եմ գնահատեք իմ կողմից ավելացրած կաղապարի նպատակահարմարությունը տվյալ հոդվածում[18]: --6AND5 (քննարկում) 09:12, 28 Նոյեմբերի 2014 (UTC)

անկախ ամեն ինչից, ճիշտ կլինի հոդվածի քննարկման էջում մեկ-երկու բան գրել թե ինչու, անձամբ ես սրանից բացի հակված եմ նաև ունենալու տեղեկատվկական աղբյուների կարիք ունի կաղապարին էլ, օրինակ 20, 21, 22 և 23 համարի ծանոթագրությունները այսպես ասած դուրս չեն գալիս որպես աղբյուր նման կարևոր փաստերի համար, կամ պետք է փոխվի ասենք տվյալ գորը արողներից է եղել, բայց ոչ եզակի թվով, որ ասենք ինքն է եղել, գուցե սխալվում եմ իրոք տվյալ անձն է եղել, բայց դա իմ կարծիքն է: --ERJANIK քննարկում: 10:32, 28 Նոյեմբերի 2014 (UTC)

անթույլատրելի պատկեր

right|100 px հարգելի ադմիններ, միթե նման պատկերները թույլատրելի են, 99.9 % գիտեմ որ ոչ, առաջին իսկ համակարծիք ադմինը կարող է ջնջել ինձանից շուտ։ --ERJANIK քննարկում: 12:44, 23 Դեկտեմբերի 2014 (UTC)

Կոնկրետ ինձ նման քարոզչական պատկերները դուր չեն գալիս, բայց վիքիում` մասնակցային կաղապարում, չգիտեմ ինչպես է․․․ --Լիլիթ (քննարկում) 12:51, 23 Դեկտեմբերի 2014 (UTC)
այս պատկերը վիքիպահեստում է տեղադրված և ակտիվորեն օգտագործվում է մասնակցային էջերում։ Նույն օրինակը չէ՞։ --Ջէօ (서울) 13:15, 23 Դեկտեմբերի 2014 (UTC)
Նախ անրադառնանք Պուտինի պատկերին, առաջին հերթին պետք է նշվի, թե որ ազատ պատկերն է վերամշակվել այդ տարբերակով, քանի որ չկա, հնարավոր է նաև ոչ ազատ պատկերի մոդիֆիկացիա է, ըստ այդմ ջնջված է: Կաղապարը նույնպես ջնջված է: Եթե մասնակիցը ցանկանում է իր վերաբերմունքը արտահայտել ինչ-որ մեկին, ապա կոռեկտության սահմաններում թող անի, բայց ոչ դրա համար առանձին կաղապար ստեղծելով, վաղը կարող է 1000 հատ կաղապար ստեղծվի ամեն մի պատգամավորի համար, ուր կհասնենք այդպես: Ըստ այդմ թող պատկերը բեռնի վիքիպահեստ ու ստանդարտ կաղապարի միջոցով արտահայտի իր կարծիքը, բայց ոչ առանձին կաղապար ստեղծելով կամ մեր վիքիում բեռնված կասկածելի ու անճաշակ պատկերի միջոցով: Բացի այդ խորհուրդ կտամ բացասական երանգավորումը տալ ոչ թե անձին, այլ պետության վարած քաղաքականությանը:--6AND5 (քննարկում) 13:45, 23 Դեկտեմբերի 2014 (UTC)

Արագ ջնջման հայտ բրոնզեդարյան ժամանակաշրջանի վերաբերյալ 14 հոդվածների

Խնդրում եմ ադմիններին գնահատել նպատակահարմությունը հետևյալ տեղափոխումների և հայտերի.[19]--6AND5 (քննարկում) 15:06, 23 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ճամբարի ընթացքում պատմության վերաբերյալ գրված հոդվածները խնդրել եմ Հայկին վերանայի, դասավորի։ Եթե տեղափոխել է ու ներկայացրել է ջնջման, ուրեմն պետք է ջնջել։ --Լիլիթ (քննարկում) 15:09, 23 Դեկտեմբերի 2014 (UTC)

Մասնակցի քննարկում:1221nor

Ես մասնակցին երեք օրով արգելափակել եմ, այսօր մոտ 5-6 հոդված ջնջել եմ, բազմաթիվ զգուշացումներից հետո նա շարունակում էր իրար հետևից նորանոր վատորակ հոդվածներ ստեղծել և դրանով նաև խախտեց մասնակի արգելափակման պայմանը: Հիմա առաջարկում նրա վերջին երեք հոդվածները նույնպես արագ ջնջել, բացի այդ ինձ հետաքրքիր է այս էջի[20] բովանդակությունը? հիմա երկու հաշիվները անժամկետ տա՞մ(Norayrbaghdasaryan, Norayr b-yan):--6AND5 (քննարկում) 17:55, 23 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ես արգելափակումը հանեցի և մասնակցին տվեցի ևս մեկ շանս, ու եթե այսքանից հետո էլ նա գործի ոնց-որ ցանկանա, ապա խնդրում եմ այլևս չասեք, որ երեխա է, պետք չի խիստ լինենք և այլն: Սա հո մանկապարտեզ չի...--6AND5 (քննարկում) 08:59, 24 Դեկտեմբերի 2014 (UTC)
Կոնկրետ այս մասնակցին չեմ ճանաչում։ Իհարկե, մանկապարտեզ չի, բայց փոքր տարիքի խմբագիրների հետ պետք է ավելի համբերատար լինել։ Եթե սկսենք բոլորին մեծերի պես վերաբերվել, ապա կվերադառնանք հին տաշտակին՝ 120 խմբագիր։ Մի օր պետք է սովորեն, որ հետո նորմալ խմբագիր դառնան։ --Լիլիթ (քննարկում) 09:02, 24 Դեկտեմբերի 2014 (UTC)

Բոտեր

Հարգելի ադմիններ նայեք բոտերի կարգավիճակ ունեցող բոտերի ցուցակը.[21], հարկավոր է ստուգել բոլոր բոտերին, որոնք այս տարի խմբագրում չեն արել, դիմել մետա, որ այդ կարգավիճակից զրկեն կամ ուղղակի անժամկետ արգելափակենք, նրանց մեծ մասը ինտերվիքիների հետ է աշխատել, իսկ այսօր այդ խնդիր չկա, քանի որ Վիքիդատան է ստեղծվել։ Հիմա նայեք օրինակ այս էջի վերջում գտնվող հաղորդագրությունները՝ [22], տարբեր վիքիներից զգուցացնում են Դինամիկին, որ նրա բոտին կարգավիճակից զրկելու են։ Բացի այդ ինչքանով նկատեցի թեև Սահակը ստացել համայնքի վստահությունը, բայց ոչ մեկ մետա չէր դիմել և դրա համար նա իր մասնակցային հաշվից է խմբագրում։ Բոտերի շարքում կա նաև Վագոբոտը, որը ադրբեջանցու է պատկանում և պոտենցիալ վտանգ է ներկայացնում, խորհուրդ կտայի այդ բոտային հաշիվը անմիջապես արգելափակել մինչև դրոշակների հարցը լուծելը....--6AND5 (քննարկում) 14։17, 18 Օգոստոսի 2014 (UTC)

