From Wikipedia, the free encyclopedia
Վյաչեսլավ Ալեքսեևիչ Կարպինսկի (ռուս.՝ Вячеслав Алексеевич Карпинский, հունվարի 16, 1880[1], Պենզա, Ռուսական կայսրություն[2] - մարտի 20, 1965[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), Ռուսաստանում հեղափոխական շարժման գործիչ, հրապարակախոս, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, սոցիալիստական աշխատանքի հերոս (1962), ԽՄԿԿ անդամ (1898)։ Խարկովում «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» (1902 թվականի վերջին) հիմնադիրներից։
Վյաչեսլավ Կարպինսկի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1880[1] |
Ծննդավայր | Պենզա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մարտի 20, 1965[2][1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Կրթություն | Խարկովի ազգային համալսարան |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր |
Մասնագիտություն | հեղափոխական, տնտեսագետ, հրապարակախոս և խմբագիր |
Աշխատավայր | Խարկովի ազգային համալսարան |
Կուսակցություն | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | All-Union Society of Old Bolsheviks? |
Երեխաներ | Len Karpinskiĭ? |
1904 թվականին տարագրվել է։ Ժնևում, Վլադիմիր Լենինի ղեկավարությամբ, աշխատել է «Վպերյոդ» («Вперёд») և «Պրոլետարի» («Пролетарий») թերթերում, աշխատակցել «Պրավդա»-ին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եղել է համառուսաստանյան ԿԳԿ ագիտհրահանգչական բաժնի վարիչ, 1918-1927 թվականներին՝ «Պրավդա» թերթի, այլ թերթերի և ամսագրերի խմբագրական կոլեկտիվների անդամ, «Բեդնոտա» («Беднота») թերթի խմբագիր։ 1937 թվականից անցել է գիտական և պրոպագանդիստական աշխատանքի։ Վլադիմիր Լենինի, ԽՄԿԿ պատմության և Խորհրդային Միության մասին գրքերի հեղինակ է, պարգևատրվել է Լենինի երեք շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.