Սևագիր, Վիքիպեդիայի ադմինիստրատիվ էջեր «Սևագիր» անվանատարածքում, որտեղ նոր հոդվածները ստեղծվում և զարգացվում են սահմանափակ ժամանակի ընթացքում[Ն 1]։ Այս էջերը օգնում են, որպեսզի նոր հոդվածները զարգացվեն և խորհուրդների միջոցով բարելավվեն նախքան Վիքիպեդիայի հիմնական տարածք տեղափոխվելը։ Գրանցված մասնակիցները կարող են հոդված ստեղծել առանց Սևագիր ստեղծելու։ Մասնակիցները կարող են Սևագիր ստեղծել իրենց ավազարկղում կամ միանգամից հիմնական անվանատարածքում։
|
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգ է։ Այն հիմնականում սահմանում է չափանիշներ, որոնց խմբագրողները պետք է փորձեն հետևել, չնայած միշտ ընդունվում է առողջ բանականությունը և միշտ կարող են լինել բացառություններ։ Այս էջում բոլոր փոփոխությունները պետք է լինեն համաձայնեցված։ Եթե ունեք առաջարկներ սույն կանոնակարգի վերաբերյալ, կարող եք թողնել այն էջի քննարկման էջում։ |