Հիմա ժամանակավորապես բոտերով հոդվածների ստեղծելը դադարեցված է, հարգելի 6AND5։ Այլապես Բոտն ամենահարմարն է։ Հիմա բոտերը պահել ենք նույն կարգի աշխատանքները ավտոմատացնելու և վերահսկումից դուրս բերելու նպատակների համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 14:33, 18 Օգոստոսի 2014 (UTC)
Արման ջան, դու ցուցակը նայել ես? այնտեղ ընդամենը մի քանի բոտ կա, որոնք պատկանում են Հայաստանցի մասնակիցներին, մնացածը այլալեզու վիքիների ներկայացուցիչների են պատկանում, ոմանցով էլ տարիներ շարունակ չեն խմբագրել, իմ առաջարկը պայմանավորված է վիքիի անվտանգությամբ պայմանավորված, շատ վիքիրենում անգամ ԱՎԲ-ով, այսինքն առանց բոտի դրոշակի խմբագրելու համար հատուկ թույլատվություն է պետք հակառակ պարագայում համակարգը թույլ չի տալիս խմբագրություն կատարել, մենք էլ պիտի ժամանակի ընթացքում այդպիսի համակարգ ստեղծենք, թե չէ մի գիշերվա ընթացքում 10 հոգի կարող են մեր վիքին ավերակներ դարձնեն...--6AND5 (քննարկում) 14:42, 18 Օգոստոսի 2014 (UTC)
Ցուցակը վերանայել արժի։ Բայց չեմ կարծում, որ որևէ բոտի արգելափակել կարող ենք, եթե այդ հաշվիչ որևէ չարաշահում չի արձանագրվել։ --vacio 19:12, 18 Օգոստոսի 2014 (UTC)
Ես նոր նայեցի բոլոր բոտերի խմբագրությունները, նրանց մեծ մասը միայն ինտերվիքիներով էին զբաղված, որոնց մի մասը ընդհանրապես տարիներ շարունակ չի խմբագրել: Առաջարկում եմ թողնել բոտերի հետևյալ կազմը.Մասնակից:VacioBot, Մասնակից:MusikyanBot, Մասնակից:MediaWiki message delivery, Մասնակից:GeneratorBot, Մասնակից:EmausBot, Մասնակից:ERJANIKbot, Մասնակից:CarsracBot Մասնակից:BekoBot, Մասնակից:BotMultichill .: Մնացած բոտերը իրենց խմբագրության վերջին շրջանում միայն ինտերվիքիներով են զբաղվել և մաքսիմում խմբագրել են 2013 թ-ի առաջին կեսին: Բայց հարկավոր է ցուցակը նորից նայել, որ բացթողումներ չլինեն: Խնդիր է նաև գլոբալ բոտերի պահը, թե ինչպես են որոշում են նրանք տվյալ վիքիիում կարող են խմբագրել թե ոչ, օրինակ ռու վիքիում հետևյալ կերպ է «В русской Википедии разрешена деятельность глобальных ботов. Флаг глобального бота присваивается стюардами после обсуждения на Мета-вики. Действия глобальных ботов в русском разделе ограничены исправлением двойных перенаправлений. Для выполнения других заданий необходимо подавать отдельную заявку.» . Սպասում եմ արձագանքներին, համաձայնության դեպքում կարելի է դիմել մետա:
Մոռացա ասեի, քանի որ ինչքանով հասկացա, Սահակի բոտը համապատասխան կարգավիճակի չունի, նրա համար ևս պիտի դիմել, ինչպես նաև ես բոտերի ցուցակում չգտա Մասնակից:Legobot -ին, որը տվյալները վիքիդատա ներմուծելով էր զբաղված, որին նույնպես կարելի թողնել կարգավիճակը--6AND5 (քննարկում) 20:28, 18 Օգոստոսի 2014 (UTC)
հարգելի 6AND5, եթե արդեն նայել ես, ինքս համարում եմ որ էլ նայելու բան չունեմ, միայն Սահակի բոտի հետ կապված, դեռ որ ինչքան տեսել եմ նա միանման խմբագրումներ է անում, ևս մեկ անգամ հարցնենք, եթե անելու բան ունի կամ ունենալու է, նոր միայն դիմենք: -ERJANIK քննարկում: 06:18, 19 Օգոստոսի 2014 (UTC)
Ես ցուցակը նորից նայեցի, կարծես թե բացթողում չկար: Եթե դեմ կամ այլ առաջարկ անողներ չլինեն, ապա ադմիններից մեկը, ով լավ է տիրապետում անգլերենին, թող Մեթայում հայտ բացի:--6AND5 (քննարկում) 10:29, 21 Օգոստոսի 2014 (UTC)
Հարգելի ադմիններ, ինչ որոշեցիք, ով է դիմելու մեթա?--6AND5 (քննարկում) 15:59, 19 Սեպտեմբերի 2014 (UTC)
Ալեքսեյ ջան, սա էլ կնայե՞ս։ --Լիլիթ (քննարկում) 07:02, 20 Սեպտեմբերի 2014 (UTC)
Ես բոտերի ցուցակի կեսի համար հայտ եմ բացել.[23]--6AND5 (քննարկում) 20:20, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)
Այս մի բոտը գլոբալ ցուցակից ես ակտիվացել է Մասնակից:JackieBot:--6AND5 (քննարկում) 08:32, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)

Կարևոր առաջարկ ՀՍՀ- սրբագրման աշխատանքների և վիքիռազմավարության վերաբերյալ

Հարգելի ադմիններ առաջարկում եմ սրբագրման աշխատանքներով զբաղվող մասնակիցներին արգելել սրբագրել որոշակի կատեգորիայի հոդվածներ, եթե նոր ինֆորմացիա չեն կարող ավելացնել այդ սրբագրման հետ մեկտեղ։ Այդպիսիք են.

  • ձեռնարկությունների և կազմակերպությունների (այդ թվում քաղաքական) մասին հոդվածները
  • թերթերի, ամսագրերի և կարգախոսերի մասին հոդվածները
  • տնտեսագիտական տերմինների մասին հոդվածները։
Առայժմս այքանը:

Իմ կարծիքով հարկավոր է Վիքիպեդիայի զարգացման ռազմավարությունը փոխել, որքանով ես հիմա հասկացա, ներկայիս ռազմավարությունը կայանում է քանակ ապահովելու և Վիքիպեդիաների ցուցակում հնարավորինս վեր բարձրանալու մեջ, որի համար անգամ իրական վիքիգավաթ կա։Ես գտնում եմ, որ ավելի լավ է ցուցակում լինել 70-րդ տեղում, սակայն որակյալ (կարգավիճակի հետ չխառնել), այսինքն թարմ և հավաստի ինֆորմացիա, ինչպես նաև համապատասխան վիքիձևավորում ունեցող հոդվածներ լինեն։ Եթե ինչ-որ մարդ մտնում է Վիքիպեդիա և նրա առաջին հոդվածը լինում է կասկածելի պարունակությամբ կամ 10 հատ զգուշացման կաղապարող պիտակված հոդված, ապա նա լուրջ չի վերաբերի այլևս վիքիպեդիային։ Օրինակ ռուսերեն Վիքիպեդիան (իր բոլոր թերություններով հանդերձ) համարվում ինֆորմացիայի աղբյուր ոչ միայն Ռուսաստանում, այլև մեր մոտ՝ Հայաստանում, մենք էլ պիտի հասնենք նրան, որ հայերեն Վիքիպեդիան էլ դառնա այդպիսին՝ ինֆորմացիայի ռեալ աղբյուր։ Հարկավոր է ընթացիկ բոլոր հոդվածներ ավելացնելու ծրագրերը ավարտելուց (բացի ՀՍՀ-ից, որը շատ ծավալուն է) հետո սկսել հոդվածների որակև բարձրացնելու ծրագրեր իրագործել։ Հիմա մենք ունենք 100-150 հազար հոդված, իսկ երբ ունենանք մեկ միլիոն, բայց նույն ոճով ինչ հիմա, ապա այդ վիճակը կառավարումից ուղղակի դուրս կլինի։ --6AND5 (քննարկում) 07։13, 5 Սեպտեմբերի 2014 (UTC)

