Տաո
From Wikipedia, the free encyclopedia
Տաո կամ Տաո-Կլարջեթ (վրաց.՝ ტაო), Մեծ Հայքի թագավորության Տայք նահանգի վրացական անվանումը։
Միջնադարում այս տարածքներում կազմավորվել է Տաո-Կլարջեթի թագավորությունը, որը հայկական աղբյուրներում հիշատակվում է Տայքի կյուրոպաղատություն կամ Տայք-Կղարջքի իշխանություն անվանումներով։
Ներկայումս՝ պատմական Տաո նահանգի տարածքում գտնվում են Թուրքիայի Հանրապետության Էրզուրում, Արդվին և Արդահան մարզերը։