Վլադիմիր Տատլին - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Վլադիմիր Տատլին.

Վլադիմիր Տատլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վլադիմիր Տատլին
Ծնվել էդեկտեմբերի 28, 1885(1885-12-28)[1][2]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել էմայիսի 31, 1953(1953-05-31)[3][4][5][…] (67 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[3]
Քաղաքացիություն
 Ռուսական կայսրություն
և
 ԽՍՀՄ
ԿրթությունՊենզայի գեղարվեստի ուսումնարան
Մասնագիտություննկարիչ, ճարտարապետ, քանդակագործ, համալսարանի պրոֆեսոր, արվեստների գործիչ և նկարազարդող
Թեմաներգեղանկարչություն
Vladimir Tatlin Վիքիպահեստում

Վլադիմիր Տատլին (ռուս.՝ Владимир Евграфович Татлин), (դեկտեմբերի 28, 1885(1885-12-28)[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3] - մայիսի 31, 1953(1953-05-31)[3][4][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), ռուս խորհրդային գեղանկարիչ, դիզայներ, գծանկարիչ և թատրոնի նկարիչ։ Ռուսական ավանգարդի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, կոնստրուկտիվիզմի նախահայր։ Թաթլինի «Հուշարձան III Ինտերնացիոնալ»[6] (1919-1920), դուրս բերված հիմքային կառուցվածքով, դարձավ համաշխարհային ավանգարդի կարևորագույն խորհրդանիշներից մեկը և ինքնատիպ այցեքարտ կոնստրուկտիվիզմի համար[7]։

Կենսագրություն

Գեորգ Գրոսս (աջից) և Ջորջ Հարդֆիլդ։ Պաստառին գրված է՝ «Արվեստ այլևս գոյություն չունի։ Կեցցե՛ Տատլինի արդյունաբերական արվեստը»։ 1920 թվական։
Գեորգ Գրոսս (աջից) և Ջորջ Հարդֆիլդ։ Պաստառին գրված է՝ «Արվեստ այլևս գոյություն չունի։ Կեցցե՛ Տատլինի արդյունաբերական արվեստը»։ 1920 թվական։

Վլադիմիր Տատլինը ծնվել է դեկտեմբերի 16-ին (28), 1885 թվականին Մոսկվայում, երկաթուղայինների ընտանիքում։ Մոր մահից հետո ընտանիքը տեղափոխվեց Խարկով[8], 13 տարեկանում փախել է տնից՝ ապրելով պատահական աշխատավարձերով: Վլադիմիրը աշխատել է առագաստանավի վրա, օգնում էր սրբանկարիչներին և թատրոնի նկարիչներին։ 1902 թվականին ընդունվեց Մոսկվայի գեղանկարչության ուսումնարանի քանդակագործություն ֆակուլտետ, բայց մեկ տարի անց դուրս մնաց ուսումնարանից․ «վատ առաջադիմության և վարքային բացասական դրսևորման համար»։ 1904 թվականին ընդունվեց Օդեսայի տնտեսական նավագնացության ուսումնարան, իսկ դրանից հետո՝ 1905-ից 1910 թվականները սովորեց Պենզայի գեղանկարչության ուսումնարանում։

1906 թվականին այցելեց Փարիզ՝ ձեռագործական ցուցահանդեսի շրջանակներում:

1910 թվականին մասնակցում էր՝ «Արվեստի աշխարհը», «Երիտասարդների միություն» և «Ավանակի պոչ» ցուցահանդեսներին։

1914 թվականին այցելեց Պաբլո Պիկասսոի արվեստանոցը․ արվեստանոց այցելելու գումարը վաստակում էր ուկրաինական երգեր երգելով և նվագակցելով[9]։

1915 մասնակցեց լեգենդար Վերջին Ֆուտուրիստական ցուցահանդեսին՝ 0.10, ներկայացրեց իր ստեղծած «կոնտրրլեֆները» (նյութական ընտրություն), ծավալային ստեղծագործություններ, որոնք մեկնաբանվում էին, իբրև «աննպատակ». ստեղծագործությունները կառուցված էին տարբեր նյութերի համեմատությունը ընդգծելով։

1925-1927 թվականներին Կիևի կերպարվեստի ինստիտուտում[10] պրոֆեսոր էր: Իր ուսանողներից է եղել Ի․ Կարակիսը[11]։

1927-1930 թվականների Վխուտեմասի պրոֆեսոր էր Մոսկվայում։ Դարձավ ՌՍՖՍՀ-ի արվեստի վաստակավոր գործիչ։

1930-1940-թվականներին Տատլինը ստիպված էր աշխատել որպես գրքանկարիչ։

Տատլինը մահացավ Մոսկվայում 1953 թվականի մայիսի 31։ Հուղարկավորվել է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 RKDartists
  2. 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Татлин Владимир Евграфович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 https://doi.org/10.1093/benz/9780199773787.article.B00179852 — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  6. Хан-Магомедов С. О. Конструктивизм — концепция формообразования. — М.: Стройиздат, 2003. — С. 89. — ISBN 5-274-01554-9.
  7. Хан-Магомедов, Селим Омарович Конструктивизм — концепция формообразования. — М.: Стройиздат, 2003. — С. 89. — ISBN 5-274-01554-9
  8. Стригалёв А. А. «Университеты» художника Татлина // Вопросы искусствознания. — 1996. — В. 2. — С. 405—438.
  9. ТАТЛИН Владимир Евграфович в Онлайн-энциклопедии русского авангарда
  10. ТАТЛИН Владимир Евграфович
  11. Иосиф Каракис: Ирония судьбы // Архитектор Иосиф Каракис: Судьба и творчество (Альбом-каталог к столетию со дня рождения) / Под ред. Бабушкин С. В., Бражик Д., Каракис И. И.; Сост. Д. Бражик, И. Каракис, И. Несмиянова. — Киев, 2002. — С. 9. — 102 с. — (Н0(4УКР)6-8). — ISBN 966-95095-8-0 (ռուս.)

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Վլադիմիր Տատլին
Listen to this article