Տարվա եղանակներ (Վիվալդի)
From Wikipedia, the free encyclopedia
Տարվա եղանակներ (իտալ.՝ Le quattro stagioni), ջութակի չորս կոնցերտներից կազմված շարք, որը գրել է իտալացի կոմպոզիտոր Անտոնիո Վիվալդին, 1723 թվականին։ Ստեղծագործությունը կոմպոզիտորը գրել է բարոկկո ոճով։ Կոնցերտներն առաջին անգամ հրատարակվել են գրվելուց երկու տարի անց՝ 1725 թվականին։ Կոնցերտների կազմությունը տարբեր է և յուրաքանչյուր կոնցերտ նվիրված է տարվա մեկ եղանակի, որն էլ բաղկացած է տվյալ եղանակի ամիսներին համապատասխան երեք մասերից։ Յուրաքանչյուր կոնցերտ սկսվում է սոնետով՝ գրական ուղերձով և ենթադրվում է, որ խոսքերի հեղինակը հենց ինքն է՝ Վիվալդին[1]։ Ամեն մի կոնցերտ պարունակում է երեք ենթակոնցերտներ, տարբեր տեմպերով։ Օրինակ, «Ձմեռը» պարունակում է կծու և խենթ պիցցիկատոներ ու բարձր տոնայնության նոտաներ, շատ արագ տեմպի մեջ, մինչդեռ «Ամառը» շատ մռայլ և դանդաղ է[2]։ Հետագայում Վիվալդին կոնցերտները հարմարացնում է լարային կվարտետի համար։
«Չորս Եղանակները» բաղկացած է հետևյալ մասերից ՝ «Գարուն», «Ամառ», «Աշուն», «Ձմեռ»։