կա նման խնդիր, ինչևէ ադմինները նշում են ստուգված հոդվածները, որոնց դեպքում ինքս փորձում եմ ուղղել նման հարցերը, գիտեմր որ քիչ թե շատ վերահսկողության տակ է տարբեր ակումբների ու նախագծերի աշխատանքը, պետք է փորձել բոլոր ակտիվ խմբագրողներով ուշադիր լինել այդ հարցին: --ERJANIK քննարկում: 07:38, 5 Սեպտեմբերի 2014 (UTC)
չհասցնելու դեպքում խորհուրդ եմ տալիս բոլորին գոնե պիտակել ըստ խնդրի: --ERJANIK քննարկում: 07:41, 5 Սեպտեմբերի 2014 (UTC)
ՀՍՀ-ից տեղափոխվող հոդվածների որակի մասին արդեն բազմիցս խոսել ենք։ Ասեմ, որ մոտ 4-5000 հոդված է մնացել, որ տեղափոխվի վիքիպեդիա ու հաշվի առնելով հոդվածների մի մասի որակը, կայանալու է ՀՍՀ-ի երկրորդ փուլը, որի նպատակը հոդվածների ստուգումը և բարելավումն է լինելու։ 6AND5 ջան, բոլորիս նպատակն էլ առաջին հերթին որակյալ վիքիպեդիա ունենալն է և ներկայիս ռազմավարությունը դա գիտակրթական հոդվածներ ունենալն է վիքիպեդիայում, որի համար փորձում ենք ներգրավել տարբեր մասնագիտության տեր մարդկանց։
Երբ անցյալ տարի սկսեցի ՀՍՀ-ի նախագիծը, ապա 2 ցանկություն կար, նախ մեր վիքին համալրել այնպիսի շատուշատ կարևոր հոդվածներով, որոնք բացակայում էին մեր վիքիից և երկրորդ ներգրավել ավագ դպրոցների աշակերտներին, սովորեցնել խմբագրական գործիքները, որովհետև դպրոցն ավարտելուց հետո, երբ բուհ ընդունվեն, հենց նրանք են շարունակելու խմբագրումները վիքիում։ Բուհն ավարտելուց հետո էլ ակտիվ խմբագրողը հաստատ շարունակելու է խմբագրել։ Այսինքն բոլորիս նպատակն այն է, որ վիքիմշակույթը մտնի բոլորի մեջ։ Իսկ դա անելու ձևերից մեկն էլ ի սկզբանե՝ երեխաներին կրթելն է և տարիներ անց հաստատ համոզված եմ, որ տեսնելու ենք մեր սպասված արդյունքը։ Բացի այդ, ՀՍՀ-ի հոդվածների վրա էլ նորեկ խմբագիրներին պարզապես ավելի հեշտ է ծանոթացնել խմբագրական գործիքներին, ու երբ սկսվեց նախագիծը ու գնալով ավելի շատ մասնակիցներ ընդգրկվեցին նախագծում, որոնց հիմնական մասը ավագ դպրոցի աշակերտներ են, ապա ավելի շատ հոդվածներ սկսեցին գրվել վիքիում հանրագիտարաններից, ինչի շնորհիվ էլ սանդղակում մի քանի քայլով առաջ գնացինք ու առաջացավ վիքիգավաթի միտքը։
Կարծում եմ նման խնդրի վաղ թե ուշ հանդիպելու էինք ու կարծում եմ նաև որ մնացած վիքիներում էլ են նման խնդիրներ եղել, երբ միանգամից շատ խմբագիրներ են հայտնվում և հոդվածների որակն էլ այն չի լինում։ Պատկերացնենք այսպիսի մի իրավիճակ․ ՀՍՀ-ից հոդվածներ դեռ չենք տեղափոխել և գալիս է մի պահ, որ բոլորին հանկարծ սկսում է հետաքրքրել վիքիպեդիան ու ասենք մի 200 նորեկ խմբագիր ամեն օր փորձում է հոդվածներ գրել, օրինակ թարգմանում է այլ լեզուներից։ Սկզբնական շրջանում այդ հոդվածների մեծ մասը և եթե ոչ բոլորը վատ, վիքիֆիկացման ենթակա, ոչ հանրագիտարանային բնույթի հոդվածներ կլինեին։ Սակայն որոշ ժամանակ անց, երբ այդ խմբագիրները հմտանան, նման խնդիրներ ավելի քիչ կլինեն։ Հիմա ինչ պետք է անեինք այդ դեպքում․ կան ակտիվ 200 խմբագիրներ, ովքեր հոդված են գրում և ոչ ՀՍՀ-ից․․․ բոլորին արգելափակե՞լ․․․ թե՞ քիչ-քիչ սովորեցնել․․․ Բոլորս էլ ցանկանում ենք, որ ավելի շատ վիքիխմբագիրներ ունենանք, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել, որ օրինակ վորքշոփերից հետո բոլորն իդեալական վիքիխմբագիրներ կդառնան։ Կան մասնակիցներ, որ դժվար են ընկալում, սակայն չխմբագրել արգելել չես կարող, պարզապես ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ տվյալ մասնակցին ավելի կատարելագործվելու։
Հասկանում եմ քո մտավախությունը, ես էլ եմ այդ խնդիրները տեսնում և փորձում եմ լուծումներ գտնել։ Իդեալական ոչինչ չի լինում, սակայն փորձում եմ հասնել դրան և ակնկալում եմ ձեր բոլորիդ օգնությունն ու աջակցությունը, քանի որ վիքիպեդիան բոլորինս է :) --Լիլիթ (քննարկում) 08:23, 5 Սեպտեմբերի 2014 (UTC)
Շնորհակալություն արձագանքելու համար, արգելափակելու խնդիր չկա, ինչ վերաբերում է արգելելուն, ապա խոսքը միայն որոշակի կատեգորիաների մասին էր, բայց որքանով հասկացա, արդեն ՀՍՀ-ն վերջացնում են մասնակիցները, այսինքն այդ արգելելու խնդիրը այդքան էլ ակտուալ չի: Ամեն դեպքում երկրորդ (բարելավման) փուլի մասին գաղափարը հուսադրում է :-)...--6AND5 (քննարկում) 08:38, 5 Սեպտեմբերի 2014 (UTC)
Ես էլ եմ հուսով, որ երկրորդ փուլից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի :) --Լիլիթ (քննարկում) 09:10, 5 Սեպտեմբերի 2014 (UTC)
Լիլիթ և ՀՍՀ-ի ներառման այլ կորդինացնողներ ջան, ես երեկ էի փորձում գնահատել, թե որքան հոդված է գրվել ՀՍՀ-ի հիմման վրա, որքանն է մնացել, ու եթե որևէ տեխնիկական հարց չկա ապա ստացվում է որ Կատեգորիա:Նյութեր Հայկական սովետական հանրագիտարանից այս պահին ունենք 20 083 էջ, որոնցից մոտ 10 000 էջը MusikyanBot-ի ստեղծած էջերն են և իրականում ՀՍՀ-ից վերցված հոդվածներ չեն։ Այսինքն ՀՍՀ-ից ռեալ տեղափոխված մոտ 10 000 հոդվա՞ծ է մնում։ ՀՍՀ-ում մոտ 37 500 հոդված է, ենթադրենք մեր մոտ մի 5 հազար հոդված գրված էր ավելի լավ և այնտեղից նյութ չենք տեղափոխել, ու մի 2000 հոդված էլ, միավորվել են մեկ ավելի ծավալուն հոդվածների մեջ։ Ենթադրենք մի 30 000 էր ընդամենը տեղափոխման համար հաշված։ Նենց որ կոպիտ ստացվում է, դեռ 2/3-րդ մոտ 20 000 հոդված քցա՞ծ չի։ Եթե այդպես, ապա միանշանակ դեռ կարելի է և պետք է ինչ-որ բան ձեռնարկել, եթե ոչ ապա պատկերացում ունեք թվային անհամապատասխանությունը որտեղի՞ց է գալիս, կամ իմ գնահատակնների մեջ, որտե՞ղ է սխալը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 11:24, 5 Սեպտեմբերի 2014 (UTC)
Հմմ․․ Ալեքսեյ ջան, կփորձեմ մի քանի օրվա ընթացքում նորից հաշվել․․․ --Լիլիթ (քննարկում) 11:30, 5 Սեպտեմբերի 2014 (UTC)
հարգելիներ, կարծում եմ որ այնտեղ կան բազմաթիվ հոդվածներ, որոնք ուղղակի հոդված չեն դարձել ու չեն դառնալու, կան որոնց մասին գրված է եղել ու ուղղակի ավելացվել է գուցե և առանց ՀՍՀ կաղապարի, ըստ իս այդ տիպի հոդվածները նույնպես 1000 հատի կարգի կլինեն եթե ոչ ավելի շատ, դա պետք չի մոռանալ: Մի բան էլ կա, մեծ բան չի, բայց կան նաև հոդվածներ, որոնցում դրված չի ՀՍՀ կաղապարը, բայց հաստատ 0-ից ՀՍՀ-ից է ստեղծված, չնայած դրանց ընդհանուր թիվը հազիվ մինչև 200 հատ լինի: --ERJANIK քննարկում: 11:32, 5 Սեպտեմբերի 2014 (UTC)
Ես թվերից տեղյակ չէի, եթե վիճակը այդպես է, ապա ամեն դեպքում պատասխանատուներին կարելի է խնրել, որ մասնակիցներին ասեն, որ վերը նշված կատեգորիաներով հոդվածներ չսրբագրեն, դա շատ գլխացավանքից կազատի մեզ--6AND5 (քննարկում) 11:39, 5 Սեպտեմբերի 2014 (UTC)
