Վիքիպեդիա:Բոտ
From Wikipedia, the free encyclopedia
Բոտը («ռոբոտ» բառի հակիրճ ձևը) ավտոմատացված ծրագիր-գործընթաց է, որը Վիքիպեդիայի հետ համագործակցում է որպես կենդանի մասնակից-խմբագրող: Սրանք Վիքիներում օգտագործվում են հիմնականում մանրակրկիտ կրկնվող խմբագրումներ կատարելու համար, որոնք մարդկային ռեսուրսների անբարենպաստ օգտագործում կպահանջեին բոտերի բացակայության դեպքում:
Հայերեն Վիքիպեդիայի բոտերի ամբողջական ցանկ |
Սպասարկող:Listusers/bot Հայերեն Վիքիպեդիայում այժմ կա 17 բոտ։ |
Հայերեն Վիքիպեդիայում բոտերի կիրառությունը խրախուսվում է, սակայն բոտերի տերերից ակնկալվում է պատասխանատու վերաբերմունք իրենց հնարավորությունների հանդեպ, ինչպես նաև հարգալից վերաբերմունք Վիքիպեդիա նախագծի, մասնակիցների ներդրած ջանքերի և բոլորի հաճելի համագործակցության նկատմամբ: Որպեսզի բոտերի կրկնվող բազմաթիվ խմբագրումները չաղտոտեն վերջին փոփոխությունների մատյանը, Վիքիմեդիա ծրագրում նախատեսված է հատուկ կարգավիճակ բոտերի համար, որն ունենալու դեպքում բոտի խմբագրումներն այլևս չեն հրապարակվի այդ մատյանում: