For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Վիքիպեդիա:Շաբաթվա հոդված/Կանոնակարգ.

Վիքիպեդիա:Շաբաթվա հոդված/Կանոնակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Antu mail-mark-notjunk.svg
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերից և ուղեցույցներից մեկն է, որի նպատակն է օգնել Վիքիպեդիայի համայնքին գործելու համաձայնեցված կերպով՝ ըստ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ուստի կարևոր է էջում փոփոխություն անելուց առաջ խորհրդակցել քննարկման էջում կամ Խորհրդարանում։
ՎՊ:ՇՀԿ
Կանոնակարգն ուժի մեջ է 2020 թվականի սեպտեմբերի 13-ից
HSbra2.svg

«Շաբաթվա հոդված» նախագծի նպատակն է Գլխավոր էջում ամեն շաբաթ ներկայացնել հետաքրքիր և ուշագրավ մի հոդված։ Այստեղ կարևոր է, որ հոդվածը ունենա բավարար որակ, լինի բովանդակալից և ներկայացնի այնպիսի թեմա, որը հետաքրքություն կառաջացնի այցելուների մոտ Վիքիպեդիա հանրագիտարանի բովանդակության նկատմամբ։

Նախագիծը համագործակցության հարթակ է. պետք է ոչ միայն ամեն շաբաթ նոր հոդված ընտրել, այլև՝ յուրաքանչյուր ընտրություն առիթ է հոդվածի բովանդակությունը շտկելու և համալրելու համար։ Եթե ինքներդ հանդիպել եք հետաքրքիր հոդված, ապա սեղմեք այստեղ՝ այն «թեկնածու» առաջարկելու համար։


Առաջադրում

Նախ որևէ խմբագրող կամ ընթերցող նկատում է հետաքրքրաշարժ մի հոդված և այն առաջարկում է «Թեկնածուներ» կոչվող էջում կամ հենց ինքն է ստեղծել որակյալ բովանդակությունը Հայերեն Վիքիպեդիայում: Այստեղ կատարվում է ընտրություն՝ ըստ գործող չափանիշների:

Շաբաթվա հոդվածի թեկնածուներ կարող են դառնալ այն հոդվածները, որոնք չեն ընտրվել Շաբաթվա կենսագրություն, Շաբաթվա հոդված և ընտրյալ, լավ և տարվա հոդված չեն հանդիսանում, բացառությամբ այն հոդվածների, որոնք կարգավիճակ ստանալու պահի համեմատ էական բարելավվել են:

Ընտրություն

  • Հոդվածն ընտրվում է Գլխավոր էջում ցուցադրվելու համար՝ հիմնվելով ակտիվ մասնակիցների դիտողությունների, կարծիքների և ձայների վրա:
  • Հոդվածն ընտրվում է, եթե ստացել է 3 (երեք) փաստարկված «կողմ» ձայն, ընդ որում դրանք պետք է կազմեն ձայների 66.6%-ը: Ընտրվելու դեպքում ստեղծող (բարելավող) մասնակիցն իր քննարկման էջում ստանում է ծանուցում:
  • Հոդվածը չի ընտրվում, եթե ստացել է 2 (երկու) փաստարկված «դեմ» ձայն: Այդ դեպքում հոդվածն ավտոմատ տեղափոխվում է «Չընտրված թեկնածուներ» բաժին՝ էական բարելավման՝ առնվազն 1 (մեկ) ամիս ժամկետով, իսկ հետագա առաջադրումը թույլատրվում է էական բարեփոխումները ցույց տալու պարագայում: Չընտրվելու դեպքում իր քննարկման էջում չընտրվելու վերաբերյալ համապատասխան ծանուցում ստանում է հոդվածն առաջադրողը:

Խմբագիրների կողմից դիտողություններ կամ առաջարկներ անելուց մեկ շաբաթ հետո դրանք անարձագանք մնալու դեպքում հոդվածն ավտոմատ կերպով տեղափոխվում է «Չընտրված թեկնածուներ» բաժին՝ համապատասխան ծանուցումով:

Ըստ անհրաժեշտության՝ նախագծի համակարգողը կամ առաջադրողը/հոդվածագիրը կարող է հրավիրել այլ փորձառու կամ մասնագետ մասնակիցների՝ հոդվածին գնահատական տալու, իսկ վերջինից ակնկալվում է լինել հնարավորինս անաչառ և չեզոք` պահպանելով Վիքիպեդիայի կանոնները:

Քվեարկության իրավունք

«Շաբաթվա հոդված» նախագծի թեկնածուների համար քվեարկելիս մասնակիցը քվեարկելու պահին պետք է ունենա՝

  • 6 ամիս վիքիստաժ (այսինքն մասնակցային հաշիվը պետք է գրանցված լինի, ոչ ուշ քան առաջադրման պահից 6 ամիս առաջ)։
  • Նվազագույնը 500 գործողություն, որից 250 հոդվածներում։ Մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով (այդ թվում ԱՎԲ-ով կատարված) խմբագրումները հաշվի չեն առնվում:
  • Ունենա գործող մեկ հաշիվ, տարբեր հաշիվներից կարծիք գրելու դեպքում դեպքում ենթակա է անժամկետ արգելափակման։
    • Exclamation mark red.png Կարևոր է՝ կասկածելի դեպքերում, օրինակ՝ նպատակային ցուցանիշ լրացնելու դեպքում (քվեարկության խնդրանք, չհիմնավորված ձայների լցոնում և այլն) ադմիններից մեկի որոշումով հնարավոր է քվեն չեղյալ համարել կամ հոդվածը տեղաշարժել չընդունվածների բաժին՝ առնվազն 2 ամիս չառաջադրելու արգելանքով։
  • Վերջին մեկ ամսում 10 գործողություն, դրան նախորդող 3 ամիսներին ամսական 1-ական գործողություն։

Հատուկ դեպքեր

Եթե ինչ-ինչ պատճառներով տվյալ շաբաթվա համար չի ընտրվել հոդված, ապա Գլխավոր էջում ցուցադրվելու համար պատահականության սկզբունքով կարող է ընտրվել նախորդ տարիների «Շաբաթվա հոդվածներից» մեկը: Այս պարագայում հոդվածը ստեղծող մասնակցի քննարկման էջում կրկնակի չի ծանուցվում:

Exclamation mark red.png Կարևոր է՝ Գլխավոր էջի միապաղաղությունը բացառելու նպատակով արգելվում է միևնույն հոդվածի՝ 2 շաբաթ անընդմեջ Գլխավոր էջում ցուցադրելը:

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Վիքիպեդիա:Շաբաթվա հոդված/Կանոնակարգ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.