նաև Ալեքսեյ ջան, ըստ իս 5 000 -ից ավելի շատ էր գրված հոդվածները, գուցե ավելի մոտ 10 000-ին, դա էլ հաշվի առնելով պետք է որ 20 000-ից քիչ լինի մնացած: --ERJANIK քննարկում: 12:05, 5 Սեպտեմբերի 2014 (UTC)
Հա, իմ նշած 5000 և 2000-ը հաշվարկի ամենաթույլ կետերն են, Ռոբից էլ ժամանակին 10 000 արդեն առկա հոդվածների գնահատկանն եմ լսել, բայց անգամ եթե այդպես է, մինչ ՀՍՀից ներմուծումը առկա հոդվածներում մեկ է երբեմն ՀՍՀ-ի կաղապարն ու կատեգորիան ավելացվում, ինչպես նաև վերջերս հաճախ եմ տեսնեմ հոդվածներ որոնք նշված են որպես ՀՍՀ-ից տեղափոխվածներ, բայց իրականում ՀՍՀ-ում չկան։ Այնպես որ ինձ թվում է, անգամ եթե 5000 քիչ եմ ասում, 10 000 շատ շատ է։ Ու եթե ինչ-որ փիղ չկա, որին չեմ նկատել, մեծ մասը դեռ չի տեղափոխվել և ուշ չէ ինչ-որ բան ձեռնարկել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 12:35, 5 Սեպտեմբերի 2014 (UTC)
Լիլիթ ջան, քո մոտ ժամանակ եղե՞լ է սա հասկանալու։ Ես միայն պարզեցի, որ Արևմտյան հայաստանի մասին ՄուսիկյանԲոտով ստեղծած էջերը, որոնք գտնվում են ՀՍՀ–ի կատեգորիայում 7408–ն են։ Այսինքն եթե դրանք հանենք, ստացվում է ոչ թե 10000 էջ, այլ 12900 էջ։ Բայց 37500-ից մեկ է հեռու թիվ է ստացվում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 03:25, 20 Սեպտեմբերի 2014 (UTC)
Ալեքսեյ ջան, ըստ վերջին վիճակագրության, որ մի 2 օր առաջ եմ կազմել, երեխեքը գրել են 11 184 հոդված, որից ամենաշատը թող 1000 հատ իրենց հոդվածները լինեն՝ ոչ ՀՍՀ, բայց սրանց մեջ մտնում են նաև այլ հանրագիտարանների նյութերը։ Իրենց աշխատասեղանների արխիվով հաշվեցի ՀՍՀ-ից ցանկերով գրել են 6617 հոդված + գլխավոր էջի առաջարկվող ցանկից, որտեղից ցանկացած մարդ կարող է գրել, գրվել է 1222 հոդված, ճամբարի ընթացքում էլ գրվել է 5500 հոդված, որից ՀՍՀ երևի մի 2000 հատը լինի։ Այսինքն՝ ընդհանուր 9839 ՀՍՀ։ Ասեմ, որ երեխեքի հետ սկսել ենք նաև երկրորդ՝ բարելավման/սխալների ուղղման փուլը։ Այս պահին ՀՍՀ-ից հոդվածներ չենք գրում, դրանք պահվում են նորեկներին սովորացնելու համար։ --Լիլիթ (քննարկում) 07:00, 20 Սեպտեմբերի 2014 (UTC)
6AND5 ջան, դու օրինակ նշում ես տնտեսագիտական հոդվածները, բայց մարքսիզմ-լենինիզմը առկա է ամենաուրեք, արվեստից սկսած, ֆիզիկայով վերջացված, ու ես հիմնականում բնագիտական թեմաներով էջերը նայելուց, մեկ է մտահոգված եմ։ Գուցե այդ թեմաներում կեսն է պետք փոխել, ի տարբերություն տնտեսա/հասարական էջերի որտեղ 95% պետք է փոխել, բայց մեկ է վերամշակում անհրաժեշտ է։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 12:35, 5 Սեպտեմբերի 2014 (UTC)
։։ՀՍՀ-ի հոդվածների համար լավ կլինի ցանկ ունենանք, որտեղ ամեն մի հոդվածանուն կլինի իր վիքիհոդվածի հղումով։ Դա բարդ գործ է, բայց վերջնական ամփոփման համար կարևոր է։ Բացի այդ շատ հոդվածներ չեն տեղափոխվել ՀՍՀ-ից Վիքիպեդիա։ Դրանք այն հոդվածներն են, որոնց մասին մենք մինչ այդ հոդվածներ ունեինք։ Մի մասի համար դա խնդիր չէ։ Օրինակ Լոնդոնի մասին ավելի թարմ ու ամփոփ տեղեկություններ կարող ենք գտնել այլ Վիքիներում, իսկ հայկականն անհապաղ անհրաժեշտ է տեղափոխել։ Թեկուզ և նոր համագործակցություն սկսվի այդ ուղղությամբ։ Օրինակ Վանաձոր, Խաչքար և Զվարթնոց հոդվածները կարելի է ավելացնել արժեքավոր տեղեկություններով։
  • Լիլիթի ասածները շատ ճիշտ են։ Մենք ապագա Վիքիսերունդ ունենք։ Մինչ այդ բազմաթիվ վորքշոփների արդյունքում լավագույն դեպքում մեկ-երկու խմբագիր էին ունենում, իսկ հիմա միայն 10 ակտիվ մասնակիցներ ես գիտեմ, որոնք հոյակապ հոդվածներ են ստեղծում զանազան բնագավառներից։ Լիլիթը ճիշտ ճանապարհի վրա և համայնքի կողմից իմ շնորհակալությունն եմ հայտնում։
  • Վիքիռազմավարության համար ես էլ եմ շատ մտածում։ Ուղղակի կարելի է նորաստեղծ հոդվածների վրա մի քիչ խիստ պայմաններ դնել՝ մինիմում 10 նախադասություն, տեղեկաքարտ և կաղապար։ Այլապես հոդվածը ենթակա է ջնջման։ Իհարկե, որոշ հոդվածներ կմտնեն բացառության տակ, ինչպես օրինակ Արևմտյան Հայաստանի մասին հոդվածներն են, որոնց համար տեղեկություն էլ չկա։ Բայց եթե հոդվածը դրվել թարգմանվել է այլ Վիքիում, որտեղ հսկայական ինֆորմացիա կա, ապա այն գոնե միջին հոդված պետք է լինի։ Ըստ իս մեր անելիքները հետևյալն է.
    • ՀՍՀ-ից տեղափոխել և բարելավվել Հայագիտական բոլոր հոդվածները
    • Զարգացնել տարբեր բնագավառների կարևոր նշանակության հոդվածները, որը հիմա արվում է Վիքիընդլայնում նախագծի միջոցով
    • Առավել ուշադրություն դարձնել ՏՏ ոլորտի հոդվածներին՝ ծրագրավորում, համակարգչային տեխնոլոգիա և այլն։ Նման մասնագետները ինֆորմացիան նախ և առաջ փնտրում են Վիքիում։
    • Բարելավվել արդեն գոյություն ունեցող 2 տողանոց հոդվածները։ Օրինակ այսօր պատահաբար տեսա Լոս Անջելես հոդվածը և նման նշանավոր քաղաքի մասին շատ տխուր հոդված էր։
    • Պահպանել առողջ ստեղծագործական ոգին և արգելափակել ակտիվ մասնակիցների հետ կռվող անձանց, որոնք ոչ մի լումա չունեն մեր Վիքիում։ Ի ուրախություն մեզ, հիմա նմանատիպ մասնակից մեր Վիքին չունի։
Թերևս այսքանը։--Արման Մուսիկյան (քննարկում) 12:50, 5 Սեպտեմբերի 2014 (UTC)
  • Սովետական հանրագիտարանում հայագիտական հոդվածների հետ կապված երկու խնդիր կա, առաջինը այն է, որ ժամանակի հետ տարբեր հարցերի հանդեպ մոտեցումները փոխվել են պայմանավորված նոր ինֆորմացիայի (այդ թվում նոր պեղումների արդյունքում), և երկրորդ՝ այսպես կոչված հնարավոր սովետական հետքի ազդեցությունը։
  • Ինչ վերաբերում է ծավալին, ապա Արման ջան, եթե ինձ մնա, ես կնախընտրեմ երկու տողանոց հավաստի և արդիական ինֆորմացիա պարունակող հոդված, քան 20 տողանոց կասկածելի ծագմամբ նյութից բաղկացած ինֆորմացիայով հոդված...
  • Հարգելի մասնակիցներ, քանի որ ես շատ հաճախ ԽՍՀՄ-ի «դեմ» արտահայտություններ եմ անում, հանկարծ տպավորություն չստեղծվի, որ ես երդվյալ արևմտամետ եմ, ես միայն Հայաստանամետ եմ:-)--6AND5 (քննարկում) 15։04, 5 Սեպտեմբերի 2014 (UTC)
Ես նորմալ, տեղը տեղին հոդվածի մասին եմ խոսում, հարգելի 6AND5։--Արման Մուսիկյան (քննարկում) 16:01, 5 Սեպտեմբերի 2014 (UTC)
Արման, 6AND5 վիքի ռազմավարություն քննարկել պետք է, բայց արդյունավետության տեսակետից եկեք այս քննարկման մեջ կենտրոնանք միայն ՀՍՀ–ի (ու գուցե ՀՀՀ այլ հանրագիտրանաների) վրա։ Մեկ էլ քանի որ սա ադմիննական գործառույթներով չսահամափակվող հարց է, ոչ ոք դե՞մ չէ, եթե այս քննարկումը տեղափոխենք Խորհրդարան, կամ ՀՍՀ–ին նվիվրած որևէ էջ, որ այլ մասնակիցները ավելի ազատ զգան կարծիք արտահայտելու մեջ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 03:25, 20 Սեպտեմբերի 2014 (UTC)

