Վիքիպեդիա:Բազմիմաստության փարատում

From Wikipedia, the free encyclopedia

OOjs_UI_icon_articleRedirect-ltr-progressive.svg

Բազմիմաստության փարատումը Վիքիպեդիայում մի գործընթաց է, որի նպատակն է լուծել հոդվածների վերնագրերի կամ անվանումների միջև ծագած հակասությունները, երբ որևէ մեկ եզր կամ անուն կարող է կապակցվել մեկից ավելի տարբեր թեմաների հետ, ինչի արդյունքում այդ եզրը կամ անվանումը բնականոն ընթացքով կարող է վերնագիր դառնալ մեկից ավելի հոդվածների համար։ այլ խոսքերով ասած, բառերի բազմիմաստության կամ տարբեր գործածումների բացահայտումը հստակ ճանաչելի կապեր է տալիս տարբեր հոդվածների հետ, որոնք սկզբունքորեն նույն անունն են կրում։

Օրինակ "Պորտալ" բառը կարող է մի շարք տարբեր բաների վերաբերել, այդ թվում և ճարտարապետական դուռ կամ շքամուտք, համակարգչային խաղ, համացանցային մեծ կայք, մարդու ազգանուն, շինարարական հարմարանք, գիտական ֆանտաստիկայում ընդունված ֆուտուրիստական տրանսպորտային միջոց, նախնադարյա քարե շինություն և այլն։ Քանի որ Վիքիպեդիայի միայն մեկ էջ կարող է ունենալ հիմնական "Պորտալ անվանումը", ուրեմն բառի մյուս իմաստներով կամ օգտագործման տարբերակներով թեմաների համար պետք է օգտագործվեն այլ մենիմաստ անվանումներ, այսինքն Պորտալ (ճարտարապետություն), Պորտալ (համացանց), Պորտալ (համակարգչային խաղ), Պորտալ (գիտական ֆանտաստիկա), Պորտալ (տեխնիկական եզր), Պորտալ (դոլմեններ) և այլն։ Եվ ուստի պետք է մի ձև լինի, որով ընթերցողը կարող է հեշտությամբ գտնել հենց այն յուրահատուկ հոդվածը, որը փնտրում է, և երբ որևէ բազմիմաստ վերնագրի կապերի միջոցով հնարավորություն է տրվում ընթերցողներին արագ ու առանց դժվարության դա անել, ապա հենց դա էլ կոչվում է բազմիմաստության փարատում։ Պորտալի դեպքում Պորտալ ընդհանուր հոդվածից հղում է գնում դեպի բազմիմաստության փարատման էջ, որտեղ թվարկված են բառի մյուս բոլոր իմաստներն ու օգտագործումները կամ տարբերակները։

Այստեղ մենք քննարկում ենք բազմիմաստության փարատման երկու մեթոդներ.

  • բազմիմաստության փարատման կապեր - կապեր, որոնք դրվում են հոդվածների սկզբում (hatnotes), և հղում են տալիս դեպի նման վերնագրերով կամ նման հասկացությունների այլ հոդվածները, և
  • բազմիմաստության փարատման էջերը - որոնք ոչ հոդվածային էջեր են, և ընթերցողներին հարմար հղումներ են տալիս դեպի Վիքիպեդիայի այլ հոդվածները։