From Wikipedia, the free encyclopedia
«Տատիկը» (չեխ․՝ Babička), չեխ գրող Բոժենա Նեմցովայի վիպակը, որ գրվել է 1855 թվականին։ Հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունն է։ Համարվում է չեխական գրականության դասական նմուշներից մեկը։ Չեխերեն հրատարակվել է ավելի քան 300 անգամ (այն Չեխիայում ամենաշատ հրատարակված գիրքն է), ինչպես նաև թարգմանվել է քսանմեկ օտար լեզուներով[1]։ Հայերեն թարգմանությունը լույս է տեսել 1981 թվականին[2]։
Տատիկը չեխ․՝ Babička | |
---|---|
1913 թվականի հրատարակության տիտղոսաթերթը | |
Ենթավերնագիր | Obrazy z venkovského života |
Հեղինակ | Բոժենա Նեմցովա |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վիպակ |
Բնօրինակ լեզու | չեխերեն |
Ստեղծման տարեթիվ | 1855 |
Երկիր | Բոհեմիա |
Հրատարակման տարեթիվ | 1855 |
Babička (Božena Němcová) Վիքիպահեստում |
Տատիկի ու վիպակի մյուս հերոսների պատմությունների ու դատողությունների միջոցով պատկերվում է չեխ ժողովրդի՝ որպես ազգ ինքնաճանաչման ընթացքը, ովքեր վիպակի ստեղծման տարիներին գտնվում էին Ավստրիական կայսրության կազմում։ Գրքում բազմիցս հակադրվում են գերմանական ու չեխական մշակույթները, լեզուները։
Գիրքն ունի սյուժետային մի քանի գծեր՝ տատիկի կյանքը, չեխական գյուղի առօրյա կյանքը (ավանդույթներ, տոներ և այլն) և առանձին պատմություններ (օրինակ՝ պատմությունը Վիկտորկայի կյանքի մասին)։ Վիպակում պատմությունը ներկայացվում է տատիկի ավագ թոռան՝ Բարունկայի անունից։
Տատիկը՝ Մագդալենա Նովոտնան, ապրում է Չեխական Սիլեզիայում՝ Օլեշնիցի գյուղում։ Նա ունի որդի և երկու դուստր։ Մի անգամ տատիկը նամակ է ստանում իր ավագ աղջկանից՝ Թերեզայից։ Իր նամակում նա հայտնում է, որ իր ամուսինը՝ Յան Պրոշեկը, ով նախկինում ծառայում էր Վիեննայում, տեղափոխվել է Չեխիա՝ իշխանուհի Եկատերինա Սագանի կալվածք։ Թերեզան մորը հրավիրում էր ապրելու իրենց հետ։ Մի քիչ տատանվելուց հետո տատիկը մեկնում է դստեր մոտ։
Տատիկը հարմարվում է նոր տանը, որ կոչվում էր Հին Բելիլնյա, և ամեն կերպ օգնում է դստերը տան գործերում. գործում է, խնամում է տնային կենդանիներին, զբոսնում է երեխաների հետ։ Վերջիններիս տատիկը պատմում է չեխական հեքիաթներ ու ավանդություններ, նրանց մեջ դաստիարակում է սեր դեպի իրենց հայրենիքը՝ Չեխիան։ Գյուղի բոլոր բնակիչները շատ կարճ ժամանակում սիրեցին տատիկին։ Թոռների հետ կատարած զբոսանքներից մեկի ժամանակ տատիկը հանդիպում է իշխանուհի Սագանին։ Վերջինս տատիկին ու երեխաներին հրավիրում է հաջորդ օրը այցելել իր ամրոց։ Իշխանուհու հետ զրույցի ժամանակ տատիկը պատմում է իր կյանքի մասին. ինքը տեսել է ռուս ցար Ալեքսանդր I-ին, լեհական ապստամբության ժամանակ ստացած վերքերից մահացել է իր ամուսինը, որ զինվոր էր, ինքը չի ցանկացել մնալ գերմանախոս Ներքին Սիլեզիայում և երեք փոքր երեխաների հետ ոտքով վերադարձել է իր հայրենի չեխական գյուղը։ Երբ իշխանուհին հարցնում է, թե կցանականար արդյոք ապրել ամրոցում, տատիկը պատասխանում է, որ ինքը գոհ է իր կյանքից և հանգիստ, անհոգ կյանքն իր համար չէ։ Տատիկը շատ է դուր գալիս իշխանուհուն, և երբ նա հեռանում է, իշխանուհին նրա մասին ասում է. «Երջանիկ կին…»:
Առանձին գլուխ է նվիրված անտառում ապրող Վիկտորկայի պատմությանը։ Վերջինս գեղեցիկ աղջիկ է եղել, որ հեռացել է հայրական տնից ու լքել փեսացուին և գյուղից մեկնել մի զինվորի հետ, ում սիրահարվել էր։ Մեկ տարի անց անտառում հայտնվում է խելագար հղի կին, որ նման էր Վիկտորկային։ Նա չի ցանկացել վերադառնալ հայրական տուն։ Մի անգամ Վիկտորկան հարձակվել է ամրոցի ծառայողի վրա՝ կծելով նրան։
Արդեն շատ ծեր տատիկին լքում են ուժերը, և նա մահանում է։ Տատիկի թաղմանը ներկա էր ողջ գյուղը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.