For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Վիքիպեդիա:Անավարտ հոդված.

Վիքիպեդիա:Անավարտ հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անավարտ հոդված է համարվում նոր ստեղծված, դեռևս բավարար բովանդակություն չունեցող հոդվածը։ Սովորաբար այս հոդվածում տեղադրվում է ((անավարտ)) կաղապարը, որն ընթերցողներին հրավիրում է խմբագրել էջը և այն դարձնել լիարժեք հանրագիտական հոդված։

Ընդամենը մի քանի նախադասությունից բաղկացած ոչ բոլոր հոդվածներն են համարվում «անավարտ»։ Մեկ կամ երկու նախադասության դեպքում հոդվածը սովորաբար համարվում է կարճ և ենթակա է ջնջման մեկ շաբաթվա ընթացքում։ Այլ դեպքում, եթե միայն մեկ երկու փաստ է հայտնի ներկայացվող նյութի վերաբերյալ, հոդվածը կարող է համարվել լիարժեք, ուստի ((անավարտ)) կաղապարն այնտեղ տեղադրել անհրաժեշտ չէ։

Չափանիշներ

  1. Միայն մեկ փաստ ներկայացնող հոդվածը բառարանային սահմանում է։ Այն չի կարող համարվել անավարտ և որպես «կարճ էջ» ներկայացվում է ջնջման։
  2. Երկու կամ ավել փաստեր ներկայացնող հոդվածը անավարտ հոդված է։ Ընդ որում, հաշվի են առնվում միայն հոդվածը տեսքստային մասում ներկայացված փաստերը (որի մեջ չեն մտնում տեղեկաքարտերը և պատկերազարդումների մակագրությունները)։
  3. Երեք կամ ավել փաստեր ներկայացնող, սակայն լիարժեք հոդված համարվելու համար ոչ բավարար ծավալ (3 կամ 4 նախադասություն) ունեցող հոդվածը որոշ դեպքերում նույնպես կարող է անավարտ համարվել։
  4. Երեք կամ ավել փաստեր ներկայացնող և բավարար ծավալ (4 նախադասությունից ավել) ունեցող հոդվածը անավարտ չէ, նույնիսկ եթե հոդվածի թեմայի վերաբերյալ դեռ բազմաթիվ այլ փաստեր կարելի է ներկայացնել։

Օրինակներ

Մեկ փաստ ներկայացնող բառարանային սահմանում.

Կիթառ, լարային երաժշտական գործիք։

Նվազագույն պահանջներին բավարարող անավարտ հոդված.

Կիթառ, լարային երաժշտական գործիք։ Նվագում են ձեռքով և կնտնտոցով։ Կիթառ կամ կիթառ բառը պարսկերեն ծագում ունի։

Չորս լիարժեք փաստ ներկայացնող, բայց դեռ բավարար ծավալ չունեցող անավարտ հոդված.

Կիթառ, լարային երաժշտական գործիք։ Նվագում են ձեռքով և կնտնտոցով։ Կիթառ կամ կիթառ բառը պարսկերեն ծագում ունի. «թառ» պարսկերեն նշանակում է «լար»։ Կիթառը սովորաբար 6 նվագալար ունի։

Չորսից ավել լիարժեք փաստ ներկայացնող, բայց դեռ բավարար ծավալ չունեցող հոդված։ Թեև դեռ շատ տեղեկություներ կարելի է ներկայացնել թեմայի վերաբերյալ, հոդվածն այևս անավարտ չէ։

Կիթառ, լարային երաժշտական գործիք։ Նվագում են ձեռքով և կնտնտոցով։ Կիթառ կամ կիթառ բառը պարսկերեն ծագում ունի. «թառ» պարսկերեն նշանակում է «լար»։ Կիթառը սովորաբար 6 նվագալար ունի։ Այս երաժշտական գործիքը ավելի քան 500 տարվա պատմություն ունի։ Կիթառի առաջին նախատիպը՝ կիթառան, օգտագործել են հին հույները։

Կարճ էջ

Անավարտ հոդված կոչվելու չափանիշներին չհամապատասխանող հոդվածը համարվում է կարճ էջ։ Կարճ էջեր են համարվում ընդամենը մեկ կամ երկու նախադասությունից կազմված այն հոդվածները, որոնք ոչ թե տալիս են հանրագիտարանային տեղեկություն, այլ բառարանային սահմանում։

  1. Վիքիպեդիայում հոդվածի նվազագույն ծավալ է համարվում 3000 բայթը՝ կաղապարներով, տեղեկաքարտերով, նկարներով և կատեգորիաներով հանդերձ (թեև կարող են լինել բացառություններ), դրան չհամապատասխանելու դեպքում հոդվածը ենթակա է ջնջման։
  2. Հոդվածը, որ չի հասնում կամ անցնում նշված ծավալը, ջնջման կարող է պիտակվել միայն մեծ ծավալով Վիքիպեդիայի այլալեզու հոդված նշելու դեպքում կամ հոդվածում նշված աղբյուրի ծավալուն լինելու դեպքում, բայց այն չպետք է երեք նախադասությունից քիչ տեքստային մաս ունենա։
  3. Հոդվածի նյութի հիմնական մասը պետք է ունենա հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր։
  4. Միջլեզվային հղումներ չունեցող հոդվածները ենթակա չեն պիտակման և ջնջման այս պատճառաբանությամբ:

Տես նաև

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Վիքիպեդիա:Անավարտ հոդված
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.