Տարոնի իշխանություն
From Wikipedia, the free encyclopedia
Տարոնի Բագրատունիների հայկական իշխանությունը ստեղծվել է 830 թվականին, հիմնադիր՝ Բագարատ իշխան։ Տարոնը նախապես Մամիկոնյան նախարարական տան տիրույթն էր, 8-րդ դարի ընթացքում աստիճանաբար անցնում է Բագրատունիների ձեռքը։ Բագարատի արաբներին գերի ընկնելուց և Բաղդադում վախճանվելուց հետո՝ նրա իշխանությունը ժառանգում է որդին՝ Աշոտը, իսկ վերջինիս մահից հետո (878)՝ Դավիթ-Արքայիկը, ապա՝ վերջինիս որդի Աշոտը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տարոն (այլ կիրառումներ)
Կոստանդին Ծիրանածին կայսեր ժամանակ Տարոնի իշխանն էր Գրիգորը, որի մահից հետո՝ նրա երկու որդիները՝ Բագարատն ու Աշոտը։ Սրանց ժամանակ Տարոնի մի մասի վրա տիրում է Թոռնիկը՝ վերոհիշյալների հորեղբայրը, որն իր տիրույթները «կտակում է» Բյուզանդիային։ Նույն բանն ստիպվեցին անել նաև Բագարատն ու Աշոտը, և 966 թ. Բյուզանդիայի կայսրությունը տիրացավ ողջ Տարոնին՝ վերացնելով այնտեղ հայկական իշխանությունը[1]։