For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Վիքիպեդիա:Նշանակալիություն (երաժշտություն).

Վիքիպեդիա:Նշանակալիություն (երաժշտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նշանակալիություն
Առանձին ուղեցույցների առարկան
  • Գիտնականներ
  • Զինվորականներ
  • Տիեզերական օբյեկտներ
  • Գրքեր
  • Իրադարձություններ
  • Կինոնկարներ
  • Աշխարհագրական օբյեկտներ
  • Երաժշտություն
  • Թվեր
  • Ընկերություններ և կազմակերպություններ
  • Մարդիկ
  • Սպորտ
  • Կայքեր

Չափանիշներ երաժիշտների և համույթների համար

Երաժիշտը կամ համույթը (սա իր մեջ ներառում է խումբ, երգիչ, ռեփեր, նվագախումբ, դիջեյ, երաժշտական թատրոնի խումբ, նվագող և այլն) կարող է համարվել նշանակալի, եթե բավարարում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին․

  1. Բազմիցս լուսաբանվել է տպագիր և առցանց մամուլում, որոնք վստահելի են, այլ ոչ թե ինքնուրույն հրապարակված։ Սա իր մեջ ներառում է տպագիր մամուլի բոլոր տեսակները, ինչպիսիք են թերթերի և ամսագրերի հոդվածներ, գրքեր, տպագիր մամուլի առցանց տարբերակներ և հեռուստատեսային վավերագրական ֆիլմեր։
  2. Ունեցել է թողարկած սինգլ կամ ալբոմ, որը զբաղեցրել է հորիզոնական որևէ երկրի ազգային հիթ շքերթում։
  3. Ունեցել է թողարկած ձայնագրություն, որը առնվազն մեկ երկրում ստացել է ոսկե կամ այլ կարգավիճակի սերտիֆիկատ։
  4. Թողարկել է երկու կամ ավելի ալբոմ որևէ հայտնի ձայնագրման լեյբլի միջոցով։
  5. Համույթ, որի անդամներից առնվազն երկուսը նշանավոր անհատ կատարողներ են, կամ երաժիշտ, ով եղել է անդամ որևէ նշանակալի համույթի։
  6. Դարձել է առավել հայտնի ներկայացուցիչներից մեկը որևէ նշանակալի երաժշտական ժանրի, կամ այդ ժանրի առավել հայտնի ներկայացուցիչը որևէ երկրում կամ քաղաքում։
  7. Արժանացել կամ առաջադրված է եղել որևէ հեղինականավոր մրցանակի, ինչպիսիք են Գրեմմի, Մերկուրի, AMA, MTV VMA և այլն։
  8. Հաղթել է կամ հորիզոնական է զբաղեցրել որևէ հեղինակավոր երաժշտական մրցույթում։
  9. Կատարել է երգ որևէ նշանակալի ֆիլմի կամ հեռուստատեսային ծրագրի համար։
  10. Հաճախակի խոսվել է որևէ խոշոր ռադիո կամ երաժշտական հեռուստաալիքի եթերում։

Նշենք, որ խմբերի անդամները վերահղվում են խմբի մասին հոդվածին, այլ ոչ թե ներկայացվում են առանձին հոդվածներով, սակայն կարող են նշանակալի համարվել, եթե նրանք խմբից դուրս ունեցել են անհատական գործունեություն (օրինակ անհատական թողարկումներ)։ Այն երգիչներն ու երաժիշտները, ովքեր միայն հայտնի են որևէ հեռուստատեսային նախագծում մասնակցություն ունենալու համար, կարող են վերահղվել այդ նախագծի մասին հոդվածին, մինչև կբավարարեն նշանակալիության չափանիշներին։

Չափանիշներ երգերի համար

Երգերը և սինգլները հավանաբար կարող են համարվել նշանակալի, եթե բազմիցս լուսաբանվել են տպագիր և առցանց մամուլում, որոնք վստահելի են, այլ ոչ թե ինքնուրույն հրապարակված։ Սա իր մեջ ներառում է տպագիր մամուլի բոլոր տեսակները, ինչպիսիք են թերթերի և ամսագրերի հոդվածներ, հեռուստատեսային վավերագրական ֆիլմեր և վերլուծություններ։

Հետևյալ գործոնները վկայում են, որ երգը կամ սինգլը հավանաբար կարող է համարվել նշանակալի․

  1. Զբաղեցրել է հորիզոնական ազգային կամ որևէ հայտնի միջազգային հիթ շքերթում
  2. Ստացել է որևէ հեղինականավոր մրցանակ, ինչպիսիք են Գրեմմի, Մերկուրի, AMA, MTV VMA և այլն։
  3. Որպես քավեր տարբերակ ձայնագրվել և թողարկվել է այլ նշանակալի կատարողների և խմբերի կողմից։ Նշանակալի քավեր տարբերակները սովորաբար տեղադրվում են օրիգինալ երգի հոդվածում։

Նշենք, որ եթե երգը չի համապատասխանում հետևյալ չափանիշներին, ապա պետք է վերահղվի որևէ այլ նշանակալի հոդվածի (օրինակ երգի կատարողի հոդվածին, կամ այն ալբոմին, որում այդ երգը ընդգրկված է)։

Տես նաև

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Վիքիպեդիա:Նշանակալիություն (երաժշտություն)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.