Վիքիպեդիա:Համագործակցություն/Ազատամարտիկների ամիս
From Wikipedia, the free encyclopedia
2014 թվականի փետրվարի 16-ից մինչև մարտի 16-ը ներառյալ տեղի է ունենալու 1988-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան պատերազմին մասնակցած ազատամարտիկների մասին հոդվածների ստեղծում և բարելավում։ Համագործակցության մասնակիցների նպատակն է այդ ընթացքում հնարավորինս շատ հոդվածներ ստեղծել, բարելավել կամ ընդլայնել եղածները։ Արդյունքում կհարստացնենք Հայերեն Վիքիպեդիան հայ ազատամարտիկների մասին հոդվածներով, կլինենք տեղեկացված նրանց հերոսական կյանքին և գործունեությանը, հնարավորություն կընձեռենք հետաքրքրվողներին գտնել ճիշտ տեղեկատվություն։
←Նախկին համագործակցության շաբաթվա էջը | Ազատամարտիկների համագործակցության ամիս | Հաջորդ համագործակցության շաբաթվա էջը→ |
Մասնակցելու համար գրանցեք Ձեր օգտանունը «Համագործակցության մասնակիցներ» բաժնում, իսկ Ձեր կողմից ստեղծված կամ բարելավված հոդվածները՝ ստորև ներկայացված համապատասխան բաժիններում («Ստեղծված հոդվածներ», «Բարելավված հոդվածներ»)։
Այս նախագծի շրջանակում ստեղծված հոդվածների քննարկման էջում տեղադրեք հետևյալ կաղապարը՝
- {{Կաղապար:Ազատամարտիկների ամիս նախագծի հոդված}},
իսկ բարելավված հոդվածների քննարկման էջում՝
- {{Կաղապար:Ազատամարտիկների ամիս/բարելավում}}
«Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարանից օգտվելու դեպքում տվյալ էջի ներքևում տեղադրեք հետևյալ կաղապարը՝
- {{ՂԱՊ}}
Ցանկալի է, որ ԼՂՀ, Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղ անվանումների փոխարեն գործածվեն Արցախ և Արցախի Հանրապետություն անվանումները։ Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության Գլուխ 1–ի հոդված 1. կետ 2.–ի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են»։ Այնպես որ իրավական խնդիր չկա, պարզապես ցանկալի է օտարածին անվանման փոխարեն օգտագործել հայկական անվանումը։ |