Վևե - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Վևե.

Վևե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնակավայր
Վևե
ֆր.՝ Vevey
Զինանշան

Երկիր
 
Շվեյցարիա
Մակերես2,38 կմ², 2,4 կմ²
ԲԾՄ383 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն19 891 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Հեռախոսային կոդ021
Փոստային ինդեքսներ1800
Ավտոմոբիլային կոդVD
Պաշտոնական կայքvevey.ch(ֆր.)
##Վևե (Շվեյցարիա)
Red pog.png

Վևե (ֆր.՝ Vevey), քաղաք Շվեյցարիայի արևմուտքում՝ ֆրանսախոս Վո կանտոնում: Շվեյցարական ռիվիերայի հիմնական կենտրոններից մեկն է: Ընկած է Ժնևի լճի ափին՝ Լոզանի և Մոնտրյոյի միջև, գինեգործական Լավո (ֆր.՝ Lavaux) շրջանի կենտրոնում:

Պատմություն

Պևտինգերյան քարտեզում հիշատակված է Viviscus անվանաձևով: Հին հռոմեացիների տիրապետության ժամանակներում եղել է կայան Հռոմը Բրիտանիային կապող Via Francigena ճանապարհի վրա: Միջնադարում ոչ մեծ բնակավայր էր Լոզանի եպիսկոպոսների կամ Բլոնեի սինյորների տիրույթներում: XIX դարում դարձել է եվրոպական բարձրաշխարհիկ հասարակության սիրած հանգստավայրերից մեկը:

Վևեցի դեղագործ Հենրի Նեստլեն XIX դարի կեսերին ձեռնամուխ է եղել տեղական սննդարդյունաբերության զարգացմանը և մեծ հաջողությունների է հասել հատկապես շոկոլադի արտադրության գործում: Այդ ժամանակից ի վեր Վևեում է գտնվում սննդաբերության հսկայի համբավ վայելող Nestlé ընկերության գլխավոր գրասենյակը:

Քաղաքի հետ առնչվող պատմական հիշարժան իրադարձություններից մեկն էլ այն է, որ 1931 թվականին հենց այստեղ է կնքվել միջազգային գազային պայմանագիրը:

Ժողովրդագրություն

Քաղաքի բնակչության թվաքանակը ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[2]

Տեսարժան վայրեր

Վևեի 14 շինություններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային հուշարձանների ցանկում, այդ թվում՝ չորս թանգարան (Alimentarium-ը (fr), Museum de la Confrérie des Vignerons-ը (fr), Ենիշը և լուսանկարչության թանգարանը). երեք եկեղեցի (հռոմեական կաթոլիկ Սուրբ Աստվածամոր եկեղեցին, արևելյան ուղղափառ Սուրբ Վարվառա եկեղեցին[3][4][5] և շվեյցարական ռեֆորմիստական Սուրբ Մարտինը ): Համազգային ժառանգության ցանկում ընդգրկված մնացած յոթ կառույցների մեջ են «Նեստլե»-ի վարչական շենքը, քաղաքապետարանը, Սեն Ժան աշտարակը, շատրվանը[6]...

Հիշարժան շինություններից է նաև 1923 թվականին Վևեի մերձակայքում՝ Կորզոյում շվեյցարացի մեծահամբավ ճարտարապետ Կորբյուզիեի կառուցած վիլլան (fr:Villa Le Lac);

Քաղաքում հուշարձաններ են կանգնեցված ինչ-որ ժամանակ այստեղ ապրած նշանավոր մարդկանց, այդ թվում՝ Չարլի Չապլինին, ռումին բանաստեղծ Միհայ էմինեսկուին[7]: Քանդակագործական ուշագրավ աշխատանքներից է Ժնևի լճում՝ ափից ոչ հեռու կանգնեցված հսկայական պատառաքաղ-արձանը, որ կերտվել է քաղաքում գործող Սննդի թանգարանի պատվերով[8].;

Պատկերասրահ

  • Alimentarium-ը (Սննդի թանգարանը)
    Alimentarium-ը (Սննդի թանգարանը)
  • Վևեի «Պատառաքաղը» և «Քաղցած Չարլի Չապլինը»
    Վևեի «Պատառաքաղը» և «Քաղցած Չարլի Չապլինը»
  • Լուսանկարչության թանգարանը
    Լուսանկարչության թանգարանը
  • Nestlé-ի վարչական շենքը
    Nestlé-ի վարչական շենքը
  • Էլ ամրոցը
    Էլ ամրոցը
  • Կաթոլիկ եկեղեցին
    Կաթոլիկ եկեղեցին
  • Ուղղափառ եկեղեցին
    Ուղղափառ եկեղեցին
  • Շվեյցարական ռեֆորմիստական Սեն Մարտինը
    Շվեյցարական ռեֆորմիստական Սեն Մարտինը
  • Քաղաքապետարանը
    Քաղաքապետարանը
  • Trois-Couronnes հյուրանոցը
    Trois-Couronnes հյուրանոցը
  • Աշխարհի ամենաընդարձակ շուկայական հրապարակներից մեկը
    Աշխարհի ամենաընդարձակ շուկայական հրապարակներից մեկը
  • Սեն Ժան աշտարակն ու շատրվանը
    Սեն Ժան աշտարակն ու շատրվանը

