For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Վիքիպեդիա:Հղում աղբյուրներին.

Վիքիպեդիա:Հղում աղբյուրներին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Antu mail-mark-notjunk.svg
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերից և ուղեցույցներից մեկն է, որի նպատակն է օգնել Վիքիպեդիայի համայնքին գործելու համաձայնեցված կերպով՝ ըստ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ուստի կարևոր է էջում փոփոխություն անելուց առաջ խորհրդակցել քննարկման էջում կամ Խորհրդարանում։

Վիքիպեդիայի հոդվածները պետք է ունենան հղումներ աղբյուրներին։ Ցանկացած նյութ, որը կասկած է հարուցում և հաստատված չէ հավաստի աղբյուրների տեղեկություններով, կարող է հեռացվել: Հատկապես կարևոր է այս պայմանները կիրառել քաղվածքների, վիճելի կամ սուբյեկտիվ հայտարարությունների (օրինակ, «լավագույն», «առաջին», «իր տեսակի մեջ միակը») համար։

Եթե չգիտեք, թե ինչպես ձևավորել հղումները, ապա որևէ ձևով տրամադրեք տեղեկությունը և այլ մասնակիցները Ձեզ կօգնեն։

Հղման ձևեր

  • Տողատակի հղում, դրվում է այն նախադասության կամ պարբերության վերջում, որին որ հղվում է։
    • Վստահելի աղբյուրը նույնականացնող ամբողջական հղում ընդուպ նշող աղբյուրի կոնկրետ տեղը, էջը։ Օրինակ՝ Լյուսի Թարգյուլ, Կոմիտաս, Երևան, Հայպետհրատ, 1956, 402 էջ։ Այս տիպի արտաքին հղումը սովորաբար տրվում է ծանոթագրությունների մեջ և ամենաշատ կիրառվողն է։
  • Ընդհանուր հղում կամ մեջբերում, որը աջակցում է ողջ բովանդակությանը, բայց կապված չէ հոդվածի կոնկրետ մի մասի։ Սա սովորաբար դրվում է, երբ հոդվածի բովանդակությունը քաղված է մեկ աղբյուրից։ Կարող է օգտագործվել նաև բազմաթիվ տողատակի հղումներ ունեցող հոդվածում, որպես հավելյալ աղբյուր։ Դրվում է հոդվածի ներքևում «Աղբյուրներ» ենթավերնագրի տակ։

Հղումը տեղադրելու ձևերը

Ծանոթագրություններ

Օգտագործված աղբյուրները և հավելյալ բացատրություննրը կարելի է ներկայացնել ծանոթագրությունների միջոցով։ Հղումները դրվում են մեջբերվող նախադասության կամ պարբերության վերջում, վերջակետից կամ ստորակետից առաջ <ref> և </ref> տեգերի միջև։

Օրինակ

Գրում ենք այսպես՝

  • Կոմիտասը ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրն է<ref>Լյուսի Թարգյուլ, Կոմիտաս, Երևան, Հայպետհրատ, 1956, 402 էջ</ref>։ Այսպիսով․․․

Արդյունքում մեր գրածը կերևա այսպես՝

  • Կոմիտասը ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրն է[1]։ Այսպիսով․․․

«Ծանոթագրություններ» բաժնում ավելացվում է ((ծանցանկ)) կաղապարը։ Այստեղ ավտոմատ ավելանում են բոլոր հղումները։

Կրկնվող ծանոթագրություններ

Նույն աղբյուրը մի քանի անգամ օգտագործելու դեպքում օգտագործվում են կարճ հղման տեգերը։

  • Առաջին հղումը տեղադրվում է <ref name=""> և </ref> տեգերի միջև։ Կոնկրետ աղբյուրի համար առաջին տեգի անվան համար նախատեսված տարածքում պայմանական անուն է դրվում։
  • <ref name="որևէ անուն">[http://example.org Հղման անունը]</ref>
  • Նույն աղբյուրին հղվող եկրորդ և հաջորդող այլ տողերից հետո դրվում է <ref name="" /> տեգը, համապատասխան անվան տարածքում դնելով պայմանական անունը։
  • <ref name="որևէ անուն" /></ref>

Քաղվածքի հղում

  • Եթե քաղվածքը տեքստի մեջ է և հեղինակի անունը կամ աղբյուրը դրվում է անմիջապես տեքստից հետո, ապա այն դրվում է փակագծերի մեջ։ Ավելի մանրամասն հղումը (գրքի վերնագիր, կայքի անուն և այլն) դրվում է ծանոթագրության մեջ։
    • <nowiki>«…Քաղվածք…» (քաղվածքի հեղինակը կամ աղբյուրը<ref>Աղբյուրի մանրամասն հղում</ref>)
  • Քաղվածքի կաղապարը ((Քաղվածք)) օգտագործելիս հարկավոր է կաղապարի երկրորդ բաժնում տեղադրել հեղինակի անունը կամ աղբյուրը, որը կհայտնվի քաղվածքից ներքև, առանձին տողով։
    • ((Քաղվածք|Քաղվածքի տեքստը|հեղինակի անունը կամ աղբյուրը))

