Վիքիպեդիա:Ենթադրեք բարի մտադրություններ
From Wikipedia, the free encyclopedia
Ենթադրեք բարի մտադրություններ (ԵԲՄ) Վիքիպեդիայի հիմնարար սկզբունքներից է։ Ենթադրվում է, որ մասնակիցները խմբագրումները և մեկնաբանությունները կատարվում են բարի մտադրությամբ: Մարդկանց մեծ մասը փորձում է օգնել նախագծին, ոչ թե վնասել։ Եթե սա իրականություն չլիներ, Վիքիպեդիայի նման նախագիծը ի սկզբանե դատապարտված կլիներ։ Այս ուղեցույցը չի պահանջում, որ խմբագիրները շարունակեն բարեխղճորեն հավատալ բոլորին, անգամ հակառակի ակնհայտ ապացույցների առկայության դեպքում (օրինակ՝ վանդալիզմին)։ Բարի մտադրություն ենթադրելը չի արգելում քննարկումները և քննադատությունները։ Հակառակը, խմբագիրները պետք է ողջունեն առողջ քննադատությունը։
Ստորև առաջարկը նախատեսված է ընդգրկել Վիքիպեդիայի կանոնակարգի, ուղեցույցի կամ գործընթացների շարքում։ Առաջարկը կարող է դեռ զարգացման, քննարկման կամ համաձայնեցման փուլում գտնվել։ Այն դեռ չի համարվում Վիքիպեդիայի պաշտոնական կանոնակարգ։ Բոլոր մասնակիցները հրավիրվում են այս առաջարկը ուսումնասիրելու, վերլուծելու և իրենց կարծիքները, լրացումները և առաջարկները քննարկման էջում հայտնելու։ |
Կարճ ասած՝
|
Երբ անհամաձայնություն է առաջանում, փորձեք հնարավորինս բացատրել և լուծել խնդիրը, այլ ոչ թե առաջացնել ավելի շատ կոնֆլիկտներ, և այսպիսով ուրիշներին հնարավորություն տվեք պատասխանել բարեհամբույր: Հիշեք, որ վեճը բխում է տարբեր տեսակետներից և փնտրեք ուղի համաձայնության հասնելու։
Եթե անգամ կասկած ունեք բարի մտադրությունների վերաբերյալ․ շարունակեք ենթադրել բարի մտադրություններ ինչքան հնարավոր է։ Եղեք քաղաքավարի և հետևեք կոնֆլիկտների լուծմանը և մի վիրավորեք խմբագիրներին կամ խմբագրական պատերազմների մեջ մի մտեք։ Եթե ցանկանում եք հայտնել Ձեր կասկածների մասին որևէ վիքիպեդիացու մասին, ապա այն արեք հստակ փաստարկներով, որպեսզի մարդիկ հասկանան, որ Ձեր կասկածները հիմնավոր են։ Այս կանոնը պարունակում է միայն խորհուրդներ, որոնց ցանկալի է հետևել, չնայած Դուք կարող եք անտեսել դրանք։
Զգուշացեք այս սկզբունքը չափազանց ագրեսիվորեն հիշատակելուց: