Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ.

Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջնջման առաջադրված հոդվածներ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ջնջման առաջադրված հոդվածների քննարկումների հարթակ։ Այս էջում համայնքը որոշում է կայացնում ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ։ Հոդվածները ջնջման են ներկայացվում ըստ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի:

Քվեարկելու ժամանակ ցանկալի է օգտագործել ((Ջ)) (ջնջել) և ((Թ)) (թողնել) կաղապարները կողմ կամ դեմ արտահայտվելու համար։

Ջնջման կանոնակարգը գտնվում է այստեղ, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում (խոսքը արագ ջնջման ոչ ենթակա հոդվածների մասին է), որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ), մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը։

Exclamation mark red.png Կարևոր է՝ Քննարկումներին կարող են մասնակցել այն մասնակիցները, որոնք բավարարում են քվեարկության մասնակցության կանոնակարգի պահանջներին: Մյուս մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը, բայց նրանց ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն:

Ավելացնել ջնջման նոր թեկնածու։
 Հին թեկնածուներն այստեղ են:
ՎՊ:ՋԱՀ

Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.

==[[Հոդված]]==
:((la|Հոդված))
Ձեր պատճառաբանությունը--~~~~
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…

Սփյուռ

Սփյուռ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Գովազդային բնույթի, 69%-ն արտագրված է կայքից։--∑ίγμα (քնն.) 17:10, 29 Մայիսի 2021 (UTC)

(!) Մեկնաբանություն՝ իսկ եթե արտագրվածը ուղղակի ջնջենք, մնա առաջնային ինֆորմացիան, քանի որ 2009թ հոդված է ու կարծես պակաս կարևոր չէ։--Ավետիսյան91 (քննարկում) 13:27, 30 Մայիսի 2021 (UTC)

Ծանոթագրություններ

Հայկական_ազատագրական_խմբակներ

Հայկական_ազատագրական_խմբակներ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

տեքստը պատճենված է նշված աղբյուրից՝ չնչին փոփոխություններով--Voskanyan (քննարկում) 16:53, 16 Հունիսի 2021 (UTC)

Ողջույն հարգելի Voskanyan արդեն ուղղել եմ !– Այս անստորագիր գրառման հեղինակն է Kar881am (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ագարակ_(Վնսար)

Ագարակ_(Վնսար) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

պատճենված է որպես աղբյուր նշված կայքից--Voskanyan (քննարկում) 16:58, 16 Հունիսի 2021 (UTC)

Ողջույն հարգելի Voskanyan արդեն ուղղել եմ !

Էսկիմոս

Էսկիմոս (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Նվազագույն պահանջներին չբավարարող. անաղբյուր է, կարճ, չունի նախաբան, տեքստ։ Արագ ջնջման չեմ ներկայացնում, քանի որ հին հոդված է և երկար տարիներ այս տեսքով մնացել է։--23artashes (քննարկում) 18:50, 19 Հունիսի 2021 (UTC)

Ալ. Աբ. (ծածկանուն)

Հոդված (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեմայի նշանակությունը ցույց տրված չի։

- Kareyac (քննարկում) 05:51, 20 Հունիսի 2021 (UTC)

Քանի որ մեկ անձի ծածկանուն է և նման էջեր էլի կան, կարող ենք թողնել որպես վերահղում։--Voskanyan (քննարկում) 06:16, 20 Հունիսի 2021 (UTC)

Ղարաչինար_(գյուղատեղի)

Ղարաչինար_(գյուղատեղի) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

հոդվածում առկա են ոչ հանրագիտարանային հատվածներ, բազմաթիվ տառասխալներ ու կետադրական սխալներ, կարծում եմ՝ լուրջ վերանայման կարիք ունի--Voskanyan (քննարկում) 06:17, 24 Հունիսի 2021 (UTC) Ողջույն հարգելի Voskanyan արդեն ուղղել եմ !

Ազատ_Զաքարյան

Ազատ_Զաքարյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ըստ նախագծի անձանց մասին նշանակալիության չափանիշների--Ավետիսյան91 (քննարկում) 13:43, 17 Հուլիսի 2021 (UTC)

Ձայն_լիբերթար_պահպանողական_կուսակցություն

Ձայն_լիբերթար_պահպանողական_կուսակցություն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Նշանակալիության չափանիշներին չբավարարող։ Բավարար չափով լուսաբանված չէ վստահելի երկրորդական աղբյուրներում։ --Ավետիսյան91 (քննարկում) 18:53, 18 Հուլիսի 2021 (UTC)

