From Wikipedia, the free encyclopedia
Վլադիմիր Աֆանասևիչ Օբրուչև (ռուս.՝ Влади́мир Афана́сьевич О́бручев, սեպտեմբերի 28 (հոկտեմբերի 10), 1863[1][2], Ռժև, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 19, 1956[3][4][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[3][6]), խորհրդային երկրաբան, աշխարհագրագետ։ ԽՍՀՄԳԱ ակադեմիկոս (1929), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945)։ ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության պատվավոր նախագահ (1947—1956)։
1886 թվականին ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը։ Տոմսկի տեխնոլոգիական ինստիտուտի (1901-1912), Սիմֆերոպոլի Տավրիկյան համալսարանի (1919-1921) և Մոսկվայի լեռնային ակադեմիայի (1921-1929) պրոֆեսոր։ Օբրուչևև 1930 թվականից եղել է ԽՍՀՄ ԳԱ հավերժական սառցույթի հետազոտման հանձնաժողովի նախագահը, 1939 թվականից՝ սառույցաբանության ինստիտուտի տնօրենը։ 1942-1946 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ երկրաբանա-աշխարհագրական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ Օբրուչևը Սիբիրի, Կենտրոնական և Միջին Ասիայի երկրաբանության հետազոտողն է։ Նրա աշխատանքի արդյունքներն ամփոփված են «Սիբիրի երկրաբանությունը» եռահատոր (1935-1938) և «Սիբիրի երկրաբանական հետազոտության պատմությունը» (հատոր 1-5, 1931-1959) մենագրություններում։ Օբրուչևը բազմաթիվ գիտահանրամատչելի գրքերի հեղինակ է։
1947 թվականին նրան շնորհվել է Ա․ Պ․ Կարպինսկու անվան առաջին ոսկե մեդալը, Լենինյան (1926) և պետական (1941, 1950) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 5 շքանշանով։
Օբրուևչի անունով են կոչվում լեռնաշղթա Տուվայի ԻԽՍՀ-ում, լեռ Վիտիմ գետի վերին հոսանքներում, օազիս Անտարկտիդայում և այլ աշխարհագրական օբյեկտներ, ինչպես նաև օբրուչեվիտ միներալը՝ (J,U,Ca)2-X Nb2O6(OH), որը պիրոքլորի տարատեսակն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.