Եթե դեռևս հետաքրքրում է, ասեմ, որ կազմվել է ՀՍՀ-ից չգրված հոդվածների ցանկը՝ մոտ 6500 հոդված, որն օգտագործվելու է եկող տարվա ընթացքում նոր մասնակիցներին վիքիխմբագրել սովորեցնելու համար։ Ինչպես և ենթադրում էի քիչ հոդվածներ են մնացել։ --Լիլիթ (քննարկում) 09։50, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)

Լիլիթ ջան, իսկ ի՞նչքան հոդված է տեղափոխվել Վիքիպեդիա:--6AND5 (քննարկում) 09:58, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
11500 հոդված, 6AND5 ջան, ±100 հոդված։ --Լիլիթ (քննարկում) 10:58, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
Այս հոդվածի թվերը համապատասխանո՞ւմ են իրականությանը:--Աշոտ (քննարկում) 11:02, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
Իհարկե, ինչո՞ւ չպետք է համապատասխանեն։ --Լիլիթ (քննարկում) 11:18, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
Փաստորեն փոխադրված հոդվածների կեսի չափով կա, որը բավականին մեծ թիվ է, հուսանք, որ նախորդ փորձից կատարված հետևությունները ավելի խիստ կկիրառվեն: Կարևորը, որ նոր մասնակիցները հոդվածները գրելուց նախ կարդան իրենց գրածը, ուղղակի թիվ չլրացնեն և հասկանան, որ մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում և անցյալ բաների մասին ներկա ժամանակով խոսալը շատ մեղմ ասած գեղեցիկ չի նայվում: Ինչպես նաև կոմունիստական կարգերի գովքը հոդվածներից չփոխադրեն Վիքիպեդիա և այլն:--6AND5 (քննարկում) 11:30, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
Ցանկալի է նաև մասնակիցները հոդվածները սևագրում գրեն, ստուգվելուց հետո նոր փոխադրեն Վիքիպեդիա--6AND5 (քննարկում) 11:30, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
Հոդվածում նշվում է որ ՀՍՀն մոտ 37000 հոդված ունի, իսկ 6500+11500=18000: Ինչպե՞ս--Աշոտ (քննարկում) 11:36, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
Համաձայն եմ, 6AND5 ջան և որքանով կարողանում եմ, հետևում եմ։ Աշոտ ջան, մնացածն արդեն եղել է Վիքիում, 11500 հոդվածը տեղափոխել են ավագ դպրոցի աշակերտները՝ Վիքիկրթական ծրագրի շրջանակներում։ --Լիլիթ (քննարկում) 11:41, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)

