From Wikipedia, the free encyclopedia
Տանգի Նյանզու Կուասի (ֆր․՝Tanguy Nianzou Kouassi, հունիսի 7, 2002, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Բավարիայի» կազմում։
Տանգի Նյանզու ֆր․՝Tanguy Nianzou Kouassi | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||
Ամբողջական անուն | Տանգի Նյանզու Կուասի | ||||||||
Ազգությունը | ֆրանսիացի | ||||||||
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 7, 2002[1] (22 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա | ||||||||
Հասակ | 187 սմ | ||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Բավարիա | ||||||||
Համար | 23 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Նյանզուն «ՊՍԺ»-ի սան է։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2019 թվականի դեկտեմբերի 7-ին «Մոնպելյե»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով՝ փարիզյան թիմի հաղթանկով[2]։ Մի քանի օր անց նա արդեն իր առաջին հանդիպումն է անցկացրել Չեմպիոնների լիգայում՝ մասնակցելով թուրքական «Գալաթասարայ ՖԱ»-ի դեմ հանդիպմանը[3]։ Այդ խաղն ավարտվել է 5-0 հաշվով՝ ֆրանսիական թիմի հաղթանակով։
2020 թվականի հունվարի 22-ին Տանգին իր առաջին գոլն է խփել փարիզյան ակումբի կազմում Ֆրանսիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ռեյմս»-ի դեմ խաղում(3-0)[4]։ Այդ գոլը դարձավ «ՊՍԺ»-ի պատմության 4000-րդ գոլը[5]։ Լիգա 1-ի շրջանակներում ֆրանսիացի ֆուտբոլիստը իր առաջին գոլը խփել է 2020 թվականի փետրվարի 15-ին «Ամյեն ՖԱ»-ի դեմ կայացած խաղում[6]։
«ՊՍԺ»-ի կազմում ֆուտբոլիստի վերջին հանդիպումը եղել է մարտի 11-ին Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Բորուսիա Դորտմունդի» դեմ հանդիպումը։ Նա թիմից հեռացավ ազատ գործակալի կարգավիճակով[7]։
2020 թվականի հուլիսի 1-ին Տանգի Նյանգուն միացել է «Բավարիային»՝ թիմի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[8]։ Իր դեբյուտը նշել է նոյեմբերի 28-ին «Շտուտգարտ ՖԱ»-ի դեմ խաղում[9]։ Այդ հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով՝ մյունխենյան թիմի հաղթանակով։ Դեկտեմբերի 12-ին Նյանգուն վնասվածք ստացավ, որի հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողենլ 1-2 ամիս[10]։
Նրա վերդարաձը տեղի ունեցած ավելի ուշ, քան սպասվում էր՝ 2021 թվականի ապրիլի 10-ին «Ունիոն Բեռլինի» դեմ խաղում, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով[11]։
Տանգի Նյանգուն Ֆրանսիա Մ17 հավաքականի կազմում մասնակցել է 2019 թվականի տեղի ունեցած Եվրոպայի Մ17 առաջնությանը և հասել մինչև կիսաեզրափակիչ։ Նույն հավաքականի կազմում մասնակցել է Աշխարհի Մ17 առաջնությանը, որտեղ Ֆրանսիայի հավաքականը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ Նյանգուն մասնակցել է հավաքականի բոլոր վեց հանդիպումներին, ինչպես նաև դարձել է գոլի հեղինակ Իսպանիայի հավաքականի դեմ խաղում[12]։
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Միջազգային | Այլ | Արդյունք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
ՊՍԺ | 2019–20 | Լիգա 1 | 6 | 2 | 3 | 0 | 2 | 0 | 2 | 1 | 13 | 3 |
Բավարիա Մյունխեն | 2020–21 | Բունդեսլիգա | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 |
2021–22 | Բունդեսլիգա | 3 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | |
Արդյունք | 9 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 0 | ||
Կարիերայի արդյունք | 15 | 2 | 4 | 0 | 2 | 0 | 2 | 1 | 23 | 3 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.