From Wikipedia, the free encyclopedia
Վոլոդյա Սարդարի Սարդարյան (նոյեմբերի 12, 1936, գ․ Նյուզգեր (Ադրբեջանում), հայ խորհրդային ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1975)։ ԽՄԿԿ անդամ 1973 թվականից։
Վոլոդյա Սարդարյան | |
---|---|
Ծնվել է | 1936 նոյեմբերի 12 Նյուզգեր |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ավարտել է Երևանի համալսարանը (1960)։ Աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի մաթեմատիկայի (1961-1963) և պինդ մարմնի ֆիզիկայի 1965-1970 թվականներին) ինստիտուտներում։ 1974 թվականից աշխատում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում (1974-1978 թվականներին՝ տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ)։ Աշխատանքները վերաբերում են պինդ մարմնի ֆիզիկայի տեսական հարցերին, ոչ գծային ալիքների և տատանումնների ստոխաստիկ անկայունության ու սոլիտոնների տեսությանը։ Ուսումնասիրել է էլեկտրոնների ցրման մեխանիզմն ու էներգետիկ սպեկտրը պինդ մարմիններում, մասնիկների կանալավորումը և Էլեկտրոն-ֆոնոնային ոչ գծային փոխազդեցությունները կիսահաղորդիչներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 228)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.