Տահա Հուսեյն
From Wikipedia, the free encyclopedia
Տահա Հուսեյն (Եգիպտոսի նոր գրական դպրոցի խոշորագույն դեմքը նոյեմբերի 14, 1889(1889-11-14)[1][2][3][…], Էլ Մինյա, Եգիպտոս[7] - հոկտեմբերի 28, 1973(1973-10-28)[4][1][2][…], Կահիրե, Եգիպտոս[4])՝ մանկուց կույր գրողը գիտելիքի հանդեպ մեծ տենչ ու կամք ունենալով ավարտեց մուսուլմանական բարձրագույն ուսումնական հաստատություն ալ-Ազհարը, Կահիրեի համալսարանը, Սորբոնի համասլարանը և դարձավ իր ժամանակի ամենակրթված մարդը։ Իր դոկտորական ատենախոսության մեջ, որ պաշտպանել է 1915 թվականին և որ նվիրված էր 11-րդ դարի արաբ պոետ-փիլիսոփա Աբու ալ-Ալա ալ-Մաարրիի ստեղծագործության վերլուծությանը, Տահա Հուսեյնը առաջին անգամ արաբական գրականագիտության մեջ փորձ է անում կիրառել քննադատական վերաբերմունքի գիտական մեթոդը աղբյուրների ուսումնասիրման գործում։ Ալ-Մաարրիի կենսագրությունից բացի նա դիտարկում է նաև սոցիալ-տնտեսական նախապայմանները հին պոետի ստեղծագործության համար։ Ընգծելով գրականության հին ժառանգության հանդեպ քննադատական վերաբերմունքի անհրաժեշտությունը՝ նա ուսումնասիրում է Ղուրանի լեզուն։
Տահա Հուսեյն طه حسين | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1889(1889-11-14)[1][2][3][…] |
Ծննդավայր | Կահիրե, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 28, 1973(1973-10-28)[4][1][2][…] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոս |
Մասնագիտություն | արձակագիր |
Ազգություն | արաբ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Եգիպտական սուլթանություն, Եգիպտոսի թագավորություն, Եգիպտոսի Հանրապետություն, Արաբական Միացյալ Հանրապետություն և Եգիպտոս |
Կրթություն | Փարիզի արվեստների ֆակուլտետ, Մոնպելիեի համալսարան, Կահիրեի համալսարան և ալ-Ազհար համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր[5][6] (1918) |
Ուշագրավ աշխատանքներ | «Ալ-Այյամ» |
Անդամակցություն | Դամասկոսի արաբերենի ակադեմիա |
Աշխատավայր | Կահիրեի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Սյուզան Թահա Հուսեյն |
Taha Hussein Վիքիպահեստում |