For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Վիքիպեդիա:Ձմեռային Վիքի Ճամբար 2015/Կանոններ.

Վիքիպեդիա:Ձմեռային Վիքի Ճամբար 2015/Կանոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճամբարի կանոններ

Snow flake.svg

Վիքիճամբարի ընթացքում ջոկատավարը դառնում է քո խորհրդատուն և ավագ ընկերը: Նա հետևելու է քո ամենօրյա ակտիվությանը, առողջական վիճակին և անվտանգությանը. դու կարող ես քո ջոկատավարին և ճամբարի կազմակերպչական թիմին դիմել ցանկացած հարցով: Որպեսզի Վիքիճամբարում բոլոր մասնակիցները վայելեն իրենց հաճելի հանգիստը և հարստացնեն Վիքիպեդիան և Վիքիբառարանը, դու պետք է հետևես քո ջոկատավարի ցուցումներին և ճամբարի ընդհանուր կանոններին.

  1. Հարգի՛ր մյուս ճամբարականներին և կազմակերպչական թիմին: Ցանկացած տեսակի խտրականություն, այդ թվում՝ տարիքային, սեռական, ազգային, կրոնական և այլն, արգելված է: Բռնությունը, ծաղրը, վիրավորանքը, կռիվը անընդունելի են, ոչ պատշաճ վարքի դեպքում դու կարող ես հեռացվել ճամբարից:
  2. Օրական մոտ 4 ժամ դու պետք է խմբագրես Վիքիպեդիան: Խմբագրման ընթացքում լինելու են ընդմիջումներ, իսկ խմբագրման ընթացքը` հաճելի և հետաքրքիր:
  3. Դու պետք է մասնակցես ծրագրավորված բոլոր միջոցառումներին: Որևէ միջոցառմանը չմասնակցելու համար պետք է ներկայացնես ծնողի կողմից գրավոր թույլտվություն:
  4. Ալկոհոլի (այդ թվում գարեջրի), ծխախոտի և ցանկացած տեսակի թմրանյութի օգտագործումը խստորեն արգելվում է: Ոչ մի տեսակի զենք (դանակ, հրացան և այլն) ճամբարում չի թույլատրվում:
  5. Ճամբարում չեն թույլատրվում նաև էլեկտրոնային խաղերը:
  6. Ճամբարի սեփականությունը, սարքերը խնամքո՛վ օգտագործիր: Ճամբարի ընթացքում սարքերի, սեփականության նպատակաուղղված վնասման դեպքում պետք է իրականացվի վնասի փոխհատուցում:
  7. Հագնվի՛ր ակտիվ օրվան համապատասխան և մի՛ մոռացիր բերել մասնակցության հայտի «Ճամբարին պետք է բերել» բաժնի իրերը:
  8. Անպայման կրիր քո բեյջը, սա կօգնի կազմակերպչական թիմին և մյուս ճամբարականներին քեզ հեշտությամբ ճանաչել:
  9. Վիքիմեդիա Հայաստանը, կազմակերպչական թիմը պատասխանատու չեն կորած կամ գողացված անձնական իրերի կամ/և գումարի համար, դու կունենաս հատուկ նախատեսված վայր, որտեղ կարող ես անվտանգ պահել քո անձնական իրերը և գումարը: Կազմակերպչական թիմն անելու է հնարավորինս քո և քո անձնական իրերի անվտանագության համար:
  10. Մի՛ լքիր ճամբարի տարածքը՝ առանց մեծահասակի ուղեկցության: Ճամբարի ամբողջ ընթացքում դու և մյուս ճամբարականները լինելու եք կազմակերպչական թիմի ու կամավորների հոգածության ներքո:
  11. Այս կանոնները չեն կարող ընդգրկել Վիքիճամբարի բոլոր հնարավոր դեպքերը և իրավիճակները: Հավելյալ հարցերի դեպքում դիմիր կազմակերպչական թիմին:
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Վիքիպեդիա:Ձմեռային Վիքի Ճամբար 2015/Կանոններ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.