Տադեուշ Կոստյուշկո
From Wikipedia, the free encyclopedia
Տադեուշ Կոստյուշկո (լեհ.՝ Andrzej Tadeusz Bonawentura Kościuszko, բելառուս․՝ А́ндрэй Тадэ́вуш Банавенту́ра Касцю́шка, լիտ.՝ Tadas Kosciuška, փետրվարի 12, 1746(1746-02-12)[1] կամ փետրվարի 4, 1746(1746-02-04)[2], Mieračoŭščyna, Ռեչ Պոսպոլիտա - հոկտեմբերի 15, 1817(1817-10-15)[2][1][3][…] կամ 1817[4], Զոլտուրն, Շվեյցարիա[5]), լեհ քաղաքական և ռազմական գործիչ։
Տադեուշ Կոստյուշկո լեհ.՝ Andrzej Tadeusz Bonawentura Kościuszko | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1746(1746-02-12)[1] կամ փետրվարի 4, 1746(1746-02-04)[2] |
Ծննդավայր | Mieračoŭščyna, Ռեչ Պոսպոլիտա |
Մահացել է | հոկտեմբերի 15, 1817(1817-10-15)[2][1][3][…] (71 տարեկան) կամ 1817[4] |
Մահվան վայր | Զոլտուրն, Շվեյցարիա[5] |
Գերեզման | St. Leonard's Crypt, Zuchwil, Ռապպերսվիլի լեհական թանգարան և Արքայական դղյակ |
Քաղաքացիություն | Ռեչ Պոսպոլիտա, ԱՄՆ, Ֆրանսիա և Շվեյցարիա |
Կրթություն | Corps of Cadets? |
Մասնագիտություն | սպա, ճարտարագետ, քաղաքական գործիչ, Դիմադրության մարտիկ, Հերոսություն, զինվոր և geographical engineer (military cartographer) |
Ծնողներ | հայր՝ Ludwik Tadeusz Kościuszko?, մայր՝ Tekla Ratomska? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկական փիլիսոփայական ընկերություն |
Ստորագրություն | |
Tadeusz Kościuszko Վիքիպահեստում |
1776-1783 թվականներին որպես կամավոր մասնակցել է Հյուսիսային Ամերիկայի անկախության պատերազմին։ 1789 թվականին վերադարձել է և ծառայության անցել լեհական բանակում, 1792 թվականին մասնակցել ցարական Ռուսաստանի զորքերի դեմ կռիվներին։ 1792 - 1794 թվականներին եղել է վտարանդի։ 1794 թվականի ապստամբության սկզբին հռչակվել է ազգային զինված ուժերի գլխավոր հրամանատար։ Նրա ղեկավարությամբ ապստամբները Ռացլավիցիում հաղթել են ցարական զորքերին (ապրիլի 4)։ 1794 թվականին ծանր վիրավորվել և գերվել է, ապա բանտարկվել Պետրոպավլովյան ամրոցում։
Ազատվել է 1796 թվականին։ Հավատարիմ մնալով հանրապետական և դեմոկրատական սկզբունքներին՝ Կոստյուշկոն մերժել է Նապոլեոն Բոնապարտի (1806) և Ալեքսանդր I-ի (1814 - 1815)՝ համագործակցելու վերաբերյալ առաջարկությունները։ Կազմել է Լեհաստանի անկախության համար պայքարի ծրագիր։ Կյանքի վերջին տարիներն անց է կացրել տարագրության մեջ (ԱՄՆ, Ֆրանսիա)։ Մահացել է Շվեյցարիայում, աճյունը տեղափոխվել է Կրակով։
Կոստյուշկոյի անունով է կոչվում Ավստրալիայի ամենաբարձր լեռը՝ Կոսցյուշկո, ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի շրջաններից մեկը՝ Կոսցյուշկո շրջան (Ինդիանա)։ Նրա անունով են կոչված փողոցներ Լեհաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Սերբիայում և այլն։ Նրա արձանը կանգնեցված է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելառուսում, Լեհաստանում։