From Wikipedia, the free encyclopedia
Տակաակի Կաձիտա (ճապ.՝ 梶田 隆章; մարտի 9, 1959[1][2], Հիգաշի Մացույամա Սիթի, Սայտամա, Ճապոնիա), ճապոնացի ֆիզիկոս։ 2015 թվականին նա Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը կիսում է Արթուր ՄըքԴոնալդի հետ առ այն, որ նրանք երկուսն էլ բացահայտել են նեյտրինային տատանումները[7]։
Տակաակի Կաձիտա ճապ.՝ 梶田 隆章 | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1959[1][2] (65 տարեկան) Հիգաշի Մացույամա Սիթի, Սայտամա, Ճապոնիա |
Բնակության վայր(եր) | Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Տոկիոյի համալսարան և Institute for Cosmic Ray Research? |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Science Council of Japan? և Միջազգային աստղագիտական միություն |
Ալմա մատեր | Սայտամա համալսարան, Տոկիոյի համալսարան և Kawagoe Kōtō Gakkō? |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր և գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ճապոներեն |
Գիտական ղեկավար | Մասատոսի Կոսիբա |
Պարգևներ | |
Կայք | ipmu.jp/takaaki-kajita |
Takaaki Kajita Վիքիպահեստում |
Տակաակի Կաձիտան ծնվել է Ճապոնիայի Հիգասիմացույամի քաղաքում[8], իսկ նրա կինը՝ Միշիկոն, ծնվել է Ճապոնիայի Տոյամա քաղաքում[9]։
1981 թվականին նա ավարտում է Սայթամի համալսարանը։ 1986 թվականին Տոկիոյի համալսարանում նա ստացել է դեկտորական աստիճան։ Իսկ արդեն 1988 թվականին աշխատել է Տոկիոյի համալսարանին կից տիեզերական ճառագայթների ուսումնասիրման ինստիտուտում (ICRR), որտեղ 1992 թվականին ստացել է դոցենտի, իսկ 1999 թվականին պրոֆեսորի կոչումներ։ Այդ թվում նաև, Տակաակին 1999 թվականին ICRR-ում զբաղեցրել է նեյտրինային տատանումների կենտրոնի տնօրենի պաշտոնը[10]։ Արդեն 2015 թվականին Տակաակի Կաձիտան աշխատում է Տոկիոյի համալսարանին կից գտնվող Քավլիի ինստիտուտի տիեզերքի ֆիզիկայի և մաթեմատիկայի բաժիններում (Kavli IPMU) և դառնում տիեզերական ճառագայթների ուսումնասիրման ինստիտուտի տնօրեն (ICRR)[11]։
1988 թվականին Կաձիտայի փորձը ցույց է տվե մյուոնային նեյտրինոների թիվը դեֆիցիտ մթնոլորտային նեյտրինոներում, որը կոչվել է «Մթնոլորտային նեյտրինոների անոմալիաներ»։ Նույն թվականին՝ 1998 թվականին, Սուպեր Կամիոկանդեի գիտափորձի արդյունքում, որտեղ Տակաակի Կաձիտան նույնպես ունի իր սեփական մասնակցությունը, հաստատել է նեյտրինային տատանումների գոյությունը[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.