From Wikipedia, the free encyclopedia
«Տատիկիս դաջվածքները» կամ «Մեծ մորս դաջվածքները» (անգլ.՝ Grandma’s Tattoos) Սյուզան Խարտալյանի՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետքերի մասին պատմող ֆիլմը։
«Տատիկիս դաջվածքները» կամ «Մեծ մորս դաջվածքները» շվեդ.՝ Farmors tatueringar | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Ժանր | վավերագրական ֆիլմ |
Թվական | 2011 |
Ռեժիսոր | Սյուզան Խարտալյան |
Սցենարի հեղինակ | Սյուզան Խարտալյան |
Օպերատոր | Փեո Հոլմքվիսթ |
Երաժշտություն | Ալան Հովհաննես, Վենսան Բուտոլո |
«Խանում տատը մյուսների նման չէր։ Մանկուց նրան իբրև վատ կին եմ հիշում։ Խուսափում էր ֆիզիկական շփումից։ Նա մի տատ էր, որը երբեք չէր գրկում կամ համբուրում։ Եվ ձեռնոց էր դնում` թաքցնելով իր ձեռքերն ու դաջվածքները։ Թաքցնելով իր գաղտնիքը». այսպես է Սյուզան Խարտալյանը նկարագրում իր տատին։
Ֆիլմն ինչ-որ չափով կենսագրական է, քանի որ ներկայացվում է Խարտալյանի մեծ մոր պատմությունը։ Օսմանյան Թուրքիայի հայատյացության ու իրականացրած եղեռնի նկարագիր այս ֆիլմում Խարտալյանը ցույց է տվել իր տատի և այլ 300.000 հայուհիների ստրկության դաջվածքները։ Ռեժիսորի տատը 1915 թվականին 12 տարեկան է եղել, երբ թուրքերը, որպես սեփականության նշան, դաջվածքներ են արել նրա մարմնին՝ գլխին, դեմքին, ձեռքերին[1]։ Ֆիլմը պատմում է 1915 թվականի ցեղասպանության ժամանակ հազարավոր փրկված հայ կանանց ճակատագրերի մասին, որոնց բռնաբարել են և տեղացի կանանցից տարբերելու համար ձեռքներին ու դեմքերին դաջվածքներ արել։ Այս կանայք ունեն ոչ միայն դաջված ձեռքեր, այլև դաջված ճակատագրեր, նրանք ամբողջ կյանքում ստիպված են եղել այդ խարանն իրենց դեմքին կրել։ Խանում տատն էլ այդ կանանցից մեկն է եղել և երբեք չի խոսել իր դաջվածքների մասին, որովհետև դրանք նաև ամոթի դաջվածքներ են եղել, ինչը նա թաքցրել է իր ընտանիքից՝ այդ ամոթի զգացումը նրանց չփոխանցելու համար[2]։
Ֆիլմի պաստառին օգտագործվել է հեղինակի տատիկից մնացած միակ հին լուսանկարը։
Օգտագործված է Ալան Հովհաննեսի երաժշտությունը, իսկ ընթացքում հնչող «Յարիս բոյին մեռնեմ» երգը օգտագործվել է որպես նշան իր մեծ մոր և բոլոր այդ կանանց երազած, բայց չապրած սիրո։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.