Օրինակ՝

Aquote1.png
Սա Վիքիպեդիա:Հղում աղբյուրներին էջում քաղվածքի տեքստի օրինակ է
- հեղինակի անունը կամ աղբյուրը
Aquote2.png


Հղում գրքերին

Առաջին տարբերակ

Գրքերին հղում տալու համար պետք է գրել հեղինակի սկզբնատառերը` տառերից հետո կետեր և իրարից բացատով անջատված, հեղինակի ազգանունը, գրքի անունը, հրատարակչության անունը, հրատարակչության վայրը, տարեթիվը, էջերը (ըստ անհրաժեշտության), գրքի միջազգային ստանդարտ համարը (ISBN անգլ.՝ International Standard Book Number)։ Օտար գրականության դեպքում լեզվի ((ref-լեզվի կոդ)) կաղապարը։

Գրառում Արդյունք
Շմադել Լուց, ''Փոքր մոլորակների անունների բառարան'', Սպրինգեր, Դրեզդեն, 1991, էջ՝ 154 ISBN 5-09-002630-0 ((ref-en)) Շմադել Լուց, Փոքր մոլորակների անունների բառարան, Սպրինգեր, Դրեզդեն, 1991, էջ՝ 154 ISBN 5-09-002630-0 (անգլ.)

Լրացնելու օրինակ

  • Լրացնել Հայտնաբերվել է 1977 թվականի մարտի 9-ին<ref>[http://media.guardian.co.uk/site/story/0,14173,1601858,00.html Հղման վերնագիր]</ref>։
    • Արդյունք

Հայտնաբերվել է 1977 թվականի մարտի 9-ին[1]։

Ծանոթագրություններ


  • ^ Շմադել Լուց, Փոքր մոլորակների անունների բառարան, Սպրինգեր, Դրեզդեն, 1991, էջ՝ 154 ISBN 5-09-002630-0 (անգլ.).

  • Երկրորդ տարբերակ

    Գրքի համար կարելի է լրացնել ((Գիրք)) կաղապարը։

    Լրացնում ենք այսպես՝

    • ((cite book | last=Շմադել | first=Լուց | title=Փոքր մոլորակների անունների բառարան| url= | edition=5-րդ հրատարակություն | year=1991 | publisher=Սփրինգեր | location=Դրեզդեն | isbn=978-3-540-00238-3)) ((ref-en))

    Արդյունքում կարդացվում է այսպես՝

    • Շմադել Լուց (1991)։ Փոքր մոլորակների անունների բառարան։ Դրեզդեն: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3  (անգլ.)

    Հղում կայքերին

    Կայքերի միջտողային հղումները տեքստի տողի մաս չպետք է կազմեն։ Պետք է դրվեն մեջբերվող նախադասության կամ պարբերության վերջում, վերջակետից կամ ստորակետից առաջ<ref>[http://media.guardian.co.uk/site/story/0,14173,1601858,00.html]</ref>, որը կերևա այսպես [1], իսկ հղումը կհայտնվի հոդվածի ներքևում ծանոթագրությունների մեջ։ Որպեսի չերևա հղման հում վերնագիրը, ապա կայքի վերնագրից հետո, բայց ուղիղ փակգծից առաջ, բացատ է պետք թողնել և գրել հղման անունը։

    Լրացնելու օրինակ

    • Լրացնել Հայտնաբերվել է 1977 թվականի մարտի 9-ին<ref>[http://ssd.jpl.nasa.gov/sbdb.cgi?sstr=5990;orb=1 ՆԱՍԱ-ի ՌՇԼ Փոքր-մարմինների տվյալների բազա]</ref>։
      • Արդյունք

    Հայտնաբերվել է 1977 թվականի մարտի 9-ին[1]։

    Ծանոթագրություններ


  • ^ Փոքր-մարմինների տվյալների բազա
  • Տես նաև


    {{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
    Վիքիպեդիա:Հղում աղբյուրներին
    Listen to this article

    This browser is not supported by Wikiwand :(
    Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
    Please download and use one of the following browsers:

    This article was just edited, click to reload
    This article has been deleted on Wikipedia (Why?)

    Back to homepage

    Please click Add in the dialog above
    Please click Allow in the top-left corner,
    then click Install Now in the dialog
    Please click Open in the download dialog,
    then click Install
    Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
    then click Install
    {{::$root.activation.text}}

    Install Wikiwand

    Install on Chrome Install on Firefox
    Don't forget to rate us

    Tell your friends about Wikiwand!

    Gmail Facebook Twitter Link

    Enjoying Wikiwand?

    Tell your friends and spread the love:
    Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

    Our magic isn't perfect

    You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

    This photo is visually disturbing This photo is not a good choice

    Thank you for helping!


    Your input will affect cover photo selection, along with input from other users.