Վիքիպեդիա:Ոչ մի սկզբնական հետազոտություն
From Wikipedia, the free encyclopedia
Ոչ մի անձնական հետազոտությունը Վիքիպեդիայի հիմնարար կանոներից մեկն է (ՎՊ:ՉՏ-ի և ՎՊ:ՍՏՈՒԳ-ի հետ միասին)։ Այս կանոններով սահմանվում են Վիքիպեդիայի հոդվածների համար կիրառելի նյութերի բնույթի և որակի նկատմամբ պահանջները։ Հոդվածների հեղինակներին խորհուրդ է տրվում ծանոթանալ երեք կանոնակարգերին և առաջնորդվել դրանցով համալիր կարգով։ Այս կանոնակարգում դրված սկզբունքների ընդհանրությունը չի կարող չեղարկվել այլ կանոններով և ուղեցույցներով կամ խմբագիրների համաձայնությամբ[1][2]։
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգ է։ Այն հիմնականում սահմանում է չափանիշներ, որոնց խմբագրողները պետք է փորձեն հետևել, չնայած միշտ ընդունվում է առողջ բանականությունը և միշտ կարող են լինել բացառություններ։ Այս էջում բոլոր փոփոխությունները պետք է լինեն համաձայնեցված։ Եթե ունեք առաջարկներ սույն կանոնակարգի վերաբերյալ, կարող եք թողնել այն էջի քննարկման էջում։ |
Կարճ ասած՝ Վիքիպեդիան սկզբնական հետազոտության հրապարակման տեղ չէ: Վիքիպեդիայի բոլոր նյութերը պետք է հիմնված լինեն հրատարակված վստահելի աղբյուրների վրա: Հոդվածները չպետք է պարունակեն ցանկացած նյութի վերաբերյալ նոր վերլուծություններ, որոնք հստակորեն ներկայացված չեն վստահելի աղբյուրներում: |
Վիքիպեդիան անձնական նոր հետազոտությունների (ինչպիսիք են, օրինակ, «նոր» տեսությունները) հրապարակման վայր չէ։ Անձնական հետազոտությունները ներառում են չհրապարակված փաստեր, փաստարկներ, դատողություններ և գաղափարներ, հրատարակված նյութի չհրապարակված ցանկացած վերլուծություն կամ սինթեզ, որոնք ծառայում են այս կամ այն դիրքորոշման առաջխաղացման համար։ Սա նշանակում է, որ Վիքիպեդիան նախատեսված չէ ձեր սեփական կարծիքի, փորձի, փաստարկի և հետևությունների համար։
Վիքիպեդիայի նման դիրքորոշումը որևէ մեկի իրավունքների ու հետաքրքրությունների սահմանափակման փորձ չէ։ Սա պարզապես փաստերի արձանագրում է․ Վիքիպեդիան տեղեկատվության ոչ թե առաջնային, այլ երկրորդական աղբյուր է, այսինքն՝ այն միայն հավաքագրում, վերլուծում, գնահատում, մեկնաբանում, բացատրում և սինթեզում է առաջնային և այլ երկրորդական աղբյուրների տեղեկատվությունը։ Վիքիպեդիայում կարելի է գրել օրիգինալ տեսություններ և եզրակացություններ, բայց ոչ նոր հայտարարություններ, պնդումներ կամ եզրակացություններ։
Հոդվածներ գրելիս միշտ նշեք մեջբերված տեղեկությունների աղբյուրները։ Տեղեկատվության վստահելի աղբյուր կարող է լինել գիտական գրախոսված հայտնի ամսագիրը, ակադեմիական հրատարակությունները։ Ինքնահրատարակչությունը և հեղինակի միջոցներով թողարկված գրքերն այդպիսի աղբյուրներ չեն համարվում։
Վիքիպեդիայի հոդվածը ոչ թե հորինվածք է, այլ շարադրանք։