Անվանի մարդիկ

Վևեում ծնվածներ

Ֆրանսուազա Լուիզա Վարան
Ֆրանսուազա Լուիզա Վարան
Կլոդ Նիկոլիե, 1999
Կլոդ Նիկոլիե, 1999
  • Աբրահամ Ռուշա (1680–1750) - բողոքական աստվածաբան և պատմաբան
  • Ֆրանսուազա-Լուիզա դը Վարան (1699–1762) - Ժան Ժակ Ռուսոյի սիրուհին
  • Շառլ Լաբլի (1705–1762) - ճարտարապետ, լոնդոնյան վեստմինիստերյան առաջին կամրջի ճարտարապետը[9]
  • Ջոն Փենթլենդ Մահաֆի (1839–1919) - իռլանդացի գրող (կլասիցիստ), գիտնական[10]
  • Էդմոն դը Պալեզյո (1850-1924) - ծովանկարիչ, նավագնաց
  • Աննա-Մարիա Բլան (1919–2009) - կինոդերասանուհի[11]
  • Ֆրանսիս Ռոյսեր (ծնվ. 1942) - կինոռեժիսոր[12]
  • Կլոդ Նիկոլիե (ծնվ. 1944) - շվեյցարացի առաջին աստղագնացը. կատարել է տիեզերական չորս թռիչք
Պասկալ Ռիշար, 1998
Պասկալ Ռիշար, 1998

Վևեում ժամանակավոր բնակվածներ

  • Օլգա Բակլանովա - ռուս դերասանուհի
  • Չարլի Չապլին, բիտանացի կատակերգակ, կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, գրող (վախճանվել և հուղարկավորվել է Վևեում: Ի դեպ, թաղումից հետո նրա դիակն առևանգել են, փրկագին պահանջել: Վերադարձված դիակը թաղել են նախկին տեղում, բայց արդեն վեց ֆուտ հաստությամբ բետոնե սալի տակ:)
  • Ֆեոդոր Դոստոևսկի - ռուս գրողt
  • Նիկոլայ Գոգոլ - ռուս գրող
  • Գրեհեմ Գրին բրիտանացի գրող
  • Կլարա Հասկիլ - դաշնակահարուհի (Հասկիլի անունով է կոչվել Վևեի փողոցներից մեկը, նրա հիշատակին է նվիրված դաշնակահարների՝ 1963 թվակնից ի վեր ամեն տարի այստեղ անցկացվող միջազգային մրցույթը)
  • Վիկտոր Հյուգո - ֆրանսիացի գրող
  • Դունկան Ջոնս՝ կինոռեժիսոր և նրա հայրը՝ երաժիշտ Դեյվիդ Բոուի
  • Էդմունդ Լուդլոու - Օլիվեր Կրոմվելի գեներալներից
  • Ժյուլ Մասնե - ֆրանսիացի կոմպոզիտոր
  • Ջեյմս Մեյսոն - դերասան
  • Թոմաս Մեդվին - գրող, Պերսի Բիշի Շելլիի մասին կենսագրական գրքի հեղինակ
  • Դանիել Պետեր - կաթնային շոկոլադի և շոկոլադե սալիկի գյուտարարը
  • Ժան-Ժակ Ռուսսո - շվեյցարացի մեծ լուսավորիչ, գրող, փիլիսոփա, եվրոպական ռոմանտիկական շարժման հայրը
  • Հենրիկ Սենկևիչ - լեհ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր

Քույր քաղաքներ

Վևեի քույր քաղաքներն են[13]՝

Ծանոթագրություններ

  1. https://www.pxweb.bfs.admin.ch/pxweb/fr/px-x-0102020000_201/-/px-x-0102020000_201.px/table/tableViewLayout2/?rxid=c9a41afe-06d2-446a-8d08-1238ab9cf1c3
  2. Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach Region, 1850-2000 Archived September 30, 2014, at the Wayback Machine. (գերմ.) accessed 29 January 2011
  3. «L'église orthodoxe russe, un joyau en péril»։ 24 heures։ April 21, 2018։ Վերցված է April 14, 2019 
  4. Русское Православие в Швейцарии
  5. Ivan Grézine. Les origines de l’Eglise orthodoxe russe de Vevey(ֆր.)
  6. «Kantonsliste A-Objekte»։ KGS Inventar (German)։ Federal Office of Civil Protection։ 2009։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 28, 2010-ին։ Վերցված է ապրիլի 25, 2011 
  7. Ville de Vevey
  8. Официальный сайт музея
  9. Dictionary of National Biography, 1885-1900, Volume 31, Labelye, Charles retrieved 9 January 2019
  10. 1911 Encyclopædia Britannica, Volume 17, Mahaffy, John Pentland retrieved 9 January 2019
  11. IMDb Database retrieved 9 January 2019
  12. IMDb Database retrieved 9 January 2019
  13. 13,0 13,1 13,2 13,3 «Association Suisse des Communes et Régions d’Europe»։ L'Association suisse pour le Conseil des Communes et Régions d'Europe (ASCCRE) (French)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-24-ին։ Վերցված է 2013-07-20 

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Վևե
Listen to this article