Վոլգա (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Վոլգա (մարիներեն՝ Юл, չուվաշերեն՝ Атӑл, թաթ.՝ Идел, նող․՝ Эдил, կալմ. Иҗил-һол, ղազ.՝ Едiл), գետ Ռուսաստանի եվրոպական մասում։ Գետի դելտայի մի փոքր մասը՝ ոչ գետի հունի հիմնական մասը, գտնվում է Ղազախստանի տարածքում։ Վոլգան հանդիսանում է երկրագնդի ամենախոշոր գետերից մեկը և ամենամեծը Եվրոպայում՝ ջրի պարունակության և երկարության առումով։ Բացի դա, Վոլգան հանդիսանում է աշխարհում ամենամեծ գետը, որը հոսում է անջրթող (ներքին) ջրամբարի մեջ[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վոլգա (այլ կիրառումներ)
Գետի երկարությունը կազմում է 3530 կմ (նախքան ջրամբարների կառուցումը` 3690 կմ), իսկ ջրամբարի ավազանի մակերեսը՝ 1 360 000 կմ²:Տարեկան ջրհոսքը կազմում է 254 կմ³:
Վոլգայի ափերին են (ակունքից միջև գետաբերան) գտնվում չորս միլիոնանոց քաղաքներ՝ Նիժնի Նովգորոդը, Կազանը, Սամարան, Վոլգոգրադը։
20-րդ դարի 30-80-ական թվականներին Վոլգայի վրա կառուցվել են ութ հիդրոէլեկտրակայաններ, որոնք կազմում են Վոլժսկի-Կամսկի կասկադի բաղկացուցիչ մաս։ Վոլգա գետին հարող Ռուսաստանի տարածքը կոչվում է Պովոլժյե։