Վրաստանի երաժշտություն
From Wikipedia, the free encyclopedia
Վրաստանի երաժշտություն, վրացիների երաժշտությունը։
Վրաստանը հնագույն և բարձր զարգացած երաժշտական մշակույթի երկիր է, որի մասին է վկայում ինքնատիպ երաժշտական բանահյուսությունը։ Վրացական երգերը հիշատակում է մ․ թ․ ա․ IV դ․ հույն պատմաբան Քսենոֆոնը։ Վրացական ժողովրդական երաժշտությունը իր հիմքում բազմաձայն է։ Այն հարուստ է լադային, ռիթմա–ինտոնացիոն, հարմոնիկ և պոլիֆոնիկ կառուցվածքով։ Վրաստանի երաժշտական բանահյուսությանը բնորոշ է ձևերի, ժանրերի (աշխատանքային, ծիսական, պարային, օրորոցային, քնարական, կատակային և այլն), ոճերի մեծ բազմազանությունը։ Միևնույն ժամանակ գոյություն ունեն յուրաքանչյուր ազգագրական ճյուղավորմանը բնորոշ հիմնական հատկանիշներ։ Ժողովրդական պարերից տարածված են քարթուլի, փերխուլի, ցերուլի, խորումի և այլն։