հայ կինոռեժիսոր, բանաստեղծ, լուսանկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Տատյանա Սերգեյի Դանիլյանց (1971, 23 օգոստոսի, Բաթնա, Ալժիր), ռուսաստանաբնակ հայ բանաստեղծուհի, կինովավերագրող, լուսանկարիչ, քննադատ։
Տատյանա Դանիլյանց | |
---|---|
Ի ծնե | Տատյանա Սերգեյի Դանիլյանց |
Ծնվել է | օգոստոսի 23, 1971 (52 տարեկան) |
Ծննդավայր | Բաթնա, Ալժիր |
Ազգություն | Հայ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, լուսանկարիչ, բանաստեղծուհի և գրող |
Tatiana Daniliyants Վիքիպահեստում |
Տատյանա Դանիլյանցը ծնվել է 1971 թվականին, Ալժիրի Բաթնա քաղաքում[1], հայ հոր և ռուս մոր ընտանիքում։ Վեց տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Մոսկվա[2]։ Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտում ստացել է արվեստաբանական կրթություն։ Ավարտել է Մոսկվայի Պետկինոյին կից ռեժիսորական դասընթացները։ 1995 թվականից զբաղվում է Վենետիկի կերպարի արտացոլմամբ վավերագրական կինոյում, լուսանկարչության և բանաստեղծության մեջ։ Հեղինակ է երեք հատորների՝ «Վենետիկություն» (Շուպաշքար, 2005), «Ճերմակը» (Մոսկվա, 2006) և «Վենետիկություն-Venezianita» (2007, Վենետիկ, ռուսերեն և իտալերեն)։
2015 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Տատյանա Դանիլյանցի «Լույսը ներսից» խորագիրը կրող ցուցահանդեսը[3]։ Նախագիծն իր մեջ ընդգրկում է նկարչուհու միաժամանակ երկու հեղինակային ցուցադրություն՝ «Վենետիկ. ջրի երեսին» և «Anima Russa» (ռուսական հոգի) ֆոտոցուցահանդես, որոնց մեջ մեկտեղվել են գեղարվեստական լուսանկարը և մուրանյան ապակուց քանդակը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.