Վրացական ոսկեդար
From Wikipedia, the free encyclopedia
Վրացական ոսկեդար (վրաց.՝ საქართველოს ოქროს ხანა) եզրույթը վերաբերում է զարգացած միջնադարի վրաց պատմությանը՝ մասնավորապես 11-13-րդ դարերին[1]։ Այս ժամանակաշրջանում Վրաստանը հասավ իր ռազմաքաղաքական հզորության գագաթնակետին։ Այն անմիջականորեն կապված էր Դավիթ IV Շինարարի, Թամար թագուհու իշխանության հետ։ Այս ժամանակաշրջանում Վրաստանում վերելք ապրեց արվեստը, ինչպես նաև աշխարհիկ և հոգևոր գրականությունը, ծաղկում ապրեց վրացական ճարտարապետությունը։
Վրացական ոսկեդարը տևեց ավելի քան երկու դար։ Ոսկեդարի անկումը կապված էր Վրաստանում քոչվորական ցեղերի՝ մոնղոլների և սելջուկների արշավանքների, ինչպես նաև «Սև մահի» տարածման հետ։ Վրաստանն առավել թուլացավ Կոստանդնուպոլսի անկումից հետո։ Դրանով Վրաց թագավորությունը զրկվեց իր գլխավոր ռազմաքաղաքական դաշնակցից։ Արդյունքում՝ 15-րդ դարում Վրաստանը մասնատվեց և շրջափակվելով իսլամադավան թյուրք-իրանցիների կողմից՝ մեկուսացավ քրիստոնյա Եվրոպայից։
Ոսկեդարը եղել է Վրաստանի պատմության ամենահարուստ ժամանակաշրջանը[2]։ Այս ժամանակահատվածում Վրաց թագավորությունը եղել է տարածաշրջանի հզորագույն պետությունը, որը մրցունակ էր Հունաստանի և Հին Հռոմի հետ։