Հարգելի՛ Ավետիսյան91, շնորհակալություն «Ձայն լիբերթար պահպանողական կուսակցություն» հոդվածի վերաբերյալ Ձեր անդրադարձի համար։ Խնդրում եմ վերանայել արձագանքը, քանզի որոշ փոփոխություններ արդեն իսկ իրականացված են։ Ինչպես նաև թույլ տվեք նշել, որ կուսակցության նորաստեղծ լինելն է պայմանավորում «վստահելի երկրորդական աղբյուրների» սակավությունը։ Հետագայում կուսակցության գործունեությանը զուգահեռ հոդվածը կարող եմ լրացնել և՛ համապատասխան աղբյուրներով, և՛ տեղեկություններով։ Գտնում եմ, որ հիմնական կանոնակարգերը խախտված չեն, մասնավորապես հոդվածների ջնջման 3-րդ կետը (Ոչ հավաստի տեղեկություններ, աղբյուրների բացակայություն), և մեկ անգամ ևս խնդրում եմ վերանայել ջնջման առաջարկը։ Շնորհակալությու՜ն։ Հարգանքներով՝ --M.E. Mariam (քննարկում) 21:30, 19 Հուլիսի 2021 (UTC)

Հարգելի M. E. Mariam, ոչ մեկ չի բացառում, որ մի քանի տարի հետո կուսակցությունը կարող է դառնալ հանրագիտարանի համար նշանակալի, սակայն այս պահին այն նշանակալի չէ և բերված չեն նշանակալիությունը հավաստող տեղեկությունները։ Բացի այդ, միակ աղբյուրը կուսակցության պաշտոնական կայքն է և նրանց ֆեյսբուքյան էջը։--Ավետիսյան91 (քննարկում) 05:36, 19 Հուլիսի 2021 (UTC)
  • Ջնջել, դեռևս նշանակալի չէ: Հարգելի M.E. Mariam-ն իր գրառումով նույնպես դա հաստատեց: Երբ բավարար չափով կլուսաբանվի, կդառնա նշանակալի, նոր կստեղծեք հոդվածը: Որևէ նորաստեղծ բան պետք է նախ ինքնուրո՛ւյն նշանակալիություն ձեռք բերի, նոր միայն հավակնի հանրագիտարանում տեղ ունենալուն: Հակառակը, այսինքն՝ հանրագիտարանի միջոցով հայտնի դառնալը, ճիշտ չէ և հակասում է Վիքիպեդիայի կանոններին: Շնորհակալություն: --23artashes (քննարկում) 06:03, 19 Հուլիսի 2021 (UTC)

Հարգելի Ավետիսյան91, 23artashes, միակ աղբյուրը կուսակցության պաշտոնական կայքը և նրանց ֆեյսբուքյան էջը չէ, Ծանթագրություններ բաժինը լրացված է մի քանի մամուլի հաղորդագությունների միջոցով, բացի այդ մի քանի նոր լրացում նույնպես արել եմ։ Գրառումս ոչ թե հաստատում, այլ ուղղակի փաստում է այն ինչ ներկայացված է հոդվածում․ պետական գրանցում կուսակցությունը ստացել է մայիսին և այդպիսով նորաստեղծ է, աղբյուրները սակավ են, այլ ոչ բացակայում են ընդհարապես։ Հանրագիտարանի միջոցով հայտնի դառնալու որևէ միտում չկա: --M.E. Mariam (քննարկում) 16։15, 19 հուլիսի 2021 (UTC)

Հասկանում եմ Ձեզ, սակայն սկզբունքը հետևյալն է. հոդվածի առարկան նախ դառնում է նշանակալի, հանրագիտարանային, որից հետո կարող է գրվել հոդվածը և ոչ թե հակառակը։ Այս պահին միայն կուսակցության գրանցումը, հասցե և գաղափարախոսություն ունենալը չի ապահովում նշանակալիությունը։--Ավետիսյան91 (քննարկում) 19:42, 19 Հուլիսի 2021 (UTC)

Բերդի_գլուխ_կիկլոպյան_ամրոց

Բերդի_գլուխ_կիկլոպյան_ամրոց (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հեղինակային իրավունքների հավանական խախտում։ Ամբողջությամբ պատճենված է այս աղբյուրից։--Ավետիսյան91 (քննարկում) 19:38, 18 Հուլիսի 2021 (UTC)

Կարելի էր նաև արագ կաղապարով պիտակել, քանի որ ակնհայտ է պատճենումը։--Ավետիսյան91 (քննարկում) 19:39, 18 Հուլիսի 2021 (UTC)

Խանիկյան_Սոսի_Գասպարի

Խանիկյան_Սոսի_Գասպարի (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Անձը չի համապատասխանում նախագծի անձանց մասին նշանակալիության չափանիշներին կամ հոդվածում բերված չեն նշանակալիությունը փաստող տվյալներ։--Ավետիսյան91 (քննարկում) 06:42, 19 Հուլիսի 2021 (UTC)

Խաչատուր_Խաչատրյան

Խաչատուր_Խաչատրյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Անձի նշանակալիությունը հոդվածում չի երևում։ Սովորական դատավոր է։ Չեմ կարծում, որ կաշառք ստանալու համար ձերբակալվելը նշանակալիություն է հաղորդում անձին։--23artashes (քննարկում) 12:11, 21 Հուլիսի 2021 (UTC)

Արամ_Մկրտչյան(քաղաքական_գործիչ)

Արմեն_Առուստամյան

Արմեն_Առուստամյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ըստ նախագծի անձանց մասին նշանակալիության չափանիշների--Ավետիսյան91 (քննարկում) 17:56, 5 Օգոստոսի 2021 (UTC)

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ
Listen to this article