Հոդվածների պաշտպանում

Եթե ադմինների մեծամասնությունը սկզբունքորեն դեմ չեն, ապա առաջարկում եմ բոլոր կարգավիճակ ունեցող հոդվածները նվազագույն մակարդակի պաշտպանություն սահմանել, ասեմ, որ անգլերեն տարբերակում հոդվածներ պաշտպանելու, այն էլ լրիվ պաշտպանություն սահմանել ընդունված մեթոդիկա է։ Որպես օրինակ սա Պաշտպանել նոր և չգրանցված մասնակիցներից։ Սա ի դեպ սկիզբն է, հարկավոր է առանձին նախագիծ բացել կարգավիճակով հոդվածների բարելավման համար, եթե կարիք լինի նաև կարգավիճակից զրկել, քանի որ կարգավիճակով հոդվածները Վիքիպեդիայի դեմքն են ներկայացնում--6AND5 (քննարկում) 19։45, 7 Նոյեմբերի 2014 (UTC)

Ինձ թվում է կարելի է պաշտպանել, եթե այդ հոդվածներն այ փիների կամ նորեկների կողմից շատ են վանդալության ենթարկվում։ Ինքս նման բան չեմ նկատել։ Իսկ ինչ վերաբերվում է կարգավիճակով հոդվածների բաելավմանը կամ կարգավիճակից զրկելուն, ապա միանգամայն համաձայն եմ։ Այժմ ունենք հոդվածներ, որ չեն համապատասխանում լավ կամ ընտրյալ կարգավիճակին և ընթերցողի մոտ կարող է սխալ կարծիք կազմվել մեր վիքիի մասին։ --Լիլիթ (քննարկում) 06:35, 8 Նոյեմբերի 2014 (UTC)
Խնդիրը վանդալության մասին չի, այլ ճշգրտված տեղեկատվության ավելացման մասին է: Բացի այդ հետագա կարգավիճակ ստացող հոդվածների քննարկման էջերում պետք է նշել, թե հոդվածի որ տարբերակն է (օրինակ՝ 03:54, 16 Օգոստոսի 2014-ի տարբերակ) կարգավիճակ ստացել, որ պատմությունը նայելով պարզ լինի հոդվածում կատարված հետագա փոփոխությունները--6AND5 (քննարկում) 11:24, 8 Նոյեմբերի 2014 (UTC)
Ես ոնց հասկացա սկզբունքային դեմ լինողներ չկան...--6AND5 (քննարկում) 12:11, 27 Նոյեմբերի 2014 (UTC)
ես դեմ եմ, կներեք շատ ուշ արձագանքելու համար, կամ ուշադիր չէի եղել կամ չգիտեմ, հակառակը, ես մտածում եմ որ թեկուզ առանցգրանցվել մասնակիցը երբեմն մեծ օգուտ կարող է բերել խմբագրելով կամ շտկելով կամ ավելացնելով այդպիսի հոդվածներում, անգլերենում այլ է, այնտեղ շաաաատ դժվար է վերահսկել, մեզ մոտ դեռ որ այդպիսի մասշտաբային խնդիր չի եղել որ կարիք լինի, եթե կարիք լինի նոր միայն կմտածենք, եկեք յուրաքանչյուրս պատերացնենք մեզ մինչև գրանցվելը կամ երբ նորեկ էինք, գուցե նման մի պաշտպանված հոդված խմբագրել չկարողանալուց հետո այլևս չմիանայինք վիքիպեդիային: --ERJANIK քննարկում: 12:31, 27 Նոյեմբերի 2014 (UTC)
Ես անձանմբ այփի հասցեից չեմ խմբագրել, առաջին օրով իսկ գրանցվել եմ սկզբից ռուսերեն Վիքիպեդիայում, հետո նաև սկսել եմ խմբագրել մեր մոտ: Ես չէի ասի որ մեր մոտ վերահսկելի է, վառ օրինակ սա[24], երբ միայն 9 օր հետո ես կարողացա հերթով խմբագրումները ստուգելով գտնեի, թե երբ է կաղապարը այնհատացել հոդվածից ու դա արել էր ոչ թե այփի հասցեից խմբագրողը այլ գրանցված մասնակիցը (ի դեպ անգամ Beko-ն տեղյակ չէր այդ հոդվածի կարգավիճակիցՄասնակցի քննարկում:Beko/Արխիվ/2013 դեկտեմբերից մինչև 2014 օգոստոս#Վիքիփեդիա-Վիքիպեդիա): Հիմա հարցս հնչեցնեմ, իսկ քանի հոգու մոտ են կարգավիճակ ունեցող հոդվածները գտնվում հսկողության մեջ և նրանցից քանիսն են ստուգում ավելացված տեղեկատվության իսկությունը, եթե ակնհայտ վանդալություն չի, ինչպես նաև ինչքանով է հավանականությունը այփի հասցեից դրական արդյունք ապահովող խմբագրության հավանականությունը: Եթե ես իմանայի, որ այդ հոդվածները կատարյալ վվիճակին մոտ են գոնե 90 տոկոսով ես կառաջարկեի լրիվ պաշտպանություն, սակայն իրականությունը այլ է: Ու իմ կարծիքով նորեկները պետք է սկսեն խմբագրումները ոչ թե կարգավիճակով հոդվածներից, այլ հակառակը:--6AND5 (քննարկում) 12:54, 27 Նոյեմբերի 2014 (UTC)

Հեղինակային իրավունքների հավանական խախտում

Ողջո՜ւյն, ադմիններ ջան։ Երբ հեղինակային իրավունքը խախտած նյութ ենք ջնջում, ամփոփման մեջ նշում ենք «Հեղինակային իրավունքների հավանական խախտում»։ Ըստ իս՝ այս գրությունից պետք է հանվի հավանական բառը, քանի որ երբ բանը հասնում է հեղ․ իրավունքի խախտումով հոդվածի ջնջմանը, ապա ադմինները չեն երկմտում և միայն պատճենման աղբյուրը գտնելուց հետո են ջնջում հոդվածը։ Իսկ այս հավանական բառը հոդվածագրի մոտ կարող է կասկածներ առաջացնել, որ ադմինը վստահ չէ իր գործողություններում և նաև նրանում, թե արդյոք պատճենված է հոդվածը, և որոշել է ջնջել՝ կասկածելով, առանց համոզված լինելու։ Ի՞նչ կասեք։--Լիլիթ (քննարկում) 14։08, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ընդհանուր առմամբ համաձայն եմ--6AND5 (քննարկում) 14:10, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
Նման հոդվածներ ջնջելիս ես էլ եմ դրա մասին մտածել, բայց չեմ բարձրաձայնել: Կողմ եմ «հավանական» բառը հանելուն: --23artashes (քննարկում) 15:41, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
այդ դեպքում պետք է իրոք ուշադիր լինենք որ խախտվում է հեղինակային իրավունք։--ERJANIK քննարկում: 16:22, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
Հավանաբար բառը հանեցի։ --Լիլիթ (քննարկում) 09:35, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ալեքսեյ ջան, կապված այս խմբագրման հետ, ադմինների տեղեկատախտակում քննարկում է եղել։--Լիլիթ (քննարկում) 11։29, 4 Մարտի 2015 (UTC)

