From Wikipedia, the free encyclopedia
Տահար Բենջելուն (ֆր.՝ Tahar Ben Jelloun, դեկտեմբերի 1, 1947[1][2], Ֆես, Մարոկկո[3]), մարոկկացի գրող, գրում է ֆրանսերեն։
Տահար Բենջելուն արաբ․՝ الطاهر بن جلون | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1947[1][2] (76 տարեկան) |
Ծննդավայր | Ֆես, Մարոկկո[3] |
Քաղաքացիություն | Մարոկկո և Ֆրանսիա |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրթություն | Մուհամեդ V-ի անվան համալսարան |
Երկեր | This Blinding Absence of Light? և The Sacred Night? |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, հոգեթերապևտ, վիպասան և նկարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | tahar-benjelloun.com |
Tahar Ben Jelloun Վիքիպահեստում |
Սովորել է երկլեզու լիցեյում (արաբերեն և ֆրանսերեն)։ Ավարտել է Ռաբաթի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է փիլիսոփայություն և հոգեբանություն, բանաստեղծություններ սկսել է գրել ֆրանսերեն։ Դասավանդել է փիլիսոփայություն։
1971 թվականին երկրում կրթության արաբականացման պատճառով տեղափոխվել է Ֆրանսիա։ 1972 թվականից մշտապես համագործակցում է Լը Մոնդ թերթի հետ։ 1975 թվականին պաշտպաանել է դոկտորական դիսերտացիան սոցիալական հոգեբանություն թեմայով։
Հրապարակում է բանաստեղծություններ, արձակ ստեղծագործություններ, հոգեբուժության և սոցիալական հոգեբանության վերաբերյալ աշխատանքներ, ակտիվ աշխատում է որպես լրագրող։ Նրա «Ավազի երեխա» վիպական երկգրությունը (1985) և «Սրբազան գիշերը» (1987) հայտնի են դարձել ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև դրա սահմաններից դուրս, այն թարգմանվել է ավելի քան 40 լեզուներով։ Այժմ նա աշխարհի ամենաշատ թարգմանված ֆրանսալեզու գրողն է։
Ինքը կնոջ և չորս երեխաների հետ ապրում է Փարիզում, իսկ հինգերորդ երեխան ապրում է Բելառուսում։
Լուվենսկու կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտոր (1993)։ Պատվո լեգեոնի շքանշանի մեծ ասպետ (2008)։ Մոնրեալի համալսարանի պատվավոր դեկտոր (2008)։ Հոնկուրովսկան ակադեմիայի անդամ։ Էրիխ Մարիա Ռեմարկի անվան խաղաղության մրցանակի դափնեկիր (2011)։ Ֆրանսիայի «Ծառայության համար» շքանշանի կոմանդոր (2012)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.