Քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Տաթևիկ Մաթևոսի Գասպարյան (մայիսի 10, 1983, Շահումյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։
Տաթև Գասպարյան | ||
| ||
---|---|---|
Կրթություն՝ | Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան | |
Մասնագիտություն՝ | անգլերենի մասնագետ | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | 1983, մայիսի 10 | |
Ծննդավայր | Արարատ, գյուղ Շահումյան | |
Քաղաքացիություն | Հայաստան | |
Ծնվել է 1983 թվականի մայիսի 10-ին Արարատի մարզի Շահումյան գյուղում։ 2005 թվականին ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Անգլերենի և իսպաներենի մասնագետ, ուսուցիչ։ Ներկայումս Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի ամբիոնի հայցորդ է[2]։ Վերապատրաստվել է «Ինթերնեյշնլ Հաուս» լեզվի ուսուցման կենտրոնում։ 2015 թվականին մասնակցել է Քեմբրիջի համալսարանի SELTA (մեծահասակների անգլերենի դասավանդում) ծրագրի դասընթացին։ 2005-2006 թվականներին Օհանյան վարժարանում եղել է անգլերենի ուսուցչուհի։ 2006 թվականից՝ Եվրասիա միջազգային համալսարանի, 2018 թվականից «Նորարարական կրթություն» հիմնադրամի դասախոս է։ 2016 թվականից «Հասարակության զարգացմանն աջակցող կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ է։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի[3] տարածքային ընտրական ցուցակով[4]։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.