Ես նույնպես կարծում եմ, որ ավելորդություն է «հավանական» բառը։ Եթե ադմինը կասկածներ ունի պատճենված լինելու վերաբերյալ, կարող է ջնջման ենթակա հոդվածներ էջում քննարկում բացել։ --Ջեօ () 11:38, 4 Մարտի 2015 (UTC)
Տեղյակ չէի քննարկումից, կներեք։ Ուղակի «հեղինակային իրավունքի խախտում»–ը վարչական/քրեկան հանցագործություն է, որը դատարան է որոշում հաճախ, փաստերի, փաստաբանների, վկայությունների և այլնի միջոցով։ Մենք միայն կարող ենք ուժեղ կասկածել դրանում, և ապահովագրել մեզ, ՎՄՀ–ին, իրական հեղինակներին ու խմբագրողներին նման ռիսկերից, քանի այլ բան ապացուցված չէ։ Ու դա թե քաղավարության տեսակետից ավելի մեղմ արտահայտվելու միջոց եմ համարում, թե իրավաբանորեն ապահովագրում է, որ չասեն թե զրպարտում ենք մարդու մեղադրելով հանցագործության մեջ, գուցե տեղադրողը իրոք հեղինակն է, որը նախապես պատշաճ չի տեղեկացրել մի տեղ դրա մասին։ Ես հասկանում եմ, որ մեր հասարակությունում գրագողությունը մահացու մեղք այժմ չի համարվում, ու շատերը չեն նեղանա, առանց «հավանական» բառի տարբերակից, բայց իրավական տեսակետից մեկ է մնում է «անմեղության կանխավարկածի» հարցը ու մի փոքր քաղաքավարությունը կարծում եմ խնդիր չէ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 17:18, 6 Մարտի 2015 (UTC)
Հ․Գ․ Նշեմ, որ նկատվի՝ Ջեօ և Լիլիթ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 17:19, 6 Մարտի 2015 (UTC)

ArmSaq111

Ողջույն հարգելի ադմիններ, հարկավոր է գտնել այս մասնակցի բոլոր խամաճիկ հաշիվները[25] և բացի վերոհիշյալից բոլորը արգելափակել։--6AND5 (քննարկում) 12։42, 13 Դեկտեմբերի 2014 (UTC)

Իրեն է պատկանում ArmGianSaq111 հաշիվը։ --Ջէօ () 12:47, 13 Դեկտեմբերի 2014 (UTC)
Ջէօ ջան դա էլ արգելափակեցի. ArmGianSaq111, ArmGiano123, եթե էլի կան ասեք...--6AND5 (քննարկում) 12:51, 13 Դեկտեմբերի 2014 (UTC)
Ժամանակ առ ժամանակ հայտնվում են այլ հաշիվներ։ Ուղղակի պետք է նկատել, 6AND5 ջան։ --Ջէօ () 12:52, 13 Դեկտեմբերի 2014 (UTC)
Իմ մոտ կասկած կա նաև այս հաշվի վերաբերյալ.[26], հենց այս հաշվի ներդրումը նայելուց այսօր դուրս եկա վերոնշյալ խամաճիկների վրա: Ամեն դեպքում տվյալ մասնակցի լիմիտը լրացել է և ես նրա էջում գրել եմ թե ինչ անի կամ չանի, որ չարգելափակվի անժամկետ:--6AND5 (քննարկում) 13:02, 13 Դեկտեմբերի 2014 (UTC)
Այս մասնակցին մի անգամ կարճ ժամկետով արգելափակել էի, բայց այս հաշիվների քննարկման էջերում չգտա ծանուցումը, հետևաբար մի հաշիվ էլ կա․․․ --Լիլիթ (քննարկում) 13:43, 13 Դեկտեմբերի 2014 (UTC)
Այս մասնակիցը անժամկետ արգելափակված է ռուվիքիում երրորդ անգամից + ArmJan111 - Kareyac (քննարկում) 17:11, 13 Դեկտեմբերի 2014 (UTC)
Մերսի, ես դրան էլ (ArmJan111) արգելափակեցի անժամկետ, հիմա խոսքս ադմիններին է վերաբերում, ես այս հաշիվները արգելափակելու ժամանակ ներքևում նշված բոլոր վանդակները դատարկ եմ թողել, ինչպիսին օրինակ. մասնակցային հաշվի ստեղծման արգելափակումը, հիմա արդյոք ճիշտ եմ արել, թե մասնակցային հաշիվների ստեղծման արգելափակումն է պետք է նշեմ տվյալ դեպքի համար.--6AND5 (քննարկում) 17:39, 13 Դեկտեմբերի 2014 (UTC)
Եթե խամաճիկ է, ու չարաշհման արգելափակում ես, ապա մեկը թողնում ենք, որ աշխատի, բայց եթե ներքևում թռչնանիշ դնես (պտիչկա), որ փակում ես այ փիից, ապա չի կարողանա մտնել այդ այ փիով ու խմբագրել։ «Ավտոմատիկ արգելափակել այս մասնակցի վերջին IP-հասցեն և բոլոր հետագա IP-հասցեները, որոնցից նա կփորձի խբագրումներ կատարել» սա նկատի ունեմ։-◙Beko (քննարկում) 17:50, 13 Դեկտեմբերի 2014 (UTC)

Beko, ես աառաջին կետը նկատի ունեի. Կանխարգելել մասնակցային հաշվի ստեղծումը, խամաճիկային դեպքերում այս կետում նշում են թռչնանիշ թե ոչ? Այսինքն կարելի է ենթադրել, որ եթե մեկ հաշիվ ունի(այսինքն թողել ենք, որ խմբագրի), ապա կարելի է թռչնանիշ դնել առաջին կետի վրա, բայց եթե օրինակ կլուբից է օգտվում, ուրեմն ուրիշներն էլ կարող է ընկնեն արգելափակման տակ, եթե իհարկե ճիշտ եմ ընկալում։--6AND5 (քննարկում) 17։57, 13 Դեկտեմբերի 2014 (UTC)

Հաճախ մարդիկ օգտվում են մեկ համակարգչից կամ էլ մեկ այ-փիից։ Դա կարող է և հիմնարկ լինել, և ակումբ, և ընտանիք։ Այնպես որ այ-փին փակելը սխալ է, ճիշտ ես արել։ -◙Beko (քննարկում) 18:03, 13 Դեկտեմբերի 2014 (UTC)
6AND5 ջան կոնկրետ այս մասնակցի հետ կապված բանավոր քննարկումներ ունեցել էի մեր ադմինների հետ, մտածել էինք եթե մասնակիցը չի մասնակցում քվեարկությունների կարող է ունենալ մեկից ավելի հաշիվ, բայց դա կարծիք էր, եթե գիտես որ կա կանոն որ չպետք է ունենա և վերջ, ապա դա ուրիշ բան, և մի բան էլ հարցնեմ, որ գրել ես 2016 կամ 2017 տարվա մրցույթների մասին հոդվածներ չգրել, սա ինչի հետ է կապված, սխալ բաներ է գրել թե ինչ-որ ուրիշ բան կա։ --ERJANIK քննարկում: 06:38, 14 Դեկտեմբերի 2014 (UTC)
Կարծում եմ այս դեպքում միայն զուտ քվեարկություններին մասնակցելու հարցը չէր, այլ այն, որ օրինակ ես մի անգամ արգելափակեցի իր հաշիվներից մեկը 3 օրով, ինքը հաջորդ օրը մյուս հաշվից սկսեց խմբագրել, չհաշված անաղբյուր, կասկածելի հոդվածների ստեղծումն ու փոփոխությունները հոդվածներում, քննարկումներին չարձագանքելը և մի քանի անգամ այլ մասնակիցների էջերում վանդալություն անելը։ Կարծում եմ, որ սա խախտումների հանրագումար էր․․․ Իսկ ընդհանրապես, այո, մարդ կարող է 2 հաշիվ ունենալ, եթե 2-ով էլ նույն քննարկում/քվեարկությունների չի մասնակցում։ --Լիլիթ (քննարկում) 07:20, 14 Դեկտեմբերի 2014 (UTC)
Երջանիկ ջան, կարելի է ունենալ երկու հաշիվ, բայց հաշիվների էջերում պետք է դրա մասին նշվի, ու այդ հաշվի իմաստը պետք է լինի այն, որ օրինակ սեփական համակարգիչով չի օգտվում և որպեսզի ծածկագրի գողանալու խնդիր չլինի, ստեղծում է մեկ այլ էջ: Մնացած բոլոր պատճառաբանությունները կրկնակի հաշիվ ունենալու անհիմն են, գումարած, որ դա հիմնականում կիրառելի է ադմինների համար, որոնց ֆուկցիոնալ կարողությունները իրական վտանգ են ներկայացնում: Իսկ տվյալ մասնակիցը նվազագույնը 4 հաշիվ ունի: Ինչ վերաբերում է հոդվածներին, ապա ինչ է նշանակում 2016 թվականի հերթական մրցույթի մասին գրել, դա չի կարող լուրջ լինել, եթե մրցույթը ամենամյա է, եթե ասենք 4 տարին մեկ կամ երկու տարին մեկ է կարող է իմաստալից լինի ,բացի այդ այս մասնակիցը բավական կասկածելի է, իսկ եթե հաստատվի Սարգիսբիս... մասնակցային հաշիվն է իրենը, ապա կրկնակի կասկածելի կդառնա...--6AND5 (քննարկում) 08:58, 14 Դեկտեմբերի 2014 (UTC)
Ես մասնակցին անժամկետ արգելափակեցի, քանի որ շարունակում է խմբագրել, իսկ Վիքիպեդիան չարաճճի երեխաների դաստիարակման տեղ չի: Չնայած նշել եմ, եթե ուզում է, որ արգելափակումը հանենք թող արձագանքի, բնականաբար դա պետք է լինի պատշաճ արաձագանք, իսկ SargisBisl16 հաշիվը դեռևս չեմ արգելափակել, տեսնեմ հետագա զարգացումները--6AND5 (քննարկում) 16:54, 22 Դեկտեմբերի 2014 (UTC)

Կասկածելի հոդված

հարգելի ադմիններ խնդրեմ մի հատ նայեք Կնգում Խորհրդանիշ հոդվածը ու հոդվածում տեղադրված արտաքին հղումը՝ http://gagikmanasyan.com/for_wikipedia_admins.php --ERJANIK քննարկում: 07։00, 14 Դեկտեմբերի 2014 (UTC)

Երջանիկ ջան, էս հոդվածը 3 անգամ ջնջել եմ որպես հեղ․ իրավունքների խախտում, կրկին ստեղծել է, չեմ նկատել․․․ մասնակիցն էլ գրել էր ինձ մի քանի օր առաջ, ահա քննարկումը։ --Լիլիթ (քննարկում) 07:25, 14 Դեկտեմբերի 2014 (UTC)
Հ․Գ․ Միայն գրելը բավարար չէ, կայքի արտոնագիրն է պետք փոխել։ Այս տեսքով հոդվածը կրկին խախտում է հեղ․ իրավունքը։ --Լիլիթ (քննարկում) 07:28, 14 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ադմիններ ջան, հիմա ի՞նչ ենք անում այս և հետագայում սպասվելիք հոդվածների հետ։ Այս մեկը կայքից չէ, բայց իր գրած հանրագիտարանից է։ --Լիլիթ (քննարկում) 10։30, 19 Դեկտեմբերի 2014 (UTC)

Կարելի է հեղինակին հարցնել, թե ինչ եղավ իր խոստումը կամ բացատրել, որ հոդվածը կարող է ձևափոխված գրի՝ վերաձևակերպումներով, որ քոփի փաստ չլինի, իսկ եթե չի ընկալվի, ապա կարելի է ջնջել:--6AND5 (քննարկում) 16:37, 19 Դեկտեմբերի 2014 (UTC)

http://gagikmanasyan.com/for_wikipedia_admins.php --Աշոտ (քննարկում) 20։12, 19 Դեկտեմբերի 2014 (UTC)

Կներեք չէի նկատել, հիմա խնդիրը կայանում է ոչ թե հոդվածների հեղ. իրավունքի մեջ, այլ ոչ հանրագիտարանային ոճով գրվելու մեջ, հարկավոր է հեղինակին դա բացատրել, որ Կնգում Խորհրդանիշը գրված է ոչ հանրագիտարանային ոճով:--6AND5 (քննարկում) 21:06, 19 Դեկտեմբերի 2014 (UTC)
Հետևաբար այդ հոդվածները կարելի է տեղափոխել նրա մասնակցային էջ առայժմս (որպեսզի փորձի բարելավի, եթե ոչ հետո ջնջվի), քանի որ ես ուշադիր չէի նայել, որ այդ հոդվածը փաստորեն կզաքիսի մասին է, այս տեսքով հոդվածը ենթակա է կասկածելի կաղապարով պիտակման, ապա ջնջման:--6AND5 (քննարկում) 21:09, 19 Դեկտեմբերի 2014 (UTC)

Կաղապար:գույնի ենթակաղապարների պաշտպանության առաջարկ

Ողջույն հարգելի ադմիններ, հիմա երևի մոտ 200 կաղապար կա՝ յուրաքանչյուր պետության գծով։ Առաջարկում եմ դրանք լրիվ պաշտպանություն սահմանել։ Մոտավոր ցանկը այստեղ.[27]։ Չեմ կարծում, որ նոր մասնակիցները կամ այփի հասցեից խմբագրողները իրենց խմբագրությունները պետք է սովորեն կամ սկսեն այդ կաղապարներից, իսկ մնացած մասնակիցները եթե գտնում են պետք է փոփոխություն կատարել թող տեղյակ պահեն այստեղ և ադմինները փոխեն գույնը։ Այս կաղապարները փոփոխելով ազդում են ընդհանուր առմամբ հազարավոր հոդվածների վրա։ Սկզբունքային դեմ լինողներ կամ այլ առաջարկներ անողներ կա՞ն։--6AND5 (քննարկում) 08։18, 22 Դեկտեմբերի 2014 (UTC)

ինքս օրինակ չգիտեի էլ որ կան նման կաղապարներ, կողմ եմ իհարկե պաշտպանելուն։ --ERJANIK քննարկում: 10:16, 22 Դեկտեմբերի 2014 (UTC)
Ես որ լրիվ կողմ եմ այդ պաշտպանությանը: Այսօր օրինակ Կաղապար:Գույն/Հայաստան բազմիցս գունափոխվել է Gardmanahay մասնակցի կողմից: Ես այն արդեն դրեցի Անժամկետ պաշտպանության տակ: --Արման Մուսիկյան (քննարկում) 13:16, 22 Դեկտեմբերի 2014 (UTC)
Ես արդեն պարզաբանել եմ, թե ինչի եմ գույնը փոխել:--Գարդմանահայ (քննարկում) 13:10, 23 Դեկտեմբերի 2014 (UTC)
Ես կասկադային պաշտպանություն դրեցի կաղապարի վրա, ըստ այդմ բոլոր այն կաղապարները, որոնք կան ((Գույն/doc)) կաղապարում, ավտոմատ պաշտպանվեցին, որոշների դեպքում կրկնակի պաշտպանություն եղավ, բայց դրանից վնաս չկա, գումարած դրան ժամանակի հետ պետք է բոլոր այն կաղապարները, որոնք ընդգրկված չեն Գույն/doc-ի մեջ՝ ընդգրկել այնտեղ:--6AND5 (քննարկում) 16:02, 25 Դեկտեմբերի 2014 (UTC)
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ/Արխիվ/2014