Վիքիպեդիա:Նախագիծ:Վիքիընդլայնում
From Wikipedia, the free encyclopedia
Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիայում պակասող կարևոր հոդվածները ստեղծելու և զարգացնելու համար։ Մասնակիցներն այլևս չեն պարգևատրվի շքանշաններով։ --Nimeru23 (քննարկում) 07:17, 14 Փետրվարի 2018 (UTC)
Նախագծի կանոններ
- Ցանկերի մեջ փոփոխություններ անող մասնակիցները կստանան Խիստ նկատողություն։
- Լավ կլինի բոլոր նորաստեղծ հոդվածների Քննարկման էջերում ավելացնել հետևյալ կաղապարը {{Վիքիընդլայնում}}
- Անհրաժեշտ է ստորագրել ստորև բերված հոդվածի դիմաց։
- 3 օրից ավելի ստորագրությունով չստեղծված հոդվածները ավտոմատ կերպով կազատվեն ստորագրություններից մյուս մասնակիցների համար։ Բացառություն են կազմում միջին և ավելի բարձր ծավալի միավորներով հոդվածները (+3 և բարձր)
- Չի կարելի ստորագրել 7-ից ավելի հոդվածների դիմաց, ընդ որում ընդհանուր նախագծի շրջանակներում, քանի որ ստորագրելուց հետո ենթադրվում է, որ մասնակիցն արդեն սկսել է աշխատանքը։ 7-ից ավելի ստորագրության դեպքում մնում են միայն առաջին 7 հոդվածները, իսկ մյուսների ստորագրությունները ենթարկվում են ջնջման։
- Աշխատանքը համարվում է Անվավեր, եթե այն սխալներ է պարունակում և չունի տեղեկաքարտ
- Աշխատանքը համարվում է Անվավեր եթե ծավալով էապես զիջում է առաջարկված հոդվածին (մինիմում 80 %-ը պետք է թարգմանվի)։
- Աշխատանքը համարվում է Անվավեր եթե առաջարկված հոդվածի աղբյուրները չեն տեղափոխվել նորաստեղծ հոդված։
- Աշխատանքը համարվում է Վերջնական Անվավեր, եթե անվավեր ճանաչելուց հետո նրա վրա նկատված և արձանագրած թերությունները չեն վերացել։
- Ուրիշի կողմից ստորագրված հոդվածը գրելու դեպքում հոդվածը համարվում է Վերջնական Անվավեր։
- Հոդվածը պետք է գրված լինի գրագետ հայերենով, պարզ և հասկանալի նախադասություններով, այլապես հոդվածը համարվում է Անվավեր և ենթակա է ջնջման։
Արդեն ստեղծված հոդվածների ցանկը կարելի է գտնել Ստեղծվածներ և Բարելավումներ էջերում։ Իսկ մասնակիցների կատարած ներդրումների մասին տեղեկություն կարող եք գտնել Մասնակիցներ և Բարելավման մասնակիցներ էջերում։
Շքանշանները շնորհվում են միայն հոդվածների վերստուգումից, բավարար ճանաչելուց և ստուգվածների բաժին տեղափոխելուց հետո։