Վիքիպեդիա:Համագործակցություն/Սիրիական միամսյակ
From Wikipedia, the free encyclopedia
2015 թվականի փետրվարի 20-ից մինչև մարտի 20-ը ներառյալ տեղի է ունենալու Սիրիայի մասին հոդվածների ստեղծում և բարելավում։ Համագործակցության մասնակիցների նպատակն է այդ ընթացքում հնարավորինս շատ հոդվածներ ստեղծել, բարելավել կամ ընդլայնել եղածները։ Արդյունքում կհարստացնենք Հայերեն Վիքիպեդիան Մերձավոր Արևելքի ամենահետաքրքիր պետություններից մեկի մասին հոդվածներով, կլինենք տեղեկացված այդ երկրի, այնտեղ ապրող ժողովրդի, այդ թվում՝ հայերի մասին, նրանց պատմությանն ու մշակույթին։
←Նախկին համագործակցության շաբաթվա էջը | Սիրիական միամսյակ | Հաջորդ համագործակցության շաբաթվա էջը→ |
Մասնակցելու համար գրանցեք Ձեր օգտանունը «Համագործակցության մասնակիցներ» բաժնում, իսկ Ձեր կողմից ստեղծված կամ բարելավված հոդվածները՝ ստորև ներկայացված համապատասխան բաժիններում («Ստեղծված հոդվածներ», «Բարելավված հոդվածներ»)։
Եթե Դուք այս նախագծի մասնակից եք, ապա կարող եք Ձեր մասնակցային էջում տեղադրել հետևյալ կաղապարը՝
- {{Սիրիական միամսյակ նախագծի մասնակից}}
Այս նախագծի շրջանակում ստեղծված հոդվածների քննարկման էջում տեղադրեք հետևյալ կաղապարը՝
- {{Կաղապար:Սիրիական միամսյակ}} կամ {{ՍՄ}},
իսկ բարելավված հոդվածների քննարկման էջում՝
- {{Կաղապար:Սիրիական միամսյակ/բարելավում}} կամ {{ՍՄԲ}}
Մի քանի խնդրանք
- Հոդվածը թարգմանեք ամբողջությամբ՝ մնացած նմանատիպ հոդվածների օրինակով։ Եթե զգում եք, որ հոդվածը ծավալուն է, կամ կան անհասկանալի (արաբերեն չտիրապետողների համար) անուններ, ապա անցեք ավելի փոքր հոդվածի՝ դա թողնելով մյուսներին։
- Այս էջում մի ավելացրեք հոդվածներ, և Ձեր գրած հոդվածների կողքին մի ավելացրեք «կանաչ թռչնակ»։ Դա դրվում է հոդվածը ստուգելուց հետո։
- Հոդվածներ գրելիս աշխատեք հնարավորինս նման գրել՝ քաղաքները՝ մի ստանդարտով, շրջանները՝ մեկ այլ, գավառներն ու մարզերը։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր կաղապարները ու կատեգորիաները։ Պատկերները կարող եք ներբեռնել վիքիպահեստից, որի հղումը անմիջապես կողքին է։
Հաճելի